Ձեր առաքելությունը ոչ թե արդարադատության իրականացումն է, այլ արդարության սահմանումը. Գալյանը՝ դատավորներին

12/01/2025 schedule17:22

Հունվարի 12-ը Հայաստանի դատական իշխանության օրն է: Խորհրդանշական օրվա առթիվ կազմակերպված պաշտոնական միջոցառմանը ելույթ են ունեցել ՀՀ վարչապետը, ՀՀ նախագահը, ԲԴԽ նախագահը և արդարադատության նախարարը։

Նախարար Սրբուհի Գալյանը շնորհավորել է տոնական օրվա առթիվ՝ շեշտելով դատական իշխանության անկյունաքարային դերը ժողովրդավարական, իրավական և սոցիալական պետության կայացման գործում:

Կարևորելով արդարադատության իրականացումը, դատական համակարգի նշանակությունը հանրային կյանքի տարբեր բնագավառներում՝ նախարարն ընդգծել է դատավորի դերի ազդեցությունը պետության, եւ պետական ինստիտուտների նկատմամբ հասարակության վստահության եւ վերաբերմունքի արմատավորման ու երաշխավորման առանցքում:

«Հարգելի՛ դատավորներ, Ձեր հիմնական առաքելությունը ոչ թե արդարադատության իրականացումն է, այլ արդարության սահմանումը, որովհետև դուք օրենքի երաշխավորներն եք, իհարկե, արդարության իրականացման շղթայում դատարանները միակ դերակատարները չեն, բայց վերջնական որոշման կայացման հնարավորությունը և իրավունքն ունեն միայն դատավորները։ Դատական համակարգին առնչվող բոլոր խնդիրները, ըստ էության, կապված են նաև արդարադատության իրականացման շղթայում ներգրավված բոլոր մարմինների,այդ թվում՝ քաղաքականություն մշակող մարմնի հետ»,- մասնավորապես ասել է նախարարը:

Նա կարևորել է հանրության շրջանում դատարանի, դատավորի կողմից իրականացված գործունեության վերաբերյալ հանրային իրազեկվածության բարձրացումը և հանրային ճիշտ ակնկալիքի ձևավորումը:

Եզրափակելով՝ Սրբուհի Գալյանը շեշտադրել է արդարադատության միասնական չափանիշների հաստատման կարևորությունը, այն է՝ կանխատեսելի արդարադատության հիմքերի ստեղծման անհրաժեշտությունը: Նա հիշեցրել է, որ արդարադատության համակարգի բարելավումը մեր քաղաքացիների նկատմամբ պատասխանատվության դրսևորումն է։

Դատական իշխանության օրվան նվիրված հանդիսավոր միջոցառմանը մասնակցել են օրենսդիր, գործադիր մարմինների ներկայացուցիչներ, միջազգային դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, դատական համակարգի անդամներ:

Միջոցառումը կազմակերպել էր ՀՀ ԲԴԽ-ն:

Նշենք, որ Հայաստանի երրորդ Հանրապետության անկախ եռաստիճան դատական համակարգը ձևավորվել է 1999 թվականի հունվարի 12-ին «Դատարանակազմության մասին» ՀՀ օրենքի ուժով՝ հիմքում ունենալով իշխանությունների տարանջատման սկզբունքը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3771 դիտում

«Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում կանխարգելիչ միջոցառումներ են իրականացվել

Կարեն Կարապետյանը կամ Սերժ Սարգսյանն ո՞վ են, որ ինձ իշխանություն տան կամ չտան. Փաշինյանը՝ Խամոյանին

Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահը Դելիում հանդիպել է հնդիկ գործընկերոջ հետ. պայմանավորվածություններ կան

«Կրթվելը նորաձև է» շարժումը՝ Լեռնավան համայնքում. կրթական շարժումը նոր թափ է հավաքում

Երևանում ավտոբուսների այդպիսի մեծ հոսք սրանից առաջ տեսել եմ Խորհրդային Միության ժամանակ. վարչապետ

Համընդհանուր հայտարարագրման համակարգը Հայաստանում սոցիալական հեղափոխություն է

«Հաջողակից՝ սկսնակին» ծրագրի շրջանակում մեկնարկում են բիզնեսի կառավարման և պլանավորման դասընթացները

Ի՞նչ է արվում ապօրինի զենքի շրջանառությունը կանխելու ուղղությամբ․ Մանավազյանը՝ Արփինե Սարգսյանին

Պատանդների փոխանակումը մերժելու ՀԱՄԱՍ-ի քայլը նշանակում է պատերազմի վերադառնալու որոշում. Իսրայելի ԱԳ նախարար

Որն է ԵՄ անդամակցության ճանապարհին ՀՀ-ի ամենամեծ մարտահրավերը․ վարչապետը մանրամասնել է

Ինչ փուլերով պետք է անցնի Հայաստանում գաղափարական տրանսֆորմացիան. վարչապետը պարզաբանել է

Լեռնավանից մի կերպ հասա ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանին. Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել

Գյումրի-Հովիտ երթուղին սպասարկող «Գազել»-ում հրդեհ է բռնկվել․ այն ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի

Վարչապետը հայտնեց՝ ինչ ձևաչափով է տեղի ունեցել ԱՄՆ փոխնախագահի հետ հանդիպումը

ԲՏԱ նախարարի տեղակալը և GITEX-ի ներկայացուցիչները քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Քրեական ենթամշակույթի կարգավիճակ ունենալն ինքնին կդիտարկվի քրեական պատասխանատվության առարկա․ ՆԳ նախարար

Սնուփ Դոգը վերադարձրել է երևանյան չկայացած համերգի հոնորարը

Հունաստանը նոր նախագահ ունի. հայտնի է երդմնակալության օրը

Մի հատ հայրիկին երեկոյան հարցրեք՝ կա՞ բանավիճելու բան, թե՞ չկա. Նիկոլ Փաշինյանը՝ Քոչարյանին

Արփինե Սարգսյանն անդրադարձավ Մերձավանում տեղի ունեցած սպանության դեպքին

Հայ հրաձիգները թիմային ոսկե մեդալ են նվաճել Եվրոպայի Մ18 առաջնությունում

Ունենք 110 հազար դուրս գրված էլեկտրոնային դեղատոմս, որից դեղատան կողմից սպասարկվել են մոտ 34 հազարը. նախարար

Մենք հեղափոխություն չենք արել, որ ստվերը խրախուսենք, գնում ենք կատարելու մեր պարտականությունները. վարչապետ

34-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել մորն ու երեխաներին, հայտնվել բնակչի հողամասում. վերջիններս հիվանդանոցում են

Ցեղասպանության թանգարանը ամբողջովին հիմնանորոգված կլինի, անհանգստության այլ առիթներ փնտրեք․ նախարար

Ահազանգեր ենք ստանում, որ համատարած ՀԴՄ չեն տալիս. Նիկոլ Փաշինյան

Լոռու մարզի Լեռնավան համայնքում Կրթվելը նորաձև է շարժումը հիասքանչ ընթացք ստացավ. Աննա Հակոբյան. տեսանյութ

Նոր նշանակում Երևանի քննչական վարչությունում

Փետրվարի 12-ին լրանում է հայ մեծանուն արձակագիր Հրանտ Մաթևոսյանի 90-ամյակը. պանթեոնում ծաղիկներ են խոնարհվել

Կայացել է ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» կոնվենցիայի իրականացման միջգերատեսչական համակարգման խորհրդի նիստը

Կարեն Բրուտյանը Հնդկաստանի պաշտպանության հարցերով պետնախարարի հետ համագործակցությանն առնչվող հարցեր է քննարկել

Քննչական կոմիտեի վարչություններից մեկը նոր պետ ունի

Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան փետրվարի 12-ին

Հասարակական կարգի պահպանության ծառայությունը մայրաքաղաքի հասարակական տրանսպորտում ստուգայցեր է իրականացնում

Նոր նշանակում քննչական կոմիտեում

Ազգանունի ու քո հոր արածների բերումով դուք քաղաքական իմաստով «բոքսի տանձիկ եք». Սիմոնյանը՝ կրտսեր Քոչարյանին

51-ամյա կինը 24-ամյա օտարերկրացի ընկերոջ հետ վիճելիս վերցրել է ծծմբաթթուն և լցրել նրա վրա. տղամարդը մահացել է

Համաշխարհային պրեմիերաներով մեկնարկել է հայ կոմպոզիտորական արվեստի 16-րդ փառատոնը

Կոտայքի մի շարք բնակավայրերի գազամատակարարումը դադարեցվել է

ՊՆ պատվիրակությունը Գերմանիայում մասնակցել է «Համատեղ լուծում-2025» զորավարժությանը. լուսանկարներ