Գյուղվարկ վերցնեմ, նիվա գնեմ, գցեմ ձորը, կառավարությո՛ւն, արի, տես՝ ի՞նչ ես անում, սա անընդունելի է. Փաշինյան

12/12/2024 schedule14:09

Մենք ֆիքսում ենք, որ Հայաստանում կա 218 հազար մարդ, որոնք ունեն 1 մլն դրամից պակաս վարկ, որոնք առնվազն երեք տարի դասակարգված են որպես անհուսալի վարկ:

Այս մասին կառավարության նիստում հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ նախագիծ է մշակվել և նրանց առաջարկվում է այս կարգավորման արդյունքում աշխատել և աշխատանքի ընթացքում այս պարտքերը մարել:

«Դրա  համար ոչ թե աշխատավարձի 50 տոկոս բռնագանձվի, այլ 20 տոկոսը:

Մարդը եթե գնա գրանցված աշխատի, իր աշխատավարձի 50 տոկոսի փոխարեն 20 տոկոսն է վճարում և դրան գումարած, իր ամբողջ եկամտահարկը մենք ուղղում ենք իր հին պարտքը փակելուն 24 ամսվա ընթացքում: Պարտադիր պայման է, որ այդ 24 ամսվա ընթացքում գտնվի ֆորմալ աշխատանքի մեջ»,- մանրամասնել է վարչապետը:

Նրա խոսքով՝ հանրության մեջ մինչև վերջ ընկալված չէ, որ վարկ վերցնելը ռիսկ է և պատասխանատվություն:

«Ամեն օր 20-30 նամակ եմ ստանում, որ մարդն ասում է՝ վարկ եմ վերցրել, չեմ կարողանում փակել, սա անընդունելի խոսակցություն է: Ֆինասական գրագիտությունն ունի ֆունդամենտալ խնդիրներ: Այդ խնդիրներից մեկն էլ այն է, որ չես կարող ասել՝ վարկ եմ վերցրել, չեմ կարողանում փակել, արի այս անգամ դու փակի: Սա նույնն  է, ինչ փողոցով քայլես, մարդն ասի՝ մրսում եմ, շորերդ տուր հագնեմ: Մենք գիտենք, չի կարելի դա ասել, նույնն էլ սա է»,- ասել է նա

Ըստ կառավարության ղեկավարի՝ ամեն կոպեկի, լումայի հետ վարվելու կուլտուրան շատ կարևոր բան է: «Մենք մեր քիչ ու շատ փողի հետ ո՞նց ենք վարվում, այստեղ է բարեկեցության ու տնտեսական զարգացման հիմքը: Ամեն վարկ վերցնող պետք է իրեն հաշիվ տա, էլ չեմ ասում այդ երկար պատմությունները՝ գյուղվարկ վերցնեմ, գնամ նիվա առնեմ, նիվան գցեմ ձորը, դե կառավարությո՛ւն, արի տես հլը ի՞նչ ես անում: Մենք, որտեղ կա օգնության կարիք, օգնում ենք, բայց պետք է նաև ասենք՝ հարգելիներս, այդպես չէ: Այդ գործելակերպն անընդունելի է, և մենք  դրա մասին պետք է ասենք»,- ասաց նա:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
685 դիտում

Համընդհանուր հայտարարագրման համակարգի նպատակներից մեկը հակակոռուպցիոն պայքարի շղթան ամբողջացնելն է. վարչապետ

Ներգաղթյալները կվերադառնան այնտեղ, որտեղից եկել են, ԱՄՆ դրոշը կտեղադրվի Մարսի վրա, կրկին կդառնանք հզոր. Թրամփ

Մշակվում է միգրանտների հարկադիր ներհոսքի ճգնաժամային կառավարման ծրագիրը

Սյունիքում մի քանի տոննա կիվիով բարձված բեռնատարը վերածվել է մոխրակույտի

Ինչ նպատակ է հետապնդում Բաքուն շինծու դատավարություններով. ինչու է առանձնացվել Վարդանյանի գործը. տեսանյութ

Կարևոր է հարաբերությունների զարգացումը տարածաշրջանային գործընկերների՝ մասնավորապես Իրանի հետ. Կոստանյան

Համընդհանուր հայտարարագրի մասին. վարչապետը մանրամասնել է գործընթացի կարևորությունը. տեսանյութ

Սա կլինի Ամերիկայի ոսկե դարը. Թրամփը երդվեց և պաշտոնապես դարձավ Միացյալ Նահանգների 47-րդ նախագահը. տեսանյութ

Մեկնարկել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը. ովքեր են մասնակցում. տեսանյութ

Եվրահանձնաժողովի ղեկավարը չի մասնակցի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությանը

2024 թվականը սկսվեց չափազանց տաք ձմեռով. ինչպիսի կլիմայական անոմալիաներ են դիտվել Հայաստանում նախորդ տարի

Դոնալդ Թրամփն ու տիկինը ժամանել են Սպիտակ տուն. նրանց դիմավորել են Բայդենները. տեսանյութ

Եվս մեկ հրաժեշտի սելֆի. մենք սիրում ենք քեզ, Ամերիկա. Բայդենը լուսանկար է հրապարակել Սպիտակ տնից

Հրդեհ Սյունիքում. կրակի տարածումը մոտակա անտառ և Ձորաստան գյուղ կանխվել է

Աշոցքի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում. ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին

Նորմատիվներ սահմանեք, որ ամեն շենքի վրա չգրեն հիվանդանոց. Սուքիասյան. տեսանյութ

Ռաֆայել Երիցյանը չի ընտրվել Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ. նա առաջադրված միակ թեկնածուն էր

Արմատական փոփոխություն է սպասվում, ՀՀ-ի քայլերը չեն տեղավորվում տխրահռչակ Լուկաշենկոյի մտքի մեջ. Խալաթյան

Սարերում գտած ինքնաձիգն ու փամփուշտները թաքցրել է գոմերից մեկում. 17-ամյա տղան ձերբակալվել է. տեսանյութ

Ջիբութիում ՀՀ նորանշանակ դեսպան Սահակ Սարգսյանն իր հավատարմագրերն է հանձնել նախագահին

Թեհրանում արձանագրվել է ՀՀ-Իրան համագործակցության բոլոր ոլորտներում առկա փոխգործակցության բարձր մակարդակը

Անհրաժեշտ է երկարաժամկետ խաղաղություն. Պուտինը շնորհավորել է Թրամփին՝ պաշտոնը ստանձնելու կապակցությամբ

Վարչապետը հանձնարարել է վերջնական տեսքի բերել կրիպտոակտիվների ոլորտի կարգավորմանն ուղղված օրենքի նախագիծը

Չի հիմնավորվել, որ Օլեգ Գուսովը մահացել է «Ջերմուկ» հանքային ջրից, զրպարտություններ են. հայտարարություն

Երդմնակալությունից առաջ՝ ժամերգության. Թրամփը տիկնոջ հետ այցելել է Վաշինգտոնի Սուրբ Հովհաննես եկեղեցի

Մի քանի տարածաշրջանում մերկասառույց է, Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին՝ բուք

Սումգայիթում սկիզբ դրվեց Ադրբեջանի կողմից հայության ցեղասպանության շղթային․ Գաբրիելյանը՝ Բաքվի ջարդերի մասին

Ապօրինի ծառահատման արդյունքում պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ 17 մլն դրամի գույքային վնաս

37 ծառայող ազատվել է աշխատանքից. 2024-ին ՆԳՆ-ում ծառայողական քննությունների 40 նյութ է քննարկվել

Մհեր Ախտոյանը նշանակվել է Մերձավան վարչական շրջանի ղեկավար

Մոսկվայում դերասան Գոշա Կուցենկոյի մեքենայում կնոջ դի է հայտնաբերվել

Արարատ Միրզոյանը կմեկնի Մոսկվա. հանդիպում է ծրագրված Սերգեյ Լավրովի հետ

ՀՀ ողջ տարածքով ներդրված է Պարեկային ոստիկանությունը. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Հայտնի է՝ ում է տրվել ավտովթարի հետևանքով զոհված Մհեր Սահակյանի մանդատը

Երևանի քաղաքապետն արձակուրդում է

Ծեծկռտուք չի եղել, տարբեր կարծիք են ունեցել, խոսել են. Ղալումյանը՝ եղբոր և Հայկ Սարգսյանի միջև միջադեպի մասին

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հունվարի 20-ին

ՔՊ խմբակցությունը ԲԴԽ անդամի պաշտոնում առաջադրել է Ալեքսանդր Սիրունյանին

ԿԸՀ-ն հաստատել է Փարաքար համայնքում արտահերթ ընտրությունների և նախընտրական քարոզչության օրերը

«Ինստագրամ»-ը ներկայացրել է CapCut-ին համարժեք հավելված