Երևան
12 °C
Սյունիքում՝ «Ջաղաց» հանգստի կենտրոնում, ծեծկռտուքի և երեք անձի դանակահարության վարույթով երկու կին մեղադրյալների մասով նյութերն ուղարկվել են դատարան:
«2024թ. հուլիսի 18-ին՝ ժամը 22:25-ին, ահազանգ էր ստացվել Կապան քաղաքի «Ջաղաց» հանգստի կենտրոնում երեք անձի դանակահարելու վերաբերյալ, ովքեր տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխել էին «Կապանի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերություն:
Ձեռնարկված անհետաձգելի գործողությունների արդյունքում պարզվել էին տուժողների՝ մարմնական վնասվածքներ ստանալու էական մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ տուժողների, վերջիններիս մարմնական վնասվածքներ ստացած անձանց ինքնությունը, ինչպես նաև՝ շարժառիթը:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում 2024թ․ հուլիսի 18-ին ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի (Առողջությանը ծանր վնաս պատճառելը), 167-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի (Առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը), 171-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի (2 դրվագ) (Առողջությանը թեթեւ վնաս պատճառելը) և 297-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (Խուլիգանությունը) նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում պարզվել է, որ միջադեպին մասնակից են եղել Կապան քաղաքի հինգ բնակիչներ, որոնցից երկուսը՝ կանայք:
Իրականացված քննչական, դատավարական այլ գործողությունների, ինչպես նաև օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 2024թ. հուլիսի 17-ին Կապան քաղաքի «Ջաղաց» հանգստի կենտրոնում Կապան քաղաքի բնակչուհի Ա.Բ.-ն, գտնվելով ոչ սթափ վիճակում, հասարակության նկատմամբ անհարգալից և բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելով և համակեցության կանոնների ցուցադրաբար անտեսմամբ խախտելով մարդկանց անդորրը, բարձրաձայն անհասցե սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել, որոնք լսելի են եղել հարևան տաղավարում: Այդ կապակցությամբ հարևան տաղավարում կազմակերպված միջոցառման մասնակիցներից մեկը մոտեցել և դիտողություն է արել՝ միաժամանակ խնդրելով չխանգարել իրենց միջոցառումը: Որոշ ժամանակ անց Ա.Բ.-ն, անտեսելով չհայհոյելու և միջոցառումը չխանգարելու վերաբերյալ արված հորդորը, շարունակել է բարձրաձայն հայհոյել, ինչի համար վերջինիս կողմից կրկին կատարված դիտողության կապակցությամբ երկու տաղավարների միջոցառումների մասնակիցների միջև առաջացել է քաշքշուկ:
Քաշքշուկը հանդարտվելուց որոշ ժամանակ անց Ա.Բ.-ն գնացել է հարևան տաղավար և պարզաբանումներ պահանջել, որտեղից վերջինիս դուրս են հրավիրել։ Սակայն կինը չի ենթարկվել պահանջին, կրկին հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանքներ և փորձել հարվածել 74-ամյա տղամարդուն, ինչի պատճառով երկու տաղավարների միջոցառումների մասնակիցների միջև տեղի է ունեցել ծեծկռտուք։ Դրա ընթացքում Ա.Բ.-ի ընկերուհին՝ Գ.Ս.-ն, խուլիգանական դրդումներով, իր առավելությունն ընդգծելու մոլուցքով տարված, դանակով հարվածել է Քաջարան քաղաքի 35-ամյա բնակչին՝ նրա առողջությանը պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս, այնուհետև, շարունակելով իր հանցավոր գործունեությունը, նույն դանակի գործադրմամբ, խուլիգանական դրդումներով, դիտավորությամբ հարվածել է նաև Քաջարան քաղաքի մեկ այլ՝ 46-ամյա բնակչին՝ վերջինիս առողջությանը պատճառելով թեթև վնաս:
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Ա.Բ.-ին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով, Գ.Ս.-ին՝ 166-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 10-րդ կետերով: Դատարանը Գ.Ս.-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառել այլընտրանքային խափանման միջոց տնային կալանք և բացակայելու արգելք, իսկ Ա.Բ.-ին մեղադրանք է ներկայացվել՝ 297-րդ հոդվածի 1-ին մասով: Վերջիններիս մասով նախաքննությունն ավարտվել է, և վարույթը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:
Ա.Բ.-ի և Գ.Ս.-ի հետ միջադեպին մասնակից մյուս երեք անձանց մասն առանձնացվել է առանձին վարույթում, որով նախաքննությունը շարունակվում է»,- ասված է ՔԿ հաղորդագրության մեջ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումԱղազարյանին դուրս ենք շպրտել ՔՊ-ից. առաջարկում և պնդում ենք, որ նա և Ասլանյանը վայր դնեն մանդատները. Ռուբինյան
Ինչ են քննարկել Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչները սահմանին. Ռուբինյանն ասաց՝ հանդիպումը գաղտնի չի եղել
Փրկարարներն անցել են ուժեղացված ծառայության. առաջին օգնության ժամանակավոր հենակետեր են ծավալվել
«Օպել»-ը բնակելի թաղամասի մոտ բախվել է երկաթե ցանկապատին. վիրավորներից մեկի կյանքը փրկել չի հաջողվել
«Նիսսան»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, շրջվել, ընկել է փոսը
Կրկին ինքնաքննադատության օր էր. տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ
Հայաստան-Հնդկաստան-Իրան եռակողմ խորհրդակցություններում ներկայացվել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը
Time ամսագիրը Թրամփին ճանաչել է «Տարվա մարդ»
Ամեն ինչ արվում է, որ պետություն չլինի. ովքեր և ինչպես են ուզում ՀՀ-ն գուբերնիայի կարգավիճակում տեսնել
Խաչատուրյանն ու Լատվիայի նախկին նախագահը տարածաշրջանային և գլոբալ իրադրության վերաբերյալ մտքեր են փոխանակել
Զավեշտալի և մանիպուլացնող. ՆԳՆ խոսնակն անդրադարձել է լրատվամիջոցներից մեկի հրապարակմանը
Վանաձոր-Ստեփանավան ճանապարհի վթարի հետևանքով 8 տուժած է տեղափոխվել բժշկական կենտրոն
Մկրտչյանը Լոնդոնում հանդիպել է ՄԹ խորհրդարանի անդամ Ջեսիկա Մորդենի հետ. ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել
Պետք է կտրվենք այն թեզից, որ մեզ ներարկել են, թե Թուրքիան մեր թշնամին է, ռուսը՝ փրկիչը. Առաքելյան. տեսանյութ
Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում. ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին
ՎՏԲ-ն և Տրետյակովյան պատկերասրահը 1000 բացիկ են ուղարկում աշխարհի առաջատար թանգարաններին և ԶԼՄ-ներին
Մերկասառույցի պատճառով 3 մարդատար և մեկ բեռնատար են բախվել․ ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի
Շիրակի մարզպետի տեղակալն ազատվել է պաշտոնից
Մհեր Գրիգորյանը մասնակցել է ԱՊՀ պետությունների կառավարությունների ղեկավարների նիստին
ԵՄ դիտորդական առաքելությունը նշել է 4000-րդ պարեկությունը
Վանաձոր-Ստեփանավան ճանապարհին 3 մեքենա է բախվել. կան տուժածներ
Պապիկյանն ու Դըկոտինյին քննարկել են պաշտպանության բնագավառում ՀՀ-Ֆրանսիա համագործակցության առաջիկա անելիքները
Բարով եք եկել Հայաստան. 1000 երկրպագու է ժամանել Կիպրոսից՝ դիտելու Նոա-Ապոել խաղը. Գաբրիելյան. տեսանյութ
Կոմիտասի պողոտայում ավտոմեքենաներ են բախվել. վարորդներից 2-ը հիվանդանոցում են
Գորիսի «Դիտակետ» կոչվող հարթակից քաղաքացի է ընկել
Տվյալներ են ստացվել ՀՀ պետական սահմանի ապօրինի հատման հավանական փորձի վերաբերյալ. ԱԱԾ
Շախմատի աշխարհի նոր չեմպիոնը 18-ամյա Գուկեշ Դոմարաջուն է
Թալանել են Բրյուսովի անվան համալսարանի դասախոսի տունը. խոշոր չափի գումար է հափշտակվել
Հունաստանի դեսպանը պատրաստակամություն է հայտնել ջանքեր գործադրել հարաբերությունների խորացման ուղղությամբ
Հրազդանի տարածաշրջանում ձյուն է. ինչ իրավիճակ է Երևան-Սևան ճանապարհին. տեսանյութ
Թուրքիայի ռազմաօդային ուժերի հրամանատարը Բաքվում է
Հայ-հնդկական հարաբերությունների քաղաքական օրակարգն առանձնանում է դրական դինամիկայով. Հակոբ Արշակյան
Ցեղասպան ռիսկերի վտանգավոր միտումները պետք է ստիպեն գտնել կյանքեր փրկելու արդյունավետ ճանապարհներ. Միրզոյան
ՀՀ-ն վիզաների ազատականացման գործընթացը համարում է որոշ ոլորտների զարգացման ռազմավարական ճանապարհային քարտեզ
Ինչեր են հայտնաբերվել ՔԿՀ-ների խցերում, թաքստոցներում և հանձնուքներում. հաշվետվություն
Հանրապետության մի շարք շրջաններում ձյուն ու անձրև է տեղում
Երևանի խաչմերուկներից մեկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
«Կրթվելը նորաձև է» նախաձեռնության շրջանակում անցկացվող դասընթացների շարքը շարունակվում է. տեսանյութ
Նիկոլ Փաշինյանն ու ԵԽ գլխավոր քարտուղարը տարածաշրջանային կայունությանը վերաբերող հարցեր են քննարկել
Դոլարը թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան դեկտեմբերի 12-ին
© 2024 Հայկական ժամանակ
Website by MATEMAT