Երկու տարում՝ 60 վարակակիր. ինչ իրավիճակ է ՀՀ-ում մետապնևմավիրուսի հետ կապված. նախարարը մանրամասնել է

14/01/2025 schedule20:00

Ռազմավարության առումով ուր է հասել ՀՀ առողջապահության նախարարությունը․ այս հարցերն ավելի պարզաբանված ներկայացնելու համար նախարար Անահիտ Ավանեսյանը ասուլիս էր հրավիրել՝ ամփոփելու 2024-ին կատարված աշխատանքները։

Նրա խոսքով՝ այդ աշխատանքներում առաջնային էր քաղաքացիներին՝ առողջապահական կարիքների բավարարման հասանելիությունը։

«Բյուջետային միջոցները ուղղվում են լրացուցիչ ծառայություններ ներդրելուն․ 2024 թվականի արդյունքների մասով աճ ունենք գրանցված. մինչև 15․12․2024 թվականը այդ միջոցները կազմել են 127 միլիարդ դրամ, 2023 թվականին՝ 113 միլիարդ դրամ»,- մանրամասնել է նախարարը:

Այնուհետև առողջապահական գերատեսչության ղեկավարը ներկայացրել է վերջին օրերին մարդկանց շրջանում անգանգստություն առաջացրած նոր վիրուսի՝ մետապնևմավիրուսի հետ կապված իրավիճակը: 

«Հայաստանում այդ վիրուսի 10 դեպք հայտնաբերվել է 2023 թվականին, 2024 թվականի հունվար-ապրիլին՝ 50 դեպք: Դրանից հետո մեր երկրում մետավիրուսի դեպքեր չեն հայտնաբերվել»,- վստահեցրել է նա:

Սուր շնչառական վարակների առումով, սակայն, աճ կա: Հոսպիտալացվել է 721 բուժառու, որոնց ավելի քան 90 տոկոսը երեխաներն են․ «Օպերացիոն կառավարման հանձնախումբն իրականացնում է ամենօրյա մոնիթորինգ, թե ինչ իրավիճակ է Հայաստանում, տարածման ինչպիսի ռիսկեր ունենք, բայց ընդհանուր առմամբ այս պահին թե՛ սուր շնչառական վարակների առումով, թե՛ քովիդի, գրիպի առումով ունենք միջին իրավիճակ. այս պահին որևէ անհանգստացնող խնդիր չկա: Բայց պետք է հասկանանք, որ ընդհանուր առմամբ սեզոնային ակտիվությունն ավելանալու վտանգ կա և պետք է ուշադիր կերպով բոլոր հարցերին արձագանքենք»։

Նախարարը նաև խոսել է պետպատվերիների հետ կապված խնդիրների մասին. քաղաքացիները դժգոհում են՝ չեն կարողանում օգտվել ծառայություններից:

«Կարևոր է ճիշտ ակնկալիքներ ձևավորել, որևէ բան անսահման չի լինում, առավել ևս, եթե դա կապված է բյուջեի հետ։ Նախարարությունն ունի տարեկան բյուջե, ամեն բժշկական կենտրոն ունի պայմանագրային գումար և սահմանափակ ծառայությունների շրջանակ։ Սխալ ակնկալիքներ չպետք է սերմանել՝ ասելով՝ ամեն ինչ պետք է լիներ անսահմանափակ: Ո՛չ, որևէ բան անսահմանափակ չի լինում։ Մեր քաղաքացիների՝ 2024 թվականին բուժսպասարկումից օգտվելու հերթերը երկու ամսից ավելին չեն եղել։ Վերջին չորս ամիսներին էլ անձը դիմել է և ստացել իր բուժօգնությունը»,- ասել է նա:

Վերջինս հավատացրել է՝ քաղաքացին իր կարիքին համապատասխան անհետաձգելի բուժօգնությունը ստանում է նույն րոպեին, իսկ եթե անհրաժեշտ է պլանային բուժօգնություն, ապա ստանում է հերթագրման սկզբունքով: Ավանեսյանը համոզմունք է հայտնել, որ Հայաստանն այսօր իր հերթագրման համակարգով բարեհաջող է։

Հարցադրմանը՝ առողջական խնդիրներ ունեցող անձինք զորակոչվում են, ո՞րն է նախարարության անելիքը, Ավանեսյանը նկատել է․ «Որպես առողջական հատվածի պատասխանատու՝ սերտ համագործակցում ենք Պաշտպանության նախարարության հետ ոչ միայն ընթացիկ գործընթացը կազմակերպելու առումով, այլ հստակեցնելու մեր իրավական կարգավորումները։ Շատ կարևոր է հասկանալ, թե մարդն ունի՞ առողջական խնդիր ու այնպիսի ախտորոշում, որն ընկնում է տվյալ հոդվածի տակ, և նրա վերաբերյալ պետք է կայացվի տարկետման կամ ազատման որոշում»։

Եթե բողոքներ կամ դժգոհություններ կան նման դեպքերի հետ կապված, ապա, ըստ նախարարի, դրանք առանձին պետք է ուսումնասիրել՝ հասկանալու, թե ո՞րն է խնդիրը․ «Բժշկական հանձնաժողովները շատ մանրակրկիտ փորձաքննություններ են իրականացնում, որ վստահ լինեն՝ անձը ճիշտ է փորձաքննվել, որպեսզի զորակոչումից հետո խնդիրներ չառաջանան»։

Առողջապահական համակարգի պատասխանատուն անդրադարձել է նաև միակ պետական ծննդատունը՝ «Քանաքեռ-Զեյթուն»-ը, փակելուն, ասել՝ մշտապես կապվել են բժշկական անձնակազմի հետ՝ կենտրոնի խնդիրները հասկանալու համար. խնդիր է դրված եղել, որ Հայաստանում ծննդօգնության որակն ավելի բարձրացվի․ «Բոլոր ծննդատները (անկախ՝ ում ենթակայության են ու որտեղ են գտնվում) պետք է համապատասխանեն մեր սահմանած չափանիշներին։ Մենք գործ ունենք երեխաների ծնվելու և մայրական մահացության հետ»։

Տվյալ ծննդատանը ժամանակ է տրվել, սակայն խնդիրներն այդպես էլ չեն վերացվել, նախարարությունն էլ չի տրամադրել կրկին գործունեություն ծավալելու որոշումը։

Գործադիրի անդամը նաև մանրամասնել է, թե ինչպե՞ս են վերահսկվում կոսմետիկ ներարկումային կենտրոնների գործունեությունները. «Բազմաթիվ են դեպքերը, երբ նմանատիպ կենտրոնները չեն ստանում լիցենզիա, որովհետև չեն համապատասխանում պահանջներին։ Դա անընդհատ գործընթաց է, և կարող է կազմակերպությունը մի քանի անգամ դիմելուց հետո ստանալ այդ լիցենզիան։ Լիցենզավորման ողջ գործընթացի պարբերականության մեջ օրենք ենք փոխել․ այս պահին ամբողջական լիցենզավորվման պահանջների վերանայված փաստաթուղթը գտնվում է շրջանառության մեջ, այսինքն՝ պահանջները խստացվելու են»:

Ավանեսյանի խոսքով՝ պետք է ընդունել, որ Հայաստանում կոսմետոլոգիական ծառայությունները բավականին զարգացած են, այն բժշկական տուրիզմի մաս է կազմում, սակայն այդ գիծը պահելու համար անհրաժեշտ է պատշաճ որակ ապահովել․ «Ցանկացած տիպի բժշկական միջամտություն, առողջական վիճակի որևէ ախտորոշում, վիճակի փոփոխություն պետք է արվեն բժշկի միջամտությամբ, հետևաբար դա պետք է իրականացվի համապատասխան կրթություն, հավաստագիր ունեցող լիցենզավորված կազմակերպության հետ»։

ՀՀ առողջապահության նախարարը ընդգծել է, որ այժմ նախարարության երեք կարևոր ուղղությունները, որոնց պետք է ուշադրություն դարձնել, թվայնացումն է, համընդհանուր առողջապահական ապահովագրության օրենսդրական փաթեթի ընդունումը և պետական բժշկական կազմակերպությունների նոր կառավարման մոդելի ստեղծումն է:

Մերի Խաչատրյան 

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2322 դիտում

ՌԴ-ում հասկացե՞լ են, որ Բաքուն «օգտագործել է, դեն շպրտել». ՀՀ-ն Մոսկվայի «արցունքներին չի հավատում»

Որոշել էի ավտոբուսով գնալ կեցավայր, չկարողացա թվային հարթակի միջոցով տոմս գնել. վարչապետն ասել է՝ ինչու

Մի քանի տարածաշրջանում բուքը շարունակվում է. Մեղրիում, Թալինում, Աբովյանում ձյուն է

Էստոնիան, Լատվիան, Լիտվան անջատվել են ռուսական էներգահամակարգից. նրանք կմիանան եվրոպական ցանցին

«Քատարա» մշակութային գյուղակում բացվեց հայկական մշակութային անկյունը. Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել

Ձյուն ու բուք է. Սյունիքի մարզի ճանապարհները դժվարանցանելի են

Ովքեր են Մերձավանի աղմկահարույց գործով կալանավորվածները. մանրամասներ. լուսանկարներ

Վարչապետի որոշմամբ Ստեփանավանի հրդեհի հետևանքների վերացման օպերատիվ շտաբ է ստեղծվել. ովքեր են կազմում

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան փետրվարի 8-ին

Դոնի Ռոստովի շրջաններից մեկում արտակարգ դրություն է հայտարարվել

Հյուրընկալվեցինք Դոհայի «Քատարա» մշակութային գյուղակում. Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել

«Ժոնգ Թոնգ» և «ՄԱՆ» ավտոբուսներում տեղադրված GPS սարքերը թույլ են տալիս իրական ժամանակում հետևել տեղաշարժին

Գազայի հատվածից ազատված իսրայելցի երեք պատանդ ժամանել է Իսրայել

Արարատ Միրզոյանը ԵԽ նախկին գլխավոր քարտուղար Թյորնբորն Յագլանդին պարգևատրել է Հայաստանի Պատվո շքանշանով

Կնոջ ինքնագնահատականը տղամարդը, հաճախ սկեսուրը զրոյացնում են, երեխաների մորը՝ աստիճանաբար «սպանում». Ծատուրյան

Օդի ջերմաստիճանը կնվազի 5-8 աստիճանով. առանձին վայրերում ուժեղ քամի կլինի

Հորեղբորս՝ Սպարապետ Վազգեն Սարգսյանի մասին ֆիլմ նկարահանելը եղել է երկար տարիների երազանք. Նոնո Սարգսյան

Ինքնաթիռի խոցման պատճառով հարաբերության լարումը չի չեղարկում Սյունիքում Մոսկվա-Բաքու համատեղ շահը. Իոաննիսյան

Ավտոբուսի կողային ապակին դիտավորյալ կոտրած քաղաքացին ձերբակալվել է

Սլովակիան Եվրոպա է. հազարավոր մարդիկ դուրս են եկել ցույցի՝ պահանջելով վարչապետ Ֆիցոյի հրաժարականը

«Ջիգլսի» աղբյուրի հատվածում 700 ավտոմեքենա խցանման մեջ է հայտնվել. արգելափակումից 73 բեռնատար է դուրս բերվել

Ինչ վիճակում են Ստեփանավանի հրդեհի հետևանքով տուժածները. նրանցից 3-ը տեղափոխվել են Երևան

Գազայի հատվածում մարտերի ընթացքում ավերված շենքերի փլատակներում է ավելի քան 12 հազար դի է մնացել

Հայտնաբերվել է 1 դի, 6 քաղաքացի տեղափոխվել է ԲԿ. նոր մանրամասներ և լուսանկարներ Ստեփանավանի հրդեհից

Ստեփանավանի հրդեհից տուժածներն ապահովվել են սննդով, հագուստով. քննարկվում է կացարանների հարցը. լուսանկարներ

ԲԿ-ի դիմաց կայանված «Մազդա 3»-ում հայտնաբերվել է 35-ամյա տղամարդու դի. կրծքավանդակի հատվածում վնասվածքներ կան

ՀՀ-ի շուրջ կայուն անվտանգային մթնոլորտի ապահովումը արտաքին քաղաքականության հիմնական նպատակներից է. Միրզոյան

Շենքերից մեկի բակում ոստիկանները հայտնաբերել են ջարդված «Լադա պրիորա» և արնանման հետքեր. կան ձերբակալվածներ

Ինչպես է ավտոբուսի ապակին կոտրած տղամարդը փախչում պատուհանից. տեսանյութ

Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Հնդկաստան

Մերձավանի կրակոցների դեպքով 3 անձ կալանավորվել է, ևս 3-ի նկատմամբ կիրառվել է տնային կալանք

Կառավարության հանձնարարականը կա՝ հրդեհից տուժածներին արագ աջակցել. նրանք հիմա հյուրանոցում են. Լոռու մարզպետ

Լարսը շարունակում է փակ մնալ

Երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով. ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին

Իրենք արագ դուրս են եկել, 71-ամյա կինը մնացել է այրվող շենքում. մանրամասներ Ստեփանավանի հրդեհից

Հրդեհ է բռնկվել Ստեփանավանի փայտե տներում. ժամանել է մոտ 40 հրշեջ․ բնակիչները տարհանվել են․ կա անհետ կորած

ՀՀ վարչապետը ԱՄՆ նոր ադմինիստրացիայի օրոք Սպիտակ տուն այցելած առաջին ղեկավարներից է. Կոնջորյան

ՀՀ-ի՝ միջազգային հարաբերություններում վաստակած խոսքի իրավունքը շահեկան չէ որոշ շրջանակների համար. Կոնջորյան

«Զանգեր» կոչվող հատվածում բուք է. կան փակ և միակողմանի երթևեկելի ճանապարհներ

Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին