Երևանում հնդիկների վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ․ 3 հոգի հոսպիտալացվել է, կան ձերբակալվածներ

14/11/2024 schedule17:17

Հոկտեմբերի 25-ին՝ ժամը 00։25-ի սահմաններում, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Արաբկիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Կոմիտասի պողոտայի 49 հասցեում մի խումբ հնդիկ քաղաքացիների միջև վիճաբանություն է առաջացել, որի հետևանքով մեկ անձ դանակահարվել է, իսկ մյուս անձն էլ ունի քերծվածքներ:

Րոպեներ անց Հերացու անվան 1-ին համալսարանական հիվանդանոցից հայտնել են, որ նշված հասցեից «կրծքավանդակի ծակած վերք» ախտորոշմամբ շտապօգնության 04 խումբը իրենց մոտ բուժօգնության է տեղափոխել Հնդկաստանի Հանրապետության քաղաքացի 29-ամյա Հարինդեր Սինգհ Հարինդեր Սինգհին։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, նույն օրը՝ ժամը 03։20-ի սահմաններում, «Երևան» բժշկական կենտրոնից ոստիկանության Արաբկիրի բաժին են զանգահարել և հայտնել, որ նշված հասցեից վիճաբանության հետևանքով իրենց մոտ բուժօգնության են դիմել Հնդկաստանի Հանրապետության քաղաքացիներ 26-ամյա Սինգ Սուքվիր Ջագսինգը՝ «ձախ դաստակի թիկնային մակերեսի սալջարդ վերք» ախտորոշմամբ և 27-ամյա Սինգ Գուներ Կաղմիռը՝ «աջ դաստակի առաջին երկրորդ միջմատային տարածքի կտրած վերք, ափի կտրած վերք» ախտորոշմամբ:

Նշված հասցե է մեկնել է ոստիկանության խումբը:

Տեղում պարզվել է, որ նույն օրը նշված հասցեում Հ. Սինգհը վիճաբանել է ալկոհոլի ազդեցության տակ գտնվող ոմն Շուքվիրի հետ, որը վիճաբանության ընթացքում կտրող-ծակող գործիքով մի քանի անգամ հարվածներ է հասցրել Հ. Սինգհին՝ պատճառելով նշված վնասվածքը:

Ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ ոմն Շուքվիրը հանդիսանում է Հնդկաստանի Հանրապետության քաղաքացի 26-ամյա Շուքվիր Սինգհը, ով նույն օրը՝ ժամը 04։15-ի սահմաններում, «Երևան» բժշկական կենտրոնի մոտից մարմնական վնասվածք պատճառելու հիմնավոր կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Արաբկիրի բաժին:

Քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողների ձեռնարկած օպերատիվ հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Ս. Ջանգսինգին մարմնական վնասվածք պատճառել է նաև 28-ամյա Գովիդ Ստնամ Սինգ Կումարը, որը տարված բացատրական աշխատանքների արդյունքում նույն օրը՝ ժամը 17։30-ի սահմաններում, ներկայացել է ոստիկանության Արաբկիրի բաժին:

Դեպքի փաստով ոստիկանության Արաբկիրի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք ձերբակալված Գովիդ Ստնամ Սինգ Կումարի և Շ.Սինգհի հետ միասին ներկայացվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
723 դիտում

Տեղի է ունեցել ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ. ինչ է որոշվել

Գործընթացը հնարավորինս անկանխատեսելի է լինելու․ Հովհաննիսյանը՝ Գյումրիի քաղաքապետի նախնական ընտրության մասին

Երեկ ուզում էի անձամբ խեղդեի Աղազարյանին, մարդը չի զղջում, ինչ իմացել եմ, ուղղակի շոկի մեջ եմ. Սիմոնյան

Աղազարյանին անձեռնմխելիությունից զրկելու հարց ԱԺ-ն չի կարող քննարկել, քանի դեռ չկա դիմում. Արշակյան. տեսանյութ

Մոսկվայի վերաբերմունքը ՄՔԴ-ին, ինչպես նաև Հայաստանի անդամակցությանը, անփոփոխ է. Զախարովա

Ալիևն ընդունել է Չավուշօղլուին

Ինչու եմ ցանկանում դառնալ քաղաքապետի պաշտոնակատար. Սարուխանյանը մանրամասնել է

Միրզոյանը և Բայրամովը Մալթայում են, պլանավորված երկկողմ հանդիպում չկա․ ԱԳՆ

Վաղարշապատում մեքենայից գnղությnւն կատարած տղամարդիկ հայտնաբերվել և ներկայացվել են նախաքննական մարմին

2025-ին ՀԱՊԿ զորավարժություններ կանցկացվեն Բելառուսում, Ղազախստանում, Տաջիկստանում և Ղրղզստանում

Քաղաքացիություն ստանալու և դադարեցնելու համար կգործի միասնական էլեկտրոնային համակարգ. ԱԺ-ն ընդունել է փաթեթը

Հայաստանը կարող է ցանկացած պահի վերադառնալ կազմակերպության աշխատանքներին. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

Երվանդ Քոչարի ստեղծագործություններից երկուսը ցուցադրվել են Փարիզում

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը Լոռիում հորդորել է հետևողական լինել աշխատանքները որակով կատարելու հարցում

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Մալթայում

Հովիկ Աղազարյանը տարբեր դրվագներով հրապարակման չենթակա տեղեկատվության արտահոսքեր է կազմակերպել․ Կոնջորյան

Հարավային Կորեայի խորհրդարանը հայտարարել է նախագահի իմփիչմենտի քվեարկության օրը

Մասիսում հրկիզել են քրեական հետախուզության նախկին օպերլիազորի ավտոմեքենան

Բյուջեին դեմ քվեարկելով՝ «Հայաստան» դաշինքը դեմ քվեարկեց թոշակ ստանալու և զենք գնելու նախագծին. Ալեքսանյան

Աննա Հակոբյանը նոր լուսանկարներ է հրապարակել

Հիմնանորոգվում է Երևան-Էջմիածին հատվածի թունելային տեղամասը (լուսանկարներ)

Ազգային ժողովն ընդունեց 2025 թվականի պետբյուջեի նախագիծը

1 օրվա ընթացքում տրանսպորտային պատահարների հետևանքով տուժել է 8 քաղաքացի

«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ին անհրաժեշտ են «Դ» կարգի վարորդական իրավունք ունեցող վարորդներ. մանրամասներ

Արդեն քառորդ դար Գյումրիում ճաշակ ու որակ թելադրողը. «Անի» պարային համույթը 25 տարեկան է` «Անավարտ պար»

Ամերիկացի հեռուստալրագրող Թաքեր Կարլսոնը ժամանել է Մոսկվա և հարցազրույց ունեցել Լավրովի հետ. տեսանյութ

«Դուրս եմ գալիս խմբակցությունից». Հովիկ Աղազարյանը լքեց ՔՊ-ն

19-ամյա աղջիկը հայտնել է՝ Երևանի հյուրանոցներից մեկում իրեն բռնաբարել են ու ծեծել. մեկը ֆուտբոլիստի որդի է

Հարավային Կորեայի նախագահը փորձել է ռազմական դրություն մտցնել, նրան չի հաջողվել. երկրում իրավիճակը լարված է

Վրաստանում ավարտվել է ցույցերի 5-րդ գիշերը. հատուկ ջոկատայինները կրկին միջամտել են, կիրառել ծանր տեխնիկա

Խոշոր հրդեհ Մասիս քաղաքում. այրվել են վագոն-տնակն ու կից կառույցը

Թուրքիան Ադրբեջանում նոր դեսպան է նշանակել

Երևանի հասարակական տրանսպորտի բնականոն աշխատանքը վերականգնվել է

Փակ հատվածներ, մերկասառույց. ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին

Վարչապետը հայտնել է՝ ովքեր կմասնակցեն Գյումրիի քաղաքապետի նախնական ընտրություններին

Հովիկ Աղազարյանը հեռացվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից

Արայիկ Հարությունյանը մեկնում է Բահրեյն

Առավոտյան ավտոբուս կլինի՞. Ավինյանն ասաց՝ եթե պետք եղավ, անձնապես կգնան, մեքենաներով կտեղափոխեն մարդկանց

Նոր պաշտոնանկություն. վարչապետը որոշում է ստորագրել