2024 թվականին գրանցված հանցագործությունները նախորդ տարվա համեմատ նվազել են. նախարարը թվեր է հրապարակել

16/01/2025 schedule14:54

«Ինստիտուցիոնալ և երկարաժամկետ լուծումներին զուգահեռ կենտրոնացել ենք նաև պրոֆիլակտիկ և ուժեղացված ծառայությունների վրա, մեթոդաբանական որոշ փոփոխություններ ենք փորձարկել առանձին հանցատեսակների մասով»:

Այս մասին 2024 թվականի աշխատանքներն ամփոփող ասուլիսի ժամանակ հայտնել է Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը՝ ընդգծելով, որ արդյունքում 2024 թվականին գրանցված հանցագործությունները նախորդ տարվա համեմատ նվազել են 1,1%-ով կամ 434-ով՝ կազմելով 40․232 դեպք (2023թ․՝ 40.666)։

Այսինքն՝ 2024 թվականին հանցագործությունների թվի նվազում կա, ինչը, ըստ նրա, հետևողական աշխատանքի արդյունք է։

«Պիտի նաև նկատենք, որ հանցավորության ընդհանուր կառուցվածքում գրանցված դեպքերի գերակշիռ մասը՝ 81,4%-ը, կազմել են ոչ մեծ (20․361 դեպք կամ 51,0%) և միջին ծանրության (12․253 դեպք կամ 30,4%-ը) հանցագործությունները։ Հայաստանի Հանրապետության դեպքում այս կառուցվածքն օրինաչափություն ունի, ինչը նշանակում է, որ մեր երկիրը հանցավորության վտանգավորության աստիճանի տեսանկյունից համարվում է անվտանգ։ Դա փաստում են նաև միջազգային հեղինակավոր վերլուծական հարթակների ուսումնասիրությունները։

Տարբեր դրվագներով մենք նաև արձանագրում ենք, որ հանցանքի կատարման ավանդական ձևերը տրանսֆորմացվել են ավելի ժամանակակից ձևերի՝ օգտագործելով համացանցային կամ ՏՏ ոլորտի նվաճումները։ Մեր խնդիրն է հետևողականորեն մի կողմից շարունակել ուժեղացնել ոստիկանության գործիքակազմը, մյուս կողմից բերել հանրության մոտ վարքագծային փոփոխություն, որը, իհարկե, շատ բարդ աշխատանք է, բայցև հետողականության դեպքում քայլ առ քայլ հնարավոր է արդյունքներ գրանցել»,- հույս է հայտնել Սարգսյանը:

Նախարարի խոսքով՝ օպերատիվ ամփոփագրերի համաձայն՝ նույն ժամանակահատվածում առգրավվել, հայտնաբերվել և բացատրական աշխատանքների շնորհիվ կամավոր հանձնվել է 1579 միավոր հրազեն, ինչը 152-ով կամ 10,7%-ով ավել է նախորդ տարվա համեմատ (1.427-1․579)։

«Այդուհանդերձ, զենքի գործադրմամբ կատարվող հանցագործությունները շարունակում են մնալ մտահոգիչ (կրակոցներ, հրազենի, դանակի գործադրում և այլն), և այս մասով վարչապետի հանձնարարականով արդեն իսկ կոնկրետ լուծումներ ենք մշակել։ Հանցավորության դեմ պայքարում, ընթացիկ մեթոդական լուծումներից բացի, ռազմավարական մակարդակում  նախաձեռնվել է նաև ընդհանուր հանցագործությունների կանխարգելման գործընթաց»,- հավելել է նա:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
634 դիտում

Պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին, ՀՀ-ին պաշտպանական տեխնիկա տրամադրել. կոնգրեսականները դիմել են Ռուբիոյին

Երևանի բարձրահարկ շենքերից մեկի բակում կնոջ դի է հայտնաբերվել

Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհանիսը հրաժարական կտա. օրը հայտնի է

Ռումինիայի բուհերում ուսանելու նպատակով ՀՀ-ին կհատկացվի 8 կրթաթոշակային տեղ. ինչպես կընտրվեն մասնակիցները

Շնակռիվ կազմակերպած տղամարդիկ ներկայացվել են նախաքննական մարմին

ՀՀ նախագահը և Մեհդի Սոբհանին Հայաստան-Իրան երկկողմ հարաբերությունների զարգացման վերաբերյալ հարցեր են քննարկել

Կարևոր հանդիպում ունեցա ֆրանսահայերի մի պատկառելի խմբի հետ. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Կադրային փոփոխություններ են անհրաժեշտ. Երևանի քննչական վարչությունում խորհրդակցություն է անցկացվել

Հայտնի է «Դեպի Եվրատեսիլ նախագծի» մասնակիցների ելույթների հերթականությունը

Բարձր է գնահատվել ՀՀ-ԵԽ 2023-26թթ. գործողությունների ծրագրի իրականացումը. օրակարգային հարցեր են քննարկվել

Կասեցվել է «ԾԻՐԱՆ ՄԱՐԿԵՏ» ՍՊԸ-ին պատկանող հացի 2 արտադրամասի գործունեությունը

«Նիվա»-ով դրիֆթ արած 21-ամյա վարորդը ձերբակալվել է. տեսանյութ

Տեղի կունենա Երևանի ավագանու նիստը․ ինչ հարցեր են օրակարգում

Քննարկվել է էլեկտրոնային դեղատոմսի դուրսգրման առավել պարզեցված տարբերակի անցնելու ձևաչափը

Անհայտ անձը կամ անձինք կոտրել են Երևանի քաղաքապետարանի գլխավոր մասնաշենքի պատուհանների ապակիները

Վաշինգտոնի հետ բանակցությունը կապիտուլյացիա կդառնա Թեհրանի համար. Իրանի արտգործնախարար

Երևանի իշխանությունները պատրաստ են շարունակել աշխատանքները. հանդիպում կլինի «Հաղթանակ» թաղամասի բնակիչների հետ

Հայր ու որդի կացնով սպանել են հարևանի շներին. տղամարդիկ ներկայացվել են նախաքննական մարմին

Աշխատանքային առօրյա. Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել

ՏԿԵ նախարարն այցելել է Ստեփանավանի հրդեհից տուժածներին, ծանոթացել նրանց ժամանակավոր կեցության պայմաններին

Անուլ ջան, Աստված հետդ. Աշոտ Ղազարյանը «Դեպի Եվրատեսիլ» 2025-ի մասնակից թոռնուհու հետ լուսանկար է հրապարակել

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան փետրվարի 10-ին

Պապիկյանը Հնդկաստանի ավիաբազայում մասնակցել է «Aero India» ցուցահանդեսի բացմանը. լուսանկարներ

Բաքուն սրում է հարաբերությունները Կրեմլի հետ, ՌԴ-ն՝ կորցնում ազդեցությունը նախկին ԽՍՀՄ տարածքում. The Guardian

Հյուրանոցային ծառայություն մատուցողներին այլ կրոնի համար աղոթատեղի ունենալու պահանջ չի եղել. պարզաբանում

Համոզմունքը, որ չի ենթարկվել ռեֆլեկսիայի, նախկինից մնացած տպավորություն է. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանել է Փարիզ. տեսանյութ

Գնացել է պատերազմ՝ առանց մտածելու. տնտեսվարողների բողոքի ակցիան Քոչարյանի քարոզարշավի է վերածվել. տեսանյութ

Կոպիրկինը բացառել է Հայաստանի միաժամանակյա անդամակցությունը ԵԱՏՄ-ին և ԵՄ-ին

Եվրամիություն-ԱՄՆ հարաբերություններում անորոշությունն աճում է. Ֆոն դեր Լեյեն

28-ամյա երիտասարդը վիճել է իր 45-ամյա կնոջ հետ, սպառնացել նռնակով պայթեցնել. պայթյունից ինքն է վնասվածք ստացել

Աշխատանք և ուսուցում՝ 2020-ից հետո զորացրվածների և ռազմական գործողություններին մասնակցածների համար

Կցրտի 3-5 աստիճանով, մարզերում ու Երևանում սպասվում են ձյան տեղումներ

«Հայգեր» ավտոբուսների վարորդների ժամային աշխատավարձը հունվարի 1-ից բարձրացել է. գիշերային հավելավճար կա

1 զոհ, 2 վիրավոր․ Երևան-Գյումրի ճանապարհի խոշոր վթարի դեպքով նախաքննություն է ընթանում

Երևանը կունենա տրանսպորտի կառավարման կենտրոն. աշխատանքներն ավարտական փուլում են

Եթե ընդդիմությունն ասելիք ունի, կարող է ասել իր դեմքով, ոչ թե տնտեսվարողների շարքում գործիչներ դնելով. Չախոյան

Աշխատավարձային ֆոնդը միջինում 20 տոկոսով կավելանա․ ԶՊՄԿ հայտարարությունը

Ողբերգական ավտովթար Արևշատ-Մրգանուշ ճանապարհին. կան տուժածներ և զոհ

Ստեփանավանի հրդեհից տուժածներին տրվել են առաջին անհրաժեշտության պարագաներ, ձմեռային հագուստ, դեղեր և այլ իրեր