Ռուբեն Վարդանյանի արյունն ավելի կարմի՞ր է, քան մյուսներինը. ինչո՞ւ են ընդդիմադիրները հիշել գերիներին. Մկրտչյան

12/11/2024 schedule21:30

Ինչպես հայտնի է, ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի 123-րդ հոդվածի համաձայն՝ ԱԺ պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդի պահանջով խորհրդարանում անցկացվել է «Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերաբերյալ» հասարակական հետաքրքրություն ներկայացնող հրատապ թեմայով քննարկում, որը նախաձեռնել էր խորհրդարանական ընդդիմությունը:

Քաղաքագետ Հարություն Մկրտչյանը, «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում անդրադառնալով ընդդիմադիրների այս նախաձեռնությանը, նկատում է՝ եթե հարցը բարձրացնողներն ընդդիմադիրներն են, ապա առաջին հերթին նրանք բարձրացնում են, այսպես կոչված, ռազմաքաղաքական ղեկավարության ազատ արձակումը:

«Բազմիցս իրենք խոսել են այդ մասին, Ազգային ժողովում էլ մի քանի անգամ շեշտվեց, որ նաև Գեղամ Մանուկյանի եղբայրն է գերիների շարքում, և այս պայքարը նաև նրա եղբոր համար է»,- ասում է քաղաքագետը՝ շեշտելով, որ գերիների հարցը չպիտի նման քննարկումների առարկա դառնա, քանի որ Հայաստանում չկա գեթ մեկ հայ, որը չի ուզում գերիների՝ օր առաջ վերադարձը:

Իսկ ինչ վերաբերում է նրան, որ ընդդիմադիրները սկսել են այդ հարցը ԿՈՊ29-ի համատեքստում շահարկել, Մկրտչյանը ասում է, որ նման նախապայման հայկական կողմը դրել է ադրբեջանական կողմի առաջ՝ մասնակցել ԿՈՊ29-ին այն դեպքում, երբ բոլոր ռազմագերիները և այլ պահվող անձինք ազատ կարձակվեն:

«Հիմա ո՞րն է խնդիրը, ինչո՞ւ է այս աղմուկը: Մոտենում ենք 2026-ին, ակնհայտ է, որ ներքաղաքական տիրույթում իրենք իրենց սպառել են, այլ թեմա չկա, կրկին գերիների թեման են առաջ բերում՝ հաշվի չառնելով, որ կարող է այս խոսակցությունը վնասել հենց գերիներին՝ թե՛ վերադարձի, թե՛ Բաքվում նրանց կեցության պայմանների առումով, և այդպես շարունակ»,- տեսակետ է հայտնում նա:

Վերջինս հարցադրում է անում՝ ինչո՞ւ են նոր հիշել գերիների մասին, ապա նկատում է. «2021 թվականի ընտրություններից հետո խորհրդարանում այսպիսի դասավորվածություն ունեինք, ինչո՞ւ սրանից 2, 4 ամիս, 2 տարի առաջ չէր բարձրացվում հարցը, կամ ինչո՞ւ խորհրդարանում ներկայացված «Պատիվ ունեմ» խմբակցության նախկին ներկայացուցիչ Արթուր Վանեցյանը գործի չդրեց իր ձեռքի տակ եղած, այսպես կոչված, լծակները, որ ընտրություններից առաջ թափահարում էր օդում: Սա անպտուղ, անիմաստ զրույց է, որը ոչ մի օգուտ չի բերելու առաջին հերթին գերիներին»:

Դիտարկմանը, թե հատկապես շատ է հնչում Ռուբեն Վարդանյանի անունը, ընդդիմադիրները պարբերաբար մեղադրում են իշխանություններին՝ նրա վերադարձի համար ոչինչ չձեռնարկելու համար, Մկրտչյանն արձագանքում է՝ «Ռուբեն Վարդանյանի արյունն ավելի կարմի՞ր է, քան Գևորգ Սուջյանինը:

«Կամ Գեղամ Մանուկյանի եղբոր արյունը ավելի կարմի՞ր է, քան նույն Գևորգ Սուջյանի արյունը, ո՞վ է տվել այդ իրավունքը իրենց: ՀՀ-ում պատրաստվում են Ադրբեջանում գերության մեջ եղած քաղաքացու՝ ի դեմս Ռուբեն Վարդանյանի, նոր կերպար կերտել քաղաքական դաշտում: Եթե ինձ հարցնեն, ապա առաջնահերթության սկզբունքով շարքային զինվորականները՝ մեր հայրենակիցները պետք է վերադառնան, որովհետև ինչ-որ առումով ներքուստ վստահություն ունեմ, որ, այսպես կոչված, արցախյան ռազմաքաղաքական ղեկավարությունը ՀՀ-ում շարունակելու է մնացած բոլորի օրինակով ճողոպրել արդարադատությունից»,- ընդգծում է նա:

Մկրտչյանը կրկնում է՝ գերիների հարցը չպետք է լայն քննարկումների և շահարկումների առարկա դառնա. «Օրվա իշխանությունները եթե կատարում են այդ ամենաօրյա աշխատանքը, կարծում եմ՝ ինչ-որ մի էտապում այդ փակագծերը կբացեն, հանրությանը կներկայացնեն, թե որ փուլում են գտնվում աշխատանքները, որ հարթակներում են տանում այդ աշխատանքները, և այդպես շարունակ: Բայց թիկունքից հարվածել, փորձել անկյուն սեղմել իշխանություններին, կրկնում եմ՝ սա լավ տեղ չի տանի առաջին հերթին գերիների խնդրի մասով»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1522 դիտում

Քննարկվել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Սիսիան-Քաջարան ներդրումային ծրագրի ֆինանսավորման հարցը

Մեքենաներ են բախվել. «Նիվան» կողաշրջվել, հայտնվել է ճանապարհի մեջտեղում

Սիրիայի կառավարությունը պատրաստ է փոխանցել լիազորությունները. վարչապետ

ԵԽ-ն հաստատել է ՆԳՆ-ի հետ իրականացվող ծրագրերի շարունակական ֆինանսավորումը՝ այն դիտարկելով առաջնահերթություն

Ամեն տնից մեկ քվե, ոգևորություն, նաև՝ միջադեպ. ինչ ընթացք ունի Գյումրիում փրայմերիզը. տեսանյութ

Հաքան Ֆիդանն ու Գուտերեշը քննարկել են Սիրիայում տիրող իրավիճակը

Երիտասարդական աշխատողները դառնում են մեր դեսպանները, քաղաքականության կրողները. Ժաննա Անդրեասյան

Մայթեզրին կայանված կվադրոցիկլը գողացել, ՍՊԸ-ի «Գազել»-ով տեղափոխել են ավտոտնակ

Հարևանների հետ հարաբերությունների կարգավորումը բերելու է տնտեսական բումի և ներդրումների հոսք ՀՀ. տնտեսագետ

Հանրապետական շտապօգնության ծառայության ստեղծումը գործնական փուլ է մտել

ՌԴ-ում ՀՀ և ԱՄՆ դեսպանները հայ-ամերիկյան փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր են քննարկել

Կարո՞ղ է արդյոք ՀՀ-ն ենթարկվել ճնշման՝ մասնակցելու ՌԴ պատերազմին Ուկրաինայի դեմ. Միրզոյանը պատասխանել է հարցին

Հրազդանի կիրճ տանող ճանապարհին մեքենաներ են բախվել. կան վիրավորներ

ՏԿԵ նախարարն ու պատասխանատուները քննարկել են էներգետիկ համակարգի ընթացիկ վիճակը

Ռուսաստանը Սիրիայում պարտվեց, բայց Պուտինը Ասադին չի հանձնի, և դատը չի լինի. Վարդանյան. տեսանյութ

«ՈՒԱԶ»-ում և ձկնորսական նավակում տասնյակ կիլոգրամներով սիգ է հայտնաբերվել. տեսանյութ

Վրաստանի նախագահին պետական ​​պաշտպանություն չի տրամադրվի. նախագիծ է դրվել շրջանառության մեջ

Ոչ ոք չի կարող նվաճել Ռուսաստանը. Պուտին

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին

Մեծ Բրիտանիան դադարեցնում է Վրաստանին աջակցության բոլոր ծրագրերը

Ցեղապետի հետ հուղարկավորում էին ստրուկներին, Պուտինից հետո ի՞նչ են անելու. Մեհրաբյանը՝ ընդդիմության մասին

Թուրքիայում ռազմական ուղղաթիռներ են բախվել. կան զոհեր

ՀՀ-ն Քուվեյթում նոր դեսպան ունի. նախագահի հրամանագրով Սարմեն Բաղդասարյանը հետ է կանչվել այդ պաշտոնից

Ucom-ը հայտարարում է Ամանորյա ակցիա HONOR X7c սմարթֆոնների համար

Մեր առջև դրված է կոռուպցիայի դեմ համակարգված պայքար մղելու բարդ, բայց կարևոր հրամայական. Արսենյան

Աշխատանքային առօրյա. Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել

Կոռուպցիայի դեմ պայքարը մեր ռազմավարական գերակայությունն է. ՀՀ փոխվարչապետ

Աղազարյանի կողմից պետական գաղտնիք պարունակող արտահոսքերի մասին հրապարակումն ուղարկվել է Հակակոռուպցիոն կոմիտե

Թրամփը մտադիր է չեղարկել ծննդյան իրավունքով ԱՄՆ քաղաքացիություն ստանալու հնարավորությունը. տեսանյութ

Կարող էինք ստորագրել պայմանագիրը նույնիսկ մինչև COP29-ը, կա թշնամանքի էջը շրջելու հնարավորություն. Միրզոյան

Այս անտարբեր վերաբերմունքը հանգեցրեց հսկայական հիասթափության. Արարատ Միրզոյանը՝ ՀԱՊԿ-ի մասին

Վթարային ջրանջատում Սյունիքում. հասցեներ

Հայտնի է՝ ով կղեկավարի Սիրիայի անցումային կառավարությունը

Երթևեկության կազմակերպման փոփոխություն է արվել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Աշտարակ-Թալին հատվածում

Ռազմագերիների հետ կապված հարցերում ԵԽԽՎ-ն ինչ հնարավոր է՝ արել է, մենք չենք կարող ավելին պահանջել. Վարդանյան

Ճանապարհային երթևեկության կանոնների 3 հազար 751 խախտում է հայտնաբերվել Երևանում, 16 հազարից ավել՝ մարզերում

Տեղի է ունեցել Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված «Jamais» երգի և տեսահոլովակի պրեմիերան

Ձեզ հետ շատ արագ հայկական կամ արտասահմանյան հեռախոսահամարով կապ կհաստատեն. ՆԳՆ ոստիկանությունը զգուշացնում է

Ձկնագողության դեմ պայքարի ընթացքում 257 կգ սիգ է առգրավվել․ որ հաստատություններին է հանձնվել ձուկը

ՀՀ-ն արդեն 6 տարի հետևողական պայքար է մղում՝ «0 հանդուրժողականություն կոռուպցիայի հանդեպ» գաղափարով. Գալյան