Երևան
12 °C
Զինապարտ քաղաքացիների առողջական վիճակի հետազոտման և բժշկական փորձաքննության իրականացման գործընթացում կարգավորվում են քաղաքացու առողջական վիճակի վերաբերյալ տվյալները էլեկտրոնային համակարգ մուտքագրելու, ուղեգրումների գործընթացը էլեկտրոնային համակարգով իրականացնելու հարաբերությունները։
Այս մասին նախագիծը Կառավարության նիստի ժամանակ ներկայացրեց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։
«Մասնավորապես՝ ընդլայնվում է տվյալ տարում 16 տարին լրացող քաղաքացիների զինկոմիսարիատներում հաշվառման վերցնելու նպատակով առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող կազմակերպություններում իրականացվող բժշկական հետազոտությունների ծավալը։
Զինկոմիսարիատների կողմից առողջության առաջնային պահպանման կազմակերպություններին և բժշկական հաստատություններին հետազոտության ենթակա քաղաքացիների վերաբերյալ տեղեկատվություն տրամադրվում է թվային տարբերակով «Արմեդ» համակարգի միջոցով»,- ասաց նա։
Նախարարը բերեց մի օրինակ․ «Ներկայումս, երբ հիվանդությունների ցանկը գոյություն ունի, ու կա նկարագիրը, թե այդ հիվանդությունը ինչպիսի նկարագիր պետք է ունենա, բժիշկը տալիս է հետազոտություն, բայց կան հիվանդության ախտորոշման տարբերակներ, այսինքն՝ դրա արտահայտության թույլ, միջին և ավելի բարձր ձև, համակարգը ավտոմատ կարող է բժիշկին առաջարկել ամբողջական ստուգել, որի բերումով մենք այլևս խնդիր չենք ունենա հետագայում բժշկական փորձաքննության ժամանակ կրկնակի փորձաքննության գնալ։ Օրինակ՝ ընթացիկ զորակոչի ժամանակ արդեն 1800-ից ավել զինակոչիկ ուղարկվել է կրկնակի փորձաքննության, այդ թիվը 90 տոկոսով, ըստ մասնագետների, կարող է պակասել, երբ ամեն ինչը տեղի ունենա էլեկտրոնային համակարգի միջոցով։ Այսինքն՝ այլևս հարց չի առաջանա, թե հիվանդության ինչ աստիճանի է գտնվում զորակոչիկը կամ անձը»։
Այս համատեքստում ՀՀ վարչապետն էլ նկատեց․ «Գիտենք արդեն, որ զորակոչային գործընթացներ մուտք գործելու պահից մեր տղաների շրջանում զանգվածայնորեն հիվանդություններ են ի հայտ գալիս, այս որոշման իմաստն այն է, որ այն հետազոտությունները, որոնք հասկանալիորեն արվում են երեխաներին, այդ հետազոտությունները արխիվացվեն, որպեսզի, եթե 17 տարեկանում հանկարծ, Աստված չանի, կամ գուցե ոմանց ընկալմամբ, Աստված տա, հիվանդությունն ի հայտ գա, որն ազատում է զորակոչային պարտականությունից, մենք հնարավորություն ունենանք նայել՝ ո՞նց եղավ, որ ամբողջ կյանքը երեխան առողջ է եղել, մեկ էլ 18 տարին լրանալուց երկու ամիս առաջ հիվանդությունների փունջ է հայտնվում»։
Առավել մանրամասն՝ տեսանյութում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՄոսկվան Բաքվում «Ռուսական տան» հետ կապված հարցի վերաբերյալ դրական լուծում է ակնկալում. Զախարովա
Ցանկացած ճանապարհի, որն իր մեջ կներառի միջանցքի տրամաբանություն, Իրանը դեմ է. Մեհդի Սոբհանի
Երասխի տներից մեկում պայթյուն է եղել. տուժածները տեղափոխվել են բժշկական կենտրոն
«Զանգեզուրի միջանցք» ասվածի հարցում մենք որևէ մեկի հետ գործարքի չենք գնա, մենք կատակ չենք անում. Իրանի դեսպան
Մոտ 70 անձի հաշվեհարդարի սպառնալիքների ներքո աշխատողները չեն կարողացել վերագործարկել արտադրությունը․ ԶՊՄԿ
Մետրոպոլիտենում գնացքը ներկած ու քարեր նետած օտարերկրացիները կալանավորվել են
Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին բուք է. մի քանի տարածաշրջանում ձյուն է տեղում
Նոր Նորք վարչական շրջանի աշխատակիցները բնակիչներից հավաքագրված գումարները համայնքի բյուջե չեն մուտքագրել
Ալեն Սիմոնյանն ու Ֆլանդրիայի խորհրդարանի նախագահը քննարկվել են Ադրբեջանում պահվող հայ գերիիների խնդիրը
Մայրաքաղաքը փրկեց, գալիս է հայրաքաղաքը փրկելու, հնարավոր չէ՞ ինքներդ ձեզ լուրջ վերաբերվեք. Պալյանը՝ Թևանյանին
Ադրբեջանը պահանջում է դադարեցնել Բաքվում Ռուսական տան աշխատանքը
2025-ից գիտնականները եռակի և նույնիսկ քառակի անգամ շատ աշխատավարձ կստանան. Սիսակ Գաբրիելյան
Դոլարն ու եվրոն թանկացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան փետրվարի 6-ին
Ինչու Թրամփն ու Մասկը որոշեցին դադարեցնել USAID-ի գործունեությունը, և ինչով էր զբաղվում կառույցը աշխարհով մեկ
Կոնգոյի բանտից փախուստի դիմած տղամարդիկ բռնաբարել և ողջ-ողջ այրել են ավելի քան 160 կնոջ. տեսանյութ
Ընդդիմությանը երբեմն հաջողվում է լավ բաներն անգամ ներկայացնել որպես վատ. Պապոյան
Հօգուտ Հայաստանի բռնագանձվել է 50 հազար 720 եվրո, ՀՀ իրավունքը՝ գրանցվել բնակարանի և բնակելի տան նկատմամբ
Շրջանառվում են Գրիպ Ա տեսակի H1pdm09 ենթատեսակի հարուցիչները. հիվանդների մեծ մասը երեխաներ են
Դուք Հայաստանում որտե՞ղ եք տեսել դիկտատուրա. Պապոյան
Անցած 1 օրում ՀՀ-ում արձանագրված տրանսպորտային պատահարների հետևանքով 2 մարդ զոհվել է, 11-ը՝ վիրավորվել
Հրապարակվել են կադրեր Մերձավանի վարչական ղեկավարի տան վրա զինված հարձակումից. տեսանյութ
Բաքուն ԱՄՆ-ին ծանուցում է ուղարկել USAID-ի գործունեության դադարեցման մասին
Մերձավանի ղեկավարի նկատմամբ հանրային քրեական հետապնդում չի հարուցվել. ՔԿ
Երևանում ու մարզերի զգալի մասում սպասվում է ձյուն, լեռնային շրջաններում՝ բուք, ցածր տեսանելիություն
Ռուսական քարոզչությունը և օտար ազդեցության գործիքները օր առաջ պետք է դուրս շպրտվեն Հայաստանից. Բաբաջանյան
Ձգտում ենք խորացնել ՀՀ-ԱՄՆ կապերը. Արարատ Միրզոյան
Քաջարանում ծեծկռտուքի դեպքով կա երեք ձերբակալված. ՆԳՆ
Ռուբինյանը և Նիդերլանդների դեսպանը քննարկել են տարածաշրջանում տիրող իրավիճակին առնչվող հարցեր
Բաքվում մեկնարկել է Ռուբեն Վարդանյանի դեմ շինծու մեղադրանքներով հերթական դատական նիստը
ՀԱՊԿ-ի հարցերով խորհրդարանական հանձնաժողովների նախագահները Մոսկվայում կհանդիպեն
Կառավարությունը մտահոգված է ԶՄՊԿ-ում վիճակով, դա ազդելու է տնտեսական ցուցանիշների վրա. Պապոյան
Երբ ես բանտում էի, Աստվածաշունչն էր այն ուժը, որն օգնեց ինձ հաղթահարել այդ մարտահրավերը. Փաշինյան
Թրամփը մտադիր է արգելել տրանսգենդերներին մասնակցել 2028-ի խաղերի կանանց մրցումներին. նա հրաման է ստորագրել
Հայաստանի մեծ մասում ձյան տեղումներ են, կան դժվարանցանելի հատվածներ. ՆԳՆ-ն զգուշացնում է
Մերձավանի կրակոցների դեպքով հետապնդվում է 9 անձ, կա 3 ձերբակալված. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
400 հազար դրամից ավելի վարձատրություն ստացող 560 ուսուցիչ կա․ նախարար
«Չամպինո» օդանավակայանում տեղի ունեցած հրկիզման գործով Հռոմում Վրաստանի քաղաքացի է ձերբակալվել. տեսանյութ
Երևանի քաղաքապետարանի ձերբակալված պաշտոնյաները կալանավորվել են
Ռուսաստանը Ուկրաինայի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ է պահանջել
Լարսի ավտոճանապարհը բեռնատարների համար փակ է
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT