Երևան
12 °C
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը և «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանն ու Թագուհի Ղազարյանը նախաձեռնել են Հայաստանի Հանրապետության օրհներգի մասին օրենքում փոփոխություններ: Դրանք ուղղված են օրհներգի միասնական և կարճ տարբերակների հաստատմանը։
Նախագիծը շրջանառության մեջ է դրված Ազգային ժողովի կայքում։
Նախագծի նպատակն է սահմանել օրհներգի կատարման միասնական, պաշտոնական ձայնագրությունը, որը կօգտագործվի միջազգային մարզական, մշակութային և այլ միջոցառումների ժամանակ։ Այդ փոփոխությունը կբացառի ներկայում առկա տարբերակները՝ ապահովելով հստակություն և միասնականություն։
Նախագծում առանձնահատուկ կարևորություն է տրվում օրհներգի կարճ խմբագրությամբ տարբերակին, որն օգտակար կլինի այն միջոցառումներում, որտեղ անհրաժեշտ է պահպանել ժամանակի սահմանափակումները։ Օրինագիծը կառավարությանը լիազորում է պաշտոնապես հաստատել կարճ տարբերակը՝ այն համապատասխանեցնելով օրհներգի երաժշտության և տեքստի պաշտոնական տարբերակին։
Նախագծով նախատեսվում է նաև փոփոխություն կատարել օրհներգի տեքստում, որով այն կավարտվի հետևյալ քառատողով՝
«Նայիր նրան՝ երեք գույնով
Նվիրական մեկ նշան,
Թող փողփողի թշնամու դեմ,
Թող միշտ պանծա Հայաստան»։
Առաջարկվում են հանել հետևյալ քառատողը.
«Ամենայն տեղ մահը մի է,
Մարդ մի անգամ պիտ մեռնի,
Բայց երանի, որ յուր ազգի
Ազատության կզոհվի»։
Նշվում է, որ առաջարկվող տարբերակը արդեն կիրառվել է որոշ միջոցառումների ժամանակ և դրական ընդունելություն է գտել հանրության կողմից։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումԱրմավիրի մարզի որոշ գյուղերում և Արմավիր քաղաքում ջուր չի լինի
Ձկնորսների հետ շարունակվում են սիգի որսի արգելքի վերաբերյալ բացատրական աշխատանքները. ինչ դեպքեր են արձանագրվել
Նորածնին Հովհաննես անվանակոչած ծնողներին հայտնել են, որ ԲԿ-ից ծննդատուն տեղափոխված իրենց երեխան աղջիկ է
Հայտնի է՝ ով է նշանակվել Սիրիայի վարչապետի պաշտոնակատար
IDMerch. IDBank-ի նոր վարկատեսակը
ՊԵԿ էլեկտրոնային համակարգերում ստորագրության հետ կապված խնդիր է առաջացել
Երեխաների առողջություն, կրթություն, գիտություն․ «Իմ Ամերիա, իմ Հայաստան»-ի քվեարկության միջանկյալ արդյունքները
Արամ Հովհաննիսյանը վերանշանակվել է Ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնում
Առաջին դասարանցուն ծեծած ուսուցիչն ազատվել է աշխատանքից. ԿԳՄՍ-ն առաջիկայում նաև հայց կներկայացնի
Վարչապետը հանձնարարել է վերջնական տեսքի բերել Զբաղվածության 2025-31 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը
Քայլ-քայլ առաջ ենք գնում. «Հաջողակից՝ սկսնակին» ծրագրի շահառուն զարգացրել է ձիթապտղի արտադրությունը. տեսանյութ
Այսօրվա աշխարհն անհնար է պատկերացնել առանց մարդու իրավունքների պաշտպանության և խթանման պատշաճ համակարգի. ՄԻՊ
Բողոք-դիմումները պետք է հիմնված լինեն փաստերի վրա. ՀՌՀ-ն առաջարկում է հանրային արձագանքման նոր գործիք
Էրդողանն ու Ալիևը քննարկել են Սիրիայի վերջին իրադարձությունները
Աննա Հակոբյանն աշխատանքային առօրյայից տեսանյութ է հրապարակել
Հայաստան-Թուրքիա սահմանին տեղի է ունեցել մի շարք գերատեսչությունների ներկայացուցիչների հանդիպումը. Ռուբինյան
Շիրակի մարզում դեկտեմբերի 11-12-ին ջուր չի լինի. հասցեներ
Արշավախմբի անդամներն ընկել են լանջից. ժամեր տևած որոնողական աշխատանքի արդյունքում նրանք փրկվել են. տեսանյութ
Անկում տարադրամի շուկայում. ինչ փոփոխություններ են արձանագրվել դեկտեմբերի 10-ին
ԿԸՀ-ն հաստատել է Եվրաքվեի հարցով ստորագրահավաքի վավերականությունը. ինչ է այն ենթադրում
Ով կդառնա Գյումրու քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար. երբ և ինչպես հետևել քվեաթերթիկների հաշվարկին
ԱԻ նախկին նախարարին առնչվող վճռի շրջանակում մեղավոր է ճանաչվել 6 անձ, ևս մեկն արդարացվել է
Պատկերված անձը որոնվում է քրեական վարույթի շրջանակներում. տեսանյութ
Հայտնի են Գոհար Գասպարյանի անվան մեներգիչների համահայկական մրցույթի հաղթողները
Տրանսպորտի գների փոփոխության հետևանքով գնաճը կարող է մինչև 0.5 տոկոս կազմել. Մարտին Գալստյան
Մեր շահագրգռվածությունն է, որ ընտրությունները տեղի ունենան մաքսիմում բաց և թափանցիկ. Ալեքսանյան
6 միլիոն դրամ կբռնագանձվի հօգուտ Երևանի. դատարանը բավարարել է Դատախազության հայցապահանջը
Կանադայի խորհրդարանին երրորդ անգամ չի հաջողվել անվստահություն հայտնել Թրյուդոյի կառավարությանը
Վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցվել է 0.25 տոկոսային կետով
Հիմնանորոգվել է Երևան-Գառնի-Գեղարդի վանք հանրապետական նշանակության ճանապարհի մի մասը. լուսանկարներ
Շահումյանի անվան հրապարակում իր դռներն է բացել Սուրբ ծննդյան տոնավաճառը. տեսանյութ
Եվրոպական երկրները դադարեցնում են սիրիացիներին ապաստանի տրամադրումը
Մառախուղի պատճառով մի շարք ինքնաթիռներ չեն կարողացել վայրէջք կատարել «Զվարթնոց»-ում, կա հետաձգված թռիչք
Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում. 4 տուժածից 3-ը նույն ընտանիքի անդամներ են
Երևանում մեկնարկել է Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական գլխավոր վեհաժողովի աշխատանքը
Երևանում ու մարզերում առաջիկա օրերին սպասվում են ձյան տեղումներ, մառախուղ, քամու ուժգնացում
Վերին Լարսում նվազել է հայկական բեռնատարների թիվը
Աշտարակում թմրանյութ պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)
ԱԻ նախկին նախարար Անդրանիկ Փիլոյանը դատապարտվել է ազատազրկման. վճիռը հրապարակվել է
Ադրբեջանն ու Հայաստանը նախընտրում են բոլոր հարցերը լուծել ինքնուրույն. Նարիշկին
© 2024 Հայկական ժամանակ
Website by MATEMAT