Երևան
12 °C
Թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ քրեաիրավական պայքարը լայն թափով շարունակվում է։
Ինչպես հայտնել են ՀՀ քննչական կոմիտեից, Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են Կոտայքի մարզի բնակչի կողմից իրացնելու նպատակով առանձնապես խոշոր չափի թմրամիջոցի ապօրինի շրջանառության դեպքի մի շարք հանգամանքներ։
«Քրեական վարույթի շրջանակներում հիշյալ անձի բնակության վայրում՝ Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղում գտնվող տանն ու դրան օժանդակ շինություններում, կատարվել է խուզարկություն, որի արդյունքում հայտնաբերվել են տարբեր փաթեթներ, ծխախոտի տուփեր, պոլիէթիլենային, զիպ փականով պոլիէթիլենային տոպրակներ, օծանելիքի տուփ, թղթե պահատուփ՝ դեղնականաչավուն չորացված բուսական զանգվածների պարունակություններով, պոլիէթիլենային տոպրակ, տարբեր փաթեթներ` բյուրեղանման, փոշենման և գորշ փոշենման զանգվածներով, 4 հատ փոքր շիշ` «մետադոնային լուծույթ» գրառումներով, «B8» գրառմամբ 1,5 հատ դեղահաբեր, հոգեմետ դեղահաբեր, էլեկտրական կշեռք։ Կոտայքի մարզի բնակչի կողմից շահագործված «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի խուզարկությամբ հայտնաբերվել է 3 փաթեթ` դեղնականաչավուն զանգվածների պարունակություններով:
Նշանակվել են համապատասխան փորձաքննություններ՝ հայտնաբերված զանգվածների բնույթը, հստակ քաշը պարզելու նպատակով: «ՀՀ քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ից ստացված գրության համաձայն՝ փորձաքննությանը ներկայացված զանգվածների մի մասը «Մարիխուանա» տեսակի, իսկ մի մասը՝ «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցներ են:
Բացի այդ, ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ ԹԱՇԴՊՎ ԹՂՊ բաժնի աշխատակիցների կողմից ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս՝ 2024թ․ հոկտեմբերի 30–ին՝ ժամը 13:15-ին, Երևանի Թևոսյան փողոցից ապօրինի թմրամիջոցներ ձեռք բերելու, պահելու և օգտագործելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով ձերբակալվել է երկու քաղաքացի։ Նրանցից մեկի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է ընդհանուր 3.39 գրամ քաշով դեղնականաչավուն կանեփանման «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցին նմանվող զանգվածով 2 փաթեթ, իսկ մյուսի մոտ՝ 1 հատ մոխրացված հետքերով կաթուցիչ։
Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի և 396-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում խուզարկություն է կատարվել հիշյալ անձանցից մեկի կողմից վարած «ԳԱԶ 3110» մակնիշի ավտոմեքենայում, որի ժամանակ հայտնաբերվել է սպիտակ փոշենման զանգված: Քննությամբ ձեռք բերված տվյալներով՝ հիշյալ զանգվածը նշված անձը ձեռք է բերել Կոտայքի մարզի վերոնշյալ բնակչից։
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Կոտայքի մարզի բնակչի նկատմամբ նախաձեռնվել է հանրային քրեական հետապնդում, և նրան մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի (անալոգի) կամ դրանց ածանցյալների ապօրինի շրջանառությունն իրացնելու նպատակով կամ դրանք ապօրինի իրացնելը):
Միջնորդություն է ներկայացվել դատարան` նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանքը կիրառելու մասին, որը բավարարվել է:
Նախաքննությունը շարունակվում է»,- ասված է ՔԿ հաղորդագրության մեջ։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումԱղազարյանին դուրս ենք շպրտել ՔՊ-ից. առաջարկում և պնդում ենք, որ նա և Ասլանյանը վայր դնեն մանդատները. Ռուբինյան
Ինչ են քննարկել Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչները սահմանին. Ռուբինյանն ասաց՝ հանդիպումը գաղտնի չի եղել
Փրկարարներն անցել են ուժեղացված ծառայության. առաջին օգնության ժամանակավոր հենակետեր են ծավալվել
«Օպել»-ը բնակելի թաղամասի մոտ բախվել է երկաթե ցանկապատին. վիրավորներից մեկի կյանքը փրկել չի հաջողվել
«Նիսսան»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, շրջվել, ընկել է փոսը
Կրկին ինքնաքննադատության օր էր. տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ
Հայաստան-Հնդկաստան-Իրան եռակողմ խորհրդակցություններում ներկայացվել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը
Time ամսագիրը Թրամփին ճանաչել է «Տարվա մարդ»
Ամեն ինչ արվում է, որ պետություն չլինի. ովքեր և ինչպես են ուզում ՀՀ-ն գուբերնիայի կարգավիճակում տեսնել
Խաչատուրյանն ու Լատվիայի նախկին նախագահը տարածաշրջանային և գլոբալ իրադրության վերաբերյալ մտքեր են փոխանակել
Զավեշտալի և մանիպուլացնող. ՆԳՆ խոսնակն անդրադարձել է լրատվամիջոցներից մեկի հրապարակմանը
Վանաձոր-Ստեփանավան ճանապարհի վթարի հետևանքով 8 տուժած է տեղափոխվել բժշկական կենտրոն
Մկրտչյանը Լոնդոնում հանդիպել է ՄԹ խորհրդարանի անդամ Ջեսիկա Մորդենի հետ. ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել
Պետք է կտրվենք այն թեզից, որ մեզ ներարկել են, թե Թուրքիան մեր թշնամին է, ռուսը՝ փրկիչը. Առաքելյան. տեսանյութ
Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում. ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին
ՎՏԲ-ն և Տրետյակովյան պատկերասրահը 1000 բացիկ են ուղարկում աշխարհի առաջատար թանգարաններին և ԶԼՄ-ներին
Մերկասառույցի պատճառով 3 մարդատար և մեկ բեռնատար են բախվել․ ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի
Շիրակի մարզպետի տեղակալն ազատվել է պաշտոնից
Մհեր Գրիգորյանը մասնակցել է ԱՊՀ պետությունների կառավարությունների ղեկավարների նիստին
ԵՄ դիտորդական առաքելությունը նշել է 4000-րդ պարեկությունը
Վանաձոր-Ստեփանավան ճանապարհին 3 մեքենա է բախվել. կան տուժածներ
Պապիկյանն ու Դըկոտինյին քննարկել են պաշտպանության բնագավառում ՀՀ-Ֆրանսիա համագործակցության առաջիկա անելիքները
Բարով եք եկել Հայաստան. 1000 երկրպագու է ժամանել Կիպրոսից՝ դիտելու Նոա-Ապոել խաղը. Գաբրիելյան. տեսանյութ
Կոմիտասի պողոտայում ավտոմեքենաներ են բախվել. վարորդներից 2-ը հիվանդանոցում են
Գորիսի «Դիտակետ» կոչվող հարթակից քաղաքացի է ընկել
Տվյալներ են ստացվել ՀՀ պետական սահմանի ապօրինի հատման հավանական փորձի վերաբերյալ. ԱԱԾ
Շախմատի աշխարհի նոր չեմպիոնը 18-ամյա Գուկեշ Դոմարաջուն է
Թալանել են Բրյուսովի անվան համալսարանի դասախոսի տունը. խոշոր չափի գումար է հափշտակվել
Հունաստանի դեսպանը պատրաստակամություն է հայտնել ջանքեր գործադրել հարաբերությունների խորացման ուղղությամբ
Հրազդանի տարածաշրջանում ձյուն է. ինչ իրավիճակ է Երևան-Սևան ճանապարհին. տեսանյութ
Թուրքիայի ռազմաօդային ուժերի հրամանատարը Բաքվում է
Հայ-հնդկական հարաբերությունների քաղաքական օրակարգն առանձնանում է դրական դինամիկայով. Հակոբ Արշակյան
Ցեղասպան ռիսկերի վտանգավոր միտումները պետք է ստիպեն գտնել կյանքեր փրկելու արդյունավետ ճանապարհներ. Միրզոյան
ՀՀ-ն վիզաների ազատականացման գործընթացը համարում է որոշ ոլորտների զարգացման ռազմավարական ճանապարհային քարտեզ
Ինչեր են հայտնաբերվել ՔԿՀ-ների խցերում, թաքստոցներում և հանձնուքներում. հաշվետվություն
Հանրապետության մի շարք շրջաններում ձյուն ու անձրև է տեղում
Երևանի խաչմերուկներից մեկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
«Կրթվելը նորաձև է» նախաձեռնության շրջանակում անցկացվող դասընթացների շարքը շարունակվում է. տեսանյութ
Նիկոլ Փաշինյանն ու ԵԽ գլխավոր քարտուղարը տարածաշրջանային կայունությանը վերաբերող հարցեր են քննարկել
Դոլարը թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան դեկտեմբերի 12-ին
© 2024 Հայկական ժամանակ
Website by MATEMAT