ՀՀ-ում կեսարյան հատումների, հղիության ընդհատման դեպքերի աճ կա. որոնք են անպտղության պատճառները

12/01/2025 schedule13:10

Մոր և մանկան առողջության պահպանման հարցը յուրաքանչյուր երկրի առողջապահական համակարգի կարևոր առաջնահերթություններից է: Դա է պատճառը, որ համապատասխան գերատեսչությունները քայլեր են ձեռնարկում տարբեր ոլորտներում, որպեսզի թե՛ ապագա մայրիկը, թե՛ նորածին երեխան լինեն առողջ։

Հայաստանի առողջապահության նախարարությունը 2024 թվականից հնգամյա ծրագրով փորձելու է նվազեցնել, օրինակ, կեսարյան հատումներով ծննդաբերությունների թիվը՝ վիրահատական միջամտությունները թողնելով միայն խիստ անհրաժեշտ դեպքերում:

Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի գլխավոր տնօրեն Դավիթ Մելիք-Նուբարյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նկատում է՝ կեսարյան հատումների թվի ավելացումը միջազգային խնդիր է։

Միջազգային վիճակագրության համաձայն՝ առավելագույն ցուցանիշն այդ մասով ունեն Բրազիլիան, Կիպրոսը՝ 55 տոկոսից ավելի, հարևան երկրներից՝ նաև Թուրքիան։ Ըստ նրա՝ մեզ մոտ 2023 թվականին կեսարյան հատումների դեպքերը կազմել են 39․5 տոկոս․ 2022 թվականի համեմատ գրանցվել է դեպքերի ավելացման դինամիկա։

«Կեսարյան հատման գնալու պատճառները բազմազան են։ Այստեղ պետք է նշել, որ ֆինանսական գործոնը մեծ դեր ունի, և շատ հաճախ որոշ բուժհաստատություններ հենց գումարով շահագրգռված են համաձայնում գնալ այդ քայլին։ Սակայն պետք է նշել, որ կա նաև հոգեբանական գործոնը․ կանայք իրենք են ձգտում այդպես ծննդաբերել՝ մտածելով, որ դա ավելի անվտանգ է, ավելի քիչ է տհաճ զգացումներ առաջացնում, բայց դա իրականությանը չի համապատասխանում. ավելի վտանգավոր է կնոջ և նորածնի առողջության համար»,- շեշտում է մասնագետը:

Նկատենք՝ Հայաստանի որոշ բուժհաստատություններում կեսարյան հատման համար անհրաժեշտ է վճարել 150-ից 250 հազար դրամ, որոշ դեպքերում, սակայն, տատանվում է ծառայության արժեքը։ Երբեմն էլ դա արվում է անվճար։

Բնական ճանապարհով ծննդաբերությունը, ըստ մասնագետի, կապված է ավելի քիչ ռիսկերի հետ։ Եթե կեսարյան հատման դեպքում հղին հիվանդանոցում գտնվում է 72 ժամ, ապա բնական ճանապարհովի դեպքում՝ 48 ժամ, եթե ամեն ինչ բարեհաջող է ընթանում։ Այս առումով Մելիք-Նուբարյանը հիշեցնում է մեր երկրի առողջապահական համակարգի ընդունած ռազմավարությունը․ «Բժշկությունը ճշգրիտ գիտություն չէ, ուստի ճկուն բժիշկը միշտ էլ հիմնավորումներ կգտնի կեսարյան հատման համար։ Ռազմավարությունից կարևոր է, որ կեսարյան հատումների աճը զսպելու համար Առողջապահության նախարարությունը նոր ծրագիր է մշակել և հաստատել, որի մի շարք միջոցառումներ վերաբերում են ֆինանսական բաղադրիչին: Օրինակ՝ ամբողջովին անվճար է դարձել բնական ճանապարհով ծննդաբերության ժամանակ էպիդուրալ ցավազրկումը»։

Միևնույն ժամանակ, մոր և մանկան առողջության համար կարևոր են նաև հղիության ընդհատման դեպքերի բացառումը, եթե դրանք արվում են ոչ բժշկի ցուցումով, ասում է նա։ Լինում են դեպքեր, երբ կինը հղիության ընդհատման համար Հայաստան է գալիս այն երկրներից, որտեղ դա արգելված է․ «Հայաստանում և աշխարհի զարգացած երկրներում հղիության ընդհատումը թույլատրված է․ Առողջապահության համաշխարհային կազմակերպության ցուցումներով մինչև 12 շաբաթական հղիությունը դեղորայքներով ընդհատելու ժամկետը կարող է փոփոխվել, այսինքն՝ նախատեսել, որ դեղորայքային արհեստական ընդհատում հնարավոր կլինի կատարել 8 շաբաթական հղիության դեպքում»։

Սակայն գիտությունը վաղուց ապացուցել է, որ հղիության ընդհատումն առանց բժշկի հսկողության կամ ցուցումի վնաս է առողջության համար։ Մելիք-Նուբարյանը ցավով նշում է, որ եթե կինը չի ուզում այդ հղիությունը, ապա ամեն ինչ անելու է այդ քայլին գնալու համար։ Նա շեշտում է՝ եթե համեմատենք 2011 և 2021 թվականների ցուցանիշները, ապա երկու տոկոսով հղիության ընդհատման դեպքերի աճ ունենք, ինչն էլ լավ ցուցանիշ չէ։

Կեսարյան հատման ռիսկերը ճիշտ չգնահատելու և հղիության ընդհատումը բժշկի հսկողությամբ չիրականացնելը կնոջ մոտ կարող է նաև անպտղության պատճառ դառնալ։ Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի գլխավոր տնօրենն ասում է՝ եթե ամուսնական զույգը կամ միասին ապրող տղամարդն ու կինը սեռական հարաբերություն են ունենում 12 ամիս և ավելի, այդ ընթացքում կնոջ մոտ չի առաջանում հղիություն, կարող է արձանագրվել անպտղություն։ Վերջինս նկատում է՝ ամբողջ աշխարհում շուրջ 48 միլիոն զույգ անպտղության խնդիր ունի։

«ԱՀԿ-ն ասում է, որ եթե երկրում անպտղությունը 15 տոկոսից ավելի է, արդեն ճգնաժամային է, կարող է ազդել երկրի ժողովրդագրական ճգնաժամի վրա։ Հայաստանում 2020-2021 թվականներին իրականացրած հետազոտության համաձայն՝ անպտղությունը կազմել է 16․8 տոկոս։ Գործուն ջանքեր են իրականացվում, որպեսզի անպտղության խնդիրը հնարավոր լինի լուծել, վերարտադրողական առողջության տեխնոլոգիաների կիրառումը այժմ շատ լայն տարածվածության է հասել։ 2025 թվականին նախատեսված է, որ 3 հազար 500 ամուսնական զույգերի կտրամադրվեն այդ ծառայությունները, ու կիրականացվի 42 հազար հետազոտություն, սա շատ մեծ ցուցանիշ է և միտված է անպտղության հաղթահարմանը»,- ասում է մասնագետը։

Կենտրոնը մատուցում է ծառայություններ անպտղության հաղթահարման համար, հիշեցնում է տնօրենը։ Այն առաջինն է եղել, արտամարմնային բեղմնավորմամբ լույս աշխարհ են եկել երեխաներ, այն էլ՝ եռյակ, և նրանց 20-ամյակը նշվել է 2024 թվականի փետրվարին։ Կենտրոնում այդ միջոցով հաստատված հղիության դեպքերն էլ այժմ կազմում են 42 տոկոս։  

Մերի Խաչատրյան 

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3264 դիտում

Համընդհանուր հայտարարագրման համակարգը Հայաստանում սոցիալական հեղափոխություն է

«Հաջողակից՝ սկսնակին» ծրագրի շրջանակում մեկնարկում են բիզնեսի կառավարման և պլանավորման դասընթացները

Ի՞նչ է արվում ապօրինի զենքի շրջանառությունը կանխելու ուղղությամբ․ Մանավազյանը՝ Արփինե Սարգսյանին

Պատանդների փոխանակումը մերժելու ՀԱՄԱՍ-ի քայլը նշանակում է պատերազմի վերադառնալու որոշում. Իսրայելի ԱԳ նախարար

Որն է ԵՄ անդամակցության ճանապարհին ՀՀ-ի ամենամեծ մարտահրավերը․ վարչապետը մանրամասնել է

Ինչ փուլերով պետք է անցնի Հայաստանում գաղափարական տրանսֆորմացիան. վարչապետը պարզաբանել է

Լեռնավանից մի կերպ հասա ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանին. Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել

Գյումրի-Հովիտ երթուղին սպասարկող «Գազել»-ում հրդեհ է բռնկվել․ այն ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի

Վարչապետը հայտնեց՝ ինչ ձևաչափով է տեղի ունեցել ԱՄՆ փոխնախագահի հետ հանդիպումը

ԲՏԱ նախարարի տեղակալը և GITEX-ի ներկայացուցիչները քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Քրեական ենթամշակույթի կարգավիճակ ունենալն ինքնին կդիտարկվի քրեական պատասխանատվության առարկա․ ՆԳ նախարար

Սնուփ Դոգը վերադարձրել է երևանյան չկայացած համերգի հոնորարը

Հունաստանը նոր նախագահ ունի. հայտնի է երդմնակալության օրը

Մի հատ հայրիկին երեկոյան հարցրեք՝ կա՞ բանավիճելու բան, թե՞ չկա. Նիկոլ Փաշինյանը՝ Քոչարյանին

Արփինե Սարգսյանն անդրադարձավ Մերձավանում տեղի ունեցած սպանության դեպքին

Հայ հրաձիգները թիմային ոսկե մեդալ են նվաճել Եվրոպայի Մ18 առաջնությունում

Ունենք 110 հազար դուրս գրված էլեկտրոնային դեղատոմս, որից դեղատան կողմից սպասարկվել են մոտ 34 հազարը. նախարար

Մենք հեղափոխություն չենք արել, որ ստվերը խրախուսենք, գնում ենք կատարելու մեր պարտականությունները. վարչապետ

34-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել մորն ու երեխաներին, հայտնվել բնակչի հողամասում. վերջիններս հիվանդանոցում են

Ցեղասպանության թանգարանը ամբողջովին հիմնանորոգված կլինի, անհանգստության այլ առիթներ փնտրեք․ նախարար

Ահազանգեր ենք ստանում, որ համատարած ՀԴՄ չեն տալիս. Նիկոլ Փաշինյան

Լոռու մարզի Լեռնավան համայնքում Կրթվելը նորաձև է շարժումը հիասքանչ ընթացք ստացավ. Աննա Հակոբյան. տեսանյութ

Նոր նշանակում Երևանի քննչական վարչությունում

Փետրվարի 12-ին լրանում է հայ մեծանուն արձակագիր Հրանտ Մաթևոսյանի 90-ամյակը. պանթեոնում ծաղիկներ են խոնարհվել

Կայացել է ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» կոնվենցիայի իրականացման միջգերատեսչական համակարգման խորհրդի նիստը

Կարեն Բրուտյանը Հնդկաստանի պաշտպանության հարցերով պետնախարարի հետ համագործակցությանն առնչվող հարցեր է քննարկել

Քննչական կոմիտեի վարչություններից մեկը նոր պետ ունի

Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան փետրվարի 12-ին

Հասարակական կարգի պահպանության ծառայությունը մայրաքաղաքի հասարակական տրանսպորտում ստուգայցեր է իրականացնում

Նոր նշանակում քննչական կոմիտեում

Ազգանունի ու քո հոր արածների բերումով դուք քաղաքական իմաստով «բոքսի տանձիկ եք». Սիմոնյանը՝ կրտսեր Քոչարյանին

51-ամյա կինը 24-ամյա օտարերկրացի ընկերոջ հետ վիճելիս վերցրել է ծծմբաթթուն և լցրել նրա վրա. տղամարդը մահացել է

Համաշխարհային պրեմիերաներով մեկնարկել է հայ կոմպոզիտորական արվեստի 16-րդ փառատոնը

Կոտայքի մի շարք բնակավայրերի գազամատակարարումը դադարեցվել է

ՊՆ պատվիրակությունը Գերմանիայում մասնակցել է «Համատեղ լուծում-2025» զորավարժությանը. լուսանկարներ

Հունվարը Հայաստանում չորային է եղել, միջին ջերմաստիճանը՝ նորմայից բարձր

Սերժ Սարգսյանի շրջապատը կրկին փորձում է իշխանության գալ. նրանք պատրաստվում են Գյումրու ընտրություններին

Դատարան հանձնված վարույթների աճ. ամփոփվել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության աշխատանքը

Ղարաբաղը խուրդեցին, հայաթափեցին, հիմա Հայաստանին պահանջներ են ներկայացնում. Չախոյանը՝ Շահրամանյանին

Թրամփը աշխատանքից ազատել է USAID-ի գլխավոր տեսուչին