Բողոքի ցույցերի և հրաժարականների ֆոնին Կոբախիձեն հայտարարել է նոր նախարարների նշանակման մասին

01/12/2024 schedule15:10

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ նոր նախարարներ է նշանակել այն բանից հետո, երբ խորհրդարանը վստահություն է հայտնել կառավարության նորացված կազմին։

«Տեղեկացնում եմ ձեզ, որ նոյեմբերի 30-ին ես պաշտոնների եմ նշանակել 12 նախարարի՝ դրանով իսկ ավարտելով հոկտեմբերի 26-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքներով նոր կառավարության ձևավորումը»,- ճեպազրույցում ասել է Կոբախիձեն:

Վրաստանի խորհրդարանի անդամները նոյեմբերի 28-ին քվեարկել են վարչապետ Կոբախիձեի գլխավորած նոր կառավարությանն ու առաջիկա չորս տարիների ծրագրին վստահություն հայտնելու օգտին։

Նոր կառավարությունում առաջին փոխվարչապետը Լևան Դավիթաշվիլին է, որը կլինի նաև Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարը։

Երկրորդ փոխվարչապետի պաշտոնը ստանձնել է պաշտպանության նախարար Իրակլի Չիկովանին։

Արտաքին գործերի նախարարությունը ղեկավարելու է Մակա Բոչորիշվիլին։ Ներքին գործերի նախարարը կլինի Վախթանգ Գոմելաուրին:

Անրի Օխանաշվիլին դարձել է արդարադատության նախարար, Լաշա Խուցիշվիլին՝ ֆինանսների, իսկ Իրակլի Կարսելաձեն՝ տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարար։

Ալեքսանդր Ցուլաձեն նշանակվել է կրթության, գիտության և երիտասարդության նախարար, Թինաթին Ռուխաձեն՝ մշակույթի, Դավիթ Սոնգուլաշվիլին՝ գյուղատնտեսության, Միխայիլ Սարջվելաձեն՝ առողջապահության նախարար։ Թեա Ախվլեդիանին դարձել է Վրաստանի հաշտեցման և քաղաքացիական իրավահավասարության հարցերով պետնախարար։

Վրաստանում ընտրություններից հետո ընդդիմության կողմից սկսված բողոքի ակցիաներն ավելի մեծ թափ են առել և ավելի լայնածավալ դարձել այն բանից հետո, երբ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը որոշել է սառեցնել ԵՄ-ին անդամակցելու բանակցությունները մինչև 2028 թվականը:

Պարբերաբար բախումներ են տեղի ունենում ոստիկանության և ցուցարարների միջև։

Քաղաքի պետական համալսարանի մոտ՝ Ճավճավաձեի պողոտայում, հավաքված ցուցարարները մտադիր չեն հեռանալ այդտեղից, նրանք խարույկներ են վառել, բերել նաև անվադողեր: Ցուցարարները միմյանց սնունդ են հյուրասիրում:

Վրաստանի փոխարտգործնախարար Թեյմուրազ Ջանջալիան հրաժարական է տվել, հրաժարակաների մասին են հայտնել նաև ԱՄՆ-ում և եվրոպական մի շարք երկրներում դիվանագիտական ծառայություն իրականացնող Վրաստանի դեսպանները:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2877 դիտում

Սիրունյանը ոնց որոշել է և որոշվել է, որ առաջադրվի, տենց էլ որոշել է և որոշվել է ինքնաբացարկ հայտնի. վարչապետ

Իրավիճակին մոտենում ենք չվնասելու տրամաբանությամբ. վարչապետը՝ ԼՂ նախկին ղեկավարների «դատավարության» մասին

Ռուսաստանում ադրբեջանական կազմակերպված հանցավոր խմբի վեց անդամ է ձերբակալվել

Ղազախստանի համար կարևոր է ծանոթանալ ՀՀ արդարադատության ոլորտի բարեփոխումներին. Գալյանն ընդունել է դեսպանին

Թղթե արկղերով փակել են տեսախցիկը և թալանել վճարային տերմինալը. դրամապահոցից խոշոր չափի գումար է հափշտակվել

«Իկարուս»-ից հետո եկանք իշաոտնուկով «Երազ», «ՄԱՆ»-ից հետո գանք փալանով էշ քշելուն հասնենք․ վարչապետ

«Ալաշկերտ»-ը միակողմանի լուծել է թիմի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանի հետ պայմանագիրը

Մենք ճամփորդում ենք Եղիշե Չարենցի «Երկիր Նաիրի»-ից դեպի իրական Հայաստան. Նիկոլ Փաշինյան

Հունվարի 23-ին աշխատանքային այցով Հայաստան կժամանի Ղրղզստանի ԱԳ նախարար Ժեենբեկ Կուլուբաևը

Կա՛մ ձեզ լավ չեն ասել, կա՛մ ամբողջը չեք կարդացել. Միրզոյանը՝ Խաչատրյանի խուճապային հայտարարության մասին

Պետությունը չի մտնում քո գրպանը, ասում է՝ դու իմ տերն ես, հերիք է պետությանն ընկալենք որպես թշնամի. վարչապետ

Վարչապետն ու Ֆղանսուազ Ժակոբը Հայաստանի և ՄԱԿ-ի միջև համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Եկեք բան չփոխենք, շուտով կունենաք «ՄԱՆ» ավտոբուսներ, պատուհանի տեղը՝ սկոչով ցելաֆոն կպցրած. վարչապետ

Ընդդիմությունը դեմ քվեարկեց երիտասարդության մասին օրենքին, ի՞նչ եղավ, որ այսքան հեշտ մոռացան. Կոնջորյան

Ամեն հարկ վճարող պետք է հասկանա՝ պետությունը ինքն է, մենք պետք է դադարենք հպատակ լինելուց. վարչապետ

Արտագնա աշխատողների աշխատավարձը չի հարկվի, 12 մլն-ից բարձր տրանսֆերտը ենթակա է հայտարարագրման. վարչապետ

5 ժամ 20 րոպե խոսեցինք ու դեռ կխոսեինք. Կրթարշավը հյուրընկալվել էր Սպիտակ համայնքում. Աննա Հակոբյան. տեսանյութ

Բախվել են ՊՆ «ԿամԱԶ»-ն ու «Տոյոտա»-ն. ավտոմեքենաները հայտնվել են երթևեկելի գոտուց դուրս, կան վիրավորներ

Այսքան բավարարված չէի եղել. Պարեկային ծառայության աշխատակիցը տուգանել է Էկոնոմիկայի փոխնախարարին

Ուզում ենք այդ փողերը վերահասցեագրել նրանց, ովքեր օբյեկտիվորեն ունեն դրա կարիքը․ ՀՀ վարչապետ

Իրանում ռազմական ինքնաթիռ է կործանվել

Նպատակս է ցույց տալ, թե ինչպիսին է ֆեդերացիայի՝ իմ պատկերացրած ղեկավարման մոդելը. Արայիկ Հարությունյան

Դպրոցում կամ բուհում վճարված ուսման վարձերից հայտարարագիր լրացնողը ետվճար կստանա. վարչապետ. տեսանյութ

Եվրոն թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հունվարի 22-ին

Վարչապետը կմեկնի Դավոս՝ մասնակցելու Համաշխարհային տնտեսական ֆորումին

ՀՀ օրհներգի փոփոխության մասին օրենքն առաջին ընթերցմամբ ընդունվեց

Խոշոր ավտովթար Երևանում. կա 5 վիրավոր, այդ թվում՝ երեխա

Նիկոլ Փաշինյանը ցավակցել է Թուրքիային

Զելենսկին և Ալիևը Դավոսում հանդիպել են

Եթե Ռուսաստանը Ասադին կարողացավ փրկել, ինչո՞ւ նույն ԼՂ ղեկավարությանը չփրկեց․ Գագիկ Մելքոնյան

Շատ լավ կլինի, եթե ունենանք դրոշի, օրհներգի, զինանշանի պաշտոնական տարբերակ. Խաչատուր Սուքիասյան

Կքննարկենք տրանսպորտի որոշ փաթեթների սակագների վերանայման հարցը. Ավինյանը ներկայացրել է փոփոխությունները

Համընդհանուր հայտարարագիրս լրացրեցի, հանձնեցի. վարչապետ. տեսանյութ

Կանենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի որակյալ բժշկական ծառայությունները հասանելի լինեն բոլորիդ համար. Թորոսյան

Որոնք են համարվում հարկվող եկամուտ և որոնք՝ չհարկվող, լսել ուշադիր. Հարությունյանը տեսանյութ է հրապարակել

Կոտայքում «Մերսեդես»-ը հրելիս մեքենային մեկ այլ «Մերսեդես» է հարվածել, վարորդը՝ վրաերթի ենթարկվել

Դաշնակ գործիչ Արթուր Խաչատրյանը իբրև թե «ահասարսուռ» փաստ է «հայտնաբերել»՝ փորձելով անհարկի խուճապ առաջացնել

Լավագույն ցուցանիշներով հրամանատարներին հանձնվել են հավաստագրեր և հուշանվերներ. կայացել է ՊՆ կոլեգիայի նիստը

Անհրաժեշտ է ուժեղացնել Հայաստանին տրամադրվող աջակցությունը Եվրոպական խաղաղության հիմնադրամով․ ԵԽ պատգամավոր

ՊԵԿ նախագահի տեղակալը խոսել է հասարակության մեջ հայտարարագրման համակարգի հետ կապված կեղծ թեզերի մասին