Երևան
12 °C
«Հայկական ժամանակ»-ը «Կանայք և գլոբալ անվտանգային ճարտարապետությունը» մտակենտրոնի ղեկավար Արմինե Մարգարյանի հետ զրուցել է ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության մասին ստորագրված փաստաթղթի կարևորության մասին:
- Տիկին Մարգարյան, Վաշինգտոնում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ստորագրեցին Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթ, որի մասին Դուք ավելի վաղ հայտարարել էիք: Ինչպե՞ս կմեկնաբանեք այս իրողությունը: Արդյոք սա կարևո՞ր ձեռքբերում է Հայաստանի համար և ի՞նչ կարող է տալ մեզ այս փուլում:
- Նախ, մենք ԱՄՆ-ի հետ ռազմավարական երկխոսության փաստաթուղթ արդեն ունեինք, որը նշանակում էր մտադրություն՝ հարաբերությունների մակարդակը բարձրացնել ռազմավարական գործընկերության: Հիմա ունեցանք արդեն ռազմավարական գործընկերության վերաբերյալ փաստաթուղթ. ի՞նչ է այն ենթադրում. սա նշանակում է, որ Հայաստանը և Միացյալ Նահանգները պայմանավորում են առանձնահատուկ հարաբերություններ ձևավորել այն ոլորտներում, որոնք զետեղված են փաստաթղթի տեքստում: Առայժմ վաղ է խոսել ռազմական անվտանգության մասին, որովհետև այս հարցում դեռ շատ անելիքներ կան:
- Արդյո՞ք պատահական էր, որ փաստաթուղթը ստորագրվեց ԱՄՆ գնացող վարչակազմի աշխատանքային վերջին օրերին, և տեղի՞ն են այն մտահոգությունները, որ Թրամփի վարչակազմի օրոք այն կարող է պարզապես մնալ թղթի վրա:
- Իրականում, այդ մտահոգությունները օրինաչափ են, որովհետև Թրամփը գալու է նոր մոտեցումներով, և այդ մոտեցումները կարտահայտվեն, բնականաբար, մեր տարածաշրջանում իրենց կողմից վարվելիք քաղաքականությունների մեջ: Միևնույն ժամանակ, Միացյալ Նահանգները այն պետությունը չէ, որ անձերի վրա է հենում ռազմավարական գործընկերությունը, այնտեղ սկզբունքները շատ կարևոր են, և եթե մենք թեկուզ գնացող վարչակազմի օրոք ծրագրում ենք նման փաստաթուղթ, ապա մեզ ավելի հեշտ է լինելու աշխատել Թրամփի վարչակազմի հետ՝ համահունչ իրենց կողմից այս տարածաշրջանում վարվող քաղաքականությանը: Եվ մի հանգամանք էլ՝ բնականաբար, սա նաև դժվարացնում է մեր աշխատանքը, որովհետև հավելյալ ջանքեր պետք է գործադրել, որպեսզի երկուստեք վերահաստատվի այս ռազմավարական գործընկերության ոգին և շունչը և առհասարակ գործողությունները:
- Ստացվում է, որ սա միաժամանակ և՛ Թրամփի համար է պարտավորեցնող փաստաթուղթ, և՛ նաև մեզ համար այն առումով, որ պետք է կարողանանք Թրամփին ապացուցել, այլ կերպ ասած՝ «համոզել» մեր կարևորությունը:
- Բանն այն է, որ ռազմավարական գործընկերությունը որպես ինստիտուտ մեզնում բավականին վարկաբեկված է, և այդ վարկաբեկված լինելու հանգամանքը նաև պայմանավորված է նրանով, որ մենք միշտ ստատիկ ենք պատկերացրել: Այսինքն՝ պատկերացրել ենք, որ եթե ՌԴ-ն մեր ռազմավարական դաշնակիցն է, ապա սա ստատիկ է, հարատև է, մեր շահերը մշտապես լինելու են համահունչ, դրա համար ուզում եմ ընդգծել, որ ռազմավարական համագործակցությունը ԱՄՆ-ի հետ ստատիկ փաստաթուղթ չէ, այսինքն՝ պարբերաբար վերանայման պետք է ենթարկվի, որպեսզի կողմերը տեսնեն՝ որքանով են սկզբունքները պահպանվում, շահերը շարունակում համընկնել: Սա երկարատև գործընթաց է, և, որպես օրինակ, ուզում եմ բերել Վրաստանը, որը նույնպես ունի ԱՄՆ-ի հետ գործընկերության փաստաթուղթ, բայց վերջին իրադարձությունների հետ կապված Միացյալ Նահանգները վերանայեց իր վերաբերմունքը Վրաստանի նկատմամբ: Հետևաբար պետք է հասկանանք, որ սա ստատիկ երևույթ չէ, և որոշակի առումով կարող է հիմք դառնալ ԱՄՆ եկող վարչակազմի համար՝ ձևավորելու իր քաղաքականությունները ՀՀ-ի շուրջ և ՀՀ-ի հետ՝ չմոռանալով, որ պետք է աշխատանքի առյուծի բաժինն ինքներս կատարենք, որպեսզի հաջողենք:
- Մինչ այժմ տեղի է ունեցել Փաշինյան-Թրամփ հեռախոսազրույց, նաև հայտնի հանդիպումը՝ եռաչափ ֆորմատով՝ Մակրոն-Թրամփ-Փաշինյան: Սրանք դրակա՞ն ազդակներ են, թե՞ պետք չէ կապել ԱՄՆ եկող վարչակազմի հետ սկսվող աշխատանքների հետ:
- Շատ լավ է, իհարկե, որ Հանրապետության վարչապետը ունեցել է հեռախոսազրույց և հնարավորություն հանդիպել Թրամփի հետ, սրանք շատ կարևոր են, որովհետև նշանակում է, որ մենք որոշակի առումով վերահաստատել ենք մեր դիրքորոշումները և՛ Ադրբեջանի հետ վարվող քաղաքականության առումով, և՛ առհասարակ տարածաշրջանային քաղաքականությունների առումով, և՛ Միացյալ Նահանգների, բայց չի կարող լինել որոշիչ Հայաստան-Միացյալ Նահանգներ սպասվող համագործակցության համատեքստում: Բնականաբար, մենք պետք է առավելագույնս ջանքեր գործադրենք, որպեսզի եկող վարչակազմի հետ կապերը ամուր լինեն, որպեսզի մեր կողմից առաջ քաշվող դիրքորոշումները ընկալելի և հասանելի լինեն իրենց, որպեսզի հնարավորինս վստահության մակարդակը բարձր լինի երկու պետությունների մեջ և որոշ առումով դրանք կարողանան ազդել Միացյալ Նահանգների կողմից տարածաշրջանում վարվելիք քաղաքականության վրա, մասնավորապես, երբ խոսքը վերաբերում է Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացին: Որովհետև նարատիվների պատերազմ է ընթանում, և շատ կարևոր է, որ մենք մեր դիրքորոշումները ճիշտ ժամանակին տեղ հասցնենք, քանի որ դրանով է նաև որոշ առումներով պայմանավորված լինելու, թե ինչքանով կունենք ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացում ներգրավվող Թրամփի վարչակազմ:
- Ինչ կարո՞ղ է տալ ստորագրված փաստաթուղթը հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերությունների համատեքստում: ԱՄՆ-ն այստեղ կարո՞ղ է որոշակի դեր ունենալ՝ հաշվի առնելով այն փաստը, որ Թուրքիան իր դիրքորոշումը որոշակիորեն լավարկել է Հայաստանի հանդեպ հավաքական Արևմուտքի և ԱՄՆ-ի ջանքերի շնորհիվ նաև: Կարո՞ղ ենք հույս ունենալ, որ Ամերիկայի ջանքերի շնորհիվ հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերություններում կարող է «ձնհալ» լինել:
- Նման հույս ունենալ պետք չէ, որովհետև արտաքին քաղաքականությունը հենվում է զուտ հաշվարկի վրա, այնտեղ շահերի համընկնում պետք է լինի, բայց մի բան պարզ է՝ եթե դու ԱՄՆ-ի ռազմավարական գործընկերն ես, դա ունենում է ձնագնդիի էֆեկտ, այսինքն՝ որոշ առումով կարող է նաև հեշտացնել մեր աշխատանքը թուրքական ուղղությամբ: Ինչ վերաբերում է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանը, ապա, բնականաբար, այս քայլը պետք է Ադրբեջանին դուր չգա, որովհետև նա վարում է Հայաստանը կլանելու քաղաքականություն, իսկ եթե ԱՄՆ-ն դառնում է Հայաստանի ռազմավարական գործընկերը, նշանակում է՝ մենք Միացյալ Նահանգներից ունենալու ենք լուրջ աջակցություն տարբեր ոլորտներում՝ և՛ անվտանգային, և՛ ռազմական կրթության, և՛ տնտեսական, և սա, ի վերջո, նպաստելու է ՀՀ դիմակայունության ամրապնդմանը, որը ամենևին չի բխում Ադրբեջանի շահերից: Մի բան պարզ է, որ մենք կարող ենք որոշակի առումով մեզ ապահովագրված զգալ Ադրբեջանից այն ժամանակ, երբ Ադրբեջանը հաշվարկ անի և հասկանա, որ Հայաստանի վրա հարձակվելու դեպքում իր կորուստներն ավելն են լինելու, քան ձեռքբերումները՝ և՛ իմիջային, և՛ դիվանագիտական, և՛ ռազմավարական ուղղություններով:
- Դեպի Արևմուտք գնալու ճանապարհին ցանկացած ձեռքբերում նյարդայնացնում է ոչ միայն Բաքվին, այլ նաև Ռուսաստանին: Դրա մասին են վկայում պաշտոնական Մոսկվայից արձագանքները: Ի՞նչ սպասել:
- Քանի դեռ Մոսկվան թույլ է, չեմ կարծում, որ սադրանքներ կլինեն, որովհետև ՌԴ-ն ինչպես է գործում, որպես կանոն՝ Ադրբեջանին գործիքայնացնում է Հայաստանի դեմ, այժմ իրատեսական չեմ համարում սցենարը, որովհետև սա կլինի իրապես արկածախնդրություն Ադրբեջանի կողմից: Մոսկվան, իհարկե, կարող է դիմել որոշակի տնտեսական պատժամիջոցների, որպեսզի ճնշի Հայաստանին, միևնույն ժամանակ չեմ բացառում, որ Մոսկվան կփորձի հնարավորինս Հայաստանին սիրաշահել, որովհետև իրենք, ի վերջո, հասկանում են, որ իրավիճակ է փոխվել, և Հայաստանը այլևս այն ՀՀ-ն չէ, որ կար 2020 թվականին, և իրենք էլ են քաջ գիտակցում, որ ՀՀ-ՌԴ հարաբերությունները վերանայման կարիք ունեն:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումԾովինար Թադևոսյանը ներկայացրել է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի նորանշանակ պետին
Ավազակային հարձակում Րաֆֆու փողոցում․ կա վիրավոր տղամարդ
Փաստաթղթում ասվում է՝ ՀՀ նախագահը և Ադրբեջանի նախագահը. ի՞նչ կապ ունեմ ես, ես նախագահ երբևէ չեմ եղել. վարչապետ
Հայաստանը շարժվում է խաղաղության օրակարգով. ՀՀ նախագահն ընդունել է Ուրուգվայի դեսպանին
Չեմ զարմանա, որ ձեր շրջանակներից են այդ մարդկանց փող տվել, որ փչացնեն ՀՀ-Իրան հարաբերությունները․ վարչապետ
«Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում կանխարգելիչ միջոցառումներ են իրականացվել
Կարեն Կարապետյանը կամ Սերժ Սարգսյանն ո՞վ են, որ ինձ իշխանություն տան կամ չտան. Փաշինյանը՝ Խամոյանին
Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահը Դելիում հանդիպել է հնդիկ գործընկերոջ հետ. պայմանավորվածություններ կան
«Կրթվելը նորաձև է» շարժումը՝ Լեռնավան համայնքում. կրթական շարժումը նոր թափ է հավաքում
Երևանում ավտոբուսների այդպիսի մեծ հոսք սրանից առաջ տեսել եմ Խորհրդային Միության ժամանակ. վարչապետ
Համընդհանուր հայտարարագրման համակարգը Հայաստանում սոցիալական հեղափոխություն է
«Հաջողակից՝ սկսնակին» ծրագրի շրջանակում մեկնարկում են բիզնեսի կառավարման և պլանավորման դասընթացները
Ի՞նչ է արվում ապօրինի զենքի շրջանառությունը կանխելու ուղղությամբ․ Մանավազյանը՝ Արփինե Սարգսյանին
Պատանդների փոխանակումը մերժելու ՀԱՄԱՍ-ի քայլը նշանակում է պատերազմի վերադառնալու որոշում. Իսրայելի ԱԳ նախարար
Որն է ԵՄ անդամակցության ճանապարհին ՀՀ-ի ամենամեծ մարտահրավերը․ վարչապետը մանրամասնել է
Ինչ փուլերով պետք է անցնի Հայաստանում գաղափարական տրանսֆորմացիան. վարչապետը պարզաբանել է
Լեռնավանից մի կերպ հասա ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանին. Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել
Գյումրի-Հովիտ երթուղին սպասարկող «Գազել»-ում հրդեհ է բռնկվել․ այն ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի
Վարչապետը հայտնեց՝ ինչ ձևաչափով է տեղի ունեցել ԱՄՆ փոխնախագահի հետ հանդիպումը
ԲՏԱ նախարարի տեղակալը և GITEX-ի ներկայացուցիչները քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Քրեական ենթամշակույթի կարգավիճակ ունենալն ինքնին կդիտարկվի քրեական պատասխանատվության առարկա․ ՆԳ նախարար
Սնուփ Դոգը վերադարձրել է երևանյան չկայացած համերգի հոնորարը
Հունաստանը նոր նախագահ ունի. հայտնի է երդմնակալության օրը
Մի հատ հայրիկին երեկոյան հարցրեք՝ կա՞ բանավիճելու բան, թե՞ չկա. Նիկոլ Փաշինյանը՝ Քոչարյանին
Արփինե Սարգսյանն անդրադարձավ Մերձավանում տեղի ունեցած սպանության դեպքին
Հայ հրաձիգները թիմային ոսկե մեդալ են նվաճել Եվրոպայի Մ18 առաջնությունում
Ունենք 110 հազար դուրս գրված էլեկտրոնային դեղատոմս, որից դեղատան կողմից սպասարկվել են մոտ 34 հազարը. նախարար
Մենք հեղափոխություն չենք արել, որ ստվերը խրախուսենք, գնում ենք կատարելու մեր պարտականությունները. վարչապետ
34-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել մորն ու երեխաներին, հայտնվել բնակչի հողամասում. վերջիններս հիվանդանոցում են
Ցեղասպանության թանգարանը ամբողջովին հիմնանորոգված կլինի, անհանգստության այլ առիթներ փնտրեք․ նախարար
Ահազանգեր ենք ստանում, որ համատարած ՀԴՄ չեն տալիս. Նիկոլ Փաշինյան
Լոռու մարզի Լեռնավան համայնքում Կրթվելը նորաձև է շարժումը հիասքանչ ընթացք ստացավ. Աննա Հակոբյան. տեսանյութ
Նոր նշանակում Երևանի քննչական վարչությունում
Փետրվարի 12-ին լրանում է հայ մեծանուն արձակագիր Հրանտ Մաթևոսյանի 90-ամյակը. պանթեոնում ծաղիկներ են խոնարհվել
Կայացել է ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» կոնվենցիայի իրականացման միջգերատեսչական համակարգման խորհրդի նիստը
Կարեն Բրուտյանը Հնդկաստանի պաշտպանության հարցերով պետնախարարի հետ համագործակցությանն առնչվող հարցեր է քննարկել
Քննչական կոմիտեի վարչություններից մեկը նոր պետ ունի
Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան փետրվարի 12-ին
Հասարակական կարգի պահպանության ծառայությունը մայրաքաղաքի հասարակական տրանսպորտում ստուգայցեր է իրականացնում
Նոր նշանակում քննչական կոմիտեում
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT