Երևան
12 °C
Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը, «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադառնալով հասարակական տրանսպորտի վարորդների գործադուլին, գրել է․
«Փորձել եմ հավասարապես բոլոր կողմերից նայել Երևանի քաղաքային տրանսպորտի վարորդների բողոքի խնդրին, լսել բոլոր կողմերի փաստարկները, որոնք հնչել են տարբեր լրատվամիջոցներով։
Վարորդների պահանջները շատ անհամասեռ են՝ պայմանագրում գրված դրույթների 100 տոկոսանոց կիրառումից /ոմանք պնդում են, որ 14 ժամի փոխարեն աշխատեցնում են 16-18 ժամ/ մինչև տուալետի հարց, ավելի համարձակներն անգամ պնդում են ավելացնել աշխատավարձերը՝ «ներառելով ստվերային եկամուտը», որը վերացել է վճարումների ու տոմսերի նոր համակարգի ներդրման արդյունքում։
Քաղաքային իշխանությունները՝ ի դեմս քաղաքապետ Ավինյանի, հայտարարել են, որ «շանտաժի չեն տրվելու», իսկ անհնազանդ վարորդները կազատվեն աշխատանքից։ Կարծեք թե արդեն նաև ազատվածների շուրջ երկու տասնյակի (18) թվեր են շրջանառվում։ Քաղաքապետարանը նաև «հիշեցրել է» 14 օրվա համար երեք տեսակի ավտոբուսների ու միկրոավտոբուսների վարորդների մաքուր աշխատավարձերի չափը, որը եթե անգամ չհամարենք երջանիկ ու ապահով ապրելու եկամուտ, այդուհանդերձ, համեմատության մեջ ավելին են, քան մանկավարժի, բժշկի, սահմանապահի, պայմանագրայինի ու այլ մասնագիտությունների աշխատավարձերը։
Բողոքող վարորդներից ոմանք պնդում են, թե քաղաքային իշխանության մի պաշտոնյա իրենց խոստացել է բարձրացնել աշխատավարձը, սակայն խոստումը դրժել են։ Ըստ որում՝ ակնարկվեց նաև, որ ստվերային գումարներից նաև տրվել է վերև։ Սա բավական ականջ ծակող հայտարարություն է, ու հատուկ առանձնացրի։
Հնարավոր է, որ նաև սխալվեմ, բայց կարծեք թե գործադուլի ակունքները միայն վարորդների տարատեսակ պահանջները չեն՝ որոշ դեպքերում հիմնավոր, որոշները, ինչպես, օրինակ, ստվերային եկամուտի մասով, անհիմն։ Ըստ որում՝ հնարավոր է, որ վարորդներին բողոքի վրա բենզին լցրած լինեն նրանք, ովքեր «ներքևից վերև» ստացել են ստվերային եկամտի մի մաս, և այժմ նրանք են զրկվում ոչինչ չանելով գումար գրպանը դնելու հնարավորությունից։ Այլապես ինչո՞ւ պետք է միջին տրամաչափի մի պաշտոնյա առանց ունենալու «շանտաժի չտրվող» քաղաքապետի համաձայնությունը կանգներ ու վարորդներին տար մի խոստում, որը չէր կատարվելու, բայց թեժացնելու էր կրքերը․․․
Կարծում եմ՝ հետաքրքիր կլինի իմանալ, թե ինչ շրջանակի մասին է խոսքը»:
Հիշեցնենք՝ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ում վաղ առավոտից որոշ վարորդներ գործադուլ էին հայտարարել: Վերջիններս դժգոհություն էին հայտնել աշխատանքային պայմաններից և աշխատավարձերից:
Երևանի քաղաքապետարանը նրանց այս գործողությունները որակել է շանտաժ և ներկայացրել, թե որքան աշխատավարձ են ստանում ավտոբուսների վարորդները:
Ըստ այդմ՝
«ՄԱՆ» - 401,500 ՀՀ դրամ,
«Ժոնգ Տոնգ» - 309 500 ՀՀ դրամ,
«Գազել Սիթի» - 219,500 ՀՀ դրամ:
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ևս անդրադարձել է հասարակական տրանսպորտի վարորդների գործադուլին՝ շեշտելով, որ կազմակերպիչները ենթարկվելու են խիստ պատասխանատվության, որևէ տեսակի շանտաժի չեն տրվելու, կոմպրոմիսի չեն գնալու։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումԻրավիճակին մոտենում ենք չվնասելու տրամաբանությամբ. վարչապետը՝ ԼՂ նախկին ղեկավարների «դատավարության» մասին
Սիրունյանը ոնց որոշել է և որոշվել է, որ առաջադրվի, տենց էլ որոշել է և որոշվել է ինքնաբացարկ հայտնի. վարչապետ
Ռուսաստանում ադրբեջանական կազմակերպված հանցավոր խմբի վեց անդամ է ձերբակալվել
Ղազախստանի համար կարևոր է ծանոթանալ ՀՀ արդարադատության ոլորտի բարեփոխումներին. Գալյանն ընդունել է դեսպանին
Թղթե արկղերով փակել են տեսախցիկը և թալանել վճարային տերմինալը. դրամապահոցից խոշոր չափի գումար է հափշտակվել
«Իկարուս»-ից հետո եկանք իշաոտնուկով «Երազ», «ՄԱՆ»-ից հետո գանք փալանով էշ քշելուն հասնենք․ վարչապետ
«Ալաշկերտ»-ը միակողմանի լուծել է թիմի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանի հետ պայմանագիրը
Մենք ճամփորդում ենք Եղիշե Չարենցի «Երկիր Նաիրի»-ից դեպի իրական Հայաստան. Նիկոլ Փաշինյան
Հունվարի 23-ին աշխատանքային այցով Հայաստան կժամանի Ղրղզստանի ԱԳ նախարար Ժեենբեկ Կուլուբաևը
Կա՛մ ձեզ լավ չեն ասել, կա՛մ ամբողջը չեք կարդացել. Միրզոյանը՝ Խաչատրյանի խուճապային հայտարարության մասին
Պետությունը չի մտնում քո գրպանը, ասում է՝ դու իմ տերն ես, հերիք է պետությանն ընկալենք որպես թշնամի. վարչապետ
Վարչապետն ու Ֆղանսուազ Ժակոբը Հայաստանի և ՄԱԿ-ի միջև համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել
Եկեք բան չփոխենք, շուտով կունենաք «ՄԱՆ» ավտոբուսներ, պատուհանի տեղը՝ սկոչով ցելաֆոն կպցրած. վարչապետ
Ընդդիմությունը դեմ քվեարկեց երիտասարդության մասին օրենքին, ի՞նչ եղավ, որ այսքան հեշտ մոռացան. Կոնջորյան
Ամեն հարկ վճարող պետք է հասկանա՝ պետությունը ինքն է, մենք պետք է դադարենք հպատակ լինելուց. վարչապետ
Արտագնա աշխատողների աշխատավարձը չի հարկվի, 12 մլն-ից բարձր տրանսֆերտը ենթակա է հայտարարագրման. վարչապետ
5 ժամ 20 րոպե խոսեցինք ու դեռ կխոսեինք. Կրթարշավը հյուրընկալվել էր Սպիտակ համայնքում. Աննա Հակոբյան. տեսանյութ
Բախվել են ՊՆ «ԿամԱԶ»-ն ու «Տոյոտա»-ն. ավտոմեքենաները հայտնվել են երթևեկելի գոտուց դուրս, կան վիրավորներ
Այսքան բավարարված չէի եղել. Պարեկային ծառայության աշխատակիցը տուգանել է Էկոնոմիկայի փոխնախարարին
Ուզում ենք այդ փողերը վերահասցեագրել նրանց, ովքեր օբյեկտիվորեն ունեն դրա կարիքը․ ՀՀ վարչապետ
Իրանում ռազմական ինքնաթիռ է կործանվել
Նպատակս է ցույց տալ, թե ինչպիսին է ֆեդերացիայի՝ իմ պատկերացրած ղեկավարման մոդելը. Արայիկ Հարությունյան
Դպրոցում կամ բուհում վճարված ուսման վարձերից հայտարարագիր լրացնողը ետվճար կստանա. վարչապետ. տեսանյութ
Եվրոն թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հունվարի 22-ին
Վարչապետը կմեկնի Դավոս՝ մասնակցելու Համաշխարհային տնտեսական ֆորումին
ՀՀ օրհներգի փոփոխության մասին օրենքն առաջին ընթերցմամբ ընդունվեց
Խոշոր ավտովթար Երևանում. կա 5 վիրավոր, այդ թվում՝ երեխա
Նիկոլ Փաշինյանը ցավակցել է Թուրքիային
Զելենսկին և Ալիևը Դավոսում հանդիպել են
Եթե Ռուսաստանը Ասադին կարողացավ փրկել, ինչո՞ւ նույն ԼՂ ղեկավարությանը չփրկեց․ Գագիկ Մելքոնյան
Շատ լավ կլինի, եթե ունենանք դրոշի, օրհներգի, զինանշանի պաշտոնական տարբերակ. Խաչատուր Սուքիասյան
Կքննարկենք տրանսպորտի որոշ փաթեթների սակագների վերանայման հարցը. Ավինյանը ներկայացրել է փոփոխությունները
Համընդհանուր հայտարարագիրս լրացրեցի, հանձնեցի. վարչապետ. տեսանյութ
Կանենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի որակյալ բժշկական ծառայությունները հասանելի լինեն բոլորիդ համար. Թորոսյան
Որոնք են համարվում հարկվող եկամուտ և որոնք՝ չհարկվող, լսել ուշադիր. Հարությունյանը տեսանյութ է հրապարակել
Կոտայքում «Մերսեդես»-ը հրելիս մեքենային մեկ այլ «Մերսեդես» է հարվածել, վարորդը՝ վրաերթի ենթարկվել
Դաշնակ գործիչ Արթուր Խաչատրյանը իբրև թե «ահասարսուռ» փաստ է «հայտնաբերել»՝ փորձելով անհարկի խուճապ առաջացնել
Լավագույն ցուցանիշներով հրամանատարներին հանձնվել են հավաստագրեր և հուշանվերներ. կայացել է ՊՆ կոլեգիայի նիստը
Անհրաժեշտ է ուժեղացնել Հայաստանին տրամադրվող աջակցությունը Եվրոպական խաղաղության հիմնադրամով․ ԵԽ պատգամավոր
ՊԵԿ նախագահի տեղակալը խոսել է հասարակության մեջ հայտարարագրման համակարգի հետ կապված կեղծ թեզերի մասին
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT