Երևան
12 °C
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում քննություն է տարվում՝ քաղաքացիներից խարդախությամբ գումարներ հափշտակելու հերթական մեխանիզմի հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Ինչպես հայտնել են Քննչական կոմիտեից, մի շարք քաղաքացիներ հաղորդումներ են տվել այն մասին, որ 2024թ․ մայիս-հոկտեմբեր ամիսն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայում գործող, ավտոմեքենաների ներկրմամբ և վաճառքով զբաղվող «ԲՄ ՄՈԹՈՐՍ» ՍՊ ընկերության աշխատակիցները, այլ երկրից իրենց համար ավտոմեքենա ձեռք բերելու պատրվակով, տարբեր չափերի գումարներ են վերցրել իրենցից, սակայն ավտոմեքենաները նախատեսված ժամկետներում չեն հանձնվել իրենց և գումարները չեն վերադարձվել։
«Հաղորդումների առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում նախաձեռնվել են քրեական վարույթներ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, որոնք, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու նպատակով, միացվել են մեկ վարույթում: Ութ անձ ճանաչվել է տուժող:
Ըստ տուժողներից ստացված հաղորդումների և նախաքննության ընթացքում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում ձեռք բերված տվյալների՝ սոցիալական ցանցերում ընկերության անունով հրապարակվել են գովազդային բնույթի հայտարարություններ՝ պատվերով Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունից տարբեր մակնիշի էլեկտրամոբիլների ձեռք բերման վերաբերյալ։
Այդ հայտարարություններում նշված կոնտակտային տվյալներով անձինք կապ են հաստատել ընկերության ներկայացուցիչների հետ և, ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն, ընկերության՝ Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայում գտնվող գրասենյակում քաղաքացիների և ընկերության տնօրենի միջև կնքվել են պայմանագրեր։
Համաձայն դրանց՝ ընկերությունը պարտավորվել է, որպես կանոն, 2,5 ամսվա ընթացքում Չինաստանից այդ անձանց համար ներկրել և նրանց հանձնել վերջիններիս կողմից պատվիրված մակնիշի էլեկտրամոբիլներ, իսկ պատվիրատու անձինք մինչ այդ պետք է վճարեն սահմանված արժեքի շուրջ 70 տոկոսի չափով կանխավճար։
Պայմանագրերը կնքելուց հետո, օրերի ընթացքում, տուժողները ընկերության հաշվեհամարին կամ ընկերության ներկայացուցիչ հանդես եկած անձանց առձեռն, որպես կանխավճար, փոխանցել են տարբեր չափերի՝ շուրջ 4մլն.-ից մինչև 10մլն. ՀՀ դրամ գումարներ։ Սակայն ժամկետները լրանալուց հետո, չստանալով էլեկտրամոբիլները կամ դրանց գնման համար իրենց փոխանցած գումարները, այլևս չեն կարողացել կապ հաստատել ընկերության ներկայացուցիչների հետ։
Նախաքննությամբ պարզվել է, որ սահմանափակ պատասխանատվության ընկերության գործունեության արդյունքում դեռևս նախաքննությանը հայտնի 8 տուժողներին, խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով, պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր 46․182․787 ՀՀ դրամի գույքային վնաս։
Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ ՍՊ ընկերության տնօրենին և աշխատակցին հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու, ինչպես նաև՝ տուժածների ամբողջական շրջանակը պարզելու ուղղությամբ: Ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը տրվել են հանձնարարություններ:
Ելնելով վերոգրյալից՝ ՀՀ քննչական կոմիտեն քաղաքացիներին հորդորում է ընկերությունների կամ առանձին անհատների հետ նման գործարքներ կնքելուց առաջ հավաստիանալ նրանց վստահելիության մեջ, իսկ այն անձանց, որոնք կարող են տուժած լինել «ԲՄ ՄՈԹՈՐՍ» ՍՊԸ-ի գործունեության հետևանքով, դիմել իրավապահ մարմիններին»,- ասված է հաղորդագրության մեջ։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումԵրևանում ու մարզերում ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
Ադրբեջանի հետ խաղաղության բանակցությունները փակուղում չեն, կան դժվարություններ. Արթուր Հովհաննիսյան
Արտաշավան բնակավայրի մանկապարտեզը կօգտվի արևային էներգիայից՝ Ucom-ի և Արևորդի ՀԿ-ի ծրագրի շնորհիվ
Մենք ձախողել ենք. ընդդիմությունը եկել էր խորհրդարան իշխանափոխության օրակարգով. Մամիջանյան
Եթե պետանվտանգության մասին տեղեկատվությունը որևէ մեկը իր չաթում է գրում, չեղավ որ իր անձնականն է. Հովհաննիսյան
Օգնյեն Չանչարևիչը վիրահատվել է
Հայաստանի և ԱՄՆ-ի ռազմական գերատեսչությունները վերահաստատել են ռազմավարական գործընկերությունը. Պետդեպ
Իծաքար-Նավուր-Թթու ջուր ճանապարհի մի հատվածի հիմնանորոգումն ավարտվել է, մյուսում աշխատանքները շարունակվում են
Զուրաբիշվիլին անդրադարձել է իր գործածած «հայկական կարուսել» ձևակերպմանը
Արշակունյաց պողոտայի մոտակայքում մեքենա է հրդեհվել. կա տուժած
Ձերբակալություններ Արարատի համայնքապետարանում. կալանավորվել է 2 պաշտոնյա
Կապել է ձեռքերը, սեռական բռնության ենթարկել. 46-ամյա հայրը կասկածվում է դստեր նկատմամբ ոտնձգության մեջ
Արարատ Միրզոյանը և Ավստրիայի ԱԳ նախարարը մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ
Ինչու է կարևոր ջրի դրոշմավորումը. ՊԵԿ-ն իրազեկում է
Զորակոչի բաժնի պետը 23 հազար դոլար կաշառք է ստացել 3 զինծառայողի ազատելու համար. գործը դատարանում է
Արբանյակային կապի գլոբալ համակարգի ներդրումը կբարելավի Հայաստանի ինտերնետային անվտանգությունը. ԲՏԱ փոխնախարար
Հայաստանը մինչև 2025 թվականի վերջ կարող է պարտքեր կուտակել ՀԱՊԿ-ում ներդրումների գծով. ՌԴ ԱԳՆ փոխնախարար
Ես ընտրվել եմ 5 տարով և կմնամ մինչև վերջ. Մակրոնը հրաժարվել է հրաժարական տալ
Չկառուցապատված հողամասը կվերադարձվի Իջևանին. դատարանը բավարարել է Գլխավոր դատախազության հայցը
ԱՄՆ-ն աջակցում է ՀՀ անկախությանը, ինքնիշխանությանը և բարեկեցությանը. Պենտագոնում դիմավորել են Պապիկյանին
Վրաերթ Երևանում. հետիոտնի կյանքը փրկել չի հաջողվել
Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհից և շրջվել. կա 3 տուժած
Անկարան ակնկալում է Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի կնքում. Թուրքիայի ԱԽ
Թումանյանի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է
Պատասխանում եմ քաղաքացիների նամակներին. Նիկոլ Փաշինյան. տեսանյութ
10 րոպեում սկանավորում է երկրագունդը. շահագործվել է Եվրոպայի ամենաժամանակակից օդերևութաբանական արբանյակը
Մթնոլորտ փոխել այնպես, որ կրթվելը լինի նորաձև. Աննա Հակոբյանը շարունակում է հանդիպումները. լուսանկարներ
2024-ին Երևանում ավելի քան 50 կմ ճանապարհ է նորոգվել. տեսանյութ
Դավիթ Խուդաթյանը Արմավիրի մարզպետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետին
ՔՊ-ն ԱԺ առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել է Արսեն Թորոսյանի թեկնածությունը
Նոր պաշտոնանկություն. վարչապետը որոշում է ստորագրել
Ամբակում Գրիգորյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից
Համաձայնության ենք եկել նախաբանի և Խաղաղության համաձայնագրի նախագծի 17 հոդվածներից 15-ի շուրջ. Միրզոյան
Պուտինը մեզ լավություն է անում՝ ցույց տալով աշխարհին, որ իր դաշնակիցն Ադրբեջանն է. Դալլաքյան. տեսանյութ
Լոնդոնում քննարկվել են հաշմանդամություն ունեցող անձանց համար անկախ կյանքի կենտրոնների ստեղծման հարցերը
ՀՀ-ն ապացուցել է՝ պատրաստակամ է ստորագրել համաձայնագիրը, փակելու թշնամության էջը Հարավային Կովկասում. Միրզոյան
Աննա Հակոբյանը աշխատանքային առօրյայից տեսանյութ է հրապարակել
Երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով. ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին
Արևմուտքը Բաքվից պահանջներ ունի, ՌԴ-ն կոմֆորտ զոնա է, դրա համար Ալիևը փորձում է տեղավորվել այնտեղ. Խաչատրյան
Ադրբեջանն ու Հայաստանը զգալի առաջընթաց են գրանցել խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններում. Բայրամով
© 2024 Հայկական ժամանակ
Website by MATEMAT