Երևան
12 °C
Ամերիաբանկը 200 մլն ԱՄՆ դոլարի երկարաժամկետ վարկային պայմանագիր է ստորագրել Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) հետ՝ կլիմայական ֆինանսավորման նախաձեռնություններին, միկրո, փոքր և միջին ձեռնարկություններին (ՄՓՄՁ) և կանանց պատկանող ՓՄՁ-ներին աջակցելու նպատակով:
Կնքված համաձայնագիրը, որը IFC-ի և Հայաստանում գործող ֆինանսական հաստատության միջև երբևէ ստորագրված ամենախոշոր գործարքն է, նշանակալի իրադարձություն է Հայաստանում կանաչ տնտեսության անցման, կլիմայի փոփոխությունների հետևանքների նկատմամբ դիմադրողականության բարձրացման և կլիմայի առնչությամբ ազգային և միջազգային նպատակներին համապատասխան գործելու տեսանկյունից: Ներգրավված միջոցների կեսը հատկացվելու է կլիմայական ֆինանսավորման նախագծերին, մեկ քառորդը` ՄՓՄՁ-ներին, ևս մեկ քառորդ` կանանց կողմից ղեկավարվող ՓՄՁ-ներին:
Այս գործընկերությունը և գործարքն արտացոլում են ՀՀ-ում ամենախոշոր վարկային պորտֆելն ունեցող Ամերիաբանկի հանձնառությունը՝ խթանելու կայուն զարգացումը և առաջնորդելու ժամանակակից փոխակերպումները: Ակնկալվում է, որ առաջիկա տարիներին այս ներդրման շնորհիվ կստեղծվեն հազարավոր աշխատատեղեր և էապես կնվազեցվեն ջերմոցային գազերի տարեկան արտանետումները` մոտ 40,000 տոննա ածխաթթու գազին (CO2) համարժեք:
Ամերիաբանկի Տնօրինության նախագահ-գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանն ասաց. «Երկարաժամկետ վարկային այս համաձայնագիրը Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) և Հայաստանում ֆինանսական հաստատության միջև երբևէ ստորագրված խոշորագույն գործարքն է։ Այն առանձնանում է ոչ միայն իր ծավալով, այլև նպատակով, այն է՝ աջակցել բիզնես նախաձեռնություններին և ծառայություններին, որոնք դիմակայում են կլիմայի փոփոխությամբ պայմանավորված մարտահրավերներին, ընդլայնում են կին ձեռներեցների հնարավորությունները ու նպաստում Հայաստանի կայուն ապագայի ձևավորմանը»։
Նա ավելացրեց․ «Մեծապես գնահատում ենք Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) հետ մեր տասնամյա համագործակցությունը և Հայաստանում բիզնեսների և մարդկանց համար հնարավորություններ ստեղծելու մեր ընդհանուր հանձնառությունը»։
IFC-ն նպատակ ունի վերացնել ենթակառուցվածքների բացերը Հայաստանում և նվազեցնել ածխածնի հետքը՝ էլեկտրաէներգիայի վերականգնվող աղբյուրներում և կլիմայական փոփոխություններին ադապտացման ուղղությամբ ներդրումներ կատարելու միջոցով: Բացի այդ, IFC-ն աշխատանքներ է կատարում ՄՓՄՁ-ների համար ֆինանսավորման հասանելիությունը բարելավելու ուղղությամբ և ֆինանսական հաստատությունների հետ համատեղ աջակցում է ավելի կանաչ տնտեսության զարգացմանը:
«Այս գործընկերությունը կայուն զարգացմանն ուղղված մասնավոր ներդրումները խթանելու IFC-ի ռազմավարության մասն է կազմում», – ասաց Մարսելո Կաստելյանոսը՝ Եվրոպայում Ֆինանսական հաստատությունների խմբի IFC-ի տարածաշրջանային ավագ ղեկավարը:
«Կլիմայական ֆինանսավորման առաջատար Ամերիաբանկն այս նպատակներն առաջխաղացնելու իմաստով ռազմավարական գործընկեր է հանդիսանում։ Երկարաժամկետ ֆինանսավորում տրամադրելով՝ նպատակ ունենք ցուցադրել կլիմայական ֆինանսական պրոդուկտների կենսունակությունը և խթանել դրանց տարածումը և մասշտաբավորումը Հայաստանի ֆինանսական հատվածում»։
Հանդիսանալով Հայաստանի տնտեսության ամենախոշոր վարկատուն՝ Ամերիաբանկն ունի 1.1 տրիլիոն ՀՀ դրամի ընդհանուր համախառն վարկային պորտֆել, որի կազմում ՓՄՁ-ներին բաժին ընկնող համախառն պորտֆելը 2024թ. սեպտեմբերին կազմել է 252 միլիարդ ՀՀ դրամ` գրանցելով տպավորիչ 25% աճ նախորդ տարվա համեմատ և 21.6% եռամյա համակցված տարեկան աճի տեմպ (CAGR):
Վերջին երեք տարվա ընթացքում Ամերիաբանկի ՓՄՁ հաճախորդների թիվն աճել է 45%-ով և այս պահին կազմում է շուկայի 25%-ը:
2009թ.-ից ի վեր բանկը միջազգային ֆինանսական հաստատությունների և խոշոր ներդրողների աջակցությամբ էներգաարդյունավետության և վերականգնվող էներգիայի նախագծերի ֆինանսավորմանն է ուղղել ավելի քան 250 միլիոն ԱՄՆ դոլար:
Մինչ օրս Ամերիաբանկը տարբեր միջազգային ֆինանսական հաստատություններից ներգրավել է 1.4 մլրդ ԱՄՆ դոլարի ֆինանսավորում և այդ միջոցներն ուղղել է Հայաստանի համար կենսական կարևորություն ունեցող տնտեսական ոլորտների զարգացմանը։
Ամերիաբանկի մասին
Ամերիաբանկը Հայաստանի առաջատար ֆինանսական հաստատությունն է և ՀՀ տնտեսական ոլորտի նշանակալի դերակատարներից մեկը, որի ակտիվները գերազանցում են 1 տրիլիոն ՀՀ դրամը: Բանկն առաջնորդվում է հաճախորդամետ քաղաքականությամբ՝ թվային ժամանակակից միջավայրում սպասարկման բարձր որակ և բանկային փորձառություն ապահովելու նպատակով։ Ամերիաբանկը որդեգրել է բիզնեսի պատասխանատու վարման քաղաքականությունը` նպաստելով Հայաստանի անցմանը դեպի կայուն ապագա: Ավելի մանրամասն տեղեկատվությունը ներկայացված է այստեղ. www.ameriabank.am:
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։
IFC-ի մասին
Համաշխարհային բանկի խմբի անդամ IFC-ն զարգացման ամենախոշոր միջազգային կառույցն է, որը զբաղվում է զարգացող շուկաների մասնավոր հատվածով։ Մենք աշխատում ենք 100-ից ավելի երկրում՝ մեր կապիտալը, փորձառությունն ու ազդեցությունն օգտագործելով զարգացող երկրներում շուկաներ և հնարավորություններ ստեղծելու համար։ 2024 ֆինանսական տարում IFC-ն պարտավորվել էր ռեկորդային 56 միլիարդ ԱՄՆ դոլար ներդնել զարգացող երկրների մասնավոր ընկերություններում և ֆինանսական կառույցներում, իրացնելով մասնավոր հատվածի ներուժը և մոբիլիզացնելով մասնավոր կապիտալը՝ աշխարհում աղքատությանը վերջ դնելու և համընդհանուր բարգավաճումը խթանելու համար:
Ավելի մանրամասն տեղեկատվությունը ներկայացված է այստեղ. www.ifc.org:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՌԴ-ում հասկացե՞լ են, որ Բաքուն «օգտագործել է, դեն շպրտել». ՀՀ-ն Մոսկվայի «արցունքներին չի հավատում»
Որոշել էի ավտոբուսով գնալ կեցավայր, չկարողացա թվային հարթակի միջոցով տոմս գնել. վարչապետն ասել է՝ ինչու
Մի քանի տարածաշրջանում բուքը շարունակվում է. Մեղրիում, Թալինում, Աբովյանում ձյուն է
Էստոնիան, Լատվիան, Լիտվան անջատվել են ռուսական էներգահամակարգից. նրանք կմիանան եվրոպական ցանցին
«Քատարա» մշակութային գյուղակում բացվեց հայկական մշակութային անկյունը. Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել
Ձյուն ու բուք է. Սյունիքի մարզի ճանապարհները դժվարանցանելի են
Ովքեր են Մերձավանի աղմկահարույց գործով կալանավորվածները. մանրամասներ. լուսանկարներ
Վարչապետի որոշմամբ Ստեփանավանի հրդեհի հետևանքների վերացման օպերատիվ շտաբ է ստեղծվել. ովքեր են կազմում
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան փետրվարի 8-ին
Դոնի Ռոստովի շրջաններից մեկում արտակարգ դրություն է հայտարարվել
Հյուրընկալվեցինք Դոհայի «Քատարա» մշակութային գյուղակում. Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել
«Ժոնգ Թոնգ» և «ՄԱՆ» ավտոբուսներում տեղադրված GPS սարքերը թույլ են տալիս իրական ժամանակում հետևել տեղաշարժին
Գազայի հատվածից ազատված իսրայելցի երեք պատանդ ժամանել է Իսրայել
Արարատ Միրզոյանը ԵԽ նախկին գլխավոր քարտուղար Թյորնբորն Յագլանդին պարգևատրել է Հայաստանի Պատվո շքանշանով
Կնոջ ինքնագնահատականը տղամարդը, հաճախ սկեսուրը զրոյացնում են, երեխաների մորը՝ աստիճանաբար «սպանում». Ծատուրյան
Օդի ջերմաստիճանը կնվազի 5-8 աստիճանով. առանձին վայրերում ուժեղ քամի կլինի
Հորեղբորս՝ Սպարապետ Վազգեն Սարգսյանի մասին ֆիլմ նկարահանելը եղել է երկար տարիների երազանք. Նոնո Սարգսյան
Ինքնաթիռի խոցման պատճառով հարաբերության լարումը չի չեղարկում Սյունիքում Մոսկվա-Բաքու համատեղ շահը. Իոաննիսյան
Ավտոբուսի կողային ապակին դիտավորյալ կոտրած քաղաքացին ձերբակալվել է
Սլովակիան Եվրոպա է. հազարավոր մարդիկ դուրս են եկել ցույցի՝ պահանջելով վարչապետ Ֆիցոյի հրաժարականը
«Ջիգլսի» աղբյուրի հատվածում 700 ավտոմեքենա խցանման մեջ է հայտնվել. արգելափակումից 73 բեռնատար է դուրս բերվել
Ինչ վիճակում են Ստեփանավանի հրդեհի հետևանքով տուժածները. նրանցից 3-ը տեղափոխվել են Երևան
Գազայի հատվածում մարտերի ընթացքում ավերված շենքերի փլատակներում է ավելի քան 12 հազար դի է մնացել
Հայտնաբերվել է 1 դի, 6 քաղաքացի տեղափոխվել է ԲԿ. նոր մանրամասներ և լուսանկարներ Ստեփանավանի հրդեհից
Ստեփանավանի հրդեհից տուժածներն ապահովվել են սննդով, հագուստով. քննարկվում է կացարանների հարցը. լուսանկարներ
ԲԿ-ի դիմաց կայանված «Մազդա 3»-ում հայտնաբերվել է 35-ամյա տղամարդու դի. կրծքավանդակի հատվածում վնասվածքներ կան
ՀՀ-ի շուրջ կայուն անվտանգային մթնոլորտի ապահովումը արտաքին քաղաքականության հիմնական նպատակներից է. Միրզոյան
Շենքերից մեկի բակում ոստիկանները հայտնաբերել են ջարդված «Լադա պրիորա» և արնանման հետքեր. կան ձերբակալվածներ
Ինչպես է ավտոբուսի ապակին կոտրած տղամարդը փախչում պատուհանից. տեսանյութ
Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Հնդկաստան
Մերձավանի կրակոցների դեպքով 3 անձ կալանավորվել է, ևս 3-ի նկատմամբ կիրառվել է տնային կալանք
Կառավարության հանձնարարականը կա՝ հրդեհից տուժածներին արագ աջակցել. նրանք հիմա հյուրանոցում են. Լոռու մարզպետ
Լարսը շարունակում է փակ մնալ
Երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով. ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին
Իրենք արագ դուրս են եկել, 71-ամյա կինը մնացել է այրվող շենքում. մանրամասներ Ստեփանավանի հրդեհից
Հրդեհ է բռնկվել Ստեփանավանի փայտե տներում. ժամանել է մոտ 40 հրշեջ․ բնակիչները տարհանվել են․ կա անհետ կորած
ՀՀ վարչապետը ԱՄՆ նոր ադմինիստրացիայի օրոք Սպիտակ տուն այցելած առաջին ղեկավարներից է. Կոնջորյան
ՀՀ-ի՝ միջազգային հարաբերություններում վաստակած խոսքի իրավունքը շահեկան չէ որոշ շրջանակների համար. Կոնջորյան
«Զանգեր» կոչվող հատվածում բուք է. կան փակ և միակողմանի երթևեկելի ճանապարհներ
Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT