Ես համաձայն չեմ, որ ՔՊ-ից չէ Գյումրու քաղաքապետի պաշտոնակատարը. Խուդաթյան

13/12/2024 schedule16:53

«Այս վիճակը կառավարման ճգնաժամ էր առաջացել Գյումրիում, մասնավորապես այն գործընկերները, որոնք նշանակված էին կառավարելու քաղաքը, և ավագանու այն անդամները, որոնք ընտրված էին ղեկավարելու քաղաքը, իրենք ինչ-որ պահ դուրս մնացին կառավարման պրոցեսից, արդյունքում ունեցանք ճգնաժամային իրավիճակ, որը հանգուցալուծվեց Կառավարության ընդունած որոշմամբ»:

Այս մասին Գյումրիում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը՝ անդրադառնալով Գյումրիում իրականացված նախնական ընտրություններին:

Հարցին՝ այս մոդելը կկիրառվի՞ մյուս համայնքներում, վերջինս պատասխանեց. «Փրայմըրիզի այն մոդելը, որը փորձնական աշխատել է Գյումրիում, մեր քաղաքական թիմի արձանագրումը այն է եղել, որ հաջողությամբ է աշխատել, մենք ունենք շոշափելի արդյունք, իսկ շոշափելի արդյունք ասելով՝ նկատի ունեմ, որ ժողովուրդն է ընտրել Գյումրիում քաղաքապետի պաշտոնակատարին, և մենք այսպիսի նախադեպ չէինք ունեցել: Կարծում եմ՝ իր արդյունավետությունը մեզ թույլ է տալիս այն համոզմունքը ունենալ, որ առաջիկայում այն համայնքներում, որտեղ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը համայնքի ղեկավար ընտրելու անհրաժեշտություն ունի, այս մոդելը կարող է կիրառել»:

Հարցին՝ Գյումրու ավագանու լուծարման համար որոշում է ստորագրվել, ինչպե՞ս է այս ընթացքում աշխատելու համայնքապետարանը, նախարարը նշեց. «Համայնքում կա համայնքի ղեկավարի պաշտոնակատար, որը կկայացնի համապատասխան որոշումներ: Հույս ունեմ՝ գործընկերները, ովքեր այս պահին աշխատում եմ համայնքապետարանում, մեծամասնությունը կշարունակի նույն պատասխանատվությամբ աշխատել, և կառավարման խնդիրներ չենք ունենա»:

Խութադյանը անհիմն համարեց այն մեղադրանքները, թե առաջիկա ընտրություններին իշխող ուժը հնարավոր է՝ վարչական լծակ կիրառի. «ՔՊ-ն իր կառավարման տարիների ընթացքում ցույց է տվել, որ վարչական ռեսուրս կիրառելու անհրաժեշտություն չունի»:

Ըստ նրա՝ Գյումրու ընտրված պաշտոնակատարը առաջիկայում սպասվող ընտրություններում գլխավորելու է իշխող թիմի ցուցակը. «ՔՊ-ն ունի որոշում, որ փրայմըրիզի հաղթողը նաև գլխավորելու է ցուցակը»:

Հարցին, թե ինչպե՞ս եղավ, որ անկուսակցական թեկնածուն հաղթեց, նախարարը նկատեց.

«Մեր թեկնածուն՝ Գյումրիի պաշտոնակատարը, վարչության կողմից ընտրված, կուսակցական ֆիլտրերով անցած թեկնածու է, և ես չեմ համաձայնում, որ ՔՊ-ից չէ թեկնածուն, իսկ ո՞ր քաղաքական ուժից է, եթե ՔՊ-ական չէ: Գյումրիում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հեղինակության մասին կփաստեմ թվերով, նախորդ ընտրություններին մեր ստացած ձայներով, նկատի ունեմ նաև վերջին խորհրդարանական ընտրությունները: Որպես կուսակցություն մենք մտահոգվելու պատճառ և առիթ չենք տեսնում, մեր թիմը՝ ներառյալ Գյումրիի գործընկերները, ամբողջությամբ տրամադրված են նախընտրական քարոզարշավին մասնակցելուն»:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1124 դիտում

ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը մեղավոր է ճանաչվել

Բաքվում հայ բնակչության կոտորածը հստակ նպատակ ուներ բռնի տեղահանության ենթարկել հայկական համայնքին. ԱԳՆ

Ռուսաստանն ու Ուկրաինան 25-25 ձևաչափով գերիներ են փոխանակել

Խոր ցավ եմ ապրում` տեսնելով ավերիչ անտառային հրդեհներն իմ հայրենի նահանգում՝ Կալիֆոռնիայում. ՀՀ-ում ԱՄՆ դեսպան

ՀՀ-ն ՀԱՊԿ-ին հարցեր ունի, որոնց պատասխաններից է կախված Հայաստանի հետագա համագործակցության մակարդակը. Պապիկյան

Ընթանում է ԱԺ պատգամավոր Մհեր Սահակյանի հոգեհանգստի արարողությունը

Պարադահուկավազորդ Գարիկ Մելքոնյանը՝ Համաշխարհային ուսանողական ձմեռային խաղերի բրոնզե մեդալակիր

Դատախազությունը պահանջում է դատավոր Անի Հարությունյանից բռնագանձել 17 անշարժ գույք, շուրջ 1 միլիարդ դրամ

Համակարգում էական փոփոխություններ են սպասվում, փորձ է արվում զորակոչը դարձնել թվային․ Պապիկյանը մանրամասնեց

Մի քանի տարածաշրջանում մառախուղ է

Զառ գյուղի երեխաները նոր ֆուտբոլի դաշտ ունեն․ վարչապետ․ տեսանյութ

ԶՈՒ-ին վերաբերվում ենք պատասխանատվությամբ, կիսում եմ վարչապետի տեսակետը՝ պետք չէ բանակը սրբագործել․ Պապիկյան

Պուշկինի թունելը հոսանքազրկվել է

Մեր համագործակցությունը ավելի կամրանա․ Պապիկյանն անդրադարձել է ԱՄՆ-ի հետ ստորագրված փաստաթղթին

Որպես նախարար՝ չեմ տեսնում, որ տարածաշրջանում էսկալացիայի համար հիմքեր կան․ Պապիկյան

Չի բացառվում, որ ընտրություններին ՀԱԿ-ը միանա Հայկ Մարությանին․ Զուրաբյան

«Երևանի ավտոբուս» ընկերությունն աշխատանքի է հրավիրում վարորդների

Կոտայքում «Տոյոտան» դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշին. կա տուժած

2024-ին ռուսական բիզնեսը սկսել է կրճատել Հայաստանի հետ գործառնությունները. Օվերչուկը խոսել է պատճառի մասին

Չի բացառվում, որ Կիսելյովի հաղորդումը չհեռարձակվի Հայաստանում, նա խոսել է ՀՀ ինքնիշխանության դեմ. ԲՏԱ նախարար

ԿԽՄԿ ներկայացուցիչները տեսակցել են Բաքվում անազատության մեջ պահվող հայերին

Առավելագույն թափանցիկությունը հանրային վստահության բարձր մակարդակ կստեղծի. ԲԴԽ նախագահը՝ Վահագն Խաչատուրյանին

Հայտարարություններին արձագանքողները դառնում են հանցագործության զոհ. ինչ է զգուշացնում դատախազությունը

Սա Հայաստանում է. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Օդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում

Աշխատաժամանակը 8 ժամից՝ 7, օրերի քանակը՝ 5-ից՝ 4. նախագիծը դրվել է հանրային քննարկման. ԱՍՀ նախարար

Իրանը կպատասխանի, եթե ԱՄՆ-ը կամ Իսրայելը որոշեն հարձակվել. Փեզեշքիան

ԼՂ-ից տեղահանված 440 ընտանիք արդեն իսկ ստացել է բնակարանի ձեռքբերման հավաստագիր. նախարարը մանրամասնել է

Մանկական ճարպակալումը լուրջ առողջապահական խնդիր է, տարածվածությունն աճում է. Մուրադյանը՝ խնդրի լուծման մասին

Միմյանց հետ աշխատել են ՀՀ և ԱՄՆ պետական կառույցները, այլ շրջանակներ ներգրավված չեն եղել. Հունանյան

Փալոնը ողջունել է Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության մասին փաստաթղթի ստորագրումը

Հայաստանում ՌԴ դեսպանը կանչվել է ԱԳՆ․ նրան բողոքի հայտագիր է հանձնվել

Հայաստանն ու Միացյալ Նահանգները նոր էջ են բացում երկկողմ հարաբերություններում. Լիլիթ Մակունց

Ինչու է հիմա կնքվում ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթ, ինչ սպասել առաջիկայում

14 տարվա դադարից հետո Սիրիայի արտգործնախարարն ուղևորվել է Թուրքիա

53-ամյա կինը նետվել է Երևանի շենքերից մեկի 7-րդ հարկից. հայտնաբերվել է նրա դին

Արշակ Կարապետյանը կեղծ լուսանկար է հրապարակել

Հայաստանի կողմից վարվող բալանսավորված արտաքին քաղաքականությունը հասնում է իր առաջնային հանգրվանին․ վարչապետ

Երևանցի երիտասարդները մասնակից կդառնան նախաձեռնվող ծրագրերին. քաղաքապետարան

Պատմական փաստաթղթի ստորագրումը նշանակալի ձեռքբերում է Հայաստան-ԱՄՆ հարաբերություններում. Չախոյան