Երևան
12 °C
«Ճանապարհ դեպի սոցիալական արդարություն․ արժանապատիվ աշխատանք» խորագիրը կրող միջազգային 2-րդ համաժողովը միավորել է աշխարհի տարբեր ծայրերից Հայաստան եկած պաշտոնյաների, քաղաքականություն մշակողների, փորձագետների, սոցիալական գործընկերների՝ քննարկելու սոցիալական արդարության, երեխաների կրթության ու աշխատանքի վերաբերյալ արդիական հարցեր:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ մասնակցել է միջազգային համաժողովին: Հյուրերի շարքում էին Արաբական ծոցի զարգացման տարածաշրջանային հիմնադրամի և Երեխաների զարգացման արաբական խորհրդի նախագահ, Սաուդյան Արաբիայի արքայազն Աբդուլազիզ բին Թալալ բին Աբդուլազիզ Ալ Սաուդը, Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Քայլաշ Սաթյարթին, արքայադուստր Մայա վոն Հոհենցոլլերնը, Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, այլ հյուրեր արտերկրից ու պետական կառավարման համակարգից:
Անցկացվող պանելային քննարկումների ընթացքում ելույթ է ունեցել Աննա Հակոբյանը։ Վարչապետի տիկինը, հղում անելով համաժողվի ընթացքում հնչած վիճակագրությանը, ըստ որի աշխարհում 160 մլն երեխա տառապում է բռնի աշխատանքով և 420 մլն երեխա ապրում է պատերազմներով լի տարածաշրջաններում, ընդգծել է՝ սա նշանակում է, որ բոլորը մտածելու բան ունեն։
«Մենք բոլորս մտածելու տեղ ունենք՝ մեծերս, որ պատասխանատվություն ենք կրում այս երեխաների համար։ Մտածելու տեղ ունենք, թե ինչո՞ւ ենք մենք անընդհատ հավաքվում տարբեր երկրներում, բավական մեծ գումարներ ենք ծախսում, որը ևս շատ կարևոր է, բայց ինչո՞ւ ենք մենք տապալում այն առաքեկությունը, որը մեզ վիճակված է որպես մեծահասակ և հասուն մարդ՝ պաշտպանել երեխաներին, գոնե երեխաներին։ Ինչո՞ւ ենք տապալում, որտե՞ղ ենք մենք սխալվում»,- ելույթի ընթացքում հարց է բարձրացրել վարչապետի տիկինը։
Աննա Հակոբյանը խոսել է նաև որոշումներ կայացնելու հարցերում կանանց ներգրավածության մասին։ Վարչապետի տիկինը հիշատակել է ՄԱԿ «1325» բանաձևը՝ «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» վերնագրով։
«Թույլ տվեք ուղղակի բարձրաձայն մտորել և կասկած հայտնել, որ գուցե տապալման հիմքն այն է, որ կանայք իսկապես հեռու են մնում կարևոր որոշումների կայացումից՝ համաշխարհային, քաղաքական, տնտեսական և հասարակական հարցերում և գուցե դա է պատճառը, որ մենք, անընդհատ կարևորելով խաղաղությունը, կարևորելով հավասարությունը և անվտանգությունը, միևնույն է, ունենք մի աշխարհ, որտեղ 420 մլն երեխա ապրում է պատերազմի մեջ։ Եվ այն կասկածը կամ պնդումը, որ կանանց ներգրավածությունը որոշումների կայացման հարցում, խաղաղության բանակցությունների սեղաններին ներկայությունը կամ ավելի ճիշտ ներկայումս բացակայությունը էական դեր ունի այն իրականության հետ, որի մեջ մենք այսօր ապրում ենք և գուցե իրավունք ունի ավելի բարձր հնչելու և ավելի շատ մտածելու տեղիք տալու։
Առնվազն տնտեսական հնարավորությունների իմաստով, եթե կանայք հնարավորություն ունենան հավասար կրթություն ստանալու, արժանապատիվ աշխատանք ունենալու, տնտեսական համաշխարհային ռեսուրսներին հասանելիություն ունենալու՝ այդ ռեսուրսները բաշխելու իմաստով, իրենց ձայնն ու դերն ունենան որոշումներ կայացնելու հարցում, կունենան նաև հնարավորույթուն բարձրանալու հասարակական, քաղաքական և տնտեսական աստիճաններով և ի վերջո մաս կազմելու այն ամենակարևոր որոշումների կայացման գործընթացին, որի ժամանակ վճռվում է բոլոր երկրների, բոլոր ժողովուրդների, ընտանիքների և երեխաների ճակատագիրը»,- շեշտել է Աննա Հակոբյանը։
Կարեկցանքն է այն շարժիչ ուժը, որը պետք է մղի այս աշխարհը փոխելու և ավելի լավը դարձնելու ճանապարհով, շարունակել է Աննա Հակոբյանը։ Վարչապետի տիկինը որոշումներ կայացնելու հարցում հավասարության մի քանի միջազգային օրինակ է բերել։
«Բոլորիս հայտնի Նորվեգիան, որը զբաղեցնում է առաջին տասը հորիզոնականներից մեկն ամենաբարգավաճ և ամենաբարձր կենսամակարդակն ուեցող երկրների շարքում, Նորվեգիայի կառավարությունում կանայք 47 և ավելի տոկոս ներկայություն ունեն, պառլամենտում կանայք ունեն 44 և ավելի տոկոս ներկայություն։ Այսինքն Նորվեգիան կոնկրետ ձգտում է 50/50-ի՝ երեխաների կրթությանը, տնտեսությանը, կյանքին վերաբերող որոշումներ կայացնելու հարցում կանանց և տղամարդկանց հավասար մասնակցության առումով։ Շվեյցարիայում, որը նույնպես ամենաբարգավաճ երկրներից է, որտեղ մարդիկ երջանիկ, խաղաղ և ապահով են ապրում, կառավարությունում կանանց ներկայությունը 43 տոկոս է, խորհրդարանում՝ 42 տոկոս։ Նույն կերպ Դանիայիում՝ կառավարությունում կանանց ներկայությունը 39 տոկոս է, խորհրդարանում՝ 44 տոկոս։ Եվ Նիդերլանդներում՝ կանանց ներկայությունը կաբինետում 38 տոկոս է, պատգամավորների շարքում՝ 40 տոկոս։ Բոլոր ցուցանիշներով՝ անվտանգության, ապահովության, հարստության, երեխաների իրավունքների պաշտպանության, եթե ուսումնասիրենք, այս երկրները վստահ եմ, շատ լավ ցուցանիշներ ունեն և գուցե իսկապես գաղտնիքն այնտեղ է, որ իրենք իրենց կյանքը, իրենց հասարակությունը, իրենց երկիրը, իրենց քաղաքականությունը մշակում են հավասար ու համատեղ՝ կանայք և տղամարդիկ միասին»,- նշել է վարչապետի տիկինը։
Աննա Հակոբյանի համոզմամաբ, եթե այս օրինակները տարածվեն և եթե բոլորն ավելի քիչ խոսեն և ավելի շատ գործեն, գուցե մոտ ապագայում բոլորը կունանան ավելի հավասար և ավելի խաղաղ աշխարհ։
Վարչապետի տիկինը կարճ զրույցներ է ունեցել հյուրերի հետ, քննարկել արդիական թեմաներ և կարևորել գործակցության եզրեր գտնելու անհրաժեշտությունը։
Համաժողովի ընթացքում ելույթ են ունեցել Արաբական ծոցի զարգացման տարածաշրջանային հիմնադրամի և Երեխաների զարգացման արաբական խորհրդի նախագահ, Սաուդյան Արաբիայի արքայազն Աբդուլազիզ բին Թալալ բին Աբդուլազիզ Ալ Սաուդը, Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Քայլաշ Սաթյարթին, ընդգծել են սոցիալական արդարության ապահովման անհրաժեշտությունն ամբողջ աշխարհում։
Համաժողովի շրջանակում՝ բարձրաստիճան հյուրերի մասնակցությամբ Դավոսի ձևաչափով անցկացվել է չորս պանելային քննարկում, որի ընթացքում բանախոսները ելույթներ են ունեցել «Երեխաների աշխատանք և կրթություն», «Զբաղվածության շուկայի մարտահրավերներին արձագանքելու քաղաքականություն», «Կանանց տնտեսական հզորացում և սոցիալական արդարություն», «Սոցիալական արդարություն և GIG տնտեսության դերը» թեմաներով։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումԱղազարյանին դուրս ենք շպրտել ՔՊ-ից. առաջարկում և պնդում ենք, որ նա և Ասլանյանը վայր դնեն մանդատները. Ռուբինյան
Ինչ են քննարկել Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչները սահմանին. Ռուբինյանն ասաց՝ հանդիպումը գաղտնի չի եղել
Փրկարարներն անցել են ուժեղացված ծառայության. առաջին օգնության ժամանակավոր հենակետեր են ծավալվել
«Օպել»-ը բնակելի թաղամասի մոտ բախվել է երկաթե ցանկապատին. վիրավորներից մեկի կյանքը փրկել չի հաջողվել
«Նիսսան»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, շրջվել, ընկել է փոսը
Կրկին ինքնաքննադատության օր էր. տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ
Հայաստան-Հնդկաստան-Իրան եռակողմ խորհրդակցություններում ներկայացվել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը
Time ամսագիրը Թրամփին ճանաչել է «Տարվա մարդ»
Ամեն ինչ արվում է, որ պետություն չլինի. ովքեր և ինչպես են ուզում ՀՀ-ն գուբերնիայի կարգավիճակում տեսնել
Խաչատուրյանն ու Լատվիայի նախկին նախագահը տարածաշրջանային և գլոբալ իրադրության վերաբերյալ մտքեր են փոխանակել
Զավեշտալի և մանիպուլացնող. ՆԳՆ խոսնակն անդրադարձել է լրատվամիջոցներից մեկի հրապարակմանը
Վանաձոր-Ստեփանավան ճանապարհի վթարի հետևանքով 8 տուժած է տեղափոխվել բժշկական կենտրոն
Մկրտչյանը Լոնդոնում հանդիպել է ՄԹ խորհրդարանի անդամ Ջեսիկա Մորդենի հետ. ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել
Պետք է կտրվենք այն թեզից, որ մեզ ներարկել են, թե Թուրքիան մեր թշնամին է, ռուսը՝ փրկիչը. Առաքելյան. տեսանյութ
Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում. ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին
ՎՏԲ-ն և Տրետյակովյան պատկերասրահը 1000 բացիկ են ուղարկում աշխարհի առաջատար թանգարաններին և ԶԼՄ-ներին
Մերկասառույցի պատճառով 3 մարդատար և մեկ բեռնատար են բախվել․ ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի
Շիրակի մարզպետի տեղակալն ազատվել է պաշտոնից
Մհեր Գրիգորյանը մասնակցել է ԱՊՀ պետությունների կառավարությունների ղեկավարների նիստին
ԵՄ դիտորդական առաքելությունը նշել է 4000-րդ պարեկությունը
Վանաձոր-Ստեփանավան ճանապարհին 3 մեքենա է բախվել. կան տուժածներ
Պապիկյանն ու Դըկոտինյին քննարկել են պաշտպանության բնագավառում ՀՀ-Ֆրանսիա համագործակցության առաջիկա անելիքները
Բարով եք եկել Հայաստան. 1000 երկրպագու է ժամանել Կիպրոսից՝ դիտելու Նոա-Ապոել խաղը. Գաբրիելյան. տեսանյութ
Կոմիտասի պողոտայում ավտոմեքենաներ են բախվել. վարորդներից 2-ը հիվանդանոցում են
Գորիսի «Դիտակետ» կոչվող հարթակից քաղաքացի է ընկել
Տվյալներ են ստացվել ՀՀ պետական սահմանի ապօրինի հատման հավանական փորձի վերաբերյալ. ԱԱԾ
Շախմատի աշխարհի նոր չեմպիոնը 18-ամյա Գուկեշ Դոմարաջուն է
Թալանել են Բրյուսովի անվան համալսարանի դասախոսի տունը. խոշոր չափի գումար է հափշտակվել
Հունաստանի դեսպանը պատրաստակամություն է հայտնել ջանքեր գործադրել հարաբերությունների խորացման ուղղությամբ
Հրազդանի տարածաշրջանում ձյուն է. ինչ իրավիճակ է Երևան-Սևան ճանապարհին. տեսանյութ
Թուրքիայի ռազմաօդային ուժերի հրամանատարը Բաքվում է
Հայ-հնդկական հարաբերությունների քաղաքական օրակարգն առանձնանում է դրական դինամիկայով. Հակոբ Արշակյան
Ցեղասպան ռիսկերի վտանգավոր միտումները պետք է ստիպեն գտնել կյանքեր փրկելու արդյունավետ ճանապարհներ. Միրզոյան
ՀՀ-ն վիզաների ազատականացման գործընթացը համարում է որոշ ոլորտների զարգացման ռազմավարական ճանապարհային քարտեզ
Ինչեր են հայտնաբերվել ՔԿՀ-ների խցերում, թաքստոցներում և հանձնուքներում. հաշվետվություն
Հանրապետության մի շարք շրջաններում ձյուն ու անձրև է տեղում
Երևանի խաչմերուկներից մեկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
«Կրթվելը նորաձև է» նախաձեռնության շրջանակում անցկացվող դասընթացների շարքը շարունակվում է. տեսանյութ
Նիկոլ Փաշինյանն ու ԵԽ գլխավոր քարտուղարը տարածաշրջանային կայունությանը վերաբերող հարցեր են քննարկել
Դոլարը թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան դեկտեմբերի 12-ին
© 2024 Հայկական ժամանակ
Website by MATEMAT