Երևան
12 °C
«Սա շանտաժ է, սա գործադուլ չէ»:
Այս մասին ավտոբուսի վարորդների իրականացրած գործադուլի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը:
Ըստ նրա՝ ստեղծված իրավիճակը անվանում են գործադուլ, սակայն գործադուլը դա օրինական գործընթաց է, որի շրջանակներում աշխատողները բարձրացնում են իրենց իրավունքների հարցերը: Վերջինս կարծում է, որ գործադուլի տերմինը այս պարագայում տեղին չէ օգտագործելը։
«Սա շանտաժ է, և մեր օրենսդրությունը կարգավորում է, որ եթե անգամ հասարակական տրանսպորտի ոլորտում գործող կազմակերպության աշխատակիցները ցանկանան գործադուլ իրականացնել, 14 օր շուտ պետք է ծանուցեն, իսկ այսօրվա գործողության մասին նախնական, թեկուզ մեկ օր շուտ ծանուցում չի եղել: Եթե անգամ վարորդները 14 օր շուտ ծանուցեին, որ գործադուլ պետք է անեն, աշխատանքային օրենսդրությունը կնախատեսեր նման պայմաններում ապահովել նվազագույն պահանջները, որպեսզի հանրության վրա գործադուլի պահանջը չանրադառնար»,- ասաց Գրիգրորյանը:
Քաղաքապետի խոսքով՝ այս գործողությամբ փորձ է արվում քաղաքային իշխանության վրա ճնշում գործադրել, գեներացնել դժգոհություն, որ այդպիսով հանրության հետ գան կոմպրոմիսի:
«Այս խոսակցությունները չեն լինելու, ուզում եմ շատ հստակ ասել և ևս մեկ անգամ հայցում եմ մեր քաղաքացիների ներողամտությունը, հույս ունեմ, որ ըմբռնումով կմոտենան և կհասկանան, թե ինչի համար ենք այս ամենը անում, և հիմնովին կլուծենք այս խնդիրը»,- ասաց փոխքաղաքապետը:
Առավել մանրամասն՝ տեսանյութում:
Հիշեցնենք՝ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ում վաղ առավոտից որոշ վարորդներ գործադուլ էին հայտարարել: Վերջիններս դժգոհություն էին հայտնել աշխատանքային պայմաններից և աշխատավարձերից:
Երևանի քաղաքապետարանը նրանց այս գործողությունները որակել է շանտաժ և ներկայացրել, թե որքան աշխատավարձ են ստանում ավտոբուսների վարորդները:
Ըստ այդմ՝
«ՄԱՆ» - 401,500 ՀՀ դրամ,
«Ժոնգ Տոնգ» - 309 500 ՀՀ դրամ,
«Գազել Սիթի» - 219,500 ՀՀ դրամ:
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ևս անդրադարձել է հասարակական տրանսպորտի վարորդների գործադուլին՝ շեշտելով, որ կազմակերպիչները ենթարկվելու են խիստ պատասխանատվության, որևէ տեսակի շանտաժի չեն տրվելու, կոմպրոմիսի չեն գնալու։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՀյուծված, գունատ ու թերի պաշտպանությամբ. ովքեր են Ադրբեջանի «դատական բեմականացման» զոհերն ու ինչ է սպասվում
14-ամյա տղան «Մերսեդես»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը. նա հոսպիտալացվել է
Հայաստանը Թուրքիային է արտահանձնել 2 անձի. ԱԳՆ
Հրդեհ Վանաձորի կոշիկի վերանորոգման կրպակներից մեկում
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ, Ծաղկաձորում ձյուն է տեղում
Ովքեր են դառնում բռնության զոհ. ինչ է պատմում դպրոցական հասակում բուլինգի ենթարկված անձը. տեսանյութ
Պուտինը հաջողություն է մաղթել Լուկաշենկոյին առաջիկա նախագահական ընտրություններում
Հայտնի է՝ ինչքան կտևի Արման Ծառուկյանի ապաքինումը
Մինուս 20 տարի. 43-ամյա Դիմա Բիլանը սափրվել ու անճանաչելիորեն երիտասարդացել է
Արագածոտնի գյուղերից մեկից նույն ընտանիքի 5 անդամ հոսպիտալացվել է
Պուտինն Իրանի նախագահին հուշանվերներ է փոխանցել. տեսանյութ
Մեդվեդևը Բայդենին «քայլող դիակ» է անվանել
Աշխատել 7 ժամ, ստանալ՝ 8 ժամի աշխատավարձ. ինչու են ցանկանում կրճատել աշխատաժամանակը. մանրամասներ
Իսրայելը միջնորդներից ստացել է ազատ արձակվող պատանդների ցուցակը. Գազայում հրադադարն ուժի մեջ է մտել
Թրամփը կնոջ և որդու հետ ժամանել է Վաշինգտոն. պատրաստվում են երդմնակալությանը
ՀՀ ամբողջ տարածքում սպասվում է ձյուն, մի շարք մարզերում՝ բուք, ցածր տեսանելիություն
Տավուշում ձմեռային զորակոչը շարունակվում է. լուսանկարներ
Վթարային ջրանջատում Մյասնիկյան գյուղի և Նոր Արեշի որոշ հասցեներում
Ավտովթար՝ Կոմիտասի պողոտայի և Վաղարշյան փողոցի խաչմերուկում
TikTok-ն ԱՄՆ-ում արգելվեց, սոցցանցի չինացի սեփականատերը հրաժարվել է վաճառել հարթակը. ինչու է հնչել նման պահանջ
Խոշոր և շղթայական ավտովթար Երևանի Ֆրանսիայի հրապարակում. կա վիրավոր
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա և օգնել՝ 22 քաղաքացու
Կրակոց Կոտայքի մարզում. հայտնաբերվել են հրազեններ, վիրավորը կրակոց արձակողի եղբայրն է
Հայաստանը ՄԻԵԴ կներկայացնի Ադրբեջանում հայ գերիների վերաբերյալ նոր ապացույցներ և պահանջներ
Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհին կատարվելու են պայթեցման աշխատանքներ
Փարպիում մոխրակույտի է վերածվել «Tesla Model-3» մակնիշի ավտոմեքենա
Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. դեսպան
Գեղասահորդուհի Ադելիա Պետրոսյանը հաղթել է Ռուսաստանի առաջնության կանանց մրցաշարում
Հրդեհի ահազանգ Արմենակյան փողոցի հյուրանոցներից մեկում. տարհանվել է 17 քաղաքացի
Կեղծ օրակարգեր չենք քննարկում. «Հանրապետություն» խմբակցությունը չի մասնակցի Երևանի ավագանու արտահերթ նիստին
«էտապ». Նիկոլ Փաշինյանը նոր հուշեր է հրապարակել բանտային օրագրից
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ, Ապարանի և Արագածի տարածաշրջաններում մերկասառույց է
Ջերմուկը հյուրընկալում է Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի բացման արարողությունը. տեսանյութ
Երևանյան լճից փրկարարները տղամարդու դի են դուրս բերել
Ես մուրացկան չեմ, մեծահարուստ Նիկոլ Մազմանյանի աղջիկն եմ. գյումրեցի տնակաբնակ միակ և միայնակ տարեցը՝ Փեփրոնեն
Ովքեր բացասական են արտահայտվում Բաքվում բռնի պահվող գերիների մասին, լուրջ խնդիր ունեն իրենց գլխում. Գաբրիելյան
Դավիթ Չալոյանը պրոֆեսիոնալ ռինգում վստահ հաղթանակ է տարել
Հիբրիդային պատերազմում թշնամական տեղեկատվական բանակի մարտիկների զգալի մասը մեր «հայրենակիցներն են». Խաչատրյան
Արտակարգ պատահար Իսպանիայի հանգստավայրերից մեկում. փլուզվել է լեռնադահուկային վերելակը
Տարբեր հարցեր ենք քննարկել. Սարիկ Մինասյանը հանդիպել է Գյումրու Կոմբինատ թաղամասի բնակիչների հետ
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT