Երևան
12 °C
ՀՀ քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը ազատվել է պաշտոնից:
Այս մասին սոցցանցի իր էջում հայտնել է Աբրահամյանը՝ գրելով.
«Դադարեցնում եմ ՀՀ քննչական կոմիտեում իմ գործունեությունը. դիմումիս համաձայն ազատվել եմ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղարի պաշտոնից։
Ավելի քան երկու տարի պարտքս եմ համարել ապահովել Քննչական կոմիտեի արդյունավետ հաղորդակցությունը մեդիայի և հանրային այլ սեգմենտների հետ՝ առաջնորդվելով հավասարության, գործընկերայնության և ազնվության սկզբունքներով, փորձելով դառնալ Քննչական կոմիտեի խոսափողը, միաժամանակ նաև մեդիահանրույթի «դեսպանը» համակարգում։
Շնորհակալ եմ այն մարդկանց, ի մասնավորի Կոմիտեի նախկին նախագահ Արգիշտի Քյարամյանի, որոնք հավատացին ինձ ու վստահեցին այս պատասխանատու աշխատանքը` տալով գործելու, մասնագիտական ներուժս մեր հանրությանը ծառայեցնելու լայն հնարավորություն։
Շնորհակալ եմ Կոմիտեի լրատվական ծառայությունն իրականացնող այն փոքրիկ թիմին, որի հետ անցել ենք այս ճանապարհը, որոնք աջակցել են ինձ իմ նախաձեռնություններում և ի սկզբանե ձևավորել հոգատար, ջերմ միջավայր։
Շնորհակալ եմ Կոմիտեի մասնագիտական և աջակցող ստորաբաժանումների բոլոր այն գործընկերներիս, որոնց աջակցությամբ կարողացել ենք ապահովել հնարավորինս բարձր օպերատիվություն, և որոնց խորհրդատվությամբ կարողացել եմ ավելի զարգացնել ոլորտային գիտելիքներս և որոց հետ "լուծ ենք քաշել" հատկապես ավելի բարդ իրավիճակներում։
Շնորհակալ եմ նաև գործընկեր կառույցների մամուլի խոսնակներին. մեր ներդաշնակ աշխատանքը, գործընկերային ոգին եղել են մեր քիչ թե շատ (թող դատի հանրությունը) նկատելի արդյունքների գրավականը։
Սիրելի' լրագրողներ, շնորհակալ եմ մեր համատեղ աշխատանքի և կյանքի անցած այս մի կտոր ընթացքի համար ևս։ Դուք դրդել եք լինել միշտ էլ ավելի պրոֆեսիոնալ, էլ ավելի զգոն և էլ ավելի կոմունիկատիվ։ Կներեք, եթե ինչ որ բան ընթացքում այն չի ստացվել։ Կարևորն այն է, որ հետայսու ևս միմյանց աչքերի նայելու ենք պարզ ու շիտակ։
Հավատում եմ, որ ինձ փոխարինողի հետ աշխատանքն էլ ավելի կառուցողական ու արդյունավետ կլինի ձեզ համար։ Վերջինիս, ով էլ նա լինի, հաջողություններ եմ մաղթում։
Հուսով եմ, դեռ հնարավորություն կունենամ իմ համեստ ներդրումն ունենալու պետականաշինության նվիրական գործում և ծառայելու հանրությանն ու հայրենիքիս։
Աստծով»։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումԴավիթ Խուդաթյանն այցելել է Վայոց ձորի մարզ, ծանոթացել իրականացված շինաշխատանքներին
Հայաստանը որևէ մեկի հետ սպառազինությունների մրցավազքի մեջ մտնելու խնդիր չի դրել․ պաշտպանության նախարար
ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը մեղավոր է ճանաչվել
Բաքվում հայ բնակչության կոտորածը հստակ նպատակ ուներ բռնի տեղահանության ենթարկել հայկական համայնքին. ԱԳՆ
Ռուսաստանն ու Ուկրաինան 25-25 ձևաչափով գերիներ են փոխանակել
Խոր ցավ եմ ապրում` տեսնելով ավերիչ անտառային հրդեհներն իմ հայրենի նահանգում՝ Կալիֆոռնիայում. ՀՀ-ում ԱՄՆ դեսպան
ՀՀ-ն ՀԱՊԿ-ին հարցեր ունի, որոնց պատասխաններից է կախված Հայաստանի հետագա համագործակցության մակարդակը. Պապիկյան
Ընթանում է ԱԺ պատգամավոր Մհեր Սահակյանի հոգեհանգստի արարողությունը
Պարադահուկավազորդ Գարիկ Մելքոնյանը՝ Համաշխարհային ուսանողական ձմեռային խաղերի բրոնզե մեդալակիր
Դատախազությունը պահանջում է դատավոր Անի Հարությունյանից բռնագանձել 17 անշարժ գույք, շուրջ 1 միլիարդ դրամ
Համակարգում էական փոփոխություններ են սպասվում, փորձ է արվում զորակոչը դարձնել թվային․ Պապիկյանը մանրամասնեց
Մի քանի տարածաշրջանում մառախուղ է
Զառ գյուղի երեխաները նոր ֆուտբոլի դաշտ ունեն․ վարչապետ․ տեսանյութ
ԶՈՒ-ին վերաբերվում ենք պատասխանատվությամբ, կիսում եմ վարչապետի տեսակետը՝ պետք չէ բանակը սրբագործել․ Պապիկյան
Պուշկինի թունելը հոսանքազրկվել է
Մեր համագործակցությունը ավելի կամրանա․ Պապիկյանն անդրադարձել է ԱՄՆ-ի հետ ստորագրված փաստաթղթին
Որպես նախարար՝ չեմ տեսնում, որ տարածաշրջանում էսկալացիայի համար հիմքեր կան․ Պապիկյան
Չի բացառվում, որ ընտրություններին ՀԱԿ-ը միանա Հայկ Մարությանին․ Զուրաբյան
«Երևանի ավտոբուս» ընկերությունն աշխատանքի է հրավիրում վարորդների
Կոտայքում «Տոյոտան» դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշին. կա տուժած
2024-ին ռուսական բիզնեսը սկսել է կրճատել Հայաստանի հետ գործառնությունները. Օվերչուկը խոսել է պատճառի մասին
Չի բացառվում, որ Կիսելյովի հաղորդումը չհեռարձակվի Հայաստանում, նա խոսել է ՀՀ ինքնիշխանության դեմ. ԲՏԱ նախարար
ԿԽՄԿ ներկայացուցիչները տեսակցել են Բաքվում անազատության մեջ պահվող հայերին
Առավելագույն թափանցիկությունը հանրային վստահության բարձր մակարդակ կստեղծի. ԲԴԽ նախագահը՝ Վահագն Խաչատուրյանին
Հայտարարություններին արձագանքողները դառնում են հանցագործության զոհ. ինչ է զգուշացնում դատախազությունը
Սա Հայաստանում է. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Օդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում
Աշխատաժամանակը 8 ժամից՝ 7, օրերի քանակը՝ 5-ից՝ 4. նախագիծը դրվել է հանրային քննարկման. ԱՍՀ նախարար
Իրանը կպատասխանի, եթե ԱՄՆ-ը կամ Իսրայելը որոշեն հարձակվել. Փեզեշքիան
ԼՂ-ից տեղահանված 440 ընտանիք արդեն իսկ ստացել է բնակարանի ձեռքբերման հավաստագիր. նախարարը մանրամասնել է
Մանկական ճարպակալումը լուրջ առողջապահական խնդիր է, տարածվածությունն աճում է. Մուրադյանը՝ խնդրի լուծման մասին
Միմյանց հետ աշխատել են ՀՀ և ԱՄՆ պետական կառույցները, այլ շրջանակներ ներգրավված չեն եղել. Հունանյան
Փալոնը ողջունել է Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության մասին փաստաթղթի ստորագրումը
Հայաստանում ՌԴ դեսպանը կանչվել է ԱԳՆ․ նրան բողոքի հայտագիր է հանձնվել
Հայաստանն ու Միացյալ Նահանգները նոր էջ են բացում երկկողմ հարաբերություններում. Լիլիթ Մակունց
Ինչու է հիմա կնքվում ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթ, ինչ սպասել առաջիկայում
14 տարվա դադարից հետո Սիրիայի արտգործնախարարն ուղևորվել է Թուրքիա
53-ամյա կինը նետվել է Երևանի շենքերից մեկի 7-րդ հարկից. հայտնաբերվել է նրա դին
Արշակ Կարապետյանը կեղծ լուսանկար է հրապարակել
Հայաստանի կողմից վարվող բալանսավորված արտաքին քաղաքականությունը հասնում է իր առաջնային հանգրվանին․ վարչապետ
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT