Երևան
12 °C
«Մենք չենք կարողանում մեր երազած արդյունավետությամբ պետական բյուջեի փողերը ծախսել»:
Այդ մասին Կառավարության նիստին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն արձագանքեց. «Չեմ ուզում մեծամիտ հնչի, բայց ինձ թվում է՝ մեր բյուջեն մենք բավականին արդյունավետ ենք ծախսում: Իհարկե, արդյունավետությունը սահման չունի, այսինքն՝ միշտ պետք է դրա արդյունավետության բարձրացման ուղղությամբ աշխատենք, բայց վերջին տարիներին, կարծում եմ, մենք բավականին ներդրում ենք արել մեր մասնագիտական կարողությունների վրա, որը թույլ է տալիս ամեն տարի ավելի արդյունավետ ծախսել մեր գումարները: Վստահ եմ, որ մեր քաղաքացիները դա նկատում են, և հատկապես 2025 թվականի բյուջեով, որտեղ շատ ուղղություններով գումարներ չեն ավելացել, կարծում եմ, այդտեղ էլ հատուկ ուշադրություն ենք դարձնելու արդյունավետության բարձրացմանը, որպեսզի ծառայություններն ավելանան, որակը լավանա՝ միևնույն գումարը ծախսելով»:
Վահե Հովհաննիսյանը խոսեց նաև հանրության՝ «ընտանիքից ներս» և «ընտանիքից դուրս» ընկալումների մասին․ «Ինձ թվում է՝ ինչ որ Դուք նշեցիք, կապ ունի ներսի ու դրսի ընկալումների հետ, այսինքն՝ ինչն ենք ընկալում մեր ընտանիքի ներսը, ինչն ենք ընկալում ընտանիքից դուրս: Այսինքն՝ արդյոք փողոցը, որը ասֆալտապատվում է, մեր տան նե՞րս ենք ընկալում, կամ հրապարակը: Կարծում եմ, որ պետք է որոշ չափով վերագնահատենք, թե ինչն է, ի վերջո, ներս, ինչն է դուրս: Արդյոք այն տեղը, որտեղ մենք քնում և հաց ենք ուտում, միայն դա՞ է տան ներսը»։
Վարչապետը նշեց՝ դեմ չէ գնահատականին, բայց նաև երկու արձագանք ունի․ «Եթե մենք ավելի արդյունավետ ենք ծախսում մեր գումարները, ուրեմն հանրությունն էլ է սկսել ավելի արդյունավետ ծախսել: Ես նկատի ունեմ՝ դա հաղորդակից անոթների տրամաբանություն է: Չի կարող Կառավարությունը… Կառավարությունը կարող է ավելի արդյունավետ լինել, քան միջին վիճակագրական քաղաքացին, բայց այդ արդյունավետությունը սահման ունի»։
Առավել մանրամասն՝ տեսանյութում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Միջազգային փոխանցումներ դեպի ԱՄՆ և Եվրոպա՝ լավագույն սակագներով
Պապիկյանն ու Լեֆեբվրեն քննարկել են Հայաստանի և Բելգիայի միջև պաշտպանության բնագավառի համագործակցությունը
Հայաստանում վիրուսային հեպատիտ Ց-ի հիվանդություն ունեցող շուրջ 1000 անձ անվճար ստացել է նորագույն դեղեր
Թուրքիայում ավտոբուսի մասնակցությամբ վթարի հետևանքով կան զոհեր ու 17 տուժած
ԱՄՆ աջակցությունը կնպաստի ՀՀ-ից ռուս սահմանապահների դուրսբերմանը. փոխարտգործնախարար
ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը կժամանի Հայաստան
Խոշոր ավտովթար Աբովյանում, մեքենաներից մեկը կողաշրջվել է. կան տուժածներ. լուսանկարներ
Գրիգորյանը և Բելգիայի դեսպանը կարևորել են Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի իրականացումը
Ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով, տեղումներ չեն սպասվում
Պատմության մեջ ամենամեծ արտաքսման օպերացիան. ԱՄՆ-ում հարյուրավոր ներգաղթյալներ են ձերբակալվել. տեսանյութ
Բոլոր ուղղություններով մեր նախաձեռնությունները միայն փորձում են ապահովել ազգային շահերը. ՀՀ ԱԳ փոխնախարար
Նոր նշանակում Քննչական կոմիտեում
Անչափահասների ներգրավմամբ թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար կսահմանվի ցմահ ազատազրկում․ նախագիծ
ՊՎԾ-ն 2024-ին դիտարկել է 13 հազար 680 գնման ընթացակարգ. բացահայտվել են մի շարք խախտումներ
Դատարանն արգելափակել է Թրամփի՝ ծննդյան իրավունքով քաղաքացիության տրամադրումը չեղարկելու հրամանը
Ֆիդանը և Ռուբիոն ընդգծել են տարածաշրջանային խնդիրների շուրջ գործողությունների համակարգման կարևորությունը
ՀԱՊԿ-ը նախկինի նման Հայաստանին դաշնակից է համարում
Աբովյանի «Ծիրան մարկետ»-ում գործող հացի արտադրամասի գործունեությունը կասեցվել է
ԱԺ հանձնաժողովը քննարկում է ԵՄ-ին անդամակցելու գործընթաց սկսելու նախագիծը. ինչ է առաջարկվում
ՆԳՆ-ում քննարկվել են դիմակայունության բարձրացման, աղետների վերլուծության և վարժանքների կազմակերպման հարցեր
Միջուկային տերությունների միջև բախման վտանգը մեծանում է. Շոյգու
Պետությունը Դո՛ւ ես, Դո՛ւ ես Հայաստանի Հանրապետությունը. վարչապետ
Հայտնի է 2025 թվականի 1-ին քննաշրջանի էքստեռն ավարտական քննությունների ժամանակացույցը
Բաղրամյան պողոտայում բախվել են մեքենաներ, այնուհետև դրանցից մեկը հարվածել է ծառին. կան տուժածներ
ԱՄՆ Ազգային հետախուզության նախկին տնօրեն Ջոն Ռաթքլիֆը նշանակվել է ԿՀՎ տնօրեն
Փողերի լվացում, լիազորությունների չարաշահում. մեղադրանք է առաջադրվել 13 անձի, այդ թվում՝ Արման Սահակյանին
Անահիտ Ավանեսյանը մի շարք առաջարկներ է արել ԱԱՏՄ վերահսկողական մեխանիզմների ուժեղացման ուղղությամբ
Ադրբեջանական բանակում կրակոցի հետևանքով զինծառայող է մահացել
Հանրապետության մի քանի շրջաններում թույլ ձյուն է տեղում
Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ 1,5-6 ժամով կհոսանքազրկվեն
Դավթաշենի կենտրոնական այգին ավարտական տեսքի է բերվում
ԼՂ-ից տեղահանված ընտանիքներին բնակարան ձեռք բերելու 502 հավաստագիր է տրամադրվել
Մալաթիայի շուկայի մոտակայքում ավտոմեքենա է հրդեհվել, վարորդը՝ այրվածքներ ստացել
Թրամփը հայտարարել է Պուտինի հետ անհապաղ հանդիպելու պատրաստակամության մասին
«BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել էլեկտրական սյանը. կան տուժածներ
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ. ինչ է քննարկվել
Դուք գնացիք պալատական հեղաշրջում արեցիք, ձեր մարտական ընկերները գերեվարվեցին. Հովհաննիսյանը՝ ընդդիմությանը
Չի մնացել մի մարդ, որին Մարությանի տերերը չեն փչացրել, նա էլ ոչ առաջինն է, ոչ վերջինը. Խաչատրյան. տեսանյութ
Վարչապետը և Նոբելյան մրցանակակիր Արտեմ Փաթափությանը գիտության ոլորտի զարգացմանը վերաբերող հարցեր են քննարկել
Հայաստանի համար մեծագույն անվտանգային համակարգ է լինել ժողովրդավար պետություն. Ալեն Սիմոնյան
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT