Որ տեսակի թմրամիջոցներն են տարածված Հայաստանում, ինչու են դեռահասները օգտագործում այն

08/12/2024 schedule15:00

Հայաստանում թմրամիջոցների յուրացման, օգտագործման դեպքերի և դրանց վտանգների մասին հարցը շարունակում է անհանգստացնող մնալ։

2023 թվականը ՆԳՆ ոստիկանությունը հայտարարել էր թմրամիջոցների դեմ պայքարի տարի, հարցը ներառված է նաև նախարարության թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի գործածման և ապօրինի շրջանառության դեմ պայքարի ռազմավարության 2025-2027 թթ. միջոցառումների ծրագրի նախագծում։

Վերջին 5 տարվա ընթացքում թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերի հայտնաբերման աճը միջինում կազմել է 46.6 տոկոս։ 2021-23 թթ. թմրամիջոցների ապօրինի շրջանառության համացանցային 631 դեպք է բացահայտվել։

Թմրամիջոցները այժմ շատ ավելի դյուրին և արագ են ձեռք բերվում «Տելեգրամ» հավելվածի միջոցով, դա է պատճառը, որ վերջին շրջանում անհանգստացնող է անչափահասների ներգրավվածությունը թմրանյութերի վաճառքի, իրացման հարցում։ ՀՀ ՆԳՆ համայնքային ոստիկանության գլխավոր վարչության մասնագիտական մեթոդական աջակցման վարչության պետ, ոստիկանության գնդապետ էդգար Պետրոսյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նկատում է՝ այժմ թմրանյութերի օգտագործումն ու իրացումը երիտասարդացել է ամբողջ աշխարհում, Հայաստանը բացառություն չէ։

Անչափահասների մասնակցությամբ թմրանյութերի օգտագործման և իրացման հետ կապված ավարտված գործերով, որոնցով անչափահասի մեղավորությունն ապացուցվել է, պատկերը հետևյալն է․ «2019՝ 9, 2020՝ 3, 2021՝ 7, 2022՝ 6, 2023՝ 10, 2024՝ 7։ Նմանատիպ վիճակագրություն եղել է նաև 2008՝ 8, 2011՝ 7, 2013՝ 7։ Այսինքն՝ տասը տարվա ընթացքում վերելքներ և վայրէջքներ են եղել, մտահոգիչ աճ չկա։ Ամբողջ աշխարհում թմրանյութերի օգտագործումը պայմանավորված է դրա նոր տեսակներով։ Եթե տվյալները դիտարկում ենք տարածաշրջանի առումով, մեզ մոտ իրավիճակն ավելի լավ է»։

Թմրամիջոցների օգտագործման տարիքային խումբը, ըստ նրա, 16-17 տարեկաններն են։ Այս պահի դրությամբ թմրամոլության համար հաշվառված անչափահաս ՆԳՆ-ում չկա։

«Դեպքերը օպերատիվ ճանապարհով բացահայտում են արտաքին ծառայությունը, պարեկային, օպերատիվ ծառայությունները, համայնքային ոստիկանությունը։ Քանի դեռ վարույթները ավարտին չեն հասցվում, վիճակագրություն այդ մասով չի վարվում, քանի որ շատ դեպքերում վարույթը կարճվում է՝ իրականությանը չհամապատասխանելու հիմքով։ Թմրամոլությունը ունի երկու հենասյուն՝ ֆինանս և գովազդ, գովազը քրեական պատասխանատվություն է ենթադրում։ Մեզ մոտ այդ պատասխանատվությունը սահմանված է արդեն երկու տարի»,- ասում է Պետրոսյանը։

Նրա խոսքով՝ անչափահասները գիտակցում են իրենց մեղքը, հանցագործության աստիճանը, երբեմն նաև՝ ամոթի զգացումը։ Նրանք ավելի ուղիղ են խոսում գործած սխալի մասին, քան չափահաս անձը, նկատում է նախարարության ներկայացուցիչը․ «Մեծերը դժվար են իրենց մեղքն ընդունում, անչափահասները չեն փորձում խորամանկել, բացառիկ դեպքեր, իհարկե, կան, երբ անչափահասների հետ աշխատանքը բարդ է լինում։ Այնպես չէ, որ անչափահասի կողմից թմրանյութ օգտագործելը գալիս է պրոբլեմատիկ ընտանիքից, խնդիրները ընտանիքներում չեն»։

Վերջինս պարզաբանում է՝ ձերբակալման պահից անչափահասը պետք է փաստաբան ունենա, ներկա գտնվի նաև նրա օրինական ներկայացուցիչը։ Հաղորդումը ստանում և ընդունում է համայնքային ոստիկանությունը, հավաքում է ապացույցներ, վկաներին, դրանք փոխանցվում են Քննչական կոմիտե։ Վարույթին զուգահեռ անչափահասը վերցվում է հաշվառման․ «Էրեբունի վարչական շրջանում մի դեպք ունեցանք, երբ անչափահասը հպարտացել էր, որ իր մոտ փոշիանման թմրանյութ կա։ Փորձաքննության արդյունքում պարզվեց, որ դա պարզապես «Վիտամին Ց» է։ Այստեղ մտահոգիչն այն է, որ նա հպարտացել էր այդ փաստով»։

ՀՀ ՆԳՆ համայնքային ոստիկանության գլխավոր վարչության մասնագիտական մեթոդական աջակցման վարչության պետ, ոստիկանության գնդապետ էդգար Պետրոսյանը խիստ կարևորում է իրազեկման աշխատանքները, ինչպես նաև՝ ապօրինի թմրաշրջանառության դեպքերի բացահայտման, քրեական պատասխանատվության ենթարկելու և այլ հարցերով պայմանավորված՝ անձի առողջության պահպանման և վերականգնողական խնդիրներին պատշաճ ուշադրություն դարձնելը:

ՀՀ առողջապահության նախարարության Կախվածությունների բուժման ազգային կենտրոնում էլ, որը թմրանյութերի կախվածության դեմ բուժում տրամադրող միակ մասնագիտացված կենտրոնն է Երևանում, նկատվում է պացիենտների թվի աճ։

Կենտրոնի տնօրեն Սուրեն Նազինյանի խոսքով՝ այս թվերը խոսում են իրավապահ համակարգի և պատասխանատու մարմինների, մասնավորապես՝ Պետական եկամուտների կոմիտեի համատեղ ջանքերի արդյունավետության մասին Հայաստանում թմրամիջոցների դեմ պայքարի գործում։ Թմրամիջոցների և հոգեներգործուն նյութերի գործածմամբ պայմանավորված՝ հաշվառված անձանց թիվը կենտրոնում 2023 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմել է 7854։ Կախվածության կենտրոնում առաջին անգամ բուժում է ստացել 16 տարեկան երկու անչափահաս աղջիկ։

Կենտրոնի տնօրենը մանրամասնում է՝ լինում են դեպքեր, երբ դեռահաս տարիքից սկսում են մարիխուանայից, հետո՝ անցնում ավելի վտանգավոր սինթետիկ հոգեխթանիչների։ Հայաստանում առկա նոր տեսակի թմրամիջոցների դեպքում մարդու մոտ կախվածությունն առաջանում է բավականին արագ։ Երբեմն նաև մեկ անգամ օգտագործումը կարող է հանգեցնել արտահայտված հիվանդագին ցանկության, սակայն եթե անձը վաղ հասկանա իր խնդիրն ու դիմի համապատասխան բուժման, նույնքան արագ էլ կազատվի այդ կախվածությունից․ «Մեր Կենտրոն դիմել են նաև անչափահասներ, իհարկե, ընտանիքի անդամների ուղեկցությամբ։ Այս պարագայում պետք է նկատենք, որ երիտասարդները թմրամիջոցները հեշտ ձեռք են բերում համացանցից, ոչ թե մեծահասակների նման, երբ դրանք փոխանցվում են հին մեթոդով՝ անձը անձին է տալիս»։

Զրուցակիցն ասում է՝ եթե մեր երկրում ավանդաբար տարածված էին երկու խմբի՝ կաննաբինոիդային (ամենահայտնի ներկայացուցիչն է մարիխուանան) և օփիոիդային (ամենահայտնի ներկայացուցիչն է հերոինը) խմբերի թմրամիջոցները, ապա ներկայումս մեծ տարածում են գտել նաև մեթամֆետամինը և հոգեխթանիչ ազդեցությամբ այլ խիստ վտանգավոր թմրամիջոցները, որոնք առավելապես պահանջարկ ունեն գիշերային ակտիվ ժամանցի սիրահար երիտասարդների շրջանում։

Նազինյանն ընդգծում է՝ կախվածությունը շատ ծանր հիվանդություն է, և դրա բուժումն էլ տարբեր անձանց մոտ տարբեր կերպ է ընթանում։ Եթե անձի մոտ ցանկություն է առաջանում մեկ անգամ փորձել որևէ հոգեխթանիչ դեղ, ապա պետք է նա նախևառաջ հասկանա, որ հետո այդ ճահճից հեշտ դուրս չի գալու։ Կախվածություն ունեցող անձինք չեն կարող Կենտրոն ընդունվել հարկադրաբար, ասում է հաստատության տնօրենը:

Կենտրոնի հոգեբան Նարինե Աբրահամյանն էլ նկատում է՝ առաջին փուլից դեռահասները խոսում են թմրանյութի օգտագործումից հետո իրենց զգացողություններից, բարձրաձայնում, որ կարող են ցանկացած պահի դադարեցնել այն։ Հոգեբանական անհրաժեշտ աջակցությունը տրամադրվում է թե՛ թմրանյութ օգտագործողին, թե՛ նրա մտերիմ անձին։

«Դեռահասության տարիքում նրանք ավելի պատրաստակամ են դիմել, խոսել հոգեբանի հետ, քանի ավելի հասուն մարդիկ։ Նրանք ավելի բաց են հոգեբանի հետ աշխատանքի ընթացքում, սակայն նաև հոգեբանի խոսքն է կարևոր, որ զրույցը ստացվի։ Կարևոր է, որ իրեն դիտարկենք՝ որպես մարդու, անձի, ոչ թե վերաբերվենք միայն՝ որպես պացիենտի»,- ընդգծում է նա:

Մերի Խաչատրյան 

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3289 դիտում

Համընդհանուր հայտարարագրման համակարգի նպատակներից մեկը հակակոռուպցիոն պայքարի շղթան ամբողջացնելն է. վարչապետ

Ներգաղթյալները կվերադառնան այնտեղ, որտեղից եկել են, ԱՄՆ դրոշը կտեղադրվի Մարսի վրա, կրկին կդառնանք հզոր. Թրամփ

Մշակվում է միգրանտների հարկադիր ներհոսքի ճգնաժամային կառավարման ծրագիրը

Սյունիքում մի քանի տոննա կիվիով բարձված բեռնատարը վերածվել է մոխրակույտի

Ինչ նպատակ է հետապնդում Բաքուն շինծու դատավարություններով. ինչու է առանձնացվել Վարդանյանի գործը. տեսանյութ

Կարևոր է հարաբերությունների զարգացումը տարածաշրջանային գործընկերների՝ մասնավորապես Իրանի հետ. Կոստանյան

Համընդհանուր հայտարարագրի մասին. վարչապետը մանրամասնել է գործընթացի կարևորությունը. տեսանյութ

Սա կլինի Ամերիկայի ոսկե դարը. Թրամփը երդվեց և պաշտոնապես դարձավ Միացյալ Նահանգների 47-րդ նախագահը. տեսանյութ

Մեկնարկել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը. ովքեր են մասնակցում. տեսանյութ

Եվրահանձնաժողովի ղեկավարը չի մասնակցի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությանը

2024 թվականը սկսվեց չափազանց տաք ձմեռով. ինչպիսի կլիմայական անոմալիաներ են դիտվել Հայաստանում նախորդ տարի

Դոնալդ Թրամփն ու տիկինը ժամանել են Սպիտակ տուն. նրանց դիմավորել են Բայդենները. տեսանյութ

Եվս մեկ հրաժեշտի սելֆի. մենք սիրում ենք քեզ, Ամերիկա. Բայդենը լուսանկար է հրապարակել Սպիտակ տնից

Հրդեհ Սյունիքում. կրակի տարածումը մոտակա անտառ և Ձորաստան գյուղ կանխվել է

Աշոցքի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում. ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին

Նորմատիվներ սահմանեք, որ ամեն շենքի վրա չգրեն հիվանդանոց. Սուքիասյան. տեսանյութ

Ռաֆայել Երիցյանը չի ընտրվել Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ. նա առաջադրված միակ թեկնածուն էր

Արմատական փոփոխություն է սպասվում, ՀՀ-ի քայլերը չեն տեղավորվում տխրահռչակ Լուկաշենկոյի մտքի մեջ. Խալաթյան

Սարերում գտած ինքնաձիգն ու փամփուշտները թաքցրել է գոմերից մեկում. 17-ամյա տղան ձերբակալվել է. տեսանյութ

Ջիբութիում ՀՀ նորանշանակ դեսպան Սահակ Սարգսյանն իր հավատարմագրերն է հանձնել նախագահին

Թեհրանում արձանագրվել է ՀՀ-Իրան համագործակցության բոլոր ոլորտներում առկա փոխգործակցության բարձր մակարդակը

Անհրաժեշտ է երկարաժամկետ խաղաղություն. Պուտինը շնորհավորել է Թրամփին՝ պաշտոնը ստանձնելու կապակցությամբ

Վարչապետը հանձնարարել է վերջնական տեսքի բերել կրիպտոակտիվների ոլորտի կարգավորմանն ուղղված օրենքի նախագիծը

Չի հիմնավորվել, որ Օլեգ Գուսովը մահացել է «Ջերմուկ» հանքային ջրից, զրպարտություններ են. հայտարարություն

Երդմնակալությունից առաջ՝ ժամերգության. Թրամփը տիկնոջ հետ այցելել է Վաշինգտոնի Սուրբ Հովհաննես եկեղեցի

Մի քանի տարածաշրջանում մերկասառույց է, Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին՝ բուք

Սումգայիթում սկիզբ դրվեց Ադրբեջանի կողմից հայության ցեղասպանության շղթային․ Գաբրիելյանը՝ Բաքվի ջարդերի մասին

Ապօրինի ծառահատման արդյունքում պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ 17 մլն դրամի գույքային վնաս

37 ծառայող ազատվել է աշխատանքից. 2024-ին ՆԳՆ-ում ծառայողական քննությունների 40 նյութ է քննարկվել

Մհեր Ախտոյանը նշանակվել է Մերձավան վարչական շրջանի ղեկավար

Մոսկվայում դերասան Գոշա Կուցենկոյի մեքենայում կնոջ դի է հայտնաբերվել

Արարատ Միրզոյանը կմեկնի Մոսկվա. հանդիպում է ծրագրված Սերգեյ Լավրովի հետ

ՀՀ ողջ տարածքով ներդրված է Պարեկային ոստիկանությունը. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Հայտնի է՝ ում է տրվել ավտովթարի հետևանքով զոհված Մհեր Սահակյանի մանդատը

Երևանի քաղաքապետն արձակուրդում է

Ծեծկռտուք չի եղել, տարբեր կարծիք են ունեցել, խոսել են. Ղալումյանը՝ եղբոր և Հայկ Սարգսյանի միջև միջադեպի մասին

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հունվարի 20-ին

ՔՊ խմբակցությունը ԲԴԽ անդամի պաշտոնում առաջադրել է Ալեքսանդր Սիրունյանին

ԿԸՀ-ն հաստատել է Փարաքար համայնքում արտահերթ ընտրությունների և նախընտրական քարոզչության օրերը

«Ինստագրամ»-ը ներկայացրել է CapCut-ին համարժեք հավելված