Ամեն տնից մեկ քվե, ոգևորություն, նաև՝ միջադեպ. ինչ ընթացք ունի Գյումրիում փրայմերիզը. տեսանյութ

09/12/2024 schedule22:18

Դեկտեմբերի 8-ից մեկնարկած Գյումրու քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարի նախնական ընտրությունները շարունակվում են և կավարտվեն դեկտեմբերի 10-ին: Դրանք, ինչպես հայտնի է, անցկացվում են փրայմերիզի ձևաչափով:

Գործընթացի շրջանակներում քաղաքը բաժանվել է 5 մասի, ձևավորվել է 5 խումբ, որոնք քվեատուփով և քվեաթերթիկներով շրջում են Գյումրու փողոցներում և թաղերում, պատահականության սկզբունքով քաղաքացիներին առաջարկում մասնակցել ընտրությանը:

«Տարածքների փողոցների ընտրությունը կատարվում է վիճակահանությամբ, իսկ փողոցներում հարցումներն արդեն սոցիոլոգիական մեթոդներով են: Նշեմ, որ հարցումները՝ ամեն տնից մեկ քվե սկզբունքով են անցկացվում»,- դեկտեմբերի 9-ին լրագրողների հետ ունեցած հանդիպման ժամանակ տեղեկացրել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը:

«Եթե նախօրոք բոլորն իմանան, թե մեր շրջիկ խմբերը ուր են գնալու, ում դուռն են թակելու, մենք կարծում ենք՝ այստեղ մենք գործընթացի վստահելիության հետ կապված կարող է խնդիր լինի, թող որևէ մեկը մեզանից չնեղանա, ընտրանքով են մեր շրջիկ խմբերն առաջնորդվում և պատահականության սկզբունքով են դռները թակում»,- ասել է Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը:

Բոլոր շրջիկ խմբերը կրում են մարմնի տեսախցիկներ, ամբողջ գործընթացը տեսանկարահանվում է։ Այդ խմբերի անդամները ՔՊ-ի երիտթևի ներկայացուցիչներ են և Գյումրիից չեն։

«Ասեմ, որ ընդհանուր պրոցեսը շատ սահուն է ընթանում: Մեկ-երկու աննշան միջադեպեր են տեղի ունեցել՝ խուլիգանական դրսևորումներով, ինչ-որ խումբ փորձել է խոչընդոտել գործընթացը:  Ի դեպ, «Անկախ դիտորդ» հասարակական կազմակերպությունը դիտարկում է նախնական ընտրությունների ընթացքը»,- նշել է նա:

Քվեատուփերը կնիքված են և չեն բացվում, պահվում են կուսակցության գրասենյակում, տեսահսկվում են: Բոլոր քվեատուփերը կբացվեն գործընթացի ավարտին:

Դեկտեմբերի 8-ի օրվա ավարտին 313 քվեարկություն է կատարվել: Նախնական պատվիրվել է 2500 քվեաթերթիկ, անհրաժեշտության դեպքում կավելացվի թիվը:

Քաղաքապետի ժամանակավոր պաշտոնի համար ինքնառաջադրվել և կպայքարի 7 թեկնածու՝ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Դավիթ Առուշանյանը, Կարեն Սարուխանյանը, ՄՍԾ Գյումրու տարածքային կենտրոնի տնօրեն Սարիկ Մինասյանը, Գյումրու նախկին փոխքաղաքապետ Վահագն Մկրտչյանը, Գյումրու ավագանու անդամ Շավարշ Արամյանը, 33-ամյա Լևոն Անանյանը, Շիրակի մարզպետի աշխատակազմի զարգացման ծրագրերի մշակման և իրացման բաժնի ավագ մասնագետ Էմմա Բարսեղյանը:

Թեկնածուների կարգախոսների, Գյումրու քաղաքապետարանում ստեղծված իրավիճակի և քաղաքապետի աթոռի համար պայքարի բոլոր մանրամասները՝ «Հայկական ժամանակ»-ի անդրադարձում:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2601 դիտում

Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնում անհետաձգելի բուժօգնության բաժանմունք է բացվել

17-ամյա Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկան պատանիների չեմպիոն

Կտրիճ Ներսիսյան, զավակ ունե՞ս, թե՞ ոչ. դեռ որքա՞ն հոգևորականի ես այս շղթայում զոհաբերելու՝ աթոռդ պահելու համար

13-ամյա Տիգրան Համբարձումյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 14 տարեկան պատանիների փոխչեմպիոն

Հագեցած աշխատանքային օրն ավարտեցինք Կապանում. Ալեն Սիմոնյան

ՀՀ և Հնդկաստանի առողջապահության նախարարությունները համաձայնագիր են ստորագրել. ինչ է այն նախատեսում

Մոսկվան դրական է գնահատում Վաշինգտոնում խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը, կարևոր է՝ ստորագրվի. ՌԴ ԱԳՆ

ԱՍՀ նախարարը քննարկման ժամանակ կարևորել է պետություն-քաղհասարակություն համագործակցությամբ իրականացված ծրագրերը

Դատավորների ընդհանուր ժողովը կարգապահական հարցերի հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամ է ընտրել

Շուրջ 5 մլն եվրոյի աջակցություն՝ Ոստիկանության և ՓԾ կարողությունների և ինստիտուցիոնալ ներուժի զարգացմանը

Լանջաղբյուրում մեքենան բախվել է քարե պարսպին. զոհ ու վիրավոր կան

Վարույթով, որում ներգրավված է նաև Քերոբյանը, 9 ձերբակալված կա. կալանքի միջնորդություններ են ներկայացվել

Ավտովթար Երևանում՝ մարդատարների և միկրոավտոբուսի մասնակցությամբ. կան տուժածներ

Լուսացույցի փոփոխություն` Երևանի խաչմերուկներից մեկում

Ադրբեջանով ՀՀ ցորեն գալը հավաստում է՝ հեռու-մոտիկ երկրները ընդունում են, որ խաղաղություն է. տեսանյութ

ՔԿ-ն մանրամասներ է հայտնել Արարատի մարզի խուզարկությունների վերաբերյալ. ձերբակալվել է 8 անձ. լուսանկարներ

Պետք է հասկանալ՝ արդյոք այս քայլով ՌԴ-ն Ադրբեջանի միջոցով չի փորձում մեզ պահել իր ազդեցության գոտում

Վարչապետն ընդունել է Վահե Գաբրաշին. քննարկվել են ՀՀ-ում իրականացվող տնտեսական ծրագրերին առնչվող հարցեր

Հայկական բրենդիի անվանման և շուկայական դիրքավորմանն առնչվող հարցեր են քննարկվել. հանդիպում է տեղի ունեցել

Կցրտի՞, թե՞ կտաքանա. ինչ եղանակ է սպասվում նոյեմբերին. Սուրենյանը մանրամասնում է

Արարատ Միրզոյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի տեղակալ, Արևմտյան ուղղության հարցերով քարտուղարի հետ

Արագածոտնի թեմի դիվանապետ Տեր Գարեգին քահանա Արսենյանի խափանման միջոցը փոխվել է

Վահան Քերոբյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել

Խուզարկություններ Արարատի մարզում. մեծ թվով զենք-զինամթերք է հայտնաբերվել

Ոստիկանության գվարդիայի հրամանատար Հայկ Բաբայանին ոստիկանության գեներալ-մայորի կոչում է շնորհվել

Վարչապետն ուսանողներին և աշակերտներին ներկայացրել է Իրական Հայաստանի գաղափարախոսությունը

Ամիօ բանկը կրճատել է հերթում սպասման ժամանակը մինչև 12 րոպե

Այս հանդիպմանն էի պատրաստվում սրճարանում. վարչապետը տեսանյութ է հրապարակել

ՀՀ-ն բարձր է գնահատում Սաուդյան Արաբիայի՝ Հայաստան-Ադրբեջան խաղաղությանն աջակցող դիրքորոշումը. Միրզոյան

Օդի ջերմաստիճանը կբարձրանա. տեղումներ չեն լինի

Աշակերտների և ուսանողների հետ հանդիպմանը պետք է պատրաստվել առանձնահատուկ կերպով. վարչապետ

Մահացել է Վահագն Ալեքսանյանի մայրը

Մանվել Գրիգորյանի դատավոր դստեր լիազորությունները կասեցվել են

Ադրբեջանում միջոցառում պետք չէ ավելացնել, որովհետև Հայաստանում կա Արման Թաթոյան. Հարությունյան

Աննա Վարդապետյանն ու Իտալիայի գլխավոր զինվորական դատախազը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

Եվրոն թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան նոյեմբերի 7-ին

Լուկաս Սելարայանն այլևս չի խաղա ՀՀ ազգային հավաքականում. Եղիշե Մելիքյան

Հայաստանում ամուսնությունը, ամուսնալուծությունը և երեխայի ծնունդը շուտով հնարավոր կլինի գրանցել առցանց. Գալյան

ԱՄԷ-ում առևանգել և սպանել են կրիպտոարժույթի առևտրով զբաղվող Ռոման Նովակին և կնոջը

Ալեն Սիմոնյանը Սիսիանում տաքսու վարորդներից մեկի մեքենան է վարել. տեսանյութ