Արմատական փոփոխություն է սպասվում, ՀՀ-ի քայլերը չեն տեղավորվում տխրահռչակ Լուկաշենկոյի մտքի մեջ. Խալաթյան

20/01/2025 schedule19:30

Մինչ պաշտոնական Մոսկվայից անհոգնել հորդորում են Հայաստանին վերադառնալ նոյեմբերի 9-ի եռակողմ պայմանավորվածությանը, ՀՀ-ն շարունակում է փնտրել և գտնել նոր ռազմավարական գործընկերներ, որի ամենաթարմ օրինակը վերջերս Վաշինգտոնում կնքված հայ-ամերիկյան ռազմավարական համագործակցության փաստաթուղթն է:

Իրավագետ, իրավաբանական գիտությունների թեկնածու Արտաշես Խալաթյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է՝ այս փաստաթղթով Նահանգները ստանձնում է նաև որոշակի պատասխանատվություն Հայաստանի սահմանների կառավարման և պաշտպանության համար, որի տրամաբանական շարունակությունը պետք է լինի սահմաններից համալիր կերպով ռուս սահմանապահ ուժերի և ենթակառուցվածքների հեռացումը, և այդ առումով Հայաստանը արմատական փոփոխությունների նախաշեմին է:

Խոսելով նոյեմբերի 9-ի հայտարարության մասին՝ Խալաթյանն ասում է՝ փաստաթուղթը, ըստ էության, գոյություն չունի:

«Շատերը խոսում են ստորագրությունը համաձայնագրից հետ չվերցնելու մասին, ես կարող եմ ասել, որ դա զուտ տեխնիկական հարց է, բովանդակային առումով մենք ազատ ենք այդ պարտավորությունը չկատարելու, և որևէ մեկը մեզ չի կարող ստիպել, կամ իրավաբանորեն հիմնավորել այդ պարտավորությունը կատարելու անհրաժեշտությունը: Երբ երեք կողմերից երկուսը խախտել են իրենց բոլոր պարտականությունները, ըստ էության, համաձայնագիրը կորցրել է իր ուժը, և ՀՀ-ն ազատ է չկատարել իր հանձնառությունը»,- ասում է Խալաթյանը:

Իրավագետի խոսքով՝ նոյեմբերի 9-ի փաստաթղթի իբր թե փրկչական բնույթի մասին խոսում են մարդիկ, որոնք իրականացնում են Ռուսաստանի շահերի սպասարկում, սակայն դա արհեստական և անհիմն խոսույթ է: Իսկ Զախարովայի և ռուս պաշտոնյանների անհանգստությունը, ըստ Խալաթյանի, մատնում է նրանց վախերը:

«Որ Հայաստանը, ըստ էության, կատարում է ոչ ստանդարտ քայլեր, որոնք չեն տեղավորվում, օրինակ, տխրահռչակ Լուկաշենկոյի այն մտքի մեջ, թե «а куда они денутся», կարծես թե «армяни куда то хотят деться», որը որ կապ չունի ռուսական պատկերացումների հետ: Եվ այստեղ այդ նենգափոխումը, որ Զախարովան անում է առ այն, թե իրենք երբեք չենք խոսել արտատարածքային միջանցքի մասին, ՀՀ ինքնիշխանությունը պահպանվում է, ՌԴ թաքուն մտքերն է քողարկում, որ միջանցքը լինելու էր միայն իրենցը: Այսինքն՝ իրենք կարծում են, որ ՀՀ-ին մեծ լավություն են անում, որ այդ միջանցքում չեն դեգերելու ադրբեջանցիներն ու թուրքերը, այսինքն՝ մեզ համար հողի օտարումը ՌԴ-ին չի համարվում սուվերենության կորուստ՝ ըստ իրենց»,- կարծիք է հայտնում նա:

Իրավագետը վտանգավոր միտում է տեսնում նրանում, որ հայ-ամերիկյան կնքված փաստաթուղթը արժեզրկող որոշ փորձագետներ ներկայացնում են, թե «Հայաստանի քաղաքականությունը՝ անվտանգություն, մի քիչ գումար, մի քիչ սոցիալական ապահովություն մուրալն է», և, ըստ նրանց, «Հայաստանը որպես մուրացիկ պարզապես փոխում է իրեն ողորմություն տվողին»:

Խալաթյանի պնդմամբ՝ սա շատ ցածրակարգ ընկալում է և հարիր չէ ինքնիշխան պետության վերլուծական մտքին:

«Հայաստանի Հանրապետությանը ոչ ոք չի փրկելու, փրկիչ հորջորջող ՌԴ-ն ցույց տվեց, թե ինչպես է աշխատում փրկչի գաղափարը միջազգային հարաբերություններում: Փրկչի գաղափարը ինքնին ընդունելի չէ և երբեք էլ չի աշխատելու որևէ պետության պարագայում: Չկա միջազգային հարաբերություններում փրկչի գաղափար, կան փոխադարձ շահեր որոնող, գտնող, ամրապնդող և, ըստ այդմ, գործող պետություններ»,- ասում է զրուցակիցը:

Հայաստան-ԱՄՆ փաստաթուղթը, ըստ նրա, արձանագրում է հետևյալը՝ կան հստակ շահերի ընդհանրություններ Միացյալ Նահանգների և Հայաստանի միջև, ընդ որում՝ կա հստակ փոխըմբռնում թե՛ գնացող, թե՛ եկող վարչակազմերի մոտ Հարավային Կովկասում ԱՄՆ-ի երկարաժամկետ շահերի և դրանում Հայաստանի որոշակի դերի վերաբերյալ:

«Սա ցույց է տալիս, որ այս համաձայնագիրը ֆիքսում է հստակ շահեր, փոխադարձ հետաքրքրություններ, բայց երկուստեք պահանջվում է աշխատանք, այսինքն՝ համաձայնագիրն այն մասին չէ, որ երկնքից պարզապես «մանանա» պետք է թափվի, և, օրինակ, մենք կամ ԱՄՆ-ն չունենք տնային աշխատանք, բայց սա ինքնիշխան պետությանը բնորոշ համաձայնագիր է»,- ասում է իրավագետը:

Վերջինս նկատում է՝ միջազգային հանրությունը Սյունիքի ճանապարհով՝ Հայաստանի դերով այնքան է շահագրգռված, և Ռուսաստանի հետ այնքան իրարամերժ ծրագրեր կան, որ Հայաստանի ինքնիշխանության պահպանումը ուղիղ ենթադրում է այդքան քննարկվող միջանցքի չտրամադրում Ռուսաստանին:

Նա հիշեցնում է սպարապետ Վազգեն Սարգսյանի խոսքերը, որոնք, ըստ նրա, իրականություն են դարձել՝ «Մեղրին է, որ աշխարհի հզորագույններին հրավիրում է Հայաստան». «Քավ լիցի, մենք հակառուսականություն չենք քարոզում, մենք քարոզում ենք իրականան հայաստանակենտրոնություն, և հայ-ռուսական հարաբերությունները, այո, վաղուց վերաիմաստավորման կարիք ունեն, և եթե ՌԴ-ն պատրաստ է ինքնիշխան հենքի վրա մեզ հետ համագործակցել, որևէ հարց այդտեղ չկա, այլևս կան կարմիր գծեր, որ ՀՀ իշխանությունները և հայ հասարակությունը չեն հատելու»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1368 դիտում

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը շրջայց է կատարել «Քատարա» մշակութային գյուղակում. լուսանկարներ

Ավտոբուսով վերադարձա կեցավայր. վարչապետ. տեսանյութ

ՌԴ-ում հասկացե՞լ են, որ Բաքուն «օգտագործել է, դեն շպրտել». ՀՀ-ն Մոսկվայի «արցունքներին չի հավատում»

Որոշել էի ավտոբուսով գնալ կեցավայր, չկարողացա թվային հարթակի միջոցով տոմս գնել. վարչապետն ասել է՝ ինչու

Մի քանի տարածաշրջանում բուքը շարունակվում է. Մեղրիում, Թալինում, Աբովյանում ձյուն է

Էստոնիան, Լատվիան, Լիտվան անջատվել են ռուսական էներգահամակարգից. նրանք կմիանան եվրոպական ցանցին

«Քատարա» մշակութային գյուղակում բացվեց հայկական մշակութային անկյունը. Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել

Ձյուն ու բուք է. Սյունիքի մարզի ճանապարհները դժվարանցանելի են

Ովքեր են Մերձավանի աղմկահարույց գործով կալանավորվածները. մանրամասներ. լուսանկարներ

Վարչապետի որոշմամբ Ստեփանավանի հրդեհի հետևանքների վերացման օպերատիվ շտաբ է ստեղծվել. ովքեր են կազմում

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան փետրվարի 8-ին

Դոնի Ռոստովի շրջաններից մեկում արտակարգ դրություն է հայտարարվել

Հյուրընկալվեցինք Դոհայի «Քատարա» մշակութային գյուղակում. Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել

«Ժոնգ Թոնգ» և «ՄԱՆ» ավտոբուսներում տեղադրված GPS սարքերը թույլ են տալիս իրական ժամանակում հետևել տեղաշարժին

Գազայի հատվածից ազատված իսրայելցի երեք պատանդ ժամանել է Իսրայել

Արարատ Միրզոյանը ԵԽ նախկին գլխավոր քարտուղար Թյորնբորն Յագլանդին պարգևատրել է Հայաստանի Պատվո շքանշանով

Կնոջ ինքնագնահատականը տղամարդը, հաճախ սկեսուրը զրոյացնում են, երեխաների մորը՝ աստիճանաբար «սպանում». Ծատուրյան

Օդի ջերմաստիճանը կնվազի 5-8 աստիճանով. առանձին վայրերում ուժեղ քամի կլինի

Հորեղբորս՝ Սպարապետ Վազգեն Սարգսյանի մասին ֆիլմ նկարահանելը եղել է երկար տարիների երազանք. Նոնո Սարգսյան

Ինքնաթիռի խոցման պատճառով հարաբերության լարումը չի չեղարկում Սյունիքում Մոսկվա-Բաքու համատեղ շահը. Իոաննիսյան

Ավտոբուսի կողային ապակին դիտավորյալ կոտրած քաղաքացին ձերբակալվել է

Սլովակիան Եվրոպա է. հազարավոր մարդիկ դուրս են եկել ցույցի՝ պահանջելով վարչապետ Ֆիցոյի հրաժարականը

«Ջիգլսի» աղբյուրի հատվածում 700 ավտոմեքենա խցանման մեջ է հայտնվել. արգելափակումից 73 բեռնատար է դուրս բերվել

Ինչ վիճակում են Ստեփանավանի հրդեհի հետևանքով տուժածները. նրանցից 3-ը տեղափոխվել են Երևան

Գազայի հատվածում մարտերի ընթացքում ավերված շենքերի փլատակներում է ավելի քան 12 հազար դի է մնացել

Հայտնաբերվել է 1 դի, 6 քաղաքացի տեղափոխվել է ԲԿ. նոր մանրամասներ և լուսանկարներ Ստեփանավանի հրդեհից

Ստեփանավանի հրդեհից տուժածներն ապահովվել են սննդով, հագուստով. քննարկվում է կացարանների հարցը. լուսանկարներ

ԲԿ-ի դիմաց կայանված «Մազդա 3»-ում հայտնաբերվել է 35-ամյա տղամարդու դի. կրծքավանդակի հատվածում վնասվածքներ կան

ՀՀ-ի շուրջ կայուն անվտանգային մթնոլորտի ապահովումը արտաքին քաղաքականության հիմնական նպատակներից է. Միրզոյան

Շենքերից մեկի բակում ոստիկանները հայտնաբերել են ջարդված «Լադա պրիորա» և արնանման հետքեր. կան ձերբակալվածներ

Ինչպես է ավտոբուսի ապակին կոտրած տղամարդը փախչում պատուհանից. տեսանյութ

Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Հնդկաստան

Մերձավանի կրակոցների դեպքով 3 անձ կալանավորվել է, ևս 3-ի նկատմամբ կիրառվել է տնային կալանք

Կառավարության հանձնարարականը կա՝ հրդեհից տուժածներին արագ աջակցել. նրանք հիմա հյուրանոցում են. Լոռու մարզպետ

Լարսը շարունակում է փակ մնալ

Երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով. ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին

Իրենք արագ դուրս են եկել, 71-ամյա կինը մնացել է այրվող շենքում. մանրամասներ Ստեփանավանի հրդեհից

Հրդեհ է բռնկվել Ստեփանավանի փայտե տներում. ժամանել է մոտ 40 հրշեջ․ բնակիչները տարհանվել են․ կա անհետ կորած

ՀՀ վարչապետը ԱՄՆ նոր ադմինիստրացիայի օրոք Սպիտակ տուն այցելած առաջին ղեկավարներից է. Կոնջորյան

ՀՀ-ի՝ միջազգային հարաբերություններում վաստակած խոսքի իրավունքը շահեկան չէ որոշ շրջանակների համար. Կոնջորյան