Կրակոց Կոտայքի մարզում. հայտնաբերվել են հրազեններ, վիրավորը կրակոց արձակողի եղբայրն է

19/01/2025 schedule11:55

Հունվարի 19-ին՝ ժամը 01։00-ի սահմաններում, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Բուժական բնակավայրում կրակոց է հնչել, և կա վիրավոր։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, նշված վայր են ժամանել մեծաթիվ իրավապահներ:

Ըստ աղբյուրի՝ օպերատիվ տեղեկություններ ստացվել են Կոտայքի մարզի քրեական վարչությունում, սակայն կրակոցների հստակ վայրը հայտնի չի եղել, ինչի համար քրեական և համայնքային ոստիկաններն ու պարեկները որոնողական աշխատանքներ են կատարել։

Մինչ իրավապահները դեպքի վայրն են պարզել, Եղվարդ քաղաքի հիվանդանոցից ահազանգ է ստացվել ոստիկանության Նաիրիի բաժին, որ Նաիրի խոշորացված համայնքի Բուժական բնակավայրում գտնվող անասնագոմերից մեկի մոտից շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը «հրազենային վնասվածք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխել մի քաղաքացու։

Կարճ ժամանակ անց «Արմենիա» բժշկական կենտրոնից հայտնել են, որ այդ քաղաքացուն Եղվարդի հիվանդանոցում անհրաժեշտ բուժօգնություն են ցուցաբերել, ապա շտապօգնության ավտոմեքենայով՝ տեղափոխել իրենց մոտ։

Հիվանդանոց մեկնած Կոտայքի քրեական ոստիկաններին բժիշկները հայտնել են, որ վիրավորը ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում է վիրահատարանում։

Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Կոտայքի մարզի բնակիչ 36-ամյա Զ. Զ․-ն է։

Պարզվել են դեպքի հանգամանքները։

Կայքի տեղեկություններով՝ ոստիկաններն ու քննիչները, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ, պարզել են, որ Զ. Զ․-ին հրազենային վնասվածքը պատճառել է Կոտայքի մարզում հաշվառված, սակայն Երևանում բնակվող 31-ամյա Գ. Զ․-ն։ Նրան գիշերը՝ ժամը 03։00-ի սահմաններում, ոստիկանները հայտնաբերել և տեղափոխել են ոստիկանության Նաիրիի բաժին։

Հայտնաբերվել է նաև հանցագործության գործիք ակոսափող հրազենը։

Դեպքի փաստով ոստիկանության Նաիրիի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժին։

Կայքի տեղեկություններով՝ Զ. և Գ. Զ․-երը հարազատ եղբայրներ են և դուրս են եկել որսորդությամբ զբաղվելու, որի ժամանակ Գևրոգ Զ․-ն անզգուշաբար արձակել է կրակոց, ինչն էլ վիրավորել է Զ. Զ․-ին։

Հայտնաբերվել է նաև երկրորդ զենքը։

Դեպքի փաստով Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1442 դիտում

Աննա Հակոբյանը շրջայց է կատարել Qatar Foundation-ում

Նեթանյահուն պատրաստվում է Գազայի հատվածը հանձնել ԱՄՆ-ին. ինչ է ներառում Թրամփի պլանը և ինչու է բարդ իրագործելը

Աշոցքի, Արթիկի, Գորիսի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում

«Իմ քայլը» հիմնադրամի և «Կատարի Սոցիալական Աշխատանքի Հիմնադրամի» միջև հուշագիր է ստորագրվել. տեսանյութ

Բաքուն միայնակ չի կարող հարձակվել. Ալիևը վախենում է տետ ա տետ ՀՀ-ի դիմաց կանգնելուց. Դալլաքյան. տեսանյութ

Տաքսու վարորդը 30 հազար դոլար չվճարած տուգանք ունի և ակնկալում է «անհույս վարկերի» նման մի ծրագիր. Փաշինյան

Վրաստանը հունվարին երկրից արտաքսել է 37 օտարերկրացու, այդ թվում՝ Հայաստանի քաղաքացիների

Շահումով խաղերի ոլորտը շարունակում է բարգավաճել, բայց դա ոչ թե տնտեսական աճ է, այլ դեգրադացիա. Սարգսյան

Տարհանվել է 11 խոշոր եղջերավոր, 30 ոչխար, 20 թռչուն, 1-ական խոզ և գոճի. անասնագոմի հրդեհը մարվել է

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

ՀՀ-ում վարակների բարձր ակտիվության շրջան է, մեծ է վարակված երեխաների թիվը. մասնագետը զգուշացնում է. տեսանյութ

Լենինգրադի նավահանգստում նավթատար նավ է խորտակվել. հետաքննվում է շարժիչի պայթյունի վարկածը

Բախվել են «Մերսեդես»-ն ու մոպեդը. հնդիկ մոպեդավարը հոսպիտալացվել է

Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիան ֆրանսիացի նոր կուրսանտ ունի

Գյումրիի սպորտային համալիրի տանիքում հրդեհ է բռնկվել. իրականացվել են քանդման աշխատանքներ

Աննա Հակոբյանը շրջել է Քաթարի մտավոր սահմանափակումներ և աուտիզմ ունեցող անձանց հատուկ կրթության կենտրոնում

Էմմա Մանուկյանը նշել է ծննդյան տարեդարձը. դերասանուհին նոր ֆոտոշարք է հրապարակել

Կցրտի 2-5 աստիճանով, առանձին շրջաններում ձյան տեղումներ են սպասվում

Պեսկովը ոչ հաստատել, ոչ հերքել է Պուտինի ու Թրամփի հեռախոսազրույցի մասին տեղեկությունը

Վահան Տերյանի 140-ամյակի կապակցությամբ Ժաննա Անդրեասյանը ծաղիկներ է խոնարհել բանաստեղծի հիշատակին

Անընդունելի է. ԶՊՄԿ-ն` ընկերության գործունեությունը խոչընդոտելու կոչերի մասին

Ստեփանավանում քննարկվել են Աշոտաբերդ թաղամասի խոշոր հրդեհի հետևանքների վերացման ուղղությամբ աշխատանքները

Իրանում երկրաշարժ է տեղի ունեցել

«Մերսեդես»-ը «Բելաջիո» ռեստորանի մոտ բախվել է բազալտե եզրաքարերին, կոտրել ծառն ու գլխիվայր շրջվել

Ի՞նչ կլինի թոշակառուների արձագանքը, եթե ՀՀ Կառավարությունը նրանց համար բիզնես ծրագրեր նախաձեռնի. վարչապետ

Ինչպիսին են ծառայության կազմակերպումը և պայմանները ՌՈ կայազորային կարգապահական վաշտերում. տեսանյութ

Լիբանանում ձևավորված նոր կառավարության նախարարներից մեկը հայ է

ՀՀ տարածքում փակ և դժվարանցանելի բազմաթիվ ավտոճանապարհներ կան

ՀՀ տարբեր հատվածներից մեկ օրում 28 ավտոմեքենա է արգելափակումից դուրս բերվել

Արարատ Միրզոյանը շնորհավորել է Յուսեֆ Ռաջիին՝ Լիբանանի ԱԳ նախարար նշանակվելու կապակցությամբ

Երևանի փողոցներից մեկում կայանված «Լեքսուս»-ից գողություն է կատարվել. տեսանյութ

Նախարարի հրամանով՝ Մինասյանի բուժման ֆինանսական հարցերով զբաղվում է առողջապահության նախարարությունը

ԱՄՆ Կոնգրեսի հայկական հանձնախմբի ղեկավարները նամակ են հղել պետքարտուղար Ռուբիոյին. բովանդակությունը հայտնի է

Ստեփանավանի հրդեհի հետևանքով տարհանված քաղաքացիներն ապահովված են սննդով և անհրաժեշտ պարագաներով

Թրամփը Պուտինի հետ հեռախոսազրույց ունենալու մասին է հայտնել

ՀՀ պատվիրակությունը մասնակցել է «Քատարա արաբական ձիերի միջազգային փառատոնի» փակման արարողությանը. լուսանկարներ

Հիմա էլ փորձում են դավադրություն գտնել վարչապետի՝ ավտոբուս նստելու մեջ. Գալջյանը՝ տարածվող պնդումների մասին

Կապի մեջ ենք Օհանի հարազատների հետ և մեր ուժերի շրջանակներում կփորձենք աջակցել բուժման իրականացմանը. Թորոսյան

«Քատարա» հիմնադրամը հանդիսավոր կերպով բացել է հայկական մշակութային անկյունը. լուսանկարներ

Ստեփանավանի հրդեհից տուժածներին ըստ հրատապության կտրամադրվի անհրաժեշտ օգնություն. անցկացվել է խորհրդակցություն