Երևան
12 °C
Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում առաջին ընթերցմամբ դրական եզրակացություն է տրվել անչափահասների շրջանում էներգետիկ ըմպելիքների վաճառքին վերաբերող օրենսդրական փաթեթին։
Էներգետիկների հետ կապված խնդրի մասին դեռ 2023 թվականին բարձրաձայնել էր ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանը։
Ըստ օրենսդիր մարմնի ներկայացուցչի՝ էներգետիկ ըմպելիքներն ակտիվորեն օգտագործում են անչափահասները, որը լի է առողջության վրա ազդող բացասական հետևանքներով։ Պատգամավորը խնդրի վերաբերյալ խոսել էր նաև «Ֆեսբուք»-ի իր էջում, որին արձագանքել էին որոշ ծնողներ՝ պնդելով այդ ըմպելիքների հետևանքով առաջացող առողջական խնդիրների մասին։ Դրանից հետո նա հանդես էր եկել նման նախաձեռնությամբ։
«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Ղազարյանը մանրամասնում է՝ շատ ծնողներ նշել են, որ իրենց անչափահաս երեխաներն էներգետիկների պատճառով ձեռք են բերել անքնություն, իսկ որոշների շրջանում այն կախվածություն է առաջացրել։ Այժմ, երբ բոլորը տեղեկացված են, որ նման արգելք է սահմանվելու, ու նախագիծը քննարկվում է, արձագանքները կրկին դրական են։
«Ասում են՝ «վերջապես», «հազիվ եկավ»։ Այսինքն՝ անչափահասների մոտ էներգետիկների օգտագործումը լուրջ խնդիր է, որի լուծմանը բոլոր ծնողները սպասում էին։ Այսպիսով՝ արգելքն արդեն սահմանում է էներգետիկների տուփերի վրա գրվածը՝ վաճառքը չի խրախուսվում երեխաներին, հղիներին, նյարդային գրգռվածություն ունեցողներին։ Նման օրենք կա ալկոհոլային խմիչքների նկատմամբ ու գործում է»,- ասում է նա։
Վերջինիս խոսքով՝ փաթեթի վերաբերյալ առաջին քննարկումն ու սպասվող երկրորդ քննարկումները բովանդակային առումով հագեցած են։ Նախատեսվում է, որ օրենքից հետո խանութներում էներգետիկները կվաճառվեն առանձին դարակաշարով, հատուկ մատնանշված է լինելու վաճառքը արգելելու մասին այն ամենը, ինչ գրված կլինի էներգետիկների տուփի վրա։ Բացի վաճառքից, սահմանափակումներ են գործելու էներգետիկ ըմպելիքները գովազդելու դեպքում։
Թե՛ վաճառքի, թե՛ գովազդի համար տնտեսվարողները տուգանվելու են, նկատում է Ղազարյանը․ «Վերահսկողությունը իրականացնելու է ՏԻՄ-ը, միայն գովազդի մի մասը լինելու է Առողջապահության և աշխատանքի տեսչական մարմնի գործառույթը։ Վարչական պատասխանատվությունը լինելու է այնպես, ինչպես գործում է ալկոհոլային խմիչքների դեպքում։ Կարծում եմ՝ արգելքը կաշխատի, ինչպես մնացածի դեպքում է աշխատել։ Նաև հանդիպել եմ, որ դեռ օրենքը չընդունված՝ որոշ վայրերում չեն վաճառում էներգետիկ անչափահասին»։
Պատգամավորը հավելում է, որ խանութներից բացի, էներգետիկ ըմպելիքները կդադարեն վաճառվել ինքնաշխատ մեքենաներով կամ այլ տեխնիկական միջոցներով։
Միաժամանակ Ղազարյանն ասում է՝ թերահավատություն կա, որ մարզերում գուցե այս արգելքը չպահպանվի նույն խստությամբ, որքան մայրաքաղաքում, սակայն իրազեկման աշխատանքներ ևս կատարվելու են, որ ծնողները գիտակցեն, թե ինչքան վնասակար է էներգետիկի բացասական ազդեցությունը իրենց երեխայի առողջության համար․ «Նախագծի շուրջ բարձրացված իրազեկումը թույլ կտա ծնողներին և երեխաներին հասկանալ, որ այն այդքան էլ օգտակար բան չէ։ էներգետիկ ըմպելիքների հիմնական բաղադրիչը կոֆեինն է, որ դրանց մեկ տարայում անհամեմատ ավելի շատ է, քան առկա է մեկ գավաթ սուրճի մեջ: Ունեն նաև շաքարի բարձր պարունակություն՝ դրա բոլոր բացասական հետևանքներով»:
Ըստ պատգամավորի՝ այդ ըմպելիքների բաղադրության մեջ որևէ տեղ նշված չէ առողջարար մի գործոն մարդու օրգանիզմի համար։ Նա կարծում է, որ էներգետիկները հասանելի են երեխաներին երբեմն այն պատճառով, որ, համեմատած այլ հյութերի, որոշ դեպքերում մատչելի են վաճառվում։
Զրուցակիցը նաև հստակեցնում է՝ արդեն կա սահմանում, թե որն է համարվում էներգետիկ ըմպելիք: Մինչ այս, քանի որ ըմպելիքը շուկայում նոր էր հայտնվել, հստակ սահմանում չկար։
Այսպիսով՝ էներգետիկ են համարվում ալկոհոլային կամ ոչ ալկոհոլային տոնուսը բարձրացնող ըմպելիքները, որոնցում կոֆեինի ընդհանուր քանակը գերազանցում է 150 մգ/լ-ը, և որոնք պարունակում են մեկ կամ ավելի տոնուսը բարձրացնող նյութ կամ հանքային նյութեր կամ դյուրամարս ածխաջրեր կամ վիտամիններ կամ վիտամինանման նյութեր կամ էներգետիկ նյութափոխանակության հիմնանյութեր (սուբստրատներ) կամ խթանիչներ, այդ թվում՝ բուսական ծագման նյութեր (բաղադրիչներ), բացառությամբ թեյի, սուրճի։
Նշենք՝ նախագիծը առաջին ընթերցմամբ խորհրդարանի հավանությանը կներկայացվի հաջորդ շաբաթ մեկնարկող լիագումար նիստում: Սահմանափակումներն ուժի մեջ կմտնեն ամբողջական ընդունումից 6 ամիս հետո:
Էներգետիկ ըմպելիքների արժեքը Հայաստանում տատանվում է 200-ից մինչև 1000 դրամի սահմաններում, տեսականին էլ բազմազան է, տարբեր համերի, գույների և ձևերի: Մենք ուսումնասիրություն ենք կատարել Երևանում գործող խանութներում, որի միջոցով պարզել ենք՝ էներգետիկների մի մասի բաղադրության մեջ անգամ ցածր տոկոսով ալկոհոլ կա՝ 8,5:
ՀՀ առողջապահության նախարարության տվյալները ևս ահազանգում են, որ երեխաների սննդակարգում պետք է բացառել էներգետիկ ըմպելիքների օգտագործումը․ Հայաստանում դեռահասների 40%-ը շաբաթվա ընթացքում օգտագործում է էներգետիկ ըմպելիք։
Մերի Խաչատրյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՀյուծված, գունատ ու թերի պաշտպանությամբ. ովքեր են Ադրբեջանի «դատական բեմականացման» զոհերն ու ինչ է սպասվում
14-ամյա տղան «Մերսեդես»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը. նա հոսպիտալացվել է
Հայաստանը Թուրքիային է արտահանձնել 2 անձի. ԱԳՆ
Հրդեհ Վանաձորի կոշիկի վերանորոգման կրպակներից մեկում
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ, Ծաղկաձորում ձյուն է տեղում
Ովքեր են դառնում բռնության զոհ. ինչ է պատմում դպրոցական հասակում բուլինգի ենթարկված անձը. տեսանյութ
Պուտինը հաջողություն է մաղթել Լուկաշենկոյին առաջիկա նախագահական ընտրություններում
Հայտնի է՝ ինչքան կտևի Արման Ծառուկյանի ապաքինումը
Մինուս 20 տարի. 43-ամյա Դիմա Բիլանը սափրվել ու անճանաչելիորեն երիտասարդացել է
Արագածոտնի գյուղերից մեկից նույն ընտանիքի 5 անդամ հոսպիտալացվել է
Պուտինն Իրանի նախագահին հուշանվերներ է փոխանցել. տեսանյութ
Մեդվեդևը Բայդենին «քայլող դիակ» է անվանել
Աշխատել 7 ժամ, ստանալ՝ 8 ժամի աշխատավարձ. ինչու են ցանկանում կրճատել աշխատաժամանակը. մանրամասներ
Իսրայելը միջնորդներից ստացել է ազատ արձակվող պատանդների ցուցակը. Գազայում հրադադարն ուժի մեջ է մտել
Թրամփը կնոջ և որդու հետ ժամանել է Վաշինգտոն. պատրաստվում են երդմնակալությանը
ՀՀ ամբողջ տարածքում սպասվում է ձյուն, մի շարք մարզերում՝ բուք, ցածր տեսանելիություն
Տավուշում ձմեռային զորակոչը շարունակվում է. լուսանկարներ
Վթարային ջրանջատում Մյասնիկյան գյուղի և Նոր Արեշի որոշ հասցեներում
Ավտովթար՝ Կոմիտասի պողոտայի և Վաղարշյան փողոցի խաչմերուկում
TikTok-ն ԱՄՆ-ում արգելվեց, սոցցանցի չինացի սեփականատերը հրաժարվել է վաճառել հարթակը. ինչու է հնչել նման պահանջ
Խոշոր և շղթայական ավտովթար Երևանի Ֆրանսիայի հրապարակում. կա վիրավոր
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա և օգնել՝ 22 քաղաքացու
Կրակոց Կոտայքի մարզում. հայտնաբերվել են հրազեններ, վիրավորը կրակոց արձակողի եղբայրն է
Հայաստանը ՄԻԵԴ կներկայացնի Ադրբեջանում հայ գերիների վերաբերյալ նոր ապացույցներ և պահանջներ
Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհին կատարվելու են պայթեցման աշխատանքներ
Փարպիում մոխրակույտի է վերածվել «Tesla Model-3» մակնիշի ավտոմեքենա
Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. դեսպան
Գեղասահորդուհի Ադելիա Պետրոսյանը հաղթել է Ռուսաստանի առաջնության կանանց մրցաշարում
Հրդեհի ահազանգ Արմենակյան փողոցի հյուրանոցներից մեկում. տարհանվել է 17 քաղաքացի
Կեղծ օրակարգեր չենք քննարկում. «Հանրապետություն» խմբակցությունը չի մասնակցի Երևանի ավագանու արտահերթ նիստին
«էտապ». Նիկոլ Փաշինյանը նոր հուշեր է հրապարակել բանտային օրագրից
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ, Ապարանի և Արագածի տարածաշրջաններում մերկասառույց է
Ջերմուկը հյուրընկալում է Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի բացման արարողությունը. տեսանյութ
Երևանյան լճից փրկարարները տղամարդու դի են դուրս բերել
Ես մուրացկան չեմ, մեծահարուստ Նիկոլ Մազմանյանի աղջիկն եմ. գյումրեցի տնակաբնակ միակ և միայնակ տարեցը՝ Փեփրոնեն
Ովքեր բացասական են արտահայտվում Բաքվում բռնի պահվող գերիների մասին, լուրջ խնդիր ունեն իրենց գլխում. Գաբրիելյան
Դավիթ Չալոյանը պրոֆեսիոնալ ռինգում վստահ հաղթանակ է տարել
Հիբրիդային պատերազմում թշնամական տեղեկատվական բանակի մարտիկների զգալի մասը մեր «հայրենակիցներն են». Խաչատրյան
Արտակարգ պատահար Իսպանիայի հանգստավայրերից մեկում. փլուզվել է լեռնադահուկային վերելակը
Տարբեր հարցեր ենք քննարկել. Սարիկ Մինասյանը հանդիպել է Գյումրու Կոմբինատ թաղամասի բնակիչների հետ
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT