Քանի՞ պոզով և պոչով կենդանու հետ է ընկերացել Քոչարյանը՝ 2,7 միլիարդ դրամ, տասնյակ գույքեր դիզելու համար

08/12/2024 schedule19:05

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը ԱԺ ամբիոնից ջանում էր կոռուպցիոների կամ պոտենցիալ կոռուպցիոներների պիտակ փակցնել իշխանության որոշ ներկայացուցիչների, ընդհուպ հիշել էր այն՝ պոզով-պոչով, բայց իրականում անպոզուպոչ «կենդանուն», որի մասին ժամանակին խոսել էր Նիկոլ Փաշինյանը՝ անելով պատկերավոր համեմատություն։

Ի դեպ, Գրիգորյանին թերեւս պետք է հորդորել Փաշինյանի բնորոշումներին հղումներ անելիս պահպանել ճշգրտությունն ու վերարտադրել ասվածի համատեքստը։

Եվ ուրեմն. 2019-ին Փաշինյանը մասնավորապես ազդարարել էր․ «Նույնիսկ մեր ամենամերձավոր քաղաքական թիմի անդամները չեն ունենալու ներում եւ բեկում կոռուպցիայում ներգրավվելու պարագայում։ Կոռուպցիան պոզով-պոչով կենդանի չէ, այն երբեմն գրավիչ եւ հաճելի տեսք ունի, եւ այս առումով խնդիրն ավելի է բարդանում։ Կոռուպցիայի՝ մեզ ակնհայտ ձեւերի նկատմամբ արգելքներ սահմանելը չի նշանակում լինել երաշխավորված կոռուպցիայի մեջ ներքաշվելուց․․․»։

Ըստ ֆանտաստ ժանրում «ստեղծագործող» Գրիգորյանի՝ Փաշինյանը տարիներ անց ընկերացել է այդ «կենդանու»՝ մոնստրի հետ, «իր մշտական ընկերը դարձրել», եւ «որեւէ քննարկում իրական փոփոխություններ կոռուպցիայի դեմ պայքարի մասով ընդհանրապես չկա»։

Տիկինն այնուհետեւ փորձեց ապացուցել, թե «ինչպես է այս իշխանությունը ոտից գլուխ թաթախված կոռուպցիայի մեջ» եւ, ի դեպ, ելույթի ժամանակ լեզվական սայթաքում ունեցավ՝ «Ռոբերտ Խաչատրյան»-ը արտաբերելով «Ռոբերտ Քոչարյան»։ («Ռոբերտ» անունը պատգամավորի ենթագիտակցությունը, փաստորեն, ասոցացնում է կոռուպցիայի հետ)։

Թվում էր՝ «Իմ քայլ»-ը դաշինքի կազմում ժամանակին մանդատ ստացած Գրիգորյանը, հաշվի առնելով, թե այժմ ո՞ր պերսոնի կուրացիայի տակ գործող խմբակցությունն է ներկայացնում, պետք է ձեռնպահ մնար այդ զազրելի երեւույթը բնորոշող տերմինը՝ «կոռուպցիա»-ն, հոլովելուց։ Այդ պերսոնն ու նրան փոխկապված անձինք, որոնցից մեկն էլ Գրիգորյանի մանդատավոր կոլեգան է, հիշեցնենք, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով պատասխանողի կարգավիճակ ունեն։

Ինչն է ուշագրավ՝ այսքան տարի Քոչարյանի առաջնորդած խմբակցության անդամը հանդիսացող պատգամավորը, որն այդքան ուշադիր ու նախանձախնդիր է ՔՊ-ականների կոռուպցիոն «հակումների» բարձրաձայնման հարցում, չի հետաքրքրվել, հարց չի հղել իր քաղաքական պատրոնին վերջինիս ունեցվածքի մասին։

«Եթե էդ հարցադրման նպատակահարմարությունը գտնեմ, այո, կխոսեմ, հետագայում նաեւ ձեզ հետ կխոսեմ։ Բայց ես կարծում եմ՝ դուք ինքներդ հնարավորություն ունեք էդ հարցադրումները նաեւ ներկայացնելու։ Եվ, իմիջիայլոց, դուք հիշում եք, տարիներ շարունակ 4 միլիարդի (դոլար -խմբ․) պատմություն ա եղել, իմ հիշելով՝ ինչքան հայտնի գործարաններ եւ այլն կային, իր անունը փոխկապակցված էր, հիմա որեւէ խոսք դրա մասին չկա, բայց կա անունով իրավական գործընթացներ, հասկանում ենք՝ իրենք իրենց էության մեջ քաղաքական գործընթացներ են ․․․»,- ԱԺ ճեպազրույցների ժամանակ ի պատասխան հարցի՝ հետաքրքրվե՞լ է՝ որքան է եւ ինչպես է ձեւավորվել Քոչարյանի ունեցվածքը, ասաց Գրիգորյանը։

Անկեղծ ասած՝ վերջինիս վերլուծական կարողությունների մասին լավ կարծիք կա, բայց այդ կարողությունները, փաստորեն, ի դերեւ են ելնում, երբ բանը հասնում է Քոչարյանի ունեցվածքի մասին դատողություններ անելուն։ Նույն անհեթեթ հակափաստարկը Քոչարյան ընտանիքին՝ ռուսական կայքերից մեկի կողմից տարիներ առաջ վերագրված «4 միլիարդի» մասին, հնարք, որը սիրում են կիրառել նախկին նախագահի ընտանիքի անդամներից ոմանք՝ ապացուցելու, թե, իրենց բնորոշմամբ՝ ռուսական «ճ» կլասի կայքի գրածը կեղծիք է, այլապես այն գործարանները, բանկերը եւ այլ գույքեր, որոնք տարիներ շարունակ վերագրվում էին իրենց, այժմ էլ կվերագրվեին դատարանում քննվող ապօրինի գույքի բռնագանձման գործով։ Մինչդեռ խոսքն ընդամենը չեղած-չերեւացած, չնչին մի գումարի մասին է, որը, ճիշտ է, էլի միլիարդներով է հաշվվում, բայց՝ հայկական արժույթով՝ 2,7 միլիարդ դրամ․․․․պյուս՝ մնացած եղած-չեղածը:

Ողջամիտ կասկածը, մինչդեռ, պետք է ստիպեր Աննա Գրիգորյանին հարց հղել ինքզինքը՝ տեսնես այդ ի՞նչ տեսակի, քանի՞ պոզ ու պոչ ունեցող կենդանու հետ է ընկերացել կամ բարեկամացել ՀՀ երկրորդ նախագահը, որ պրեզիդենտի «չոր աշխատավարձով» կարողացել է նման կարողություն դիզել։

Ասենք՝ քանի՞ գիշեր չի քնել, օրը քանի՞ ժամ է աշխատել նրա որդի Լեւոն Քոչարյանը, որ 23 տարեկանում դարձել է (2008 թվականին) «Նաիրի ինշուրանս» ապահովագրական ընկերության բաժնետեր (ըստ «թղթերի»՝ 60 տոկոս) եւ խորհրդի անդամ։ Ինչպե՞ս, քանի՞ գլուխ ունեցող «մոնստրի» եւ կամ չնաշխարհիկ կենդանու հետ ընկերանալու արդյունքում է, որ նրա ավագ եղբայր Սեդրակ Քոչարյանը 2002թ.-ից (այն տարիներից սկսած, երբ թանկագին հայրիկը ՀՀ նախագահն էր) զբաղվում է ձեռնարկատիրական գործունեությամբ եւ ներկայումս մի շարք ոլորտների ընկերություններում հիմնադիր, համահիմնադիր, տնօրենների խորհրդի անդամ եւ նախագահ է։ Արդյոք Սեդրակ Քոչարյանի երիտասարդ ձեռնարկատեր դառնալու գործում որեւէ ազդեցություն ունեցե՞լ է կոռուպցիայի այս կամ օրգանը, թե՞ այդ գործում դեր են խաղացել «թանկարժեք տղայի» բացառիկ կարողությունները՝ «աղվեսի ճարպկությունը», «արծվի սրատեսությունը», «նապաստակի արագավազությունը», ինչու չէ նաեւ «գայլի նյուխը», «առյուծի երախն» ու «կոբրայի ֆշշոցը»։

Հ․Գ․ Իմիջիայլոց, կոռուպցիոն թեմաներով մտավարժանքի թեմա որպես Աննա Գրիգորյանը կարող է ուսումնասիրել իր քաղաքական պատրոնի օրոք իրականացված աղմկահարույց, տասնյակ քաղաքացիների տնանկ դարձրած՝ «Հյուսիսային պողոտա-Կասկադ» ծրագիրը, առերեսվել դրա կոռուպցիոն դրսեւորումներին ու դրանցում Ռ․ Քոչարյանի «թաթախվածության» աստիճանին։

Գրիգորյանին կարող են օգնել «Թրանսփարենսի ինթերնեշնլ»-ի այս ուշագրավ բացահայտումները։

Ըստ այդմ՝ ՀՀ կառավարության որոշումներով Երեւանի քաղաքապետին թույլատրվել է հողամասերը տրամադրել կառուցապատողներին առանց մրցույթի, ուղիղ բանակցությունների միջոցով՝ նրա ձեռքը տալով կոռուպցիոն լծակ՝ պայմանավորվելու նաեւ հնարավոր անօրինական մուծումների եւ գործընթացների վերաբերյալ:

Այսպես, Երեւանի քաղաքապետարանը, իր լիազորությունից օգտվելով եւ «բանակցելով», հողատարածք է տրամադրել «Վիզկոն» ՍՊԸ-ին, որի տնօրեն Պավել Անդերսոնը 550.000 ԱՄՆ դոլար գումարը փոխանցել է քաղաքապետարան այս մարմնի հետ ուղղակի առնչություն ունեցող մեկ այլ կառուցապատողի՝ Սիմոն Աղազարյանի միջոցով։

...Ընդ որում՝ Երեւանի քաղաքապետն այս որոշումն ընդունել է՝ գերազանցելով իր լիազորությունը եւ փոփոխություն կատարելով ՀՀ կառավարության որոշման մեջ՝ ձեռքբերող ընկերություններից մեկի անունը՝ «Ավանտ-տուր» ՍՊԸ-ն փոխարինելով մյուսով՝ «Վիզկոն» ՍՊԸ-ով: Հետաքրքրական է նաեւ այն, որ մի շարք կառուցապատողներ իրենց կողմից կառուցվող շենքերի նախագծերը պատվիրել են 1999-2004 թթ. Երեւան քաղաքի գլխավոր ճարտարապետի եւ քաղաքապետի տեղակալի պաշտոնը զբաղեցնող, Երեւանի կենտրոնի քաղաքաշինական ծրագրերի հեղինակ Նարեկ Սարգսյանին՝ վերջինիս վճարելով որպես մասնավոր անձի, կամ նրա վերահսկողության տակ գտնվող ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող ընկերությանը:

Եվ թեեւ այս «պոզով-պոչով» այլանդակության մասին հայտնի էր դեռ շատ վաղուց, սակայն վարույթներ հարուցվեցին 2018-ի հեղափոխությունից հետո, օրերս էլ հայտնի դարձավ, որ խախտված իրավունքներով բնակիչներին փոխհատուցելու որոշում է կայացվել: Քննությամբ հիմնավորվել է, որ անշարժ գույք գնահատող ընկերության տնօրենը, օժանդակելով կառուցապատում իրականացնող ընկերության տնօրենին, գույքերը գնահատել է իրական շուկայական արժեքներից 2-6 անգամ ցածր:

Ե՛վ կառուցապատող, ե՛ւ գնահատող ընկերությունների տնօրենները հիմա մեղադրյալ են: Մեղադրյալի աթոռին հայտնված սիրիահայ գործարար, կառուցապատող ընկերության սեփականատեր Ավետիս Ղարագուլյանին, օրինակ, ըստ մամուլի հրապարակումների, ՀՀ էր բերել Սերժ Սարգսյանի երբեմնի դեսպան եղբայրը՝ Լեւոն Սարգսյանը։

Հեղինե Մանուկյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
5273 դիտում

Հեծանիվի եղանակ չի, ես էլ մետրոյով եկա աշխատանքի. վարչապետ. տեսանյութ

Համընդհանուր հայտարարագրման համակարգի նպատակներից մեկը հակակոռուպցիոն պայքարի շղթան ամբողջացնելն է. վարչապետ

Ներգաղթյալները կվերադառնան այնտեղ, որտեղից եկել են, ԱՄՆ դրոշը կտեղադրվի Մարսի վրա, կրկին կդառնանք հզոր. Թրամփ

Մշակվում է միգրանտների հարկադիր ներհոսքի ճգնաժամային կառավարման ծրագիրը

Սյունիքում մի քանի տոննա կիվիով բարձված բեռնատարը վերածվել է մոխրակույտի

Ինչ նպատակ է հետապնդում Բաքուն շինծու դատավարություններով. ինչու է առանձնացվել Վարդանյանի գործը. տեսանյութ

Կարևոր է հարաբերությունների զարգացումը տարածաշրջանային գործընկերների՝ մասնավորապես Իրանի հետ. Կոստանյան

Համընդհանուր հայտարարագրի մասին. վարչապետը մանրամասնել է գործընթացի կարևորությունը. տեսանյութ

Սա կլինի Ամերիկայի ոսկե դարը. Թրամփը երդվեց և պաշտոնապես դարձավ Միացյալ Նահանգների 47-րդ նախագահը. տեսանյութ

Մեկնարկել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը. ովքեր են մասնակցում. տեսանյութ

Եվրահանձնաժողովի ղեկավարը չի մասնակցի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությանը

2024 թվականը սկսվեց չափազանց տաք ձմեռով. ինչպիսի կլիմայական անոմալիաներ են դիտվել Հայաստանում նախորդ տարի

Դոնալդ Թրամփն ու տիկինը ժամանել են Սպիտակ տուն. նրանց դիմավորել են Բայդենները. տեսանյութ

Եվս մեկ հրաժեշտի սելֆի. մենք սիրում ենք քեզ, Ամերիկա. Բայդենը լուսանկար է հրապարակել Սպիտակ տնից

Հրդեհ Սյունիքում. կրակի տարածումը մոտակա անտառ և Ձորաստան գյուղ կանխվել է

Աշոցքի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում. ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին

Նորմատիվներ սահմանեք, որ ամեն շենքի վրա չգրեն հիվանդանոց. Սուքիասյան. տեսանյութ

Ռաֆայել Երիցյանը չի ընտրվել Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ. նա առաջադրված միակ թեկնածուն էր

Արմատական փոփոխություն է սպասվում, ՀՀ-ի քայլերը չեն տեղավորվում տխրահռչակ Լուկաշենկոյի մտքի մեջ. Խալաթյան

Սարերում գտած ինքնաձիգն ու փամփուշտները թաքցրել է գոմերից մեկում. 17-ամյա տղան ձերբակալվել է. տեսանյութ

Ջիբութիում ՀՀ նորանշանակ դեսպան Սահակ Սարգսյանն իր հավատարմագրերն է հանձնել նախագահին

Թեհրանում արձանագրվել է ՀՀ-Իրան համագործակցության բոլոր ոլորտներում առկա փոխգործակցության բարձր մակարդակը

Անհրաժեշտ է երկարաժամկետ խաղաղություն. Պուտինը շնորհավորել է Թրամփին՝ պաշտոնը ստանձնելու կապակցությամբ

Վարչապետը հանձնարարել է վերջնական տեսքի բերել կրիպտոակտիվների ոլորտի կարգավորմանն ուղղված օրենքի նախագիծը

Չի հիմնավորվել, որ Օլեգ Գուսովը մահացել է «Ջերմուկ» հանքային ջրից, զրպարտություններ են. հայտարարություն

Երդմնակալությունից առաջ՝ ժամերգության. Թրամփը տիկնոջ հետ այցելել է Վաշինգտոնի Սուրբ Հովհաննես եկեղեցի

Մի քանի տարածաշրջանում մերկասառույց է, Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին՝ բուք

Սումգայիթում սկիզբ դրվեց Ադրբեջանի կողմից հայության ցեղասպանության շղթային․ Գաբրիելյանը՝ Բաքվի ջարդերի մասին

Ապօրինի ծառահատման արդյունքում պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ 17 մլն դրամի գույքային վնաս

37 ծառայող ազատվել է աշխատանքից. 2024-ին ՆԳՆ-ում ծառայողական քննությունների 40 նյութ է քննարկվել

Մհեր Ախտոյանը նշանակվել է Մերձավան վարչական շրջանի ղեկավար

Մոսկվայում դերասան Գոշա Կուցենկոյի մեքենայում կնոջ դի է հայտնաբերվել

Արարատ Միրզոյանը կմեկնի Մոսկվա. հանդիպում է ծրագրված Սերգեյ Լավրովի հետ

ՀՀ ողջ տարածքով ներդրված է Պարեկային ոստիկանությունը. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Հայտնի է՝ ում է տրվել ավտովթարի հետևանքով զոհված Մհեր Սահակյանի մանդատը

Երևանի քաղաքապետն արձակուրդում է

Ծեծկռտուք չի եղել, տարբեր կարծիք են ունեցել, խոսել են. Ղալումյանը՝ եղբոր և Հայկ Սարգսյանի միջև միջադեպի մասին

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հունվարի 20-ին

ՔՊ խմբակցությունը ԲԴԽ անդամի պաշտոնում առաջադրել է Ալեքսանդր Սիրունյանին

ԿԸՀ-ն հաստատել է Փարաքար համայնքում արտահերթ ընտրությունների և նախընտրական քարոզչության օրերը