Զախարովան հայտարարել է, որ իրենք պատրաստ են զարգացնել Հարավային Կովկասը

13/11/2024 schedule18:15

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան կրկին անդրադարձել է Հարավային Կովկասի իրադրությանը և բարձր գնահատել 2021 թվականի հունվարին Մոսկվայում կայացած Պուտին-Ալիև-Փաշինյան եռակողմ հանդիպումը:

«Մենք, ի տարբերություն արևմտականների, շահագրգռված ենք անվտանգ, կայուն Հարավային Կովկասով։ Մենք այնտեղ ներկա ենք, այնտեղ մեր շահերն են, մենք պատրաստ ենք զարգացնել այդ տարածաշրջանը։ Ռուսաստանը պատրաստ է շարունակել համակողմանի աջակցություն ցուցաբերել հայ և ադրբեջանցի գործընկերներին՝ կայուն խաղաղության հասնելու համար»,- ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ ասել է Զախարովան։

Նա բարձր է գնահատել Ռուսաստանի և անձամբ ՌԴ նախագահի գործադրած զգալի ջանքերը՝ պայմանավորվածություններ ձեռք բերելու համար, «որոնք կանգնեցրել են արյունալի պատերազմը»։

«Ընդամենը 2 ամիս անց՝ 2021 թվականի հունվարին, Մոսկվայում, ՌԴ նախագահի առաջարկով, տեղի ունեցավ գագաթաժողով, նաև Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների մասնակցությամբ, որտեղ տրվեց խաղաղ գործընթացի մեկնարկը։ Հարավային Կովկասում տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցով Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետների համանախագահությամբ ստեղծվեց եռակողմ աշխատանքային խումբ, իսկ հետագայում 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության հիման վրա ձևավորվեց եռակողմ պայմանավորվածությունների ամբողջ համալիրը, որոշվեցին հայ-ադրբեջանական կարգավորման հիմնական ուղղությունները»,- հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։

Զախարովան ընդգծել է, որ հաջողվել էր իրական լուրջ արդյունքների հասնել մի շարք հարցերի շուրջ, օրինակ՝ 2023 թվականի հունիսին եռակողմ աշխատանքային խմբի շրջանակում մենք մոտ էինք տարածաշրջանում տրանսպորտային ուղիների գործնական վերականգնմանը,սակայն, նրա խոսքով՝ Արևմուտքի ճնշման ներքո Երևանը «սառեցրեց» իր մասնակցությունը խմբում, այնուհետև բոլոր եռակողմ ձևաչափերում։

Ըստ Զախարովայի՝ «ԱՄՆ-ն և ԵՄ-ն, որոնք փորձել են միջնորդ լինել, չկարողացան որևէ բան անել, նրանք միայն կարողացան պատճենել մեր զարգացումները, միևնույն ժամանակ խեղաթյուրեցին դրանց էությունը»։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
588 դիտում

Գևորգ Պապոյանն այցելել է «Լիկվոր» դեղագործական ընկերություն, ծանոթացել արտադրական գործընթացներին

Մեծ պատիվ էր Հայաստանը ներկայացնել ԳԱՎԻ-ի գագաթնաժողովին. Անահիտ Ավանեսյան

Մեքենաներ են բախվել. «Մերսեդես»-ի վարորդը տեղափոխվել է բժշկական կենտրոն

Հորդանանը հայտարարել է Սիրիայի հետ սահմանը փակելու մասին

Հատուկ օպերացիա Երևանում. բերման են ենթարկվել քրեական պատմություններով հայտնի Արտյոմ Կանևսկոն և ուղեկցողները

Քննարկվել են երկկողմ համագործակցության արդյունքները․ ՆԳ նախարարն ընդունել է Շվեդիայի դեսպանին

Դավիթ Խուդաթյանը հետևել է Տավուշում իրականացվող շինաշխատանքներին, եղել Ոսկեպարում, Աճարկուտում, Կիրանցում

Ստուգայցեր Սյունիքում. ձմռանն ընդառաջ հատուկ ուշադրություն է դարձվել փրկարար ծառայության պատրաստվածությանը

«Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները ընտրություններին դառնալու են մրցակից, պայքարեն իրար դեմ. Խալաթյան

Կապեր մաֆիայի հետ. իտալացի միանձնուհին ձերբակալվել է

Կառուցվող էլիտար բարձրահարկ շենքի հորանում օտարերկրացու դի է հայտնաբերվել

Աշխարհի լողի առաջնությանը Հայաստանը երկու մասնակից կունենա

Ահաբեկիչները վերահսկողության տակ են վերցրել Դեր Զորը. տեսանյութ

Թուրք փաշաներից հետո հայրենազրկման 2-րդ փուլը եղել է Քոչարյանի և Սարգսյանի կառավարման տարիներին. Առաքելյան

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին

Դպրոցները տարին ամփոփում են մշակութային երկխոսությամբ

Հյուրընկալել էի ՀՀ-ում Չեխիայի դեսպանին. Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել

Շիրակի մարզպետը հետևել է Գյումրու գլխավոր տոնածառի տեղադրմանը, շրջել քաղաքի կենտրոնական հատվածում

ԵԽ Նախարարների կոմիտեն Ադրբեջանից պահանջել է կատարել Գուրգեն Մարգարյանի գործով ՄԻԵԴ-ի վճիռը

Ադրբեջանի ԱԳ փոխնախարարն ամերիկացի պաշտոնյաների հետ հանդիպմանը «դժգոհել» է Հայաստանից

Սովետաշենի զորամասում զինվորի մահվան մասին լուրը սուտ է. ՊՆ

Մոտ 6 ժամ քննարկում էինք տգիտությանն իր բոլոր դրսևորումներով ձեռնոց նետելու մասին. Աննա Հակոբյան. լուսանկարներ

Նախատոնական և տոնական օրերին հրավառությունների կարգին վերաբերող հարցեր են քննարկվել. հանձնարարականներ են տրվել

Քննարկում էինք հարցը՝ Կրթությունը դարձնել հանրային-հասարակական կյանքի թիվ մեկ թրենդը. Աննա Հակոբյան. տեսանյութ

Լուկաշենկոն Վլադիմիր Պուտինից «Օրեշնիկ» է խնդրել

ԼՂ-ից բռնի տեղահանվածներից 270 ընտանիքի արդեն հավաստագիր է տրվել. ինչպես դառնալ բնակապահովման ծրագրի շահառու

Կարծես ամեն ինչ պատրաստ է. վարչապետը հայտնել է՝ երբ կվառվեն գլխավոր տոնածառի լույսերը. տեսանյութ

Կարեն Զալյանը որոնվում է որպես անհետ կորած

Ձախողված ընդդիմությունը հիշեցնում է հայտնի անեկդոտը. Չախոյան

ԵԱՀԿ նոր գլխավոր քարտուղար է դարձել Թուրքիայի նախկին արտգործնախարար Ֆերիդուն Սինիրլիօղլուն

Սեղմ ժամկետում խաղաղության պայմանագրի ստորագրումը կարևոր է. Արարատ Միրզոյանը՝ Սլովակիայի ԱԳ նախարարին

Ռուբեն Ռուբինյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Բոսնիա և Հերցեգովինա. ինչ է քննարկվել

Գյումրիում պատշգամբ է փլուզվել. կա տուժած

Վլադիմիր Պուտինը մեկնել է Մինսկ. Լուկաշենկոն նրան օդանավակայանում չի դիմավորել. տեսանյութ

ԿԽՄԿ ներկայացուցիչները տեսակցել են Բաքվում անազատության մեջ պահվող հայերին

Թափառող շան վրա կրակողը ներկայացել է ոստիկանություն. տեսանյութ

Արարատ Միրզոյանը և Պոլ Ռիչարդ Գալագերն անդրադարձել են Հարավային Կովկասում խաղաղության հաստատման ջանքերին

Անկում տարադրամի շուկայում. ինչ փոփոխություններ են արձանագրվել դեկտեմբերի 6-ին

Մոսկվայում երրորդ տարին անընդմեջ Ամանորին հրավառություն չի լինի

Հանրային տրանսպորտում ուղևորները կարող են վճարել 3 տարբերակով, ինչ է առաջարկվելու հունվարի 1-ից. տեսանյութ