Երևան
12 °C
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված բազմակողմանի քննությամբ պարզվել են Կապան քաղաքի երեք բնակչի կողմից ՍՊ ընկերության տնօրենին ծանր մարմնական վնաս պատճառելու, ինչպես նաև՝ խուլիգանություն կատարելու դեպքի մի շարք հանգամանքներ։
«2024թ. հոկտեմբերի 30-ին ժամը՝ 19:08-ին, «Կապանի ԲԿ» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել այն մասին, որ «Գլխուղեղի աջ կիսագնդի սուբդորալ հեմատոմա» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղախոխվել Կապան քաղաքի 63-ամյա բնակիչ, ով ավելի ուշ տեղափոխվել է Երևան քաղաքի «էրեբունի ԲԿ»։
ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (Առողջությանը ծանր վնաս պատճառելը) և 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (Խուլիգանությունը) նախաձեռնված քրեական վարույթով իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 2024թ․ հոկտեմբերի 30-ին Վայոց ձորի մարզի Վայք քաղաքում գտնվող սննդի կետում Կապան համայնքի 63-ամյա բնակիչ, կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող ՍՊ ընկերության տնօրենի և նույն քաղաքի 31-ամյա բնակչի միջև անձնական հարցերի շուրջ վիճաբանություն է առաջացել, որից հետո նույն օրը՝ ժամը 17։00-ի սահմաններում, պարզաբանումներ կատարելու նպատակով, 31-ամյա տղամարդը նույն քաղաքի 31 և 29-ամյա բնակիչների հետ գնացել է ՍՊ ընկերության վարչական շենքի մուտքի մոտ։
Հանդիպելով ընկերության տնօրենին, սեփական անձի առավելությունն ընդգծելու նպատակով, հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելով, հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով, անտեսելով հավաքված անձանց ներկայությունը, միմյանց գործողությունները լրացնելով՝ Կապան քաղաքի հիշյալ բնակիչները ձեռքերով և ոտքերով բազմաթիվ հարվածներ են հասցրել նշված ընկերության տնօրենի մարմնի տարբեր մասերին, այդ թվում՝ գլխին՝ վերջինիս զրկելով դիմադրելու և պաշտպանվելու հնարավորությունից և պատճառելով կյանքի համար վտանգավոր մարմնական վնասվածք։
Նշված խուլիգանության ընթացքում Կապան քաղաքի հիշյալ բնակիչները ծեծի են ենթարկել նաև ընկերության տնօրենի վարորդին։
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա՝ Կապան քաղաքի 31-ամյա երկու բնակիչներին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ և 10-րդ կետերով (Առողջությանը ծանր վնաս պատճառելը) և 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (Խուլիգանությունը): Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը։
Կապան քաղաքի 29-ամյա բնակչի վերաբերյալ ձերբակալման որոշում է կայացվել, որի իրականացումը հանձնարարվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության համապատասխան բաժին։
Նախաքննությունը շարունակվում է»,- ասված է ՔԿ հաղորդագրության մեջ։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՊայքար «Դամասկոսի բանալիների» համար. Սիրիայի հակակառավարական ուժերը փորձում են վերահսկել մայրաքաղաքը
Մհեր Գրիգորյանն ու Ալժիրի դեսպանը քննարկել են համագործակցության զարգացման հնարավորությունները
Գյումրու գլխավոր տոնածառի տեղադրման աշխատանքներն արդեն մեկնարկել են
Քաղաքական կամքի պարագայում խաղաղության պայմանագիրը կարող է արագ վերջնականացվել և ստորագրվել. Միրզոյան
Սրբուհի Գալյանը Գերմանիայի դեսպանին է ներկայացրել ընտրական օրենսդրությանը վերաբերող կարգավորումները
Ալեն Սիմոնյանը ԱԺ-ի կրճատված մեքենաների վերաբերյալ թվեր է հրապարակել
Արմավիրում հայտնաբերվել է հսկայական քանակի զենք-զինամթերք
Երևանում ու մարզերում ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
Ադրբեջանի հետ խաղաղության բանակցությունները փակուղում չեն, կան դժվարություններ. Արթուր Հովհաննիսյան
Արտաշավան բնակավայրի մանկապարտեզը կօգտվի արևային էներգիայից՝ Ucom-ի և Արևորդի ՀԿ-ի ծրագրի շնորհիվ
Մենք ձախողել ենք. ընդդիմությունը եկել էր խորհրդարան իշխանափոխության օրակարգով. Մամիջանյան
Եթե պետանվտանգության մասին տեղեկատվությունը որևէ մեկը իր չաթում է գրում, չեղավ որ իր անձնականն է. Հովհաննիսյան
Օգնյեն Չանչարևիչը վիրահատվել է
Հայաստանի և ԱՄՆ-ի ռազմական գերատեսչությունները վերահաստատել են ռազմավարական գործընկերությունը. Պետդեպ
Իծաքար-Նավուր-Թթու ջուր ճանապարհի մի հատվածի հիմնանորոգումն ավարտվել է, մյուսում աշխատանքները շարունակվում են
Զուրաբիշվիլին անդրադարձել է իր գործածած «հայկական կարուսել» ձևակերպմանը
Արշակունյաց պողոտայի մոտակայքում մեքենա է հրդեհվել. կա տուժած
Ձերբակալություններ Արարատի համայնքապետարանում. կալանավորվել է 2 պաշտոնյա
Կապել է ձեռքերը, սեռական բռնության ենթարկել. 46-ամյա հայրը կասկածվում է դստեր նկատմամբ ոտնձգության մեջ
Արարատ Միրզոյանը և Ավստրիայի ԱԳ նախարարը մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ
Ինչու է կարևոր ջրի դրոշմավորումը. ՊԵԿ-ն իրազեկում է
Զորակոչի բաժնի պետը 23 հազար դոլար կաշառք է ստացել 3 զինծառայողի ազատելու համար. գործը դատարանում է
Արբանյակային կապի գլոբալ համակարգի ներդրումը կբարելավի Հայաստանի ինտերնետային անվտանգությունը. ԲՏԱ փոխնախարար
Հայաստանը մինչև 2025 թվականի վերջ կարող է պարտքեր կուտակել ՀԱՊԿ-ում ներդրումների գծով. ՌԴ ԱԳՆ փոխնախարար
Ես ընտրվել եմ 5 տարով և կմնամ մինչև վերջ. Մակրոնը հրաժարվել է հրաժարական տալ
Չկառուցապատված հողամասը կվերադարձվի Իջևանին. դատարանը բավարարել է Գլխավոր դատախազության հայցը
ԱՄՆ-ն աջակցում է ՀՀ անկախությանը, ինքնիշխանությանը և բարեկեցությանը. Պենտագոնում դիմավորել են Պապիկյանին
Վրաերթ Երևանում. հետիոտնի կյանքը փրկել չի հաջողվել
Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհից և շրջվել. կա 3 տուժած
Անկարան ակնկալում է Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի կնքում. Թուրքիայի ԱԽ
Թումանյանի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է
Պատասխանում եմ քաղաքացիների նամակներին. Նիկոլ Փաշինյան. տեսանյութ
10 րոպեում սկանավորում է երկրագունդը. շահագործվել է Եվրոպայի ամենաժամանակակից օդերևութաբանական արբանյակը
Մթնոլորտ փոխել այնպես, որ կրթվելը լինի նորաձև. Աննա Հակոբյանը շարունակում է հանդիպումները. լուսանկարներ
2024-ին Երևանում ավելի քան 50 կմ ճանապարհ է նորոգվել. տեսանյութ
Դավիթ Խուդաթյանը Արմավիրի մարզպետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետին
ՔՊ-ն ԱԺ առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել է Արսեն Թորոսյանի թեկնածությունը
Նոր պաշտոնանկություն. վարչապետը որոշում է ստորագրել
Ամբակում Գրիգորյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից
Համաձայնության ենք եկել նախաբանի և Խաղաղության համաձայնագրի նախագծի 17 հոդվածներից 15-ի շուրջ. Միրզոյան
© 2024 Հայկական ժամանակ
Website by MATEMAT