Թուրքիայի հետ հաղորդակցության ուղիների վերագործարկումը պակաս կարևոր չէ. Ալեն Սիմոնյան

11/12/2024 schedule15:42

Երեւանում տեղի է ունեցել Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի գլխավոր վեհաժողովի 64-րդ լիագումար նիստի բացման արարողությունը, որի ժամանակ բացման խոսքով է հանդես եկել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

«Ուրախ եմ ողջունել Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի մասնակիցներին Երեւանում:

Մեր տարածաշրջանում մարտահրավերների լուծումը պահանջում է համապարփակ մոտեցում: Այդ առումով տնտեսական համագործակցությունը կարեւոր գործիք է միջազգային խաղաղության եւ անվտանգության պահպանման համար:

Հայաստանը դեպի ծով ելք չունեցող երկիր է եւ ունի համակարգային խոցելիություններ գլոբալ շուկաներ մուտք գործելու հարցում: Ուստի, մենք գիտակցում ենք հավասար ու ներառական փոխկապակցվածության, բաց սահմանների, լիարժեք գործող տրանսպորտային ենթակառուցվածքների կարեւոր նշանակությունը տարածաշրջանի տնտեսական բարեկեցության համար:

Մարդկանց, ապրանքների եւ ծառայությունների ազատ տեղաշարժի քաղաքական արգելքների վերացումը, մարդու տնտեսական ու սոցիալական իրավունքների, այդ թվում՝ զարգացման իրավունքի իրացումը կենսական նախապայման է սեւծովյան տարածաշրջանի տնտեսական ներուժի լիարժեք իրացման ու գլոբալ շուկաներին ինտեգրման համար:

Սեւծովյան տարածաշրջանը կարեւոր նշանակություն ունի Արեւելք-Արեւմուտք եւ Հյուսիս-Հարավ ուղղություններով առեւտրի ու տրանսպորտային հաղորդակցությունների զարգացման համատեքստում: Տարածաշրջանի տրանսպորտային ներուժի բացահայտման եւ իրացման համար մենք պետք է կենտրոնացնենք մեր ջանքերը ՍԾՏՀԿ մեխանիզմների արդյունավետ գործարկման ուղղությամբ: «Սեւ ծովի օղակաձեւ մայրուղի», «Ծովային ուղիներ» նախաձեռնությունների իրականացումը կարող է մեծապես բարձրացնել մեր տարածաշրջանում տրանսպորտային ենթակառուցվածքների դիմակայունությունն ու որակը: Կարեւոր է նաեւ առեւտրի դյուրացման եւ մաքսային ընթացակարգերի պարզեցման ուղղությամբ համատեղ մեխանիզմների մշակումը:

Իր աշխարհագրական դիրքի շնորհիվ Հարավային Կովկասը կարող է նպաստել Եվրոպայի եւ Ասիայի միջեւ տնտեսական համագործակցությանն ու առեւտրին: Հարավային Կովկասում բոլոր առեւտրային եւ տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, հավասարության ու փոխադարձության սկզբունքների լիակատար հարգանքի հիման վրա նոր հնարավորություններ կբացի ոչ միայն տարածաշրջանի տնտեսական զարգացման, այլեւ մարդկանց միջեւ շփումների, մշակութային կապերի համար: Դա էապես կնպաստի անվտանգությանը եւ կայունությանը տարածաշրջանում եւ անդին:

Առաջնորդվելով այս տեսլականով՝ Հայաստանի կառավարությունը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը: Որպես մեր խաղաղության օրակարգի մաս՝ այս ծրագիրը նպատակ ունի զարգացնելու տարածաշրջանային հաղորդակցությունները՝ միջազգային իրավունքի, պետությունների ինքնիշխանության եւ իրավազորության հիման վրա: «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը կարող է արդյունավետորեն կապել Պարսից ծոցը, Սեւ եւ Կասպից ծովերը՝ նպաստելով տնտեսական համագործակցության ու առեւտրի ընդլայնմանը:

Հայաստանը կառուցողականորեն ներգրավվել է տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման շուրջ Ադրբեջանի հետ բանակցություններում: Պակաս կարեւոր չէ նաեւ Թուրքիայի հետ հաղորդակցության ուղիների վերագործարկումը: Այս գործընթացի հաջող արդյունքը կարող է վերականգնել տարածաշրջանի նշանակությունը միջազգային բեռնափոխադրումների գործում՝ նպաստելով մեր երկրների ու ժողովուրդների բարեկեցությանն ու տարածաշրջանում խաղաղությանը:

«Խաղաղության խաչմերուկն» ուղղված է մեր տարածաշրջանում հարաբերությունների պարադիգմն առճակատումից փոխակերպելու համագործակցությանը:

Մենք հույս ունենք, որ ՍԾՏՀ անդամ պետությունների խորհրդարանները կաջակցեն այս նախաձեռնությանը, որը լիովին համահունչ է միջազգային իրավունքի սկզբունքներին ու նորմերին: Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մենք կարող ենք էապես նպաստել մեր տարածաշրջանի բոլոր երկրների համար ավելի լավ եւ բարգավաճ ապագային»,- նշել է Սիմոնյանը։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
544 դիտում

ԱԳՆ-ում դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ քննարկվել է ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգը

Թաքցնելն անիմաստ է. երգչուհի Նարե Գևորգյանը հրապարակել է՝ ինչպես է ընկնում բեմի վրա. տեսանյութ

Հայ-ադրբեջանական սահմանին տեղի է ունեցել երկու երկրների սահմանազատման հանձնաժողովների հանդիպումը

Պապիկյանը, Հնդկաստանի դեսպանը և ռազմական կցորդը պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր են քննարկել

«Պարտք» բառը կրկնելով՝ մի քանի կազմակերպություն փորձում է մամուլի միջոցով հասնել ինչ-ինչ նպատակների. Ավանեսյան

Պատվերով սպանություն կատարելու փորձի մեջ մեղադրվող հետախուզվողը հանձնվել է Միացյալ Թագավորությանը

Քննարկում ենք շեմ դնելու գաղափարը, որից ցածր փոխանցումները հայտարարագրելու կարիք չի լինի. ՊԵԿ նախագահ

Վարորդական քննությունների համար նախատեսված տրանսպորտային միջոցները կլինեն տեսահսկման համակարգով. Սարգսյան

Ես չեմ այդ մտքի հեղինակը․ Երևանի փոխքաղաքապետը՝ միջմարզային ուղևորափոխադրողներին առնչվող նամակագրության մասին

Արդարադատության նախարարը ներկայացրել է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության նոր պետին

«Շկոդա» ընկերության ներկայացուցչի հետ քննարկվել են Երևանի մետրոպոլիտենի արդիականացման և ընդլայնման ծրագրերը

Օգտվել են 2 բանկի ծրագրային թերությունից և բուքմեյքերական կայքերի հաշիվներից խոշոր չափերով գումար հափշտակել

Ահազանգեր են հասնում, որ պարգևատրական զենք ունեցող մարդը զուգահեռաբար նաև թմրամիջոց է օգտագործում. նախարար

Հայաստանն ու ԵՄ-ն գրեթե վերջնականացրել են բանակցություններն առաջնահերթությունների նոր օրակարգի շուրջ

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հունվարի 16-ին

Նիկոլ Փաշինյանը ՀՀ 2026 թվականի բյուջետային գործընթաց սկսելու մասին որոշում է կայացրել

Եռակողմ աշխատանքային խումբը երբեք չի քննարկել Հայաստանում արտատարածքային միջանցքների ստեղծման հարց. Զախարովա

Փրկարար ծառայության հերթապահություն իրականացրած տարածքներում ջրահեղձման դեպքեր չեն արձանագրվել. Սարգսյան

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն կմեկնի Ադրբեջան

ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումները վերջին 3 տարվա ընթացքում եռապատկվել են. ՆԳ նախարար

Սևանի թերակղզու տարածքում ապօրինի ձկնորսության դեպք է բացահայտվել

2024-ին նախորդ տարվա համեմատ պակասել են ՃՏՊ-ները. Սարգսյանը դրական է որակել պարեկային ծառայության աշխատանքը

Ավտովթար Երևանում. վարորդներից մեկը տեղափոխվել է բժշկական կենտրոն

2024 թվականին գրանցված հանցագործությունները նախորդ տարվա համեմատ նվազել են. նախարարը թվեր է հրապարակել

2025-ին ևս մեծ ջանքեր ենք ներդնելու նախարարության մանդատով դիմակայուն ինստիտուտներ ձևավորելու համար. նախարար

Կառավարությունը հաստատում է Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը Դավոսի տնտեսական ֆորումին

Սուրենյանը նոր գրառում է կատարել

Արզումանյաններն ընտանեկան լուսանկարներ են հրապարակել

ԶՈՒ-ում միջավայրը երբեմն այնպիսի խնդրահարույց իրավիճակներ է ունենում, որը բերում է ինքնասպանությունների. ՄԻՊ

Դերասանուհի Աննա Մաքսիմը նշել է ծննդյան տարեդարձը. լուսանկարներ

Շրջակա միջավայրի նախարարությունում քննարկել են մթնոլորտային օդի որակը և մոնիթորինգի կարողությունները

Գլխավոր դատախազությունը Արշակ Հակոբյանի գործով վերաքննիչ բողոք է ներկայացնելու

Սպասվում է թույլ ձյուն, օդի ջերմաստիճանը կբարձրանա

ֆիզկուլտուրայի և սպորտի ինստիտուտը նոր ռեկտոր ունի

Կոտայքի մարզում հրկիզել են հայտնի տեխսպասարկման կետերից մեկը

ԱՄՆ նախագահ Բայդենն ամփոփել է իր քաղաքական կարիերան և հրաժեշտի ուղերձ հրապարակել

Գործում է Երևան-Կապան-Երևան կանոնավոր չվերթ. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Կալանավորը ածելիի սայրով վնասել է «Արմավիր» ՔԿՀ-ի աշխատակիցներին

Սևակ Միքայելյանն ազատվել է Էկոնոմիկայի փոխնախարարի պաշտոնից. հայտնի է՝ ով կփոխարինի նրան

ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների վերափոխումը ռազմավարական գործընկերության ոչ միայն տեղին է, այլև՝ էական. նախարար