Ապահովել ԱՌՆ ռազմավարության ապակենտրոնացում և համայնքային կողմնորոշում, սա է մեր քաղաքականությունը. Սարգսյան

08/11/2024 schedule20:45

Նոյեմբերի 6-ից 8-ը Մոնտենեգրոյում ընթացող Աղետների ռիսկի նվազեցման Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի 2024 թվականի տարածաշրջանային պլատֆորմի շրջանակում ելույթով հանդես է եկել Ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը։

Իր ելույթում Սարգսյանն ասել է.

«Ձե՛րդ գերազանցություններ, հարգելի՛ պատվիրակներ,

Հայաստանի կառավարության անունից պատիվ ունեմ մասնակցելու այս կարևոր երկխոսությանը՝ աղետների ռիսկի նվազեցման 2024 թվականի տարածաշրջանային պլատֆորմի շրջանակներում: Ռիսկերի արագ փոփոխվող լանդշաֆտը համապարփակ, ներառական և կայուն ջանքեր է պահանջում՝ արձագանքելու ինչպես նոր, այնպես էլ առաջացող ռիսկերին՝ միևնույն ժամանակ շարունակելով մեղմացնել խոցելիության երկարատև գործոնները:

Մենք ընդունում ենք, որ խոցելի խմբերի լիարժեք մասնակցության ապահովումը կարևոր նշանակություն ունի դիմակայուն հասարակության ստեղծման համար: Այս նպատակին հասնելու համար 2023 թ. հոկտեմբերին հաստատված աղետների ռիսկի կառավարման մեր նոր ռազմավարության մեջ մեծ ուշադրություն է դարձվում ներառական կառավարմանը: Ազգային քաղաքականությունը հատուկ մշակված է ԱՌՆ գործընթացների յուրաքանչյուր փուլում կանանց, երեխաներին, տարեցներին և հաշմանդամություն ունեցող անձանց ընդգրկելու համար՝ սկսած ռիսկերի գնահատումից մինչև քաղաքականության մշակում և իրականացում:

Լավագույն փորձը ներառում է տեղական ռիսկերի նվազեցման նախաձեռնությունների խթանում, որոնք արտացոլում են այդ խոցելի խմբերի շահերը: Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմի հետ համագործակցության շնորհիվ մենք իրականացնում ենք կարողությունների զարգացման և վերապատրաստման նպատակային նախաձեռնություններ՝ ապահովելով, որ այդ խմբերը ոչ միայն ներգրավված լինեն, այլև ակտիվորեն մասնակցեն որոշումների կայացման գործընթացին:

Հայաստանում տեղի ունեցած վերջին բնական աղետները շեշտեցին բոլոր շահագրգիռ կողմերի ներգրավման խիստ անհրաժեշտությունը: Մասնավորապես, 2024 թ. մայիսին Հայաստանի հյուսիսային շրջաններում տեղի ունեցած հանկարծակի ջրհեղեղները աղետների ռիսկի կառավարման ազգային և միջազգային միջոցառումներին զուգահեռ՝ կարևորեցին տեղական համայնքների և խոցելի խմբերի ներգրավվածությունը պատրաստվածության և արձագանքման ջանքերում: Մենք նաև բարձր ենք գնահատում ՄԱԿ-ի կառույցների ներգրավումն ու աջակցությունը հետաղետային կարիքների գնահատման գործընթացում։

Այս փորձը ձևավորել է մեր ընթացիկ քաղաքականությունը՝ ապահովելով ԱՌՆ ռազմավարությունների ապակենտրոնացում և համայնքային կողմնորոշում: Կայունության բարձրացումը չի կարող իրականացվել վերևից ներքև սկզբունքով. այն պետք է արտացոլի բնական աղետների հետևանքների դեմ պայքարի առաջնագծում գտնվողների գիտելիքները, կարիքներն ու հնարավորությունները: Սա հանգեցրել է բարեփոխումների, որոնք պետք է ամրապնդեն տեղական կառավարման կառույցները և ընդլայնեն համագործակցությունը պետական կառույցների և ոչ պետական շահագրգիռ կողմերի միջև, ինչպիսիք են տեղական հասարակական կազմակերպությունները և համայնքային ղեկավարները՝ ապահովելով աղետների դեմ պայքարի մեր համակարգերի ավելի ընդգրկուն և հարմարվողական բնույթը:

Տեղական համայնքների գիտելիքների օգտագործումը աղետների ռիսկի նվազեցման և կլիմայի փոփոխության հարմարվողականության նկատմամբ մեր մոտեցման առանցքային տարրն է: Հայաստանի գյուղական բնակավայրերում տեղական պրակտիկաները, ինչպիսիք են ջրային ռեսուրսների կառավարման ավանդական համակարգերը և հողօգտագործման մեթոդները, անգնահատելի աղբյուր են էկոլոգիական ռիսկերի և խոցելիությունների ըմբռնման համար: Քաղաքային զարգացման մեջ շոշափելի արդյունքների հասնելու և ռիսկերը հաշվի առնող վարքագիծը փոխելու, տնտեսությունը կլիմայի փոփոխությանը հարմարեցնելու և կենսունակ հասարակության զարգացման համար անվտանգ միջավայր ստեղծելու համար չափազանց կարևոր է բազմակողմ մոտեցումը, որը հաշվի է առնվում օրենսդրական դաշտի նոր փոփոխություններում:
Մասնավոր հատվածի ներգրավումը ԱՌՆ համապարփակ ռազմավարության կարևոր մասն է:

Մասնավոր հատվածը վերահսկում է կարևոր ենթակառուցվածքներ, մատակարարման շղթաներ և ռեսուրսներ, ինչն անհրաժեշտ է դարձնում աղետներին արդյունավետ պատրաստվածության և արձագանքման մեջ նրա մասնակցությունը: Մենք գտնվում ենք համայնքային կամավոր կազմակերպությունների առաջխաղացման մեխանիզմների նորոգման գործընթացում՝ տեղական բնակչության մասնակցությունն ավելի լավ իրականացնելու համար:

Բացի այդ, մենք խրախուսում ենք կառավարությանը, մասնավոր հատվածին և քաղաքացիական հասարակությանը միավորող համագործակցության հարթակների ստեղծումը ՝ ԱՌՆ ոլորտում նորարարությունների և ընդհանուր պատասխանատվության քննարկման համար:

Տեխնոլոգիական նորարարությունների փոխանակման այս հարթակները գրավում են նաև երիտասարդներին և երեխաներին, ովքեր հետաքրքրված են ռոբոտաշինությամբ, արհեստական բանականությամբ և այլ տեխնոլոգիաներով, ինչը ոչ միայն օգնում է համապատասխանեցնել պետական և մասնավոր շահերը, այլև թույլ է տալիս գործարարությանն ակտիվ դեր ունենալ դիմակայուն համայնքներ ստեղծելու մեջ»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2333 դիտում

Արմավիրում հայտնաբերվել է հսկայական քանակի զենք-զինամթերք

Երևանում ու մարզերում ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Ադրբեջանի հետ խաղաղության բանակցությունները փակուղում չեն, կան դժվարություններ. Արթուր Հովհաննիսյան

Արտաշավան բնակավայրի մանկապարտեզը կօգտվի արևային էներգիայից՝ Ucom-ի և Արևորդի ՀԿ-ի ծրագրի շնորհիվ

Մենք ձախողել ենք. ընդդիմությունը եկել էր խորհրդարան իշխանափոխության օրակարգով. Մամիջանյան

Եթե պետանվտանգության մասին տեղեկատվությունը որևէ մեկը իր չաթում է գրում, չեղավ որ իր անձնականն է. Հովհաննիսյան

Օգնյեն Չանչարևիչը վիրահատվել է

Հայաստանի և ԱՄՆ-ի ռազմական գերատեսչությունները վերահաստատել են ռազմավարական գործընկերությունը. Պետդեպ

Իծաքար-Նավուր-Թթու ջուր ճանապարհի մի հատվածի հիմնանորոգումն ավարտվել է, մյուսում աշխատանքները շարունակվում են

Զուրաբիշվիլին անդրադարձել է իր գործածած «հայկական կարուսել» ձևակերպմանը

Արշակունյաց պողոտայի մոտակայքում մեքենա է հրդեհվել. կա տուժած

Ձերբակալություններ Արարատի համայնքապետարանում. կալանավորվել է 2 պաշտոնյա

Կապել է ձեռքերը, սեռական բռնության ենթարկել. 46-ամյա հայրը կասկածվում է դստեր նկատմամբ ոտնձգության մեջ

Արարատ Միրզոյանը և Ավստրիայի ԱԳ նախարարը մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ

Ինչու է կարևոր ջրի դրոշմավորումը. ՊԵԿ-ն իրազեկում է

Զորակոչի բաժնի պետը 23 հազար դոլար կաշառք է ստացել 3 զինծառայողի ազատելու համար. գործը դատարանում է

Արբանյակային կապի գլոբալ համակարգի ներդրումը կբարելավի Հայաստանի ինտերնետային անվտանգությունը. ԲՏԱ փոխնախարար

Հայաստանը մինչև 2025 թվականի վերջ կարող է պարտքեր կուտակել ՀԱՊԿ-ում ներդրումների գծով. ՌԴ ԱԳՆ փոխնախարար

Ես ընտրվել եմ 5 տարով և կմնամ մինչև վերջ. Մակրոնը հրաժարվել է հրաժարական տալ

Չկառուցապատված հողամասը կվերադարձվի Իջևանին. դատարանը բավարարել է Գլխավոր դատախազության հայցը

ԱՄՆ-ն աջակցում է ՀՀ անկախությանը, ինքնիշխանությանը և բարեկեցությանը. Պենտագոնում դիմավորել են Պապիկյանին

Վրաերթ Երևանում. հետիոտնի կյանքը փրկել չի հաջողվել

Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհից և շրջվել. կա 3 տուժած

Անկարան ակնկալում է Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի կնքում. Թուրքիայի ԱԽ

Թումանյանի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

Պատասխանում եմ քաղաքացիների նամակներին. Նիկոլ Փաշինյան. տեսանյութ

10 րոպեում սկանավորում է երկրագունդը. շահագործվել է Եվրոպայի ամենաժամանակակից օդերևութաբանական արբանյակը

Մթնոլորտ փոխել այնպես, որ կրթվելը լինի նորաձև. Աննա Հակոբյանը շարունակում է հանդիպումները. լուսանկարներ

2024-ին Երևանում ավելի քան 50 կմ ճանապարհ է նորոգվել. տեսանյութ

Դավիթ Խուդաթյանը Արմավիրի մարզպետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետին

ՔՊ-ն ԱԺ առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել է Արսեն Թորոսյանի թեկնածությունը

Նոր պաշտոնանկություն. վարչապետը որոշում է ստորագրել

Ամբակում Գրիգորյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Համաձայնության ենք եկել նախաբանի և Խաղաղության համաձայնագրի նախագծի 17 հոդվածներից 15-ի շուրջ. Միրզոյան

Պուտինը մեզ լավություն է անում՝ ցույց տալով աշխարհին, որ իր դաշնակիցն Ադրբեջանն է. Դալլաքյան. տեսանյութ

Լոնդոնում քննարկվել են հաշմանդամություն ունեցող անձանց համար անկախ կյանքի կենտրոնների ստեղծման հարցերը

ՀՀ-ն ապացուցել է՝ պատրաստակամ է ստորագրել համաձայնագիրը, փակելու թշնամության էջը Հարավային Կովկասում. Միրզոյան

Աննա Հակոբյանը աշխատանքային առօրյայից տեսանյութ է հրապարակել

Երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով. ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին

Արևմուտքը Բաքվից պահանջներ ունի, ՌԴ-ն կոմֆորտ զոնա է, դրա համար Ալիևը փորձում է տեղավորվել այնտեղ. Խաչատրյան