Երևան
12 °C
ՆԳ նախարարության կողմից մշակվել և e-draft.am կայքում տեղադրվել է «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Ինչպես հայտնել են ՆԳՆ-ից, այն նպատակ ունի երեխային սեռական շահագործումից և սեռական բռնությունից պաշտպանելու լրացուցիչ երաշխիքներ ստեղծելն է, այդ թվում՝ երեխաների նկատմամբ ոտնձգություն կատարող անձանց քրեական պատասխանատվությունից ազատելու պրակտիկայի բացառման համար լրացուցիչ օրենսդրական հիմքեր ստեղծելով:
Հայաստանի Հանրապետության նոր քրեական օրենսգիրքը հնարավորություն է ընձեռում տուժողի և հանցանք կատարած անձի միջև հաշտության, ինչպես նաև գործուն զղջալու հիմքով անձին ազատելու քրեական պատասխանատվությունից։
«Ներկայումս իրավակիրառ պրակտիկայում ստեղծվել է մի իրավիճակ, երբ 14-16 տարեկան երեխաների նկատմամբ հանցանք կատարած անձինք ազատվել են քրեական պատասխանատվությունից գործուն զղջալու հիմքով կամ անչափահաս տուժողի հետ հաշտվելու հիմքով՝ բացառապես հիմք ընդունելով երեխայի կամարտահայտությունը։ Նման պրակտիկա է արձանագրվել նաև երեխաների նկատմամբ ընտանեկան և կենցաղային բռնության դեպքերում։ Նման պրակտիկան չի բխում միջազգայնորեն ընդունված՝ երեխայի լավագույն շահերից ու Սեռական շահագործումից և սեռական բռնությունից երեխաներին պաշտպանելու մասին ԵԽ կոնվենցիայի պահանջներից (Լանզարոտեի կոնվենցիա) և հակասում է արդարադատության հիմնարար սկզբունքներին ու շահերին:
Ավելին, միջազգային փորձի ուսումնասիրությունը փաստում է, որ ԵԽ բոլոր երկրները, ԱՄՆ-ն, Կանադան, Ավստրալիան և մի շարք այլ երկրներ խիստ պատիժ են նախատեսում երեխաների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված հանցանքների համար և երեխաների պաշտպանությունը չեն պայմանավորում վերջիններիս հայեցողությամբ կամ հաշտությունների իրականացմամբ:
Լանզարոտեի կոնվենցիայի պահանջներին և միջազգային լավագույն փորձին հետևելով՝ ՆԳ նախարարությունն առաջարկում է՝
սահմանել քրեական պատասխանատվություն պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայությունից օգտվելու համար,
բացառել երեխայի նկատմամբ կատարված սեռական ազատության և սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործություններով գործուն զղջալու կամ տուժողի հետ հաշտվելու հիմքով քրեական պատասխանատվությունից ազատելու դեպքերը։
Նախագծին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով` https://www.e-draft.am/projects/8025
ՆԳ նախարարությունն առաջարկում է մինչև դեկտեմբերի 18-ը նախագծի վերաբերյալ դիտողություններն ու առաջարկությունները ներկայացնել e-draft.am կայքի միջոցով»,- ասված է հաղորդագրության մեջ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՔարտով վճարելիս հնչել է ԵՄ հիմնը. հաքերային հարձակում Թբիլիսիի հասարակական տրանսպորտի վճարային համակարգի վրա
ԱԺ եվրոպական ինտեգրման հանձնաժողովը հավանություն տվեց ԵՄ-ին ՀՀ անդամակցության գործընթացի մեկնարկի նախագծին
Երևանի գազելների դեմ եմ պայքարել, սա նույնիսկ 100 դրամ չարժեր. Ալեն Սիմոնյանը տեսանյութ է հրապարակել
Նիկոլ Փաշինյանն ու շվեյցարահայ գործարար Վահե Գաբրաշը քննարկել են ՀՀ-ում իրականացվով տնտեսական ծրագրերի ընթացքը
ԲՏԱ նախարարն այցելել է PMI Science գիտահետազոտական կենտրոն
Գագիկ Ծառուկյանի որդու նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել
Միջազգային փոխանցումներ դեպի ԱՄՆ և Եվրոպա՝ լավագույն սակագներով
Պապիկյանն ու Լեֆեբվրեն քննարկել են Հայաստանի և Բելգիայի միջև պաշտպանության բնագավառի համագործակցությունը
Հայաստանում վիրուսային հեպատիտ Ց-ի հիվանդություն ունեցող շուրջ 1000 անձ անվճար ստացել է նորագույն դեղեր
Թուրքիայում ավտոբուսի մասնակցությամբ վթարի հետևանքով կան զոհեր ու 17 տուժած
ԱՄՆ աջակցությունը կնպաստի ՀՀ-ից ռուս սահմանապահների դուրսբերմանը. փոխարտգործնախարար
ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը կժամանի Հայաստան
Խոշոր ավտովթար Աբովյանում, մեքենաներից մեկը կողաշրջվել է. կան տուժածներ. լուսանկարներ
Գրիգորյանը և Բելգիայի դեսպանը կարևորել են Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի իրականացումը
Ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով, տեղումներ չեն սպասվում
Պատմության մեջ ամենամեծ արտաքսման օպերացիան. ԱՄՆ-ում հարյուրավոր ներգաղթյալներ են ձերբակալվել. տեսանյութ
Բոլոր ուղղություններով մեր նախաձեռնությունները միայն փորձում են ապահովել ազգային շահերը. ՀՀ ԱԳ փոխնախարար
Նոր նշանակում Քննչական կոմիտեում
Անչափահասների ներգրավմամբ թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար կսահմանվի ցմահ ազատազրկում․ նախագիծ
ՊՎԾ-ն 2024-ին դիտարկել է 13 հազար 680 գնման ընթացակարգ. բացահայտվել են մի շարք խախտումներ
Դատարանն արգելափակել է Թրամփի՝ ծննդյան իրավունքով քաղաքացիության տրամադրումը չեղարկելու հրամանը
Ֆիդանը և Ռուբիոն ընդգծել են տարածաշրջանային խնդիրների շուրջ գործողությունների համակարգման կարևորությունը
ՀԱՊԿ-ը նախկինի նման Հայաստանին դաշնակից է համարում
Աբովյանի «Ծիրան մարկետ»-ում գործող հացի արտադրամասի գործունեությունը կասեցվել է
ԱԺ հանձնաժողովը քննարկում է ԵՄ-ին անդամակցելու գործընթաց սկսելու նախագիծը. ինչ է առաջարկվում
ՆԳՆ-ում քննարկվել են դիմակայունության բարձրացման, աղետների վերլուծության և վարժանքների կազմակերպման հարցեր
Միջուկային տերությունների միջև բախման վտանգը մեծանում է. Շոյգու
Պետությունը Դո՛ւ ես, Դո՛ւ ես Հայաստանի Հանրապետությունը. վարչապետ
Հայտնի է 2025 թվականի 1-ին քննաշրջանի էքստեռն ավարտական քննությունների ժամանակացույցը
Բաղրամյան պողոտայում բախվել են մեքենաներ, այնուհետև դրանցից մեկը հարվածել է ծառին. կան տուժածներ
ԱՄՆ Ազգային հետախուզության նախկին տնօրեն Ջոն Ռաթքլիֆը նշանակվել է ԿՀՎ տնօրեն
Փողերի լվացում, լիազորությունների չարաշահում. մեղադրանք է առաջադրվել 13 անձի, այդ թվում՝ Արման Սահակյանին
Անահիտ Ավանեսյանը մի շարք առաջարկներ է արել ԱԱՏՄ վերահսկողական մեխանիզմների ուժեղացման ուղղությամբ
Ադրբեջանական բանակում կրակոցի հետևանքով զինծառայող է մահացել
Հանրապետության մի քանի շրջաններում թույլ ձյուն է տեղում
Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ 1,5-6 ժամով կհոսանքազրկվեն
Դավթաշենի կենտրոնական այգին ավարտական տեսքի է բերվում
ԼՂ-ից տեղահանված ընտանիքներին բնակարան ձեռք բերելու 502 հավաստագիր է տրամադրվել
Մալաթիայի շուկայի մոտակայքում ավտոմեքենա է հրդեհվել, վարորդը՝ այրվածքներ ստացել
Թրամփը հայտարարել է Պուտինի հետ անհապաղ հանդիպելու պատրաստակամության մասին
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT