Երևան
12 °C
Գյումրի համայնքի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Քնարիկ Հարությունյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է, որ առաջիկա ավագանու նիստում խմբակցությունը չի պատրաստվում առաջադրել քաղաքապետի թեկնածու կամ քվեարկել այլ խմբակցությունների կողմից առաջադրվելիք թեկնածուների օգտին:
Ըստ նրա՝ քանի որ առանց «Քաղաքացիական պայմանագրի» ավագանու անդամների ձայների ոչ ոք չի կարող համայնքապետ ընտրել, Գյումրիում տեղի կունենան ավագանու արտահերթ ընտրություններ:
«Սիրելի՛ գյումրեցիներ, 2021 թվականին Գյումրու ՏԻՄ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ձեզ ներկայացրեց քաղաքի զարգացման մեր ծրագիրը, որը, սակայն, չստացավ ընտրողների մեծամասնության վստահության քվեն, «Քաղաքացիական պայմանագիրը» ընտրությունների արդյունքով զբաղեցրեց 2-րդ տեղը։ Մենք խոնարհաբար ընդունեցինք ձեր քվեարկության արդյունքները և ձեր կողմից ամենաշատ քվեն ստացած ուժի ներկայացուցչին ընտրեցինք քաղաքապետ՝ ինքներս էլ քաղաքի կառավարման որոշակի պատասխանատվություն ստանձնելով։
«Բալասանյան» դաշինքի հետ մեր հետագա համագործակցությունը, սակայն, չստացվեց, կամ գոնե չստացվեց այնպես, ինչպես մենք էինք ուզում ու ինչպես ավելի շահեկան կլիներ քաղաքի համար, և մենք խզեցինք կոալիցիոն համագործակցության հուշագիրը՝ մտադրված լինելով ծառայել համայնքին արդեն ընդդիմադիր դիրքերից մինչև գործող ավագանու պաշտոնավարման ժամկետի ավարտը։
Սակայն վերջին օրերին ծագած իրավական պրոցեսներին մեզ համար անհասկանալիորեն հաջորդեց «Բալասանյան» դաշինքի ավագանու անդամների մանդատները վայր դնելը, ինչի շնորհիվ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը գործող ավագանու կազմում փաստացի դարձավ մեծամասնություն։ Ոմանք, շահարկելով այս փաստը, անհաջող փորձեր են անում իրավական գործընթացներին քաղաքական նրբերանգներ տալու և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը Գյումրիում իշխանազավթման մեջ մեղադրելու համար։
Սիրելի՛ գյումրեցիներ, թեև այս պահին գործող ավագանու կազմում «Քաղաքացիական պայմանագիրը» մեծամասնություն է, բայց գործող ավագանին չի արտացոլում 2021-ին ձեր կատարած քվեարկության արդյունքները, ինչպես նաեւ հաշվի առնելով քաղաքի կառավարումը բարձիթողի վիճակում չթողնելու, ստեղծված իրավիճակը հնարավորինս արագ եւ անցնցում հաղթահարելու անհրաժեշտությունը՝ «Քաղաքացիական պայմանագիրը» առաջիկա ավագանու նիստում չի պատրաստվում առաջադրել քաղաքապետի թեկնածու կամ քվեարկել այլ խմբակցությունների կողմից առաջադրվելիք թեկնածուների օգտին, և քանի որ առանց «Քաղաքացիական պայմանագրի» ավագանու անդամների ձայների ոչ ոք չի կարող համայնքապետ ընտրել՝ Գյումրիում տեղի կունենան ավագանու արտահերթ ընտրություններ, քանի որ Գյումրիում որոշողը գյումրեցին է, համայնքային իշխանություն ձևավորողը գյումրեցին է և հենց գյումրեցին էլ պիտի որոշի, թե ով է լինելու Գյումրու հաջորդ համայնքապետը»,- ասված է գրառման մեջ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Գյումրիում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածուն Կարեն Սարուխանյանն է լինելու:
Ինչպես հայտնի է, հոկտեմբերի 28-ին «Բալասանյան» դաշինքը ունեցած 14 մանդատը վայր դնելու արձանագրություն էր ներկայացրել թիվ 31 ԸԸՀ: Այսինքն՝ փաստացի Գյումրին չունի քաղաքապետ։
Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը հրաժարական է տվել:
Հիշեցնենք՝ հոկտեմբերի 11-ին «Բալասանյան դաշինք»-ը իր բացակայությամբ տապալել էր Գյումրու ավագանու նիստը։ Սեփական որոշմամբ՝ հոկտեմբերի 15-ից աշխատանքային պարտականությունները ժամանակավորապես հեռավար իրականացնելու որոշում էր կայացրել քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը, այնուհետև վերադարձել աշխատանքի և հրաժարական ներկայացրել:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումԳևորգ Պապոյանն այցելել է «Լիկվոր» դեղագործական ընկերություն, ծանոթացել արտադրական գործընթացներին
Մեծ պատիվ էր Հայաստանը ներկայացնել ԳԱՎԻ-ի գագաթնաժողովին. Անահիտ Ավանեսյան
Մեքենաներ են բախվել. «Մերսեդես»-ի վարորդը տեղափոխվել է բժշկական կենտրոն
Հորդանանը հայտարարել է Սիրիայի հետ սահմանը փակելու մասին
Հատուկ օպերացիա Երևանում. բերման են ենթարկվել քրեական պատմություններով հայտնի Արտյոմ Կանևսկոն և ուղեկցողները
Քննարկվել են երկկողմ համագործակցության արդյունքները․ ՆԳ նախարարն ընդունել է Շվեդիայի դեսպանին
Դավիթ Խուդաթյանը հետևել է Տավուշում իրականացվող շինաշխատանքներին, եղել Ոսկեպարում, Աճարկուտում, Կիրանցում
Ստուգայցեր Սյունիքում. ձմռանն ընդառաջ հատուկ ուշադրություն է դարձվել փրկարար ծառայության պատրաստվածությանը
«Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները ընտրություններին դառնալու են մրցակից, պայքարեն իրար դեմ. Խալաթյան
Կապեր մաֆիայի հետ. իտալացի միանձնուհին ձերբակալվել է
Կառուցվող էլիտար բարձրահարկ շենքի հորանում օտարերկրացու դի է հայտնաբերվել
Աշխարհի լողի առաջնությանը Հայաստանը երկու մասնակից կունենա
Ահաբեկիչները վերահսկողության տակ են վերցրել Դեր Զորը. տեսանյութ
Թուրք փաշաներից հետո հայրենազրկման 2-րդ փուլը եղել է Քոչարյանի և Սարգսյանի կառավարման տարիներին. Առաքելյան
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին
Դպրոցները տարին ամփոփում են մշակութային երկխոսությամբ
Հյուրընկալել էի ՀՀ-ում Չեխիայի դեսպանին. Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել
Շիրակի մարզպետը հետևել է Գյումրու գլխավոր տոնածառի տեղադրմանը, շրջել քաղաքի կենտրոնական հատվածում
ԵԽ Նախարարների կոմիտեն Ադրբեջանից պահանջել է կատարել Գուրգեն Մարգարյանի գործով ՄԻԵԴ-ի վճիռը
Ադրբեջանի ԱԳ փոխնախարարն ամերիկացի պաշտոնյաների հետ հանդիպմանը «դժգոհել» է Հայաստանից
Սովետաշենի զորամասում զինվորի մահվան մասին լուրը սուտ է. ՊՆ
Մոտ 6 ժամ քննարկում էինք տգիտությանն իր բոլոր դրսևորումներով ձեռնոց նետելու մասին. Աննա Հակոբյան. լուսանկարներ
Նախատոնական և տոնական օրերին հրավառությունների կարգին վերաբերող հարցեր են քննարկվել. հանձնարարականներ են տրվել
Քննարկում էինք հարցը՝ Կրթությունը դարձնել հանրային-հասարակական կյանքի թիվ մեկ թրենդը. Աննա Հակոբյան. տեսանյութ
Լուկաշենկոն Վլադիմիր Պուտինից «Օրեշնիկ» է խնդրել
ԼՂ-ից բռնի տեղահանվածներից 270 ընտանիքի արդեն հավաստագիր է տրվել. ինչպես դառնալ բնակապահովման ծրագրի շահառու
Կարծես ամեն ինչ պատրաստ է. վարչապետը հայտնել է՝ երբ կվառվեն գլխավոր տոնածառի լույսերը. տեսանյութ
Կարեն Զալյանը որոնվում է որպես անհետ կորած
Ձախողված ընդդիմությունը հիշեցնում է հայտնի անեկդոտը. Չախոյան
ԵԱՀԿ նոր գլխավոր քարտուղար է դարձել Թուրքիայի նախկին արտգործնախարար Ֆերիդուն Սինիրլիօղլուն
Սեղմ ժամկետում խաղաղության պայմանագրի ստորագրումը կարևոր է. Արարատ Միրզոյանը՝ Սլովակիայի ԱԳ նախարարին
Ռուբեն Ռուբինյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Բոսնիա և Հերցեգովինա. ինչ է քննարկվել
Գյումրիում պատշգամբ է փլուզվել. կա տուժած
Վլադիմիր Պուտինը մեկնել է Մինսկ. Լուկաշենկոն նրան օդանավակայանում չի դիմավորել. տեսանյութ
ԿԽՄԿ ներկայացուցիչները տեսակցել են Բաքվում անազատության մեջ պահվող հայերին
Թափառող շան վրա կրակողը ներկայացել է ոստիկանություն. տեսանյութ
Արարատ Միրզոյանը և Պոլ Ռիչարդ Գալագերն անդրադարձել են Հարավային Կովկասում խաղաղության հաստատման ջանքերին
Անկում տարադրամի շուկայում. ինչ փոփոխություններ են արձանագրվել դեկտեմբերի 6-ին
Մոսկվայում երրորդ տարին անընդմեջ Ամանորին հրավառություն չի լինի
Հանրային տրանսպորտում ուղևորները կարող են վճարել 3 տարբերակով, ինչ է առաջարկվելու հունվարի 1-ից. տեսանյութ
© 2024 Հայկական ժամանակ
Website by MATEMAT