ԼՂ ռազմաքաղաքական ղեկավարության գերեվարման «մութ պատմությունը»․ «գործա՞րք», թե՞ «մատնություն»

17/01/2025 schedule20:40

Ադրբեջանում մեկնարկել է ավելի քան մեկ տարի ապօրինաբար պահված ԼՂ ռազմաքաղաքական ղեկավարների գործով առաջին դատական նիստը։ 

Ինչպես սպասվում էր, Բաքուն այս «դատավարությունը», ինչպեսեւ ավելի վաղ՝ շինծու մեղադրանքներով ամբաստանվող գործիչների ձերբակալությունը շոուի է վերածել՝ արդարադատության իրականացման կեղծ բեմադրությամբ զբաղեցնելով սեփական հասարակությանը։ Անգամ «դատվող սեպարատիստներին» դատարանի շենք բերելու կադրերն են մատուցվում որպես դարակազմիկ իրադարձություն՝ «սպեցօպերացիա»։

Եվ մինչ Բաքուն դատում է արցախցի մեր հայրենակիցներին, ՀՀ-ում էլ ընդդիմությունն է «դատում» գործող իշխանությանը՝ մեղադրելով ԼՂ ռազմաքաղաքական ղեկավարության ազատ արձակման հարցով անգործության համար։ Եվ սա այն դեպքում, երբ ՀՀ դիվանագիտությունն աշխատում է բոլոր գերիներին վերադարձնելու ուղղությամբ, միջազգային կառույցներում աշխատանքի, պատվիրակությունների հետ հանդիպումներում պարտադիր բարձրացնում գերիների հարցը։

ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի դիմաց այսօր կազմակերպված հերթական ակցիայի ժամանակ ընդդիմության տարբեր ներկայացուցիչներ, ինչպես նաեւ ԼՂ որոշ ներկայացուցիչներ նորից «երգում» էին նույն աղիողորմ «երգը»՝ «քանի որ ՀՀ իշխանությունը լռում է, մատը մատին չի տալիս, աշխարհն էլ հետեւություն է անում այդ լռությունից եւ հետեւողական չէ Ալիեւի վրա գերիների հարցով ճնշում բանեցնելու գործում»:

Մասնավորապես ԼՂ Մշակույթի եւ երիտասարդության նախկին նախարար Նարինե Աղաբալյանը, կրկնելով այս անհիմն մեղադրանքը, նշել է․ «Իշխանությունը առաջին պահանջատերը պետք է լինի արդարադատության եւ իր քաղաքացիների պաշտպանության, ինչը, ցավոք սրտի, մենք չենք տեսնում: Ամբողջ աշխարհի փաստարկումն է, որ եթե Հայաստանի իշխանությունները ոչինչ չեն ձեռնարկում, ապա անիմաստ է արդարադատություն ու պաշտպանություն ակնկալել որեւէ մեկից»։

Տիկինը, մեղմ ասած, խեղաթյուրում է իրականությունը, գուցե նման հայտարարությունն անում է ՀՀ ընդդիմադիր գործիչների ելույթների ազդեցության տակ։ «Գերիների հարցով զբաղվել» ասելով՝ նա ու իր պես մտածողները երեւի պատկերացնում են այսպես՝ ՀՀ կառավարությունն ու խորհրդարանը ամեն աստծո օր՝ աշխատանքային օրվա սկզբում եւ ավարտին, պետք է հայտարարություն անեն գերիների հարցով, որպեսզի տիկին Աղաբալյանին ու մյուս շահառուներին ապացուցեն՝ զբաղվում են խնդրով, քնած չեն։

Նշենք, որ մինչեւ այսօր ՀՀ լայն հանրության համար այդպես էլ պաշտոնապես պարզաբանված չէ, թե ի՞նչ հանգամանքներում են ադրբեջանցիների ձեռքն ընկել ու պատանդառվել հիշյալ անձինք, մասնավորապես՝ ԼՂ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Արայիկ Հարությունյանը, Բակո Սահակյանը, ինչպես նաեւ Դավիթ Իշխանյանը, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը․․․

Արդյոք ռուսական խաղաղապահները չե՞ն միջամտել գործընթացին՝ թույլ չտալով ձերբակալումն ու Բաքու տեղափոխելը, թե՞ օպերացիան տեղի է ունեցել նրանց գիտությամբ ու թողտվությամբ, եթե չասենք՝ լուռ աջակցությամբ։

Ինչո՞ւ գերեվարվեցին հենց Ա․ Հարությունյանը, Բ․ Սահակյանը եւ ոչ՝ Վ․ Բալասանյանն ու մյուս «սեպարատիստները»

ԼՂ ռազմաքաղաքական ղեկավարության գերեվարման մասին հայտնի դարձավ 2023թ. սեպտեմբերի 19-ին տեղի ունեցած ռուս-ադրբեջանական համատեղ ագրեսիայից մի քանի օր անց։

Մասնավորապես՝ սեպտեմբերի 27-ին հայտնի դարձավ Հակարիի կամրջի վրա ԼՂ նախկին պետնախարար, ՌԴ նախկին քաղաքացի Ռուբեն Վարդանյանի ձերբակալման մասին։ ԼՂ նախկին նախագահները, ինչպես նաեւ ԱԺ նախագահ, ՀՅԴ-ական Դավիթ Իշխանյանը, ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանը, ԼՂ պաշտպանության նախկին նախարար Լեւոն Մնացականյանը եւ պաշտպանության բանակի հրամանատարի նախկին տեղակալ, ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանի եղբայր Դավիթ Մանուկյանը, հիշեցնենք, ձերբակալվել եւ Բաքու էին տարվել ավելի ուշ։ Մասնավորապես՝ ԱԺ նախագահն ու նախկին նախագահերը՝ հոկտեմբերի 3-ին։ Այսինքն՝ այն ընթացքում, երբ ԼՂ-ն արդեն իսկ դատարկվել էր։

Գերիների հարցը շահարկող շահագրգիռ խմբակները մինչդեռ փորձ են անում ամրապնդել այն թեզը, թե իբր ԼՂ հիշյալ պաշտոնյաները ինքնակամ են պատանդ հանձնվել Բաքվին, որպեսզի արցախահայությունն անվտանգ կարողանա լքել ԼՂ տարածքը։ Այսինքն՝ տեղի է ունեցել գործարք։ Այդ դեպքում հարց է ծագում, թե ինչպե՞ս է ստացվել, որ այս գործարքին համաձայնած Ադրբեջանը բավարարվել է միայն հիշյալ անձանց պատանդառելով, իսկ այ ԼՂ՝ այդ պահին գործող եւ նախկին, իր ձեւակերպմամբ՝ «սեպարատիստ», Ղարաբաղն ազատագրած մի շարք առանցքային դեմքերի թույլ է տվել անարգել անցնել հսկիչ անցագրային կետով։

Մասնավորապես՝ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանին, ԼՂ ԱԽ նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանին, ԼՂ ԱԱԾ նախկին տնօրեն Արշավիր Ղարամյանին․․․Եվ վերջապես՝ ԼՂ այդ պահին գործող նախագահ Սամվել Շահրամանյանին։ Վերջինս, ի դեպ, ԼՂ ՀԸ-ին տված հարցազրույցում, ի պատասխան հարցի, թե ինչպե՞ս ստացվեց, որ Ադրբեջանն առեւանգեց ԼՂ երեք նախագահներին, իսկ իրեն՝ ոչ, ինչպե՞ս է ինքը հասել Երեւան, մանրամասնել էր․ «Ադրբեջանական կողմը ցուցաբերում էր ընտրովի մոտեցում։ Կարելի է այդ հարցը շարունակել եւ հարցնել՝ ինչո՞ւ որոշ գործող ղեկավարներ դուրս են եկել, եւ ձերբակալվել են նախկին ղեկավարներ, օրինակ՝ պաշտպանության նախկին նախարար, պաշտպանության նախկին նախարարի տեղակալ, բայց բոլոր գործողներն անվտանգ դուրս են եկել: Ես չեմ կարող պատասխանել, թե ինչո՞ւ Ադրբեջանի կողմից կայացվեց նման որոշում, բայց նաեւ կարող եմ եզրակացնել, որ այդ մարդիկ, որոնք հայտնվել են Ադրբեջանում, ձերբակալվել եւ տեղափոխվել են Բաքու քաղաքական նպատակներով»։

Շահրամանյանը նշել էր նաեւ, որ սեպտեմբերի 19-ի ագրեսիայից հետո «ՌԴ խաղաղապահները դիտորդի դերում էին»։ 

Երեւի թե «դիտորդաբար» էլ թույլ են տվել, որ ԼՂ նախկին նախագահներն ու մյուս պաշտոնյաները գերեվարվեն։ Ինքը՝ Շահրամանյանը, ինչպես նաեւ նրա անվտանգության երկու աշխատակիցներն ու պաշտպանության նախարարը ՀՀ՝ Սիսիան են տեղափոխվել ոչ թե Հակարիի կամրջով՝ անցնելով հսկիչ անցագրային կետը, այլ՝ ինքնաթիռով:

Հարկ է նշել, որ ԼՂ ռազմաքաղաքական ղեկավարության գերեվարման մութ պատմության, ինչպես նաեւ Շահրամանյանի՝ ՀՀ տեղափոխվելու հարցը քննարկվել է նաեւ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրած ԱԺ քննիչ հանձնաժողովում (Շահրամանյանը 2023-ի նոյեմբերին հրավիրվել էր հիշյալ հանձնաժողով)։ Եվ մինչ Հանձնաժողովը կհրապարակի իր զեկույցն ու լույս կսփռվի գերեվարման հանգամանքների վրա, նշենք, որ Սամվել Բաբայանը ամիսներ առաջ տված իր հարցազրույցում որոշ մանրամասներ էր բացահայտել շահարկվող թեմայի առնչությամբ։

Ի պատասխան լրագրողի դիտարկման՝ «գուցե պատմության մեջ մնա այն մեկնաբանությունը, որ՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը գերեվարվեց անձնազոհաբար, պայքարը նախընտրեց, որպեսզի Արցախի ժողովուրդը կարողանա անվտանգ դուրս գալ առանց ֆիզիկական կորուստների»՝ Բաբայանն արձագանքել էր․ «Արցախի ղեկավարությունը կարո՞ղ եք ասել՝ երբ է ձերբակալվել՝ հոկտեմբերի 3-ին, Արցախում մարդ չկար, քաղաքացի չկար որեւիցե, կային Արցախի ներքին գործերի, անվտանգության (ղեկավարները), նրանց ախրանաները, որոնք եկել են, որ սահմանով անցնեն, ադրբեջանցին ասել ա՝ մինչեւ ձեր ղեկավարները չհանձնվեն, մենք ձեզ չենք թողնելու գնաք, ձեզ տանելու ենք Բաքու։ Հետ են տվել էդ մարդկանց, գնացել են մի ամբողջ գիշեր, մինչեւ լուսաբաց բանակցել են էդ ղեկավարների հետ, որոնք Խոջալուում էին՝ ռուսական զորամասում (խաղաղապահ զորախմբի-խմբ.), համոզել, որ հետ գան էսինչ տունը, որտեղ մթոմ որ ադրբեջանցիների հետ հանդիպեն։ Եկել են ընդեղ ու ձերբակալվել՝ իմանալով էդ ամբողջը։ Արցախում, կրկնում եմ, մարդ չկար։ Հետո, ով որ պետք է էդ նախագահների անվտանգությունն ապահովեր, էդ մարդիկ հանգիստ կամրջով անցել են, եկել Հայաստան, ովքեր, նորից եմ շեշտում, պետք է ապահովեին էդ մարդկանց անվտանգությունը։ Երկու տարբերակ ունեին՝ կա՛մ պիտի խփեին-սպանեին դրանց՝ նախագահներին, կա՛մ պիտի հանեին ընդեղից, բայց իրանք ընտրել են երրորդ տարբերակը՝ հանձնել Ադրբեջանին, իրանք գան ստեղ։ Սա իրականությունն ա, ժողովուրդ, երբ որ ասում եմ՝ ինձ մի խոսացրեք, որ ամեն անգամ չբացեմ էն, ինչ կա»։

Լրագրողի հստակեցմանը՝ ինչո՞ւ առաջին օրերին նախկին բարձրաստիճան պաշտոնյաները դուրս չեկան Արցախից, Բաբայանը պարզաբանել էր՝ «որովհետեւ ռուսական ուժերը ասում էին, որ խնդիր չունեք, մենք ձեզ տեղափոխելու ենք։ Դրա համար հույսները դրել էին հարեւանի վրա, ես էլ ասում եմ՝ սխալ ես արել, որ դրել ես»։ 

Հատկանշական է, որ կայքերից մեկը որոշ ժամանակ հետո անդրադարձել էր Բաբայանի աղմկահարույց բացահայտմանը՝ նշելով՝ այն «փոթորկել է Արցախի քաղաքական դաշտը»։ Ապա եւ նշել էր այն պաշտոնյաների անունները, որոնք ի պաշտոնե պարտավոր էին հոգալ ԼՂ նախկին նախագահների անվտանգությունը։ Այդ անձինք են ԼՂ ՆԳ նախկին նախարար, Ռոբերտ Քոչարյանի նախագահության օրոք ՊՊԾ պետ Գրիշա Սարկիսովի որդի Կարեն Սարգսյանը, որը, ի դեպ, ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի խնամին է, ՊԲ հրամանատար Կամո Վարդանյանը։ Կայքը նշել էր, որ այն տունը, որտեղ էլ գնացել են ԼՂ նախկին նախագահները ադրբեջանցիների հետ իբրեւ թե բանակցելու, պատկանել է Կարեն Սարգսյանին։ Այն նույն պաշտոնյանին, որը, նկատենք, կարողացել էր ոչ միայն անարգել ՀՀ հասնել, այլեւ, ինչպես FIP-ն էր բացահայտել, Հայաստան տեղափոխել նաեւ  պետական համակարգի ծառայողական (պետությանը պատկանող) մեքենաների մի մասը։  

«Գործարք», ընդ որում, բազում դրվագներով, կարելի է ենթադրել, որ տեղի ունեցել է, բայց արդյոք ա՞յն նպատակով, ինչի մասին աղաղակում է ընդդիմությանը սպասարկող քարոզչամեքենան՝ արցախահայության անվտանգ տեղափոխումը ՀՀ ապահովելու համար։

Ինչեւէ։ ՀՀ դիվանագիտության խնդիրն այժմ այդ ենթադրյալ գործարքի հետեւանքը վերացնելու ուղղությամբ ամենօրյա աշխատանքն է՝ հասնելու բոլոր գերիների, պատանդների ազատ արձակմանն ու ՀՀ վերադարձին։ 

Հեղինե Մանուկյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
5442 դիտում

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը շրջայց է կատարել «Քատարա» մշակութային գյուղակում. լուսանկարներ

Ավտոբուսով վերադարձա կեցավայր. վարչապետ. տեսանյութ

ՌԴ-ում հասկացե՞լ են, որ Բաքուն «օգտագործել է, դեն շպրտել». ՀՀ-ն Մոսկվայի «արցունքներին չի հավատում»

Որոշել էի ավտոբուսով գնալ կեցավայր, չկարողացա թվային հարթակի միջոցով տոմս գնել. վարչապետն ասել է՝ ինչու

Մի քանի տարածաշրջանում բուքը շարունակվում է. Մեղրիում, Թալինում, Աբովյանում ձյուն է

Էստոնիան, Լատվիան, Լիտվան անջատվել են ռուսական էներգահամակարգից. նրանք կմիանան եվրոպական ցանցին

«Քատարա» մշակութային գյուղակում բացվեց հայկական մշակութային անկյունը. Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել

Ձյուն ու բուք է. Սյունիքի մարզի ճանապարհները դժվարանցանելի են

Ովքեր են Մերձավանի աղմկահարույց գործով կալանավորվածները. մանրամասներ. լուսանկարներ

Վարչապետի որոշմամբ Ստեփանավանի հրդեհի հետևանքների վերացման օպերատիվ շտաբ է ստեղծվել. ովքեր են կազմում

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան փետրվարի 8-ին

Դոնի Ռոստովի շրջաններից մեկում արտակարգ դրություն է հայտարարվել

Հյուրընկալվեցինք Դոհայի «Քատարա» մշակութային գյուղակում. Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել

«Ժոնգ Թոնգ» և «ՄԱՆ» ավտոբուսներում տեղադրված GPS սարքերը թույլ են տալիս իրական ժամանակում հետևել տեղաշարժին

Գազայի հատվածից ազատված իսրայելցի երեք պատանդ ժամանել է Իսրայել

Արարատ Միրզոյանը ԵԽ նախկին գլխավոր քարտուղար Թյորնբորն Յագլանդին պարգևատրել է Հայաստանի Պատվո շքանշանով

Կնոջ ինքնագնահատականը տղամարդը, հաճախ սկեսուրը զրոյացնում են, երեխաների մորը՝ աստիճանաբար «սպանում». Ծատուրյան

Օդի ջերմաստիճանը կնվազի 5-8 աստիճանով. առանձին վայրերում ուժեղ քամի կլինի

Հորեղբորս՝ Սպարապետ Վազգեն Սարգսյանի մասին ֆիլմ նկարահանելը եղել է երկար տարիների երազանք. Նոնո Սարգսյան

Ինքնաթիռի խոցման պատճառով հարաբերության լարումը չի չեղարկում Սյունիքում Մոսկվա-Բաքու համատեղ շահը. Իոաննիսյան

Ավտոբուսի կողային ապակին դիտավորյալ կոտրած քաղաքացին ձերբակալվել է

Սլովակիան Եվրոպա է. հազարավոր մարդիկ դուրս են եկել ցույցի՝ պահանջելով վարչապետ Ֆիցոյի հրաժարականը

«Ջիգլսի» աղբյուրի հատվածում 700 ավտոմեքենա խցանման մեջ է հայտնվել. արգելափակումից 73 բեռնատար է դուրս բերվել

Ինչ վիճակում են Ստեփանավանի հրդեհի հետևանքով տուժածները. նրանցից 3-ը տեղափոխվել են Երևան

Գազայի հատվածում մարտերի ընթացքում ավերված շենքերի փլատակներում է ավելի քան 12 հազար դի է մնացել

Հայտնաբերվել է 1 դի, 6 քաղաքացի տեղափոխվել է ԲԿ. նոր մանրամասներ և լուսանկարներ Ստեփանավանի հրդեհից

Ստեփանավանի հրդեհից տուժածներն ապահովվել են սննդով, հագուստով. քննարկվում է կացարանների հարցը. լուսանկարներ

ԲԿ-ի դիմաց կայանված «Մազդա 3»-ում հայտնաբերվել է 35-ամյա տղամարդու դի. կրծքավանդակի հատվածում վնասվածքներ կան

ՀՀ-ի շուրջ կայուն անվտանգային մթնոլորտի ապահովումը արտաքին քաղաքականության հիմնական նպատակներից է. Միրզոյան

Շենքերից մեկի բակում ոստիկանները հայտնաբերել են ջարդված «Լադա պրիորա» և արնանման հետքեր. կան ձերբակալվածներ

Ինչպես է ավտոբուսի ապակին կոտրած տղամարդը փախչում պատուհանից. տեսանյութ

Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Հնդկաստան

Մերձավանի կրակոցների դեպքով 3 անձ կալանավորվել է, ևս 3-ի նկատմամբ կիրառվել է տնային կալանք

Կառավարության հանձնարարականը կա՝ հրդեհից տուժածներին արագ աջակցել. նրանք հիմա հյուրանոցում են. Լոռու մարզպետ

Լարսը շարունակում է փակ մնալ

Երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով. ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին

Իրենք արագ դուրս են եկել, 71-ամյա կինը մնացել է այրվող շենքում. մանրամասներ Ստեփանավանի հրդեհից

Հրդեհ է բռնկվել Ստեփանավանի փայտե տներում. ժամանել է մոտ 40 հրշեջ․ բնակիչները տարհանվել են․ կա անհետ կորած

ՀՀ վարչապետը ԱՄՆ նոր ադմինիստրացիայի օրոք Սպիտակ տուն այցելած առաջին ղեկավարներից է. Կոնջորյան

ՀՀ-ի՝ միջազգային հարաբերություններում վաստակած խոսքի իրավունքը շահեկան չէ որոշ շրջանակների համար. Կոնջորյան