Երևան
12 °C
Ազգային ժողովում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը հայտարարել է, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի միակ առաջնորդն է եղել, որի հետ ԱՄՆ նախագահները հանդիպում չեն ունեցել:
Նրա խոսքով՝ ԱԺ-ում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների խոսքերը «Papa likes mambo, mama likes mambo» են:
ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը Խաչատրյանին հակադարձել է՝ նշելով, որ միակ առաջնորդը, որն ԱՄՆ պետական ու պաշտոնական այց է կատարել, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն է, նրանից հետո ՀՀ-ն ղեկավարած մյուս առաջնորդները նման այցեր չեն ունեցել:
Խաչատրյանն ու «Հայաստան» խմբակցության մյուս պատգամավորները տեղից շարունակել են պնդել իրենց խոսքը, Ռուբինյանը պատասխանել է՝ հնարավոր է, ինքը սխալ է հիշում:
Իրականությունը, սակայն, այն է, որ Հայաստանի բոլոր առաջնորդներն էլ մեկնել են ԱՄՆ, ունեցել հանդիպումներ:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ 2019 թվականին՝ ՄԱԿ Գլխավոր Ասամբլեայի նստաշրջանի ընթացքում ԱՄՆ-ում հանդիպել ու լուսանկարվել է այդ ժամանակվա նախագահի՝ Դոնալդ Թրամփի հետ:
1994 թվականին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը պետական և պաշտոնական այցով այցելել է ԱՄՆ, նա հանդիպել է այդ օրերի ԱՄՆ նախագահ Քլինթոնի հետ: Սա հայ-ամերիկյան հարաբերությունների պատմության միակ պետական և պաշտոնական այցն է առ այսօր: Հետագա բոլոր այցերը աշխատանքային են եղել:
Հետագա տարիներին Հայաստանի այլ ղեկավարներ ևս այցելել են ԱՄՆ: Այդ այցերը հիմնականում եղել են աշխատանքային:
1999 թվականի ապրիլին, 2000 թվականի հունիսին ու 2001-ին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը այցելություններ է իրականացրել ԱՄՆ։
2000 թվականի հունիսի 27-ին հանդիպել է ԱՄՆ նախագահ Բիլ Քլինթոնի, փոխնախագահ Ալբերտ Գոռի հետ:
2001 թվականի ապրիլին էլ Սպիտակ տանը Ռոբերտ Քոչարյանը և Ջորջ Բուշ Կրտսերն են հանդիպում ունեցել:
2015-ի սեպտեմբերին Սերժ Սարգսյանը Նյու Յորքում մասնակցել է նախագահ Բարաք Օբամայի անունից ի պատիվ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի նստաշրջանին մասնակցող երկրների պատվիրակությունների ղեկավարների տրված ընդունելությանը, լուսանկարվել վերջինիս և նրա կնոջ հետ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՏեղի է ունեցել ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ. ինչ է որոշվել
Աղազարյանը կոնֆիդեցիալ տեղեկատվություններ է տվել տարբեր լրատվամիջոցների ու ներկայացուցիչների․ Հովհաննիսյան
Էս գործը լռություն է սիրում, դոշ ծեծելու խնդիր չկա, խոսակցության կարևոր կետերից է. Սիմոնյանը՝ գերիների մասին
Անթալիայի ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցել
Քաղցրավենիքի և գազավորված ըմպելիքների օգտագործման առումով Հայաստանը 15 տարեկանների շրջանում առաջին տեղում է
Գործընթացը հնարավորինս անկանխատեսելի է լինելու․ Հովհաննիսյանը՝ Գյումրիի քաղաքապետի նախնական ընտրության մասին
Երեկ ուզում էի անձամբ խեղդեի Աղազարյանին, ինչ իմացել եմ, ուղղակի շոկի մեջ եմ. Սիմոնյան
Աղազարյանին անձեռնմխելիությունից զրկելու հարց ԱԺ-ն չի կարող քննարկել, քանի դեռ չկա դիմում. Արշակյան. տեսանյութ
Մոսկվայի վերաբերմունքը ՄՔԴ-ին, ինչպես նաև Հայաստանի անդամակցությանը, անփոփոխ է. Զախարովա
Ալիևն ընդունել է Չավուշօղլուին
Ինչու եմ ցանկանում դառնալ քաղաքապետի պաշտոնակատար. Սարուխանյանը մանրամասնել է
Միրզոյանը և Բայրամովը Մալթայում են, պլանավորված երկկողմ հանդիպում չկա․ ԱԳՆ
Վաղարշապատում մեքենայից գnղությnւն կատարած տղամարդիկ հայտնաբերվել և ներկայացվել են նախաքննական մարմին
2025-ին ՀԱՊԿ զորավարժություններ կանցկացվեն Բելառուսում, Ղազախստանում, Տաջիկստանում և Ղրղզստանում
Քաղաքացիություն ստանալու և դադարեցնելու համար կգործի միասնական էլեկտրոնային համակարգ. ԱԺ-ն ընդունել է փաթեթը
Հայաստանը կարող է ցանկացած պահի վերադառնալ կազմակերպության աշխատանքներին. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
Երվանդ Քոչարի ստեղծագործություններից երկուսը ցուցադրվել են Փարիզում
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը Լոռիում հորդորել է հետևողական լինել աշխատանքները որակով կատարելու հարցում
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Մալթայում
Հովիկ Աղազարյանը տարբեր դրվագներով հրապարակման չենթակա տեղեկատվության արտահոսքեր է կազմակերպել․ Կոնջորյան
Հարավային Կորեայի խորհրդարանը հայտարարել է նախագահի իմփիչմենտի քվեարկության օրը
Մասիսում հրկիզել են քրեական հետախուզության նախկին օպերլիազորի ավտոմեքենան
Բյուջեին դեմ քվեարկելով՝ «Հայաստան» դաշինքը դեմ քվեարկեց թոշակ ստանալու և զենք գնելու նախագծին. Ալեքսանյան
Աննա Հակոբյանը նոր լուսանկարներ է հրապարակել
Հիմնանորոգվում է Երևան-Էջմիածին հատվածի թունելային տեղամասը (լուսանկարներ)
Ազգային ժողովն ընդունեց 2025 թվականի պետբյուջեի նախագիծը
1 օրվա ընթացքում տրանսպորտային պատահարների հետևանքով տուժել է 8 քաղաքացի
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ին անհրաժեշտ են «Դ» կարգի վարորդական իրավունք ունեցող վարորդներ. մանրամասներ
Արդեն քառորդ դար Գյումրիում ճաշակ ու որակ թելադրողը. «Անի» պարային համույթը 25 տարեկան է` «Անավարտ պար»
Ամերիկացի հեռուստալրագրող Թաքեր Կարլսոնը ժամանել է Մոսկվա և հարցազրույց ունեցել Լավրովի հետ. տեսանյութ
«Դուրս եմ գալիս խմբակցությունից». Հովիկ Աղազարյանը լքեց ՔՊ-ն
19-ամյա աղջիկը հայտնել է՝ Երևանի հյուրանոցներից մեկում իրեն բռնաբարել են ու ծեծել. մեկը ֆուտբոլիստի որդի է
Հարավային Կորեայի նախագահը փորձել է ռազմական դրություն մտցնել, նրան չի հաջողվել. երկրում իրավիճակը լարված է
Վրաստանում ավարտվել է ցույցերի 5-րդ գիշերը. հատուկ ջոկատայինները կրկին միջամտել են, կիրառել ծանր տեխնիկա
Խոշոր հրդեհ Մասիս քաղաքում. այրվել են վագոն-տնակն ու կից կառույցը
Թուրքիան Ադրբեջանում նոր դեսպան է նշանակել
Երևանի հասարակական տրանսպորտի բնականոն աշխատանքը վերականգնվել է
Փակ հատվածներ, մերկասառույց. ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին
Վարչապետը հայտնել է՝ ովքեր կմասնակցեն Գյումրիի քաղաքապետի նախնական ընտրություններին
© 2024 Հայկական ժամանակ
Website by MATEMAT