Երևան
12 °C
ՀՀ պետական բյուջեից Պաշտպանության նախարարությանը 2025 թվականի համար նախատեսվում է հատկացնել 664 միլիարդ 653 միլիոն 454 հազար դրամ։
Այս մասին ԱԺ-ում 2025 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:
Նախարարը նշեց, որ ՀՀ զինված ուժերում արմատական համակարգային բարեփոխումների իրականացման հիմնական ուղենիշների սահմանման նպատակով մշակվել և անվտանգության խորհրդի որոշմամբ հավանության է արժանացել բանակի կերպափոխման հայեցակարգը: Նա ընդգծեց, որ hայեցակարգով սահմանվում է՝ անցում արհեստավարժ բանակի:
«Այստեղ խոսք է գնում նաև պրոֆեսիոնալ սերժանտական համակարգի մասին, Զինված ուժերի կազմակերպական և հաստիքային կառուցվածքի բարելավում։ Այն ենթադրում է ոչ միայն հաստիքային փոփոխություններ, զորատեսակների մեջ փոփոխություններ, այլև ենթադրում է սպայական և պայմանագրային զինծառայողների աշխատավարձի բարելավման ծրագիր»,- ասաց նա։
Նրա խոսքով՝ կառավարության համար առանցքային է զինված ուժերը կիրթ և բանիմաց կադրերով համալրելու քաղաքականությունը:
«Վերջին 2 տարվա ընթացքում իրականացվել են մի շարք ծրագրեր, որոնց արդյունքում առաջիկա տարիներին մեր զինված ուժերի շարքերը կսկսեն համալրել ավելի մեծ քանակով սպաներ և, իհարկե, նաև ավելի կրթական մակարդակով և պրոֆեսիոնալիզմով ավելի բարձր որակավորում ունեցող կադրեր։
Եվ դրա համար ներդրվել է 2022-2023 թվականների ուսումնական տարվանից ընդունված և ավարտելուց հետո սպայական պաշտոնների նշանակված զինծառայողների համար Երևան քաղաքում վերանորոգված երեք սենյականոց ծառայողական բնակարան հատկացնելու մասին Ազգային ժողովի ընդունած օրենքը»,- նշեց Պապիկյանը:
Նա տեղեկացրեց, որ ռազմաուսումնական հաստատությունների կուրսանտների համար սահմանվել է վարձատրության նոր համակարգ՝ կախված կուրսանտի առաջադիմությունից և կուրսից, որի արդյունքում վարձատրությունն աճել է 3-10 անգամ, 15000-ից մինչև 175000 դրամ: Չորրորդ կուրսի ուսանողը կարող է ստանալ 175000 դրամ ամսական բավարարում։ Խոսքը ուսանողի մասին է։
«Ներդրվել է շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից պայմանագրային զինվորական ծառայության անցման նոր կարգ՝ «Պաշտպան հայրենյաց» ծրագիրը։
Մենք բազմիցս խոսել ենք, որ արհեստավարժ բանակի հիմքը պետք է հանդիսանան պրոֆեսիոնալ զինվորականները, այն է՝ պայմանագրային զինծառայությունը, բայց նաև խոսել ենք, որ մեր ընդունած համակարգը և հայեցակարգը նրա մասին են, որ համակարգը լինելու է հիբրիդային, այսինքն՝ պարտադիր ժամկետային զինծառայությունը շարունակելու է Հայաստանում գոյություն ունենալ, որը հանդիսանալու է մեզ համար ռեսուրս, որպեսզի մենք համալրենք պրոֆեսիոնալ բանակի շարքերը»,- շեշտեց նախարարը:
Պապիկյանը նշեց, որ կարևոր է նաև ԶՈՒ-ն իգական սեռի ներկայացուցիչներով համալրելը:
«Մեզ համար կարևոր է, որ զինված ուժերի բաղկացուցիչ մաս դառնան նաև իգական սեռի ներկայացուցիչները՝ որպես պրոֆեսիոնալ զինվորներ։
Ներդրվել է կանանց գումարտակը և նաև պարտադիր կամավոր ժամկետային զինծառայություն, կամավոր պարտադիր ժամկետային զինծառայությունը, և ի ուրախություն մեզ, կարող եմ նշել, որ վերջին մեկ տարվա ընթացքում ունենք արդեն կին զինծառայողներ, որոնք ոչ միայն վեցամսյա կուրսը ավարտել են, այլև որոշել են դառնալ սպաներ և հիմա սովորում են Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում»,- ասաց նա:
Առավել մանրամասն՝ տեսանյութում։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումԳևորգ Պապոյանն այցելել է «Լիկվոր» դեղագործական ընկերություն, ծանոթացել արտադրական գործընթացներին
Մեծ պատիվ էր Հայաստանը ներկայացնել ԳԱՎԻ-ի գագաթնաժողովին. Անահիտ Ավանեսյան
Մեքենաներ են բախվել. «Մերսեդես»-ի վարորդը տեղափոխվել է բժշկական կենտրոն
Հորդանանը հայտարարել է Սիրիայի հետ սահմանը փակելու մասին
Հատուկ օպերացիա Երևանում. բերման են ենթարկվել քրեական պատմություններով հայտնի Արտյոմ Կանևսկոն և ուղեկցողները
Քննարկվել են երկկողմ համագործակցության արդյունքները․ ՆԳ նախարարն ընդունել է Շվեդիայի դեսպանին
Դավիթ Խուդաթյանը հետևել է Տավուշում իրականացվող շինաշխատանքներին, եղել Ոսկեպարում, Աճարկուտում, Կիրանցում
Ստուգայցեր Սյունիքում. ձմռանն ընդառաջ հատուկ ուշադրություն է դարձվել փրկարար ծառայության պատրաստվածությանը
«Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները ընտրություններին դառնալու են մրցակից, պայքարեն իրար դեմ. Խալաթյան
Կապեր մաֆիայի հետ. իտալացի միանձնուհին ձերբակալվել է
Կառուցվող էլիտար բարձրահարկ շենքի հորանում օտարերկրացու դի է հայտնաբերվել
Աշխարհի լողի առաջնությանը Հայաստանը երկու մասնակից կունենա
Ահաբեկիչները վերահսկողության տակ են վերցրել Դեր Զորը. տեսանյութ
Թուրք փաշաներից հետո հայրենազրկման 2-րդ փուլը եղել է Քոչարյանի և Սարգսյանի կառավարման տարիներին. Առաքելյան
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին
Դպրոցները տարին ամփոփում են մշակութային երկխոսությամբ
Հյուրընկալել էի ՀՀ-ում Չեխիայի դեսպանին. Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել
Շիրակի մարզպետը հետևել է Գյումրու գլխավոր տոնածառի տեղադրմանը, շրջել քաղաքի կենտրոնական հատվածում
ԵԽ Նախարարների կոմիտեն Ադրբեջանից պահանջել է կատարել Գուրգեն Մարգարյանի գործով ՄԻԵԴ-ի վճիռը
Ադրբեջանի ԱԳ փոխնախարարն ամերիկացի պաշտոնյաների հետ հանդիպմանը «դժգոհել» է Հայաստանից
Սովետաշենի զորամասում զինվորի մահվան մասին լուրը սուտ է. ՊՆ
Մոտ 6 ժամ քննարկում էինք տգիտությանն իր բոլոր դրսևորումներով ձեռնոց նետելու մասին. Աննա Հակոբյան. լուսանկարներ
Նախատոնական և տոնական օրերին հրավառությունների կարգին վերաբերող հարցեր են քննարկվել. հանձնարարականներ են տրվել
Քննարկում էինք հարցը՝ Կրթությունը դարձնել հանրային-հասարակական կյանքի թիվ մեկ թրենդը. Աննա Հակոբյան. տեսանյութ
Լուկաշենկոն Վլադիմիր Պուտինից «Օրեշնիկ» է խնդրել
ԼՂ-ից բռնի տեղահանվածներից 270 ընտանիքի արդեն հավաստագիր է տրվել. ինչպես դառնալ բնակապահովման ծրագրի շահառու
Կարծես ամեն ինչ պատրաստ է. վարչապետը հայտնել է՝ երբ կվառվեն գլխավոր տոնածառի լույսերը. տեսանյութ
Կարեն Զալյանը որոնվում է որպես անհետ կորած
Ձախողված ընդդիմությունը հիշեցնում է հայտնի անեկդոտը. Չախոյան
ԵԱՀԿ նոր գլխավոր քարտուղար է դարձել Թուրքիայի նախկին արտգործնախարար Ֆերիդուն Սինիրլիօղլուն
Սեղմ ժամկետում խաղաղության պայմանագրի ստորագրումը կարևոր է. Արարատ Միրզոյանը՝ Սլովակիայի ԱԳ նախարարին
Ռուբեն Ռուբինյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Բոսնիա և Հերցեգովինա. ինչ է քննարկվել
Գյումրիում պատշգամբ է փլուզվել. կա տուժած
Վլադիմիր Պուտինը մեկնել է Մինսկ. Լուկաշենկոն նրան օդանավակայանում չի դիմավորել. տեսանյութ
ԿԽՄԿ ներկայացուցիչները տեսակցել են Բաքվում անազատության մեջ պահվող հայերին
Թափառող շան վրա կրակողը ներկայացել է ոստիկանություն. տեսանյութ
Արարատ Միրզոյանը և Պոլ Ռիչարդ Գալագերն անդրադարձել են Հարավային Կովկասում խաղաղության հաստատման ջանքերին
Անկում տարադրամի շուկայում. ինչ փոփոխություններ են արձանագրվել դեկտեմբերի 6-ին
Մոսկվայում երրորդ տարին անընդմեջ Ամանորին հրավառություն չի լինի
Հանրային տրանսպորտում ուղևորները կարող են վճարել 3 տարբերակով, ինչ է առաջարկվելու հունվարի 1-ից. տեսանյութ
© 2024 Հայկական ժամանակ
Website by MATEMAT