Երևան
12 °C
2024-ին Ucom-ն ընդլայնել և արդիականացրել է շարժական և ֆիքսված ցանցերը, 5G կապը գործարկվել է ևս 8 քաղաքում՝ ծածկելով 28 քաղաք
Ucom-ն ամփոփում է 2024 թվականի ընթացքում կատարած լայնածավալ տեխնիկական աշխատանքներն ու ցանցի արդիականացման արդյունքները։ Ամբողջ տարվա ընթացքում ընկերության տեխնիկական թիմը զբաղվել է մարզերում և Երևանում նոր բջջային կայանների կառուցմամբ՝ ընկերության կապը դարձնելով ավելի հասանելի բաժանորդների համար։ Կատարվել է նաև գործող կայանների մասսայական արդիականացում՝ բաժանորդների համար կապի փորձառությունն բարձրացնելով նոր մակարդակի։
Ընկերության 2024 թ-ի ամենամեծ ձեռքբերումը դարձավ նոր սերնդի 5G ցանցի գործարկումը. նոյեմբերին այն սկսել է գործել 20 մարզային քաղաքներում, իսկ այսօր Ucom-ը հայտարարում է 5G ցանցի շահագործման մասին ևս 8 քաղաքներում՝ Այրումում, Արարատում, Հրազդանում, Նոր Հաճնում, Նոյեմբերյանում, Քաջարանում, Եղվարդում և Շամլուղում։ Այսպիսով Ucom-ի նորագույն 5G ծածկույթ ունեցող քաղաքների ընդհանուր թիվը հասել է 28-ի: Ucom-ը հայտնում է նաև 5G հասանելիության մասին Բագրատաշենի սահմանային անցակետում։
Ընթացող արմատական արդիականացման արդյունքում կապի ծառայությունները Ucom-ի բաժանորդների համար դառնում են ոչ միայն ավելի արագ, այլ նաև ավելի կայուն, ի շնորհիվ ներդրված հեռահաղորդակցության ստանդարտներին համապատասխանող պահուստային համակարգերի, որոնք ապահովում են ծառայությունների անխափանությունը:
5G ինտերնետից կարող են օգտվել շարժական կապի կանխավճարային, հետվճարային և կորպորատիվ սակագնային պլանների բոլոր բաժանորդները (բացառությամբ շարժական ինտերնետի սակագնային պլանների)՝ 5G ցանցի հետ համատեղելի, Android կամ iOS օպերացիոն համակարգերով աշխատող սմարթֆոնով: Այս պահին ակտիվ աշխատանքներ են տարվում Samsung ընկերության հետ 5G հասանելիության ակտիվացման ուղղությամբ Samsung սմարթֆոններում ևս։
Զուգահեռաբար ընդլայնվել է նաև ընկերության ֆիքսված ցանցը՝ արագ և որակյալ տան ինտերնետն ու հեռուստատեսությունը հասանելի դարձելով այն չորս նոր քաղաքներում՝ Աշտարակում, Արտաշատում, Նոր Հաճնում և Բյուրեղավանում։
Բացի այդ, Ucom-ի ֆիքսված ցանցը սկսել է գործել Քանաքեռի և Ջրվեժի սեփական տների հատվածում։
«Թե՛ ֆիքսված, և թե՛ շարժական ցանցի ընդլայնումն ու հզորացումը մեր ընկերության առաջնային նպատակներից էր այս տարի, և մեր տեխնիկական թիմը մեծ նվիրվածությամբ՝ օր ու գիշեր աշխատել է այս ամենն իրականություն դարձնելու համար։ Մենք շատ հպարտ ենք հատկապես ժամանակակից ու գերհզոր 5G ցանցի գործարկումով։ Որպես հաճախորդամետ ընկերություն մենք ուրախ ենք, որ մեր էլ ավելի շատ բաժանորդներ արդեն վայելում են այս որակյալ ու կայուն կապը։ Բայց սրանով մենք չենք բավարարվելու և հաջորդ տարի Ucom-ի ցանցերի արդիականացումն ու ընդլայնումը շարունակվելու է էլ ավելի բարձր տեմպով, քանի որ գիտակցում ենք որակյալ կապի կարևորությունը համատարած թվային փոխակերպման այս շրջանում»,- ասել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։
Նշենք, որ Ucom ցանցերի արդիականացումն ու ընդլայնումը, այդ թվում 5G ցանցի գործարկումը նոր բնակավայրերում շարունակվելու է հաջորդ տարի ևս։ Նոր արդյունքների մասին ընկերությունը պարբերաբար տեղեկացնելու է հանրությանը։ Ֆիքսված և շարժական կապին հասանելիություն ունեցող քաղաքների ցանկի, ինչպես նաև նոր սերնդի ցանցի մասին ավելի մանրամասն տեղեկություններ կարող եք գտնել ընկերության պաշտոնական կայքում։
Ավելին՝ www.ucom.am կայքում։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՍտեղծվել է Ոստիկանության բարեփոխումները համակարգող խորհուրդ. վարչապետը հաստատել է կազմը
Ինչն է հարիր երկրի ղեկավարին և տիկնոջը, ինչը՝ ոչ. վարչապետը հայտնել է Ընտանեկան փոդքասթի 3-րդ թողարկման օրը
ԱՄՆ-ն կարևոր հենման կետ է դիտարկում ՀՀ-ին, իսկ Հայաստանն իր քաշային կարգն է փոխում. Բաբաջանյան
Բախվել են շտապօգնության մեքենան ու «Մերսեդես»-ը․ վարորդները, բժիշկը, բուժքույրն ու բուժառուն հիվանդանոցում են
Հայաստանն ու Ռուսաստանը ռազմավարական դաշնակիցներ են, հայ-ռուսական հարաբերությունները շարունակվում են. Պապիկյան
Դավիթ Խուդաթյանն այցելել է Վայոց ձորի մարզ, ծանոթացել իրականացված շինաշխատանքներին
Հայաստանը որևէ մեկի հետ սպառազինությունների մրցավազքի մեջ մտնելու խնդիր չի դրել․ պաշտպանության նախարար
ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը մեղավոր է ճանաչվել
Բաքվում հայ բնակչության կոտորածը հստակ նպատակ ուներ բռնի տեղահանության ենթարկել հայկական համայնքին. ԱԳՆ
Ռուսաստանն ու Ուկրաինան 25-25 ձևաչափով գերիներ են փոխանակել
Խոր ցավ եմ ապրում` տեսնելով ավերիչ անտառային հրդեհներն իմ հայրենի նահանգում՝ Կալիֆոռնիայում. ՀՀ-ում ԱՄՆ դեսպան
ՀՀ-ն ՀԱՊԿ-ին հարցեր ունի, որոնց պատասխաններից է կախված Հայաստանի հետագա համագործակցության մակարդակը. Պապիկյան
Ընթանում է ԱԺ պատգամավոր Մհեր Սահակյանի հոգեհանգստի արարողությունը
Պարադահուկավազորդ Գարիկ Մելքոնյանը՝ Համաշխարհային ուսանողական ձմեռային խաղերի բրոնզե մեդալակիր
Դատախազությունը պահանջում է դատավոր Անի Հարությունյանից բռնագանձել 17 անշարժ գույք, շուրջ 1 միլիարդ դրամ
Համակարգում էական փոփոխություններ են սպասվում, փորձ է արվում զորակոչը դարձնել թվային․ Պապիկյանը մանրամասնեց
Մի քանի տարածաշրջանում մառախուղ է
Զառ գյուղի երեխաները նոր ֆուտբոլի դաշտ ունեն․ վարչապետ․ տեսանյութ
ԶՈՒ-ին վերաբերվում ենք պատասխանատվությամբ, կիսում եմ վարչապետի տեսակետը՝ պետք չէ բանակը սրբագործել․ Պապիկյան
Պուշկինի թունելը հոսանքազրկվել է
Մեր համագործակցությունը ավելի կամրանա․ Պապիկյանն անդրադարձել է ԱՄՆ-ի հետ ստորագրված փաստաթղթին
Որպես նախարար՝ չեմ տեսնում, որ տարածաշրջանում էսկալացիայի համար հիմքեր կան․ Պապիկյան
Չի բացառվում, որ ընտրություններին ՀԱԿ-ը միանա Հայկ Մարությանին․ Զուրաբյան
«Երևանի ավտոբուս» ընկերությունն աշխատանքի է հրավիրում վարորդների
Կոտայքում «Տոյոտան» դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշին. կա տուժած
2024-ին ռուսական բիզնեսը սկսել է կրճատել Հայաստանի հետ գործառնությունները. Օվերչուկը խոսել է պատճառի մասին
Չի բացառվում, որ Կիսելյովի հաղորդումը չհեռարձակվի Հայաստանում, նա խոսել է ՀՀ ինքնիշխանության դեմ. ԲՏԱ նախարար
ԿԽՄԿ ներկայացուցիչները տեսակցել են Բաքվում անազատության մեջ պահվող հայերին
Առավելագույն թափանցիկությունը հանրային վստահության բարձր մակարդակ կստեղծի. ԲԴԽ նախագահը՝ Վահագն Խաչատուրյանին
Հայտարարություններին արձագանքողները դառնում են հանցագործության զոհ. ինչ է զգուշացնում դատախազությունը
Սա Հայաստանում է. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Օդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում
Աշխատաժամանակը 8 ժամից՝ 7, օրերի քանակը՝ 5-ից՝ 4. նախագիծը դրվել է հանրային քննարկման. ԱՍՀ նախարար
Իրանը կպատասխանի, եթե ԱՄՆ-ը կամ Իսրայելը որոշեն հարձակվել. Փեզեշքիան
ԼՂ-ից տեղահանված 440 ընտանիք արդեն իսկ ստացել է բնակարանի ձեռքբերման հավաստագիր. նախարարը մանրամասնել է
Մանկական ճարպակալումը լուրջ առողջապահական խնդիր է, տարածվածությունն աճում է. Մուրադյանը՝ խնդրի լուծման մասին
Միմյանց հետ աշխատել են ՀՀ և ԱՄՆ պետական կառույցները, այլ շրջանակներ ներգրավված չեն եղել. Հունանյան
Փալոնը ողջունել է Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության մասին փաստաթղթի ստորագրումը
Հայաստանում ՌԴ դեսպանը կանչվել է ԱԳՆ․ նրան բողոքի հայտագիր է հանձնվել
Հայաստանն ու Միացյալ Նահանգները նոր էջ են բացում երկկողմ հարաբերություններում. Լիլիթ Մակունց
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT