Երևան
12 °C
Սիգի ձվադրման ժամանակահատվածով պայմանավորված՝ նոյեմբերի 15-ից վերահսկողության ուժեղացված միջոցառումներ կիրականացվեն Սևանա լճում և Հայաստանի ողջ տարածքում:
Այս մասին տեղեկացնում են շրջակա միջավայրի նախարարությունից:
Վերահսկողության միջոցառումների շրջանակում պատասխանատու գերատեսչությունների ներկայացուցիչները համատեղ իրականացնելու են հանդիպումներ Սևանա լճի հարակից բնակավայրերի ղեկավարների, ձկնորսների և քաղաքացիների հետ,
«Բացատրական աշխատանքներ են տարվելու միջոցառման նպատակի ու իրականացվելիք գործողությունների վերաբերյալ, որն է՝ արգելել Սևանա լճում սիգի որսը՝ ձկնատեսակի ձվադրման ժամանակահատվածով պայմանավորված:
Այս համատեքստում «Սևան» ազգային պարկի տարածքից դուրս են բերվելու լողամիջոցներ, որսագործիքներ և ձկնորսների ժամանակավոր կացարաններ.
արգելվելու է բոլոր տեսակի որսագործիքների և լողամիջոցների մուտքը Սևանա լիճ.
Սևանա լիճը գոտևորող բոլոր անտառային ճանապարհների վրա խիստ վերահսկողություն սահմանում, մարզից դուրս եկող հիմնական ճանապարհների ելքերի մոտ հսկիչ կետերի տեղակայում.
«Սևան» ազգային պարկի տարածքում շուրջօրյա հերթապահություն կսահմանվի.
Երևանի և ՀՀ մարզերի շուկաներում սիգի ձկնկիթի և ձկան վաճառքը բացառելու համար կկազմակերպվեն ստուգայցեր։
Քաղաքացիները, ձկնորսությամբ զբաղվող մեր հայրենակիցները պետք է հստակ գիտակցեն, որ նման միջոցառումներն ունեն մեկ նպատակ՝ ձկնապաշարների վերականգնման միջոցով վերականգնել Սևանա լճի էկոհամակարգը, որը բխում է ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու շահերից։
Հարգելի՛ քաղաքացիներ, հորդորում ենք արգելքի ժամանակահատվածում զերծ մնալ ձկան ապօրինի որսից և վաճառքից: Սիգ ձուկը Հայաստանի Հանրապետության պարենային անվտանգության կարևորագույն մասն է և պետք է խնդրին մոտենալ այդ գիտակցումով։
Բնապահպանության ոլորտում ակտիվ գործունեություն ծավալող կազմակերպություններին կոչ ենք անում աչալրջությամբ ու սրտացավությամբ մոտենալ համազգային կարևորության այս խնդրին և աջակցել որսի արգելքի միջոցառումների իրականացմանը»,- ասված է հաղորդագրության մեջ։
Սևանա լճում սիգի որսը կթույլատրվի միայն 2025 թվականի համար նախատեսված արդյունագործական որսի չափաքանակների որոշումից և նոր պայմանագրերի կնքումից հետո։
Գևորգ Պապոյանն այցելել է «Լիկվոր» դեղագործական ընկերություն, ծանոթացել արտադրական գործընթացներին
Մեծ պատիվ էր Հայաստանը ներկայացնել ԳԱՎԻ-ի գագաթնաժողովին. Անահիտ Ավանեսյան
Մեքենաներ են բախվել. «Մերսեդես»-ի վարորդը տեղափոխվել է բժշկական կենտրոն
Հորդանանը հայտարարել է Սիրիայի հետ սահմանը փակելու մասին
Հատուկ օպերացիա Երևանում. բերման են ենթարկվել քրեական պատմություններով հայտնի Արտյոմ Կանևսկոն և ուղեկցողները
Քննարկվել են երկկողմ համագործակցության արդյունքները․ ՆԳ նախարարն ընդունել է Շվեդիայի դեսպանին
Դավիթ Խուդաթյանը հետևել է Տավուշում իրականացվող շինաշխատանքներին, եղել Ոսկեպարում, Աճարկուտում, Կիրանցում
Ստուգայցեր Սյունիքում. ձմռանն ընդառաջ հատուկ ուշադրություն է դարձվել փրկարար ծառայության պատրաստվածությանը
«Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները ընտրություններին դառնալու են մրցակից, պայքարեն իրար դեմ. Խալաթյան
Կապեր մաֆիայի հետ. իտալացի միանձնուհին ձերբակալվել է
Կառուցվող էլիտար բարձրահարկ շենքի հորանում օտարերկրացու դի է հայտնաբերվել
Աշխարհի լողի առաջնությանը Հայաստանը երկու մասնակից կունենա
Ահաբեկիչները վերահսկողության տակ են վերցրել Դեր Զորը. տեսանյութ
Թուրք փաշաներից հետո հայրենազրկման 2-րդ փուլը եղել է Քոչարյանի և Սարգսյանի կառավարման տարիներին. Առաքելյան
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին
Դպրոցները տարին ամփոփում են մշակութային երկխոսությամբ
Հյուրընկալել էի ՀՀ-ում Չեխիայի դեսպանին. Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել
Շիրակի մարզպետը հետևել է Գյումրու գլխավոր տոնածառի տեղադրմանը, շրջել քաղաքի կենտրոնական հատվածում
ԵԽ Նախարարների կոմիտեն Ադրբեջանից պահանջել է կատարել Գուրգեն Մարգարյանի գործով ՄԻԵԴ-ի վճիռը
Ադրբեջանի ԱԳ փոխնախարարն ամերիկացի պաշտոնյաների հետ հանդիպմանը «դժգոհել» է Հայաստանից
Սովետաշենի զորամասում զինվորի մահվան մասին լուրը սուտ է. ՊՆ
Մոտ 6 ժամ քննարկում էինք տգիտությանն իր բոլոր դրսևորումներով ձեռնոց նետելու մասին. Աննա Հակոբյան. լուսանկարներ
Նախատոնական և տոնական օրերին հրավառությունների կարգին վերաբերող հարցեր են քննարկվել. հանձնարարականներ են տրվել
Քննարկում էինք հարցը՝ Կրթությունը դարձնել հանրային-հասարակական կյանքի թիվ մեկ թրենդը. Աննա Հակոբյան. տեսանյութ
Լուկաշենկոն Վլադիմիր Պուտինից «Օրեշնիկ» է խնդրել
ԼՂ-ից բռնի տեղահանվածներից 270 ընտանիքի արդեն հավաստագիր է տրվել. ինչպես դառնալ բնակապահովման ծրագրի շահառու
Կարծես ամեն ինչ պատրաստ է. վարչապետը հայտնել է՝ երբ կվառվեն գլխավոր տոնածառի լույսերը. տեսանյութ
Կարեն Զալյանը որոնվում է որպես անհետ կորած
Ձախողված ընդդիմությունը հիշեցնում է հայտնի անեկդոտը. Չախոյան
ԵԱՀԿ նոր գլխավոր քարտուղար է դարձել Թուրքիայի նախկին արտգործնախարար Ֆերիդուն Սինիրլիօղլուն
Սեղմ ժամկետում խաղաղության պայմանագրի ստորագրումը կարևոր է. Արարատ Միրզոյանը՝ Սլովակիայի ԱԳ նախարարին
Ռուբեն Ռուբինյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Բոսնիա և Հերցեգովինա. ինչ է քննարկվել
Գյումրիում պատշգամբ է փլուզվել. կա տուժած
Վլադիմիր Պուտինը մեկնել է Մինսկ. Լուկաշենկոն նրան օդանավակայանում չի դիմավորել. տեսանյութ
ԿԽՄԿ ներկայացուցիչները տեսակցել են Բաքվում անազատության մեջ պահվող հայերին
Թափառող շան վրա կրակողը ներկայացել է ոստիկանություն. տեսանյութ
Արարատ Միրզոյանը և Պոլ Ռիչարդ Գալագերն անդրադարձել են Հարավային Կովկասում խաղաղության հաստատման ջանքերին
Անկում տարադրամի շուկայում. ինչ փոփոխություններ են արձանագրվել դեկտեմբերի 6-ին
Մոսկվայում երրորդ տարին անընդմեջ Ամանորին հրավառություն չի լինի
Հանրային տրանսպորտում ուղևորները կարող են վճարել 3 տարբերակով, ինչ է առաջարկվելու հունվարի 1-ից. տեսանյութ
© 2024 Հայկական ժամանակ
Website by MATEMAT