Շենգավիթում 68-ամյա տղամարդու սպանության դեպքով ձերբակալվել է Նոր Դվինի բնակիչը․ ՔԿ-ն կադրեր է հրապարակել

11/11/2024 schedule17:10

Քննչական կոմիտեն հաղորդագրություն և տեսանյութ է հրապարակել նոյեմբերի 10-ին 68-ամյա տղամարդու սպանության դեպքի վերաբերյալ։ 

Նշվում է, որ Շենգավիթ վարչական շրջանում տեղի ունեցած 68-ամյա տղամարդու սպանության վարույթով ձերբակալվել է Նոր Դվին բնակավայրի բնակիչը։ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննություն է իրականացվում սպանության դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։

«ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից ստացված հաղորդման համաձայն՝ 2024թ. նոյեմբերի 10–ին՝ ժամը 20:10-ին, շտապօգնության խումբը ահազանգով մեկնել է Աէրացիա թաղամաս, որտեղ գործող սուպերմարկետի դիմաց՝ փողոցում, հայտնաբերվել է հիշյալ տղամարդու դին:

Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում պարզվել է սպանված տղամարդու ինքնությունը, ում գլխի հետին գագաթային հատվածում հայտնաբերվել է արնանման հետքով վնասվածք։ Համաձայն դատաբժիշկ-փորձագետի հայտարարության՝ վնասվածքը առաջացել է բութ առարկայի ներգործության հետևանքով:

Իրականացված քննչական գործողությունների, ինչպես նաև ձեռնարկված օպերատիվ միջոցառումների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործությունը կատարած անձի ինքնությունը, որը Արարատի մարզի Նոր Դվին բնակավայրի բնակիչ է՝ ծնված 1968թ․։

Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2024թ․ նոյեմբերի 10-ին՝ ժամը 20։00-ի սահմաններում, Շենգավիթ վարչական շրջանում գործող սուպերմարկետի մոտ 68 և 56-ամյա տղամարդկանց միջև վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ վերջինս փայտե մահակով հարվածել է 68-ամյա տղամարդու գլխին և հեռացել դեպքի վայրից։ Հարվածի արդյունքում ստացած մարմնական վնասվածքից տղամարդը մահացել է։

Հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով Նոր Դվին բնակավայրի բնակիչը ձերբակալվել է։

Նշանակվել է դիակի, ինչպես նաև ձերբակալված անձի դատաբժշկական փորձաքննություն:

Նախաքննությունը շարունակվում է»,- ասված է ՔԿ հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ պարեկները Աերացիա թաղամասում՝ հայտնի «Զովք» սուպերմարկետի մոտ, հայտնաբերել են տղամարդու դի։ Շենգավիթի ոստիկանությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ մի տղամարդ մոտենում է սպանվածին, ձեռքին եղած բիտայով հարվածում նրան, նստում ավտոմեքենան և դիմում փախուստի։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1198 դիտում

10 րոպեում սկանավորում է երկրագունդը. շահագործվել է Եվրոպայի ամենաժամանակակից օդերևութաբանական արբանյակը

Մթնոլորտ փոխել այնպես, որ կրթվելը լինի նորաձև. Աննա Հակոբյանը շարունակում է հանդիպումները. լուսանկարներ

2024-ին Երևանում ավելի քան 50 կմ ճանապարհ է նորոգվել. տեսանյութ

Դավիթ Խուդաթյանը Արմավիրի մարզպետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետին

ՔՊ-ն ԱԺ առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել է Արսեն Թորոսյանի թեկնածությունը

Նոր պաշտոնանկություն. վարչապետը որոշում է ստորագրել

Ամբակում Գրիգորյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Համաձայնության ենք եկել նախաբանի և Խաղաղության համաձայնագրի նախագծի 17 հոդվածներից 15-ի շուրջ. Միրզոյան

Պուտինը մեզ լավություն է անում՝ ցույց տալով աշխարհին, որ իր դաշնակիցն Ադրբեջանն է. Դալլաքյան. տեսանյութ

Լոնդոնում քննարկվել են հաշմանդամություն ունեցող անձանց համար անկախ կյանքի կենտրոնների ստեղծման հարցերը

ՀՀ-ն ապացուցել է՝ պատրաստակամ է ստորագրել համաձայնագիրը, փակելու թշնամության էջը Հարավային Կովկասում. Միրզոյան

Աննա Հակոբյանը աշխատանքային առօրյայից տեսանյութ է հրապարակել

Երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով. ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին

Արևմուտքը Բաքվից պահանջներ ունի, ՌԴ-ն կոմֆորտ զոնա է, դրա համար Ալիևը փորձում է տեղավորվել այնտեղ. Խաչատրյան

Ադրբեջանն ու Հայաստանը զգալի առաջընթաց են գրանցել խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններում. Բայրամով

Ձեռք է բերվել համագործակցությունն ընդլայնելու պայմանավորվածություն. ՆԳ նախարարն ընդունել է Ֆրանսիայի դեսպանին

Երկրորդ խոշոր քաղաքը՝ Հալեպից հետո. սիրիացի գրոհայինները մտել են Համա

Նորդիկ-բալթյան երկրներն աջակցում են Հայաստան-Ադրբեջան կայուն խաղաղության համաձայնագրի հասնելու ջանքերին

Բիզնեսի կառավարման դասընթացներ՝ «Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտում»-ի շահառուների համար

«Կրթվելը նորաձև է» նախաձեռնությունը կրթարշավի վերածելու առաջարկի հետքերով առաջին հանդիպումն ունեցա. Հակոբյան

Ամերիաբանկը The Banker ամսագրի կողմից ճանաչվել է 2024թ. տարվա բանկը Հայաստանում

«Սաադի» հիմնադրամի պատվիրակության հետ քննարկվել են պարսկերենի ուսուցման զարգացման հնարավորությունները

Վթարի է ենթարկվել Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորը. վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Նախագահը Երախտագիտության մեդալով է պարգևատրել Կանադայի վարչապետի հատուկ բանագնաց Ստեֆան Դիոնին

ՀՀ-ն համաձայնություն տվել է Բլինկենի միջնորդությամբ Միրզոյան-Բայրամով հանդիպմանը, Ադրբեջանն այն մերժել է

Ուկրաինայի արտգործնախարարը Լավրովի ելույթի ժամանակ լքել է ԵԱՀԿ նիստերի դահլիճը. տեսանյութ

Երևանի փողոցներից մեկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի

Մեքենաներ են բախվել. «Միցուբիշի»-ն շրջվել է, կա տուժած

Արարատ Միրզոյանը Մալթայում շփումներ է ունեցել Գերմանիայի, Թուրքիայի և այլ երկրների գործընկերների հետ

Փրայմերիզի կազմակերպման համար պետբյուջեից գեթ մեկ դրամ չի ծախսվի. Մանավազյանն ասել է՝ ինչպես այն կֆինանսավորվի

Տարածաշրջանային զարգացումներին և հայ-կանադական հարաբերությունների օրակարգին վերաբերող հարցեր են քննարկվել

Մինչև դեկտեմբերի 11-ը ներառյալ Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս հատվածով տրանսպորտի շարժը սահմանափակումով կիրականացվի

Կոնվերս Բանկի պարտատոմսերի տեղաբաշխումն ավարտված է

Գողթում վնաս է հասցվել գյուղատնտեսական հողերին. Գառնիի համայնքապետը տուգանվել է

ԼՂ-ից բռնի տեղահանվածներից 25 հազարը գրանցված աշխատանք ունի. տեղի է ունեցել ՏԿԵ նախարարին կից խորհրդի նիստը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան դեկտեմբերի 5-ին

ՔՊ-ում կան մարդիկ, որոնք ևս կասկածվում են արտահոսք կազմակերպելու համար, հետաքննություն կլինի․ ԱԺ նախագահ

Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել Վրաստանի նկատմամբ

Պատրաստ ենք աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացին. ԵԱՀԿ ԳՔ պաշտոնակատար

Հալեպահայերի առաջին խումբը կժամանի Հայաստան. հայտնի է օրը