Ով կդառնա Գյումրու քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար. երբ և ինչպես հետևել քվեաթերթիկների հաշվարկին

10/12/2024 schedule15:50

Փրայմերիզը Գյումրիում հատում է վերջնագիծը: Դեկտեմբերի 10-ը քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարի ընտրության վերջին օրն է:

ՔՊ երիտթևի ոչ գյումրեցի անդամներից կազմված խմբերը նախորդ երկու օրերի նման կրկին տնետուն կշրջեն մինչև ժամը 21:00-ն: Նշենք, որ քաղաքը պայմանական 5 մասի է բաժանված, ձևավորված 5 խումբը քվեատուփով և քվեաթերթիկներով շրջում է Գյումրու փողոցներում և պատահականության սկզբունքով քաղաքացիներին առաջարկում մասնակցել ընտրությանը:

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց՝ գործընթացը սահուն է առաջ գնում, մի քանի մանր-մունր խնդիրներից զատ այլ հարցեր չկան:

Դեկտեմբերի 8-ից մինչ այս պահը 750 գյումրեցի է մասնակցել քվեարկությանը: Հովհաննիսյանը հույս ունի, որ գործընթացի ավարտին 1000-ից ավել քվեարկություն կլինի:

«Գյումրու փողոցների 60 տոկոսում խմբերն արդեն եղել են, մինչ օրվա ավարտը հույս ունենք մեծ մասում մեր շրջիկ խմբերը կկարողանան լինել և կունենանք ներկայացուցչական պատկեր ամենավերջում»,- ասաց խմբակցության քարտուղարը:

e628f199-872d-4630-8f43-2323d001fe03.jpg (68 KB)

Ինչպես է տեղի ունենալու քվեաթերթիկների հաշվարկը:

Ժամը 11:00-ից աշխատանքը սկսած խմբերը 21:00-ին կավարտեն այն ու երբ վերադառնան «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Գյումրու տարածքային գրասենյակ, արդեն կսկսվի հաշվարկը:

«Սովորական ընթացակարգով ուղիղ եթերում հաշվարկը տեղի կունենա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ֆեյսբուքյան էջում: Հաշվարկը կլինի Գյումրու շտաբում, որը կարող ենք ասել վերածվել է պայմանական ԿԸՀ-ի, որտեղից համակարգվում են բոլոր աշխատանքները: Հաղթող թեկնածուն կնշանակվի Գյումրու քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար»,- ասաց Հովհաննիսյանը:

Ովքեր կարող են ներկա լինել քվեաթերթիկների հաշվարկին

Ընթացող գործընթացը դիտարկում է «Անկախ դիտորդ» հասարակական կազմակերպությունը, որը շրջում է խմբերի հետ, նաև հաշվարկին է ներկա լինելու: Հովհաննիսյանն ասաց, քվեաթերթիկների հաշվարկին ներկա են լինելու նաև թեկնածուները և կուսակցության վերահսկող հանձնաժողովը, որն իրականացնելու է հաշվարկը:

Ուղիղ եթերի հեռարձակումը բաց է լինելու, լրատվամիջոցները կարող են օգտվել դրանից:

Գյումրիում փրայմերիզի փորձարկումն, ըստ պատասխանատուի, հաջող էր:

«Որպես առաջին փորձառություն հայկական քաղաքականության մեջ Հայաստանի 2-րդ քաղաքում մենք հաջողված փորձ ունեցանք: Վստահ եմ, որ սա կառողջացնի քաղաքական մթնոլորտը ոչ միայն Գյումրիում, այլն նաև այլ համայքններում ևս կփորձենք քաղաքական մթնոլորտ ստեղծել»,- ասաց Արթուր Հովհաննիսյանը:

Քաղաքապետի ժամանակավոր պաշտոնի համար ինքնառաջադրվել և պայքարում է 7 թեկնածու՝ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Դավիթ Առուշանյանը, Կարեն Սարուխանյանը, ՄՍԾ Գյումրու տարածքային կենտրոնի տնօրեն Սարիկ Մինասյանը, Գյումրու նախկին փոխքաղաքապետ Վահագն Մկրտչյանը, Գյումրու ավագանու անդամ Շավարշ Արամյանը, 33-ամյա Լևոն Անանյանը, Շիրակի մարզպետի աշխատակազմի զարգացման ծրագրերի մշակման և իրացման բաժնի ավագ մասնագետ Էմմա Բարսեղյանը:

Թեկնածուների կարգախոսների, Գյումրու քաղաքապետարանում ստեղծված իրավիճակի և քաղաքապետի աթոռի համար պայքարի բոլոր մանրամասները՝ «Հայկական ժամանակ»-ի անդրադարձում:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
993 դիտում

Զապորոժիեի ԱԷԿ-ի մոտ ամենօրյա բազմաթիվ պայթյուններ կան. ՄԱԳԱՏԷ

Ծառուկյան-Մախաչև մենամարտը չեղարկվել է. հայտնի է պատճառը

Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը նոր ուժ են ստեղծում

Վազգեն Գալստանյանը Թեհրան է մեկնել. որն է իրական պատճառը

Փարիզը մշտապես կլինի Հայաստանի և հայ ժողովրդի կողքին. Անն Հիդալգոն՝ դեսպան Արման Խաչատրյանին

Էլեկտրոնային կրիչ ունեցող նույնականացման քարտերով ևս հնարավոր է ակտիվացնել բջջային էլեկտրոնային ստորագրություն

Արշավի նպատակը մտքի հեղինակին հուշելն է, որ կրկին լսի Ընտանեկան փոդքասթ 3-ը, հասկանա՝ ինչի մասին է. Հակոբյան

Հայտնի է՝ երբ Երևան կժամանի Մինվոդիի օդանավակայանում վթարային վայրէջք կատարած ինքնաթիռը

«Նիսսան»-ը բախվել է բազալտե եզրաքարին և գլխիվայր շրջվել

Ադրբեջանական լրատվամիջոցները լուսանկարներ են հրապարակել ԼՂ նախկին ղեկավարների «դատավարությունից»

ՆԳՆ կրթահամալիրը ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար ունի

Կնյազ Հասանովը պարգևատրվել է ԱԺ նախագահի հուշամեդալով. Ալեն Սիմոնյանն այցելել է գործընկերոջը

Գևորգ Պապոյանը հանդիպել է Գերմանիայի պարենի և գյուղատնտեսության նախարարի հետ. հարցերի լայն շրջանակ է քննարկվել

ԼՂ ռազմաքաղաքական ղեկավարության գերեվարման «մութ պատմությունը»․ «գործա՞րք», թե՞ «մատնություն»

Ապագայի ճանապարհային քարտեզը. ինչ է նախատեսում ՌԴ-Իրան ռազմավարական գործընկերության պայմանագիրը. մանրամասներ

86-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնին. 57 տարեկան կինը մահացել է

Բաքվում ընթացող «դատավարությունները» հակասում են արդար դատաքննության իրավունքի պահանջներին. ՄԻՊ

Երաշխավորում եմ՝ միասին կկարողանանք լուծել խնդիրները. Լյուդվիգ Գյուլնազարյանը՝ Փարաքարի ղեկավարի պաշտոնակատար

Ռուսաստանից Երևան թռչող ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել «Միներալնիե Վոդի» օդանավակայանում

Դեսպանների հետ հանդիպմանը քննարկվել են ԵՄ-ի հետ հարաբերությունների առաջնահերթությունները

Պետք է ազատվել վախերից, թե՝ «առանց մեզ ձեզ կուտեն, կոչնչացնեն», հենց սրա վրա է ՌԴ-ն խաղում. Ռուբեն Բաբայան

2025 թվականը՝ մտքի և հոգու հեղափոխության, մեր դարավոր վախերը հաղթահարել սովորելու տարի. Աննա Հակոբյան

Նարեկ Մկրտչյանը Վաշինգտոնում հանդիպում է ունեցել Նահիգիան եղբայրների հետ

ՔԿՀ խցում դատապարտյալի դի է հայտնաբերվել՝ սավանով մահճակալից կախված վիճակում

Ռուսաստանի և Իրանի նախագահները ռազմավարական գործընկերության պայմանագիր են ստորագրել. տեսանյութ

Վարչապետը հանձնարարել է Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդում քննարկելու զեկույց գեներացնել 3 ուղղությամբ

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստ է տեղի ունեցել. ինչ է քննարկվել

Կրթաշղթայի կենդանի օղակները 62 հոգով ավելացան․ Աննա Հակոբյանը Սիսիանի հանդիպումից տեսանյութ է հրապարակել

Կնյազ Հասանովը դարձավ 80 տարեկան. գործընկերներն այցելել են պատգամավորին. լուսանկարներ

Գուգարքի գյուղապետարանից փորձել են գողություն կատարել. կան ձերբակալվածներ

Եվրոպական երկրների դեսպանների հետ այցելում ենք Հայաստանի Վայոց ձորի մարզ. Ֆրանսիայի դեսպան

Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից, զուգարանի թղթից, արգելել են նստել, գրել-կարդալ, լվացվել․ BBC

Ողջունում ենք ԱՄՆ-Հայաստան ռազմավարական գործընկերության մասին կանոնադրության ստորագրումը. Freedom House

Վարչապետը Արդարադատության նախարարությունում նոր նշանակում է արել

Քննարկվել և հաստատվել են ԱԺ առաջիկա նիստի օրակարգային նախագծերը

Գարիկ Գալեյանը մեղավոր է ճանաչվել. ինչ խափանման միջոց է ընտրվել

Նոր նշանակում ՆԳՆ-ում

ՔԿ նախագահը ՌԴ դեսպանի հետ զրույցում անդրադարձել է դեռևս չկատարված քննչական պահանջներին

Բախվել են երթուղային «Գազել»-ն ու «Նիսսան»-ը. տուժած ուղևորները հոսպիտալացվել են

Դոլարը թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հունվարի 17-ին