Երևան
12 °C
ՀՀ դպրոցներում 11, 13, 15 և 17 տարեկան երեխաների շրջանում իրականացրած ուսումնասիրությունը ցույց է տվել, որ քաղցրավենիքի և քաղցր գազավորված ըմպելիքների օգտագործման առումով Հայաստանը առաջին հորզիզոնականում է 15 տարեկանների շրջանում։
Այս մասին հայտնում է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը։
«ԱՀԿ-ի՝ մանկական ճարպակալման վերահսկման եվրոպական նախաձեռնության (COSI) 6-րդ փուլի արդյունքների վերաբերյալ ԱՀԿ-ի նոր տեղեկագրում ներկայացված 2022-2024 թվականների արդյունքները վկայում են ԱՀԿ եվրոպական տարածաշրջանում 7-9 տարեկան երեխաների շրջանում ավելորդ քաշի և ճարպակալման տարածվածության միտումների մասին: Տեղեկագիրը, որը COVID-19-ից հետո առաջին անգամ պատկերացում է տալիս երեխաների ավելորդ քաշի և ճարպակալման վիճակի մասին, ընդգծում է երեխաներին՝ այս աճող խնդրից պաշտպանելու համար ավելի կտրուկ միջոցներ ձեռնարկելու հրատապ անհրաժեշտությունը՝ ճանապարհ հարթելով բոլորի համար ավելի առողջ և լիարժեք ապագայի համար:
Այսօր ավելորդ քաշը և ճարպակալումը հաշմանդամության և մահացության առաջատար պատճառներից են, քանի որ դրանք կապված են բազմաթիվ ոչ վարակիչ հիվանդությունների հետ՝ սկսած սրտանոթային համակարգի հիվանդություններից և շաքարային դիաբետից մինչև քաղցկեղի մի քանի տեսակներ: Վերջին գնահատականներով՝ եվրոպական տարածաշրջանում ամեն տարի դրանցից մահանում է ավելի քան 1.2 միլիոն մարդ։ Հետազոտության տվյալները հավաքվել են 37 երկրներից և ընդգրկել շուրջ 470.000 երեխա: Ըստ զեկույցի՝ 7-9 տարեկան երեխաների 25%-ը ավելորդ քաշ ունի, իսկ 11%-ի մոտ առկա է ճարպակալում: Տղաները երկու ցուցանիշներով էլ գերազանցում են աղջիկներին. նրանց 27%-ն ունի ավելորդ քաշ, իսկ 13%-ի մոտ արդեն ճարպակալում է գրանցվել, իսկ աղջիկների մոտ նույն ցուցանիշները կազմում են համապատասխանաբար՝ 23% և 9%: Այս բացահայտումները ցույց են տալիս, որ ավելորդ քաշը և ճարպակալումը շարունակում են մնալ հանրային առողջության կարևորագույն խնդիրներ տարածաշրջանում:
Ավելորդ քաշի մակարդակը տատանվում է 9%-ից մինչև 42%, իսկ ճարպակալումը տատանվում է 3%-ից մինչև 20% մասնակից տարբեր երկրներում: Երկրների ավելի քան կեսում յուրաքանչյուր 10 երեխայից առնվազն 1-ը գիրություն ունի: Մի շարք երկրներում յուրաքանչյուր երրորդ երեխան, կամ նույնիսկ ավելին, ունի ավելորդ քաշ: Տվյալների հավաքագրման վերջին փուլը կարևոր տեղեկություններ է տալիս COVID-19 համավարակից հետո երեխաների ավելորդ քաշի և գիրության վիճակի մասին: Չորս երկրներում՝ Ֆինլանդիայում, Մալթայում, Սլովենիայում և Շվեդիայում, գրանցվել է ճարպակալման տարածվածության վիճակագրորեն զգալի աճ, մինչդեռ Սան Մարինոյում նվազում է գրանցվել:
Հայաստանը, ցավոք, հետ չի մնում Եվրոպայի մի շարք երկրներից, և մեզ մոտ նույնպես առկա է մանկական և դեռահասության տարիքում երեխաների մոտ ավելորդ քաշի և ճարպակալման միտումը:
Վերջերս ՀՀ-ում իրականացրած դպրոցահասակ երեխաների առողջության վարքագծի հետազոտությունը, որն իրականացվում է 51 երկրներում, շատ մտահոգիչ արդյունքներ է գրանցել:
ՀՀ դպրոցներում 11, 13, 15 և 17 տարեկան երեխաների շրջանում իրականացրած ուսումնասիրությունը ցույց է տվել, որ քաղցրավենիքի և քաղցր գազավորված ըմպելիքների օգտագործման առումով Հայաստանը առաջին հորիզոնականում է 15 տարեկանների շրջանում: Ըստ տվյալների՝ 15 տարեկան տղաների 56%-ը, աղջիկների 64%-ը ամեն օր օրը մի քանի անգամ քաղցրավենիք են օգտագործում, ինչ վերաբերում է քաղցր գազավորված ըմպելիքների օգտագործմանը, ապա այստեղ տղաներն են առաջատարը՝ 32% ցուցանիշով, իսկ աղջիկների 22%-ն է գազավորված ըմպելիք օգտագործում: Սա իսկապես անհանգստացնող է և մտահոգվելու տեղիք է տալիս: Ինչպես հայտնի է քաղցրավենիքները և գազավորված ըմպելիքները մեծ քանակությամբ ավելացված շաքար են պարունակում, որն էլ կարող է նպաստել ավելորդ քաշի ձեռքբերմանը և ի վերջո հանգեցնել ճարպակալման:
Հինգ տարի առաջ նույն հետազոտությունը ՀՀ-ում իրականացվել է 7-8 տարիքային երեխաների խմբում, որի արդյունքների համաձայն՝ այդ տարիքային խմբի երեխաների մոտ՝ տղաների 30%-ի և աղջիկների 25%-ի մոտ առկա է եղել ավելորդ քաշ և ճարպակալում:
Հարկ է նշել, որ ավելորդ քաշը և ճարպակալումը լուրջ առողջական խնդիրներ են առաջացնում, ինչպիսիք են սրտանոթային համակարգի խնդիրները, շաքարային դիաբետը, ինչպես նաև անհանգստացնող է այն փաստը, որ ավելորդ քաշը կարող է հոգեկան առողջության հետ կապված խնդիրների հանգեցնել, հատկապես դպրոցահասակ երեխաների շրջանում տարածված բուլինգի արդյունքում, որը մեր օրերում արդի խնդիրներից մեկն է:
Մանկական ճարպակալման վերահսկման եվրոպական նախաձեռնության 6-րդ փուլի մոնիտորինգի արդյունքները տալիս են կարևոր փաստացի տվյալներ՝ հիմնավորելու երեխաների ավելորդ քաշի և ճարպակալման նվազեցմանն ուղղված հանրային առողջապահական քաղաքականությունը: Առանցքային բացահայտումները ներառում են խնդիրների լուծման հետևյալ տարբերակները:
• Հատուկ միջամտությունների անհրաժեշտություն: Երկրների միջև զգալի տարբերությունները կարևորում են տեղական ռազմավարությունների կարևորությունը՝ առանձին բնակչության առջև ծառացած հատուկ խնդիրների լուծման համար:
• Կենտրոնացում կանխարգելման վրա: Քաղաքականության մշակման պատասխանատուները պետք է կենտրոնանան պայմաններ ստեղծելու վրա, որոնք նպաստում են առողջ սննդակարգին և բավարար ֆիզիկական ակտիվությանը, ինչպես փոքր, այնպես էլ դպրոցական տարիքի երեխաների համար:
• Մոնիտորինգ և գնահատում: Շարունակական վերահսկողությունը նման նախաձեռնությունների միջոցով անհրաժեշտ է առաջընթացին հետևելու, նոր միտումներ հայտնաբերելու և ապացույցների վրա հիմնված քաղաքական որոշումներ կայացնելու համար:
Երեխաների շրջանում ավելորդ քաշը և ճարպակալումը պարզապես առողջության հետ կապված խնդիրներ չեն, դրանք ներկայացնում են ավելի լայն սոցիալական խնդիր, որն ազդում է ուսման որակի, տնտեսական արդյունավետության և ընդհանուր բարեկեցության վրա»,- գրել է նա:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումԴավիթ Խուդաթյանն այցելել է Վայոց ձորի մարզ, ծանոթացել իրականացված շինաշխատանքներին
Հայաստանը որևէ մեկի հետ սպառազինությունների մրցավազքի մեջ մտնելու խնդիր չի դրել․ պաշտպանության նախարար
ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը մեղավոր է ճանաչվել
Բաքվում հայ բնակչության կոտորածը հստակ նպատակ ուներ բռնի տեղահանության ենթարկել հայկական համայնքին. ԱԳՆ
Ռուսաստանն ու Ուկրաինան 25-25 ձևաչափով գերիներ են փոխանակել
Խոր ցավ եմ ապրում` տեսնելով ավերիչ անտառային հրդեհներն իմ հայրենի նահանգում՝ Կալիֆոռնիայում. ՀՀ-ում ԱՄՆ դեսպան
ՀՀ-ն ՀԱՊԿ-ին հարցեր ունի, որոնց պատասխաններից է կախված Հայաստանի հետագա համագործակցության մակարդակը. Պապիկյան
Ընթանում է ԱԺ պատգամավոր Մհեր Սահակյանի հոգեհանգստի արարողությունը
Պարադահուկավազորդ Գարիկ Մելքոնյանը՝ Համաշխարհային ուսանողական ձմեռային խաղերի բրոնզե մեդալակիր
Դատախազությունը պահանջում է դատավոր Անի Հարությունյանից բռնագանձել 17 անշարժ գույք, շուրջ 1 միլիարդ դրամ
Համակարգում էական փոփոխություններ են սպասվում, փորձ է արվում զորակոչը դարձնել թվային․ Պապիկյանը մանրամասնեց
Մի քանի տարածաշրջանում մառախուղ է
Զառ գյուղի երեխաները նոր ֆուտբոլի դաշտ ունեն․ վարչապետ․ տեսանյութ
ԶՈՒ-ին վերաբերվում ենք պատասխանատվությամբ, կիսում եմ վարչապետի տեսակետը՝ պետք չէ բանակը սրբագործել․ Պապիկյան
Պուշկինի թունելը հոսանքազրկվել է
Մեր համագործակցությունը ավելի կամրանա․ Պապիկյանն անդրադարձել է ԱՄՆ-ի հետ ստորագրված փաստաթղթին
Որպես նախարար՝ չեմ տեսնում, որ տարածաշրջանում էսկալացիայի համար հիմքեր կան․ Պապիկյան
Չի բացառվում, որ ընտրություններին ՀԱԿ-ը միանա Հայկ Մարությանին․ Զուրաբյան
«Երևանի ավտոբուս» ընկերությունն աշխատանքի է հրավիրում վարորդների
Կոտայքում «Տոյոտան» դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշին. կա տուժած
2024-ին ռուսական բիզնեսը սկսել է կրճատել Հայաստանի հետ գործառնությունները. Օվերչուկը խոսել է պատճառի մասին
Չի բացառվում, որ Կիսելյովի հաղորդումը չհեռարձակվի Հայաստանում, նա խոսել է ՀՀ ինքնիշխանության դեմ. ԲՏԱ նախարար
ԿԽՄԿ ներկայացուցիչները տեսակցել են Բաքվում անազատության մեջ պահվող հայերին
Առավելագույն թափանցիկությունը հանրային վստահության բարձր մակարդակ կստեղծի. ԲԴԽ նախագահը՝ Վահագն Խաչատուրյանին
Հայտարարություններին արձագանքողները դառնում են հանցագործության զոհ. ինչ է զգուշացնում դատախազությունը
Սա Հայաստանում է. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Օդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում
Աշխատաժամանակը 8 ժամից՝ 7, օրերի քանակը՝ 5-ից՝ 4. նախագիծը դրվել է հանրային քննարկման. ԱՍՀ նախարար
Իրանը կպատասխանի, եթե ԱՄՆ-ը կամ Իսրայելը որոշեն հարձակվել. Փեզեշքիան
ԼՂ-ից տեղահանված 440 ընտանիք արդեն իսկ ստացել է բնակարանի ձեռքբերման հավաստագիր. նախարարը մանրամասնել է
Մանկական ճարպակալումը լուրջ առողջապահական խնդիր է, տարածվածությունն աճում է. Մուրադյանը՝ խնդրի լուծման մասին
Միմյանց հետ աշխատել են ՀՀ և ԱՄՆ պետական կառույցները, այլ շրջանակներ ներգրավված չեն եղել. Հունանյան
Փալոնը ողջունել է Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության մասին փաստաթղթի ստորագրումը
Հայաստանում ՌԴ դեսպանը կանչվել է ԱԳՆ․ նրան բողոքի հայտագիր է հանձնվել
Հայաստանն ու Միացյալ Նահանգները նոր էջ են բացում երկկողմ հարաբերություններում. Լիլիթ Մակունց
Ինչու է հիմա կնքվում ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթ, ինչ սպասել առաջիկայում
14 տարվա դադարից հետո Սիրիայի արտգործնախարարն ուղևորվել է Թուրքիա
53-ամյա կինը նետվել է Երևանի շենքերից մեկի 7-րդ հարկից. հայտնաբերվել է նրա դին
Արշակ Կարապետյանը կեղծ լուսանկար է հրապարակել
Հայաստանի կողմից վարվող բալանսավորված արտաքին քաղաքականությունը հասնում է իր առաջնային հանգրվանին․ վարչապետ
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT