Երևան
12 °C
Դատախազը 2025 թվականի հունվարի 10-ին իրավասու դատարան է հանձնել Երևան քաղաքի Աբովյան-Արամի-Նալբանդյան փողոցներին հարող տարածքում գտնվող անշարժ գույքերի սեփականատերերից 666 միլիոն 765 հազար դրամի անշարժ գույք և դրամական միջոցներ հափշտակած՝ կառուցապատող ընկերության տնօրեն Ա.Կ.-ի և անշարժ գույքի գնահատում իրականացնող ընկերության տնօրեն Հ.Ա.-ի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը:
Գլխավոր դատախազության հաղորդագրության համաձայն՝ քննչական կոմիտեում քննված քրեական վարույթով պարզվել է, որ Ա.Կ.-ն Հ.Ա.-ի օժանդակությամբ, վստահությունը չարաշահելու եղանակով, անշարժ գույքերի սեփականատերեր Ա.Մ.-ից և Թ.Մ.-ից, Աշ.Մ.-ից և Գ.Կ.-ից, Ա.Կ.-ից, Վ.Ն.-ից, Ա.Ա.-ից և Ա.Ն.-ից, Վ.Հ.-ից և Հ.Ա.-ից, Հ.Ղ.-ից և Լ.Մ.-ից հափշտակել է առանձնապես խոշոր չափերով անշարժ գույք և դրամական միջոցներ, ինչպես նաև օգտագործել է իրավունք վերապահող կեղծ պաշտոնական փաստաթղթեր:
Հիշեցնենք՝ 2001 թվականի հուլիսի 16-ին Կառավարության որոշմամբ հաստատվել էր Երևանի Հյուսիսային պողոտայի հատվածում գտնվող` պետության կարիքների համար անշարժ գույքերի օտարման գոտին` 82 հազար 700 քմ մակերեսով: Պետության կարիքների համար օտարման գոտու սահմանների մեջ, ի թիվս այլ գույքերի, ընդգրկվել և իրացման ենթակա էին դարձել նաև Երևան քաղաքի Աբովյան-Նալբանդյան-Արամի փողոցների հարող տարածքում գտնվող՝ վերոնշյալ անձանց պատկանող գույքերը:
Վերոնշյալ փողոցներին հարող հատվածից 82 հազար 700 քմ մակերեսով հողամասը կառուցապատման ներդրումային ծրագիր իրականացնելու նպատակով տրամադրվել էր Ա.Կ.-ի ընկերությանը: Ա.Կ.-ն անշարժ գույքերի շուկայական արժեքների գնահատման նպատակով իր նախաձեռնությամբ պայմանագրեր է կնքել իր մտերիմ Հ.Ա.-ին պատկանող՝ անշարժ գույքերի գնահատում իրականացնող ընկերության հետ: Ա.Կ.-ն Հ.Ա.-ին պատվիրել է վերոնշյալ անշարժ գույքերը գնահատել իրական շուկայական արժեքից անհամեմատ ցածր գնով և կազմել կեղծ գնահատման հաշվետվություններ:
Արդյունքում, 2005-2008 թվականների ընթացքում կազմվել և ստորագրվել են բովանդակությամբ կեղծ՝ գնահատման 6 հաշվետվություններ, որոնք Հ.Ա.-ն վավերացրել է իր ստորագրությամբ, հաստատել իր ընկերության կնիքով և առձեռն տրամադրել Ա.Կ.-ին՝ այդպիսով օժանդակելով Ա.Կ.-ի կողմից առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելուն:
Դատախազը 2024 թվականի հոկտեմբերի 1-ին և նոյեմբերի 21-ին հանրային քրեական հետապնդում էր հարուցել Ա.Կ.-ի նկատմամբ՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով խարդախություն), 325-րդ հոդվածի 1-ին մասով (փաստաթղթեր կեղծելը) և Հ.Ա.-ի նկատմամբ՝ 38-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով խարդախությանն օժանդակելը) և 325-րդ հոդվածի 1-ին մասով:
Մեղադրյալ Ա.Կ.-ի կողմից 666 միլիոն 765 հազար դրամը վճարվել է Քննչական կոմիտեի դեպոզիտ հաշվին՝ որպես տուժողներին հանցագործությամբ պատճառված վնասի վերականգնում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը շրջայց է կատարել «Քատարա» մշակութային գյուղակում. լուսանկարներ
Ավտոբուսով վերադարձա կեցավայր. վարչապետ. տեսանյութ
ՌԴ-ում հասկացե՞լ են, որ Բաքուն «օգտագործել է, դեն շպրտել». ՀՀ-ն Մոսկվայի «արցունքներին չի հավատում»
Որոշել էի ավտոբուսով գնալ կեցավայր, չկարողացա թվային հարթակի միջոցով տոմս գնել. վարչապետն ասել է՝ ինչու
Մի քանի տարածաշրջանում բուքը շարունակվում է. Մեղրիում, Թալինում, Աբովյանում ձյուն է
Էստոնիան, Լատվիան, Լիտվան անջատվել են ռուսական էներգահամակարգից. նրանք կմիանան եվրոպական ցանցին
«Քատարա» մշակութային գյուղակում բացվեց հայկական մշակութային անկյունը. Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել
Ձյուն ու բուք է. Սյունիքի մարզի ճանապարհները դժվարանցանելի են
Ովքեր են Մերձավանի աղմկահարույց գործով կալանավորվածները. մանրամասներ. լուսանկարներ
Վարչապետի որոշմամբ Ստեփանավանի հրդեհի հետևանքների վերացման օպերատիվ շտաբ է ստեղծվել. ովքեր են կազմում
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան փետրվարի 8-ին
Դոնի Ռոստովի շրջաններից մեկում արտակարգ դրություն է հայտարարվել
Հյուրընկալվեցինք Դոհայի «Քատարա» մշակութային գյուղակում. Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել
«Ժոնգ Թոնգ» և «ՄԱՆ» ավտոբուսներում տեղադրված GPS սարքերը թույլ են տալիս իրական ժամանակում հետևել տեղաշարժին
Գազայի հատվածից ազատված իսրայելցի երեք պատանդ ժամանել է Իսրայել
Արարատ Միրզոյանը ԵԽ նախկին գլխավոր քարտուղար Թյորնբորն Յագլանդին պարգևատրել է Հայաստանի Պատվո շքանշանով
Կնոջ ինքնագնահատականը տղամարդը, հաճախ սկեսուրը զրոյացնում են, երեխաների մորը՝ աստիճանաբար «սպանում». Ծատուրյան
Օդի ջերմաստիճանը կնվազի 5-8 աստիճանով. առանձին վայրերում ուժեղ քամի կլինի
Հորեղբորս՝ Սպարապետ Վազգեն Սարգսյանի մասին ֆիլմ նկարահանելը եղել է երկար տարիների երազանք. Նոնո Սարգսյան
Ինքնաթիռի խոցման պատճառով հարաբերության լարումը չի չեղարկում Սյունիքում Մոսկվա-Բաքու համատեղ շահը. Իոաննիսյան
Ավտոբուսի կողային ապակին դիտավորյալ կոտրած քաղաքացին ձերբակալվել է
Սլովակիան Եվրոպա է. հազարավոր մարդիկ դուրս են եկել ցույցի՝ պահանջելով վարչապետ Ֆիցոյի հրաժարականը
«Ջիգլսի» աղբյուրի հատվածում 700 ավտոմեքենա խցանման մեջ է հայտնվել. արգելափակումից 73 բեռնատար է դուրս բերվել
Ինչ վիճակում են Ստեփանավանի հրդեհի հետևանքով տուժածները. նրանցից 3-ը տեղափոխվել են Երևան
Գազայի հատվածում մարտերի ընթացքում ավերված շենքերի փլատակներում է ավելի քան 12 հազար դի է մնացել
Հայտնաբերվել է 1 դի, 6 քաղաքացի տեղափոխվել է ԲԿ. նոր մանրամասներ և լուսանկարներ Ստեփանավանի հրդեհից
Ստեփանավանի հրդեհից տուժածներն ապահովվել են սննդով, հագուստով. քննարկվում է կացարանների հարցը. լուսանկարներ
ԲԿ-ի դիմաց կայանված «Մազդա 3»-ում հայտնաբերվել է 35-ամյա տղամարդու դի. կրծքավանդակի հատվածում վնասվածքներ կան
ՀՀ-ի շուրջ կայուն անվտանգային մթնոլորտի ապահովումը արտաքին քաղաքականության հիմնական նպատակներից է. Միրզոյան
Շենքերից մեկի բակում ոստիկանները հայտնաբերել են ջարդված «Լադա պրիորա» և արնանման հետքեր. կան ձերբակալվածներ
Ինչպես է ավտոբուսի ապակին կոտրած տղամարդը փախչում պատուհանից. տեսանյութ
Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Հնդկաստան
Մերձավանի կրակոցների դեպքով 3 անձ կալանավորվել է, ևս 3-ի նկատմամբ կիրառվել է տնային կալանք
Կառավարության հանձնարարականը կա՝ հրդեհից տուժածներին արագ աջակցել. նրանք հիմա հյուրանոցում են. Լոռու մարզպետ
Լարսը շարունակում է փակ մնալ
Երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով. ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին
Իրենք արագ դուրս են եկել, 71-ամյա կինը մնացել է այրվող շենքում. մանրամասներ Ստեփանավանի հրդեհից
Հրդեհ է բռնկվել Ստեփանավանի փայտե տներում. ժամանել է մոտ 40 հրշեջ․ բնակիչները տարհանվել են․ կա անհետ կորած
ՀՀ վարչապետը ԱՄՆ նոր ադմինիստրացիայի օրոք Սպիտակ տուն այցելած առաջին ղեկավարներից է. Կոնջորյան
ՀՀ-ի՝ միջազգային հարաբերություններում վաստակած խոսքի իրավունքը շահեկան չէ որոշ շրջանակների համար. Կոնջորյան
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT