Երևան
12 °C
Politico թերթը գրել է, որ Բրյուսելում Հայաստանի դեսպանատունը պաշտոնական բողոք է ներկայացրել մյուս դիվանագիտական առաքելություններին Հայաստանի դեսպանի այն հայտարարությունից հետո, ըստ որոնց՝ ինքը Ադրբեջանի դեսպանից մահվան սպառնալիքներ է ստացել:
Հրապարակման համաձայն՝ միջադեպը տեղի է ունեցել Բրյուսելի հյուրանոցներից մեկում ընդունելության ժամանակ, որը կազմակերպել է Թուրքիայի դեսպանատունն ի պատիվ երկրի ազգային տոնի:
Politico-ի հետ զրույցում Սադիկովը հերքել է միջադեպը՝ ասելով, որ նման մեղադրանքները «ծիծաղելի են»:
Արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը լրագրողների հետ ճեպազրույցում հաստատել է թերթի գրած լուրերը՝ նշելով, որ տեղի ունեցածի մասին հայկական կողմը հայտնել է բելգիական կողմին, Եվրամիությանը։ Այժմ հետաքննություն է ընթանում:
Իրավագետ Արտաշես Խալաթյանը, «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում անդրադառնալով տեղի ունեցածին, կարծիք է հայտնում, որ այս ամենը նախապես ծրագրված սադրանք է եղել: Նրա խոսքով՝ պատահական չէ նաև վայրը, որտեղ տեղի է ունեցել միջադեպը։
Խալաթյանի նկատառմամբ՝ այստեղ մի ածանցյալ դրվագ էլ կա․ Բելգիան Եվրոպական միության մայրաքաղաքն է համարվում, իսկ հայ-թուրքական ու հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հիմնական ջատագովը հենց հավաքական Արևմուտքն է, ուստի կարելի է սա համարել նաև դիվանագիտական սադրանք՝ ուղղված Արևմուտքին, որտեղ երևում են նաև ՌԴ-ի «ականջները»։
«Ադրբեջանը զգում է, որ միջազգային զարգացումները տանում են նրան, որով անխուսափելի են դառնում Հայաստանի հետ Խաղաղության պայմանագրի կնքումը, կամ փակվում են այն հնարավորությունները, որոնք թույլ կտային իրավաչափ առիթ ստեղծել Հայաստանի հետ խաղաղության գործընթացը վիժեցնելու կամ էլ ՀՀ-ի նկատմամբ նոր ագրեսիա ձեռնարկելու համար։ Հետևաբար ադրբեջանական կողմը դիմում է իռացիոնալ քայլերի, փորձում Հայաստանին ուղիղ ներքաշել քաղաքական կոնֆլիկտի մեջ, որի հետևանքով էլ կառաջանա քաղաքական ճգնաժամ․ կփլուզվի խաղաղության հասնելու ճարտարապետությունը»,- ասում է նա։
Վերջինս ընդգծում է՝ Ադրբեջանի դեսպանը ուղղակիորեն հանցագործություն է կատարել Տիգրան Բալայանի նկատմամբ. «Դա կարող է որոշակի հանգամանքների բերումով համարվել հանցագործության նախապատրաստություն կամ հանցագործություն՝ այն առումով, որ դիվանագիտական անձեռնմխելիություն ունեցող անձի կյանքի հանդեպ են հնչել այդ սպառնալիքները: Ուշագրավ է, որ միջադեպը տեղի է ունեցել Թուրքիայի ազգային տոնի ընդունելության ժամանակ, և ես կարծում եմ, որ դա սադրանք է Թուրքիայի նկատմամբ, որը փորձում է ուղղակիորեն տարանջատվել Ադրբեջանից, այդ թվում՝ Արևմուտքի ճնշումների համատեքստում Հայաստանի հետ որոշակի ապաէսկալացման գնալ ու մուտք գործել կառուցողական փուլ։ Սա էլ չի բխում Ադրբեջանի շահերից, ուստի նման քայլը ուղղված է նաև հայ-թուրքական հարաբերություններում նկատվող փոխըմբռնման նշումների չեզոքացմանը»։
Հաշվի առնելով նշված հանգամանքները, ըստ իրավագետի, Ադրբեջանի այս վարքագիծը պետք է ահազանգ լինի ՀՀ իշխանության համար․ Ադրբեջանը գնում է իրավիճակի սրման և որևէ մտադրություն չունի Խաղաղության պայմանագիր կնքելու։ Այդ համատեքստում էլ, նրա խոսքով, մշուշոտ է դառնում սահմանազատման գործընթացի ճակատագիրը, որը քաղաքական լուրջ կոմպոնենտ է պարունակում. «Եթե Ադրբեջանը այս մակարդակով է սկսում կառուցել Հայաստանի հետ իր շփումները, ապա ընթացող բոլոր գործընթացները գտնվում են հարվածի տակ»:
Զրուցակցի նկատառմամբ՝ այս ամենի հետևում իր շահը ունի Ռուսաստանի Դաշնությունը, որը կարող է Ադրբեջանին խրախուսել նման գործելաոճի գնալ։ Գուցե ոչ կոնկրետ գործիքակազմի ընտրության հարցում, բայց ընդհանուր քաղաքական համակարգում ՌԴ-ն հակում է Ադրբեջանին որոշակի նման քայլերով վիժեցնել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը և հայ-թուրքական շփումների գործընթացը, ասում է նա. «ՌԴ շրջանակները փորձելու են Թուրքիային կապել Ադրբեջանի այս սադրանքին, բայց Թուրքիայի շահերից չի բխում Արևմուտքի հանդեպ նման դեմարշ անելը։ Նախ՝ Թուրքիայի իմիջին այդպես հարված կհասցվի, քանի որ միջադեպը եղել է Թուրքիայի տարածքում (այլ երկրներում տվյալ պետությունների դեսպանատան տարածքները համարվում են իրենց սեփականությունը) և չի կարող տեղավորվել Թուրքիայի հետ քաղաքականության ծիրում։ Թուրքական կողմը փորձում է իր առերևույթ կառուցողականությունը»։
Իսկ ինչպե՞ս պետք է այս դեպքում գործի հայկական կողմը: Խալաթյանը կարծում է, որ ոչ միայն Եվրամիությանն ու Բելգիային այդ մասին հայտագիր ներկայացնի, այլ նաև հստակ ու հասցեական գնահատական տա։ Նրա խոսքով՝ պետք է շեշտել, որ Ադրբեջանի գործողությունները սադրանք են հայ-թուրքական հարաբերությունները վիժեցնելու համար․ «Դա ակնարկ կլինի նաև, որ Թուրքիան հասցեական հայտարարություն անի, կամ ներքին խողովակներով Ադրբեջանի հետ կոմունիկացվի նման գործելաոճի անընդունելի լինելու մասին։ Ճիշտ է, շատ մանրամասներ դեպքի հետ կապված չգիտենք, բայց Թուրքիան կհամագործակցի պատկան մարմինների հետ, առերևույթ ցույց կտա այդ ջանասիրությունը իրեն գործընթացից տարանջատելու համար»։
Բացի ՀՀ ԱԳՆ հայտարարությունից, այստեղ պետք է լինի նաև ԵՄ քաղաքական հստակ մեսսիջը, ընդգծում է զրուցակիցը։ Քանի որ դիվանագիտական անձինք անձեռնմխելի են, նրանց նկատմամբ քրեական հետապնդում չի հարուցվում, վատագույն դեպքում ԵՄ-ն կարող է Ադրբեջանի տվյալ դեսպանին արտաքսել․ «Բայց չեմ կարծում, որ հարցը նման բանի կհասնի։ Կլինեն դատապարտող հայտարարություններ։ Մեր արտաքին գործերի գերատեսչության գործելաոճը հասկանալի է. ցուցաբերում ենք միակողմանի խաղաղասիրական կեցվածք, որ թույլ չտանք Ադրբեջանին որևէ կերպ խուսափել բանակցություններից, սակայն կան կարմիր գծեր, և մեր լռությունը կարող է թողտվություն ընկալվել»։
Մերի Խաչատրյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումԱղազարյանին դուրս ենք շպրտել ՔՊ-ից. առաջարկում և պնդում ենք, որ նա և Ասլանյանը վայր դնեն մանդատները. Ռուբինյան
Ինչ են քննարկել Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչները սահմանին. Ռուբինյանն ասաց՝ հանդիպումը գաղտնի չի եղել
Փրկարարներն անցել են ուժեղացված ծառայության. առաջին օգնության ժամանակավոր հենակետեր են ծավալվել
«Օպել»-ը բնակելի թաղամասի մոտ բախվել է երկաթե ցանկապատին. վիրավորներից մեկի կյանքը փրկել չի հաջողվել
«Նիսսան»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, շրջվել, ընկել է փոսը
Կրկին ինքնաքննադատության օր էր. տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ
Հայաստան-Հնդկաստան-Իրան եռակողմ խորհրդակցություններում ներկայացվել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը
Time ամսագիրը Թրամփին ճանաչել է «Տարվա մարդ»
Ամեն ինչ արվում է, որ պետություն չլինի. ովքեր և ինչպես են ուզում ՀՀ-ն գուբերնիայի կարգավիճակում տեսնել
Խաչատուրյանն ու Լատվիայի նախկին նախագահը տարածաշրջանային և գլոբալ իրադրության վերաբերյալ մտքեր են փոխանակել
Զավեշտալի և մանիպուլացնող. ՆԳՆ խոսնակն անդրադարձել է լրատվամիջոցներից մեկի հրապարակմանը
Վանաձոր-Ստեփանավան ճանապարհի վթարի հետևանքով 8 տուժած է տեղափոխվել բժշկական կենտրոն
Մկրտչյանը Լոնդոնում հանդիպել է ՄԹ խորհրդարանի անդամ Ջեսիկա Մորդենի հետ. ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել
Պետք է կտրվենք այն թեզից, որ մեզ ներարկել են, թե Թուրքիան մեր թշնամին է, ռուսը՝ փրկիչը. Առաքելյան. տեսանյութ
Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում. ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին
ՎՏԲ-ն և Տրետյակովյան պատկերասրահը 1000 բացիկ են ուղարկում աշխարհի առաջատար թանգարաններին և ԶԼՄ-ներին
Մերկասառույցի պատճառով 3 մարդատար և մեկ բեռնատար են բախվել․ ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի
Շիրակի մարզպետի տեղակալն ազատվել է պաշտոնից
Մհեր Գրիգորյանը մասնակցել է ԱՊՀ պետությունների կառավարությունների ղեկավարների նիստին
ԵՄ դիտորդական առաքելությունը նշել է 4000-րդ պարեկությունը
Վանաձոր-Ստեփանավան ճանապարհին 3 մեքենա է բախվել. կան տուժածներ
Պապիկյանն ու Դըկոտինյին քննարկել են պաշտպանության բնագավառում ՀՀ-Ֆրանսիա համագործակցության առաջիկա անելիքները
Բարով եք եկել Հայաստան. 1000 երկրպագու է ժամանել Կիպրոսից՝ դիտելու Նոա-Ապոել խաղը. Գաբրիելյան. տեսանյութ
Կոմիտասի պողոտայում ավտոմեքենաներ են բախվել. վարորդներից 2-ը հիվանդանոցում են
Գորիսի «Դիտակետ» կոչվող հարթակից քաղաքացի է ընկել
Տվյալներ են ստացվել ՀՀ պետական սահմանի ապօրինի հատման հավանական փորձի վերաբերյալ. ԱԱԾ
Շախմատի աշխարհի նոր չեմպիոնը 18-ամյա Գուկեշ Դոմարաջուն է
Թալանել են Բրյուսովի անվան համալսարանի դասախոսի տունը. խոշոր չափի գումար է հափշտակվել
Հունաստանի դեսպանը պատրաստակամություն է հայտնել ջանքեր գործադրել հարաբերությունների խորացման ուղղությամբ
Հրազդանի տարածաշրջանում ձյուն է. ինչ իրավիճակ է Երևան-Սևան ճանապարհին. տեսանյութ
Թուրքիայի ռազմաօդային ուժերի հրամանատարը Բաքվում է
Հայ-հնդկական հարաբերությունների քաղաքական օրակարգն առանձնանում է դրական դինամիկայով. Հակոբ Արշակյան
Ցեղասպան ռիսկերի վտանգավոր միտումները պետք է ստիպեն գտնել կյանքեր փրկելու արդյունավետ ճանապարհներ. Միրզոյան
ՀՀ-ն վիզաների ազատականացման գործընթացը համարում է որոշ ոլորտների զարգացման ռազմավարական ճանապարհային քարտեզ
Ինչեր են հայտնաբերվել ՔԿՀ-ների խցերում, թաքստոցներում և հանձնուքներում. հաշվետվություն
Հանրապետության մի շարք շրջաններում ձյուն ու անձրև է տեղում
Երևանի խաչմերուկներից մեկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
«Կրթվելը նորաձև է» նախաձեռնության շրջանակում անցկացվող դասընթացների շարքը շարունակվում է. տեսանյութ
Նիկոլ Փաշինյանն ու ԵԽ գլխավոր քարտուղարը տարածաշրջանային կայունությանը վերաբերող հարցեր են քննարկել
Դոլարը թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան դեկտեմբերի 12-ին
© 2024 Հայկական ժամանակ
Website by MATEMAT