Եվրախորհրդարանի շուրջ 5 տասնյակ պատգամավոր Ադրբեջանին կոչ է արել COP29-ին ընդառաջ ազատել բոլոր հայ գերիներին

05/11/2024 schedule11:29

Բաքվում կայանալիք COP29-ին ընդառաջ Եվրախորհրդարանի բոլոր խմբակցություններից ավելի քան հինգ տասնյակ պատգամավոր հանդես է եկել համատեղ հայտարարությամբ՝ ընդգծելով, որ COP29-ը ոչ միայն կլիմայի վերաբերյալ ազդեցիկ և նշանակալի համաժողով է, այլև ներառում է հավատարմություն արդարության և մարդկային արժանապատվության սկզբունքներին:   

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Եվրոպական խորհրդարանի 52 պատգամավոր, հղում անելով 2021 թվականի մայիսից ի վեր ընդունված Եվրախորհրդարանի համապատասխան բանաձևերին և զեկույցներին, Ադրբեջանի կառավարությանը կոչ է արել անհապաղ և անվերապահորեն ազատ արձակել Բաքվում պահվող բոլոր հայ ռազմագերիներին, պատանդներին և գերիներին, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի նախկին ռազմաքաղաքական ղեկավարությանը։ 

Եվրախորհրդարանականներն ադրբեջանական իշխանություններին կոչ են արել զերծ մնալ հայկական մշակութային և կրոնական ժառանգությունը, այդ թվում՝ վանքերը, խաչքարերը աղվանականացնելուց, պատմության վերաշարադրումից։ ԵԽ պատգամավորները կոչ են արել ապահովել հայկական մշակութային ժառանգության անձեռնմխելիությունը։ 

Հաշվի առնելով պաշտոնական Բաքվի ծավալապաշտական հայտարարությունները՝ Եվրոպական խորհրդարանի պատգամավորները կոչ են արել ձեռնպահ մնալ Հայաստանի Հանրապետության դեմ սպառնալիքներից և ցանկացած ագրեսիայից, ինչպես նաև դուրս բերել ադրբեջանական զինուժը Հայաստանի Հանրապետության օկուպացված տարածքներից։  

Պատգամավորները դիմել են նաև ԵՄ գործադիր մարմիններին՝ ԵՄ խորհրդին, Եվրոպական Հանձնաժողովին, ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցչին և կոչ արել ականջալուր լինել Եվրախորհրդարանի ընդունած բանաձևերին և գործել դրանց ոգուն համահունչ։ 

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը վերջին ամիսներին իրազեկվածության բարձրացման ուղղությամբ աշխատանքներ էր տարել Եվրոպական խորհրդարանում։ Այս հայտարարությունն ու նմանատիպ այլ նախաձեռնությունները շարունակական աշխատանքի արդյունքն են։ 

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
856 դիտում

Գևորգ Պապոյանն այցելել է «Լիկվոր» դեղագործական ընկերություն, ծանոթացել արտադրական գործընթացներին

Մեծ պատիվ էր Հայաստանը ներկայացնել ԳԱՎԻ-ի գագաթնաժողովին. Անահիտ Ավանեսյան

Մեքենաներ են բախվել. «Մերսեդես»-ի վարորդը տեղափոխվել է բժշկական կենտրոն

Հորդանանը հայտարարել է Սիրիայի հետ սահմանը փակելու մասին

Հատուկ օպերացիա Երևանում. բերման են ենթարկվել քրեական պատմություններով հայտնի Արտյոմ Կանևսկոն և ուղեկցողները

Քննարկվել են երկկողմ համագործակցության արդյունքները․ ՆԳ նախարարն ընդունել է Շվեդիայի դեսպանին

Դավիթ Խուդաթյանը հետևել է Տավուշում իրականացվող շինաշխատանքներին, եղել Ոսկեպարում, Աճարկուտում, Կիրանցում

Ստուգայցեր Սյունիքում. ձմռանն ընդառաջ հատուկ ուշադրություն է դարձվել փրկարար ծառայության պատրաստվածությանը

«Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները ընտրություններին դառնալու են մրցակից, պայքարեն իրար դեմ. Խալաթյան

Կապեր մաֆիայի հետ. իտալացի միանձնուհին ձերբակալվել է

Կառուցվող էլիտար բարձրահարկ շենքի հորանում օտարերկրացու դի է հայտնաբերվել

Աշխարհի լողի առաջնությանը Հայաստանը երկու մասնակից կունենա

Ահաբեկիչները վերահսկողության տակ են վերցրել Դեր Զորը. տեսանյութ

Թուրք փաշաներից հետո հայրենազրկման 2-րդ փուլը եղել է Քոչարյանի և Սարգսյանի կառավարման տարիներին. Առաքելյան

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին

Դպրոցները տարին ամփոփում են մշակութային երկխոսությամբ

Հյուրընկալել էի ՀՀ-ում Չեխիայի դեսպանին. Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել

Շիրակի մարզպետը հետևել է Գյումրու գլխավոր տոնածառի տեղադրմանը, շրջել քաղաքի կենտրոնական հատվածում

ԵԽ Նախարարների կոմիտեն Ադրբեջանից պահանջել է կատարել Գուրգեն Մարգարյանի գործով ՄԻԵԴ-ի վճիռը

Ադրբեջանի ԱԳ փոխնախարարն ամերիկացի պաշտոնյաների հետ հանդիպմանը «դժգոհել» է Հայաստանից

Սովետաշենի զորամասում զինվորի մահվան մասին լուրը սուտ է. ՊՆ

Մոտ 6 ժամ քննարկում էինք տգիտությանն իր բոլոր դրսևորումներով ձեռնոց նետելու մասին. Աննա Հակոբյան. լուսանկարներ

Նախատոնական և տոնական օրերին հրավառությունների կարգին վերաբերող հարցեր են քննարկվել. հանձնարարականներ են տրվել

Քննարկում էինք հարցը՝ Կրթությունը դարձնել հանրային-հասարակական կյանքի թիվ մեկ թրենդը. Աննա Հակոբյան. տեսանյութ

Լուկաշենկոն Վլադիմիր Պուտինից «Օրեշնիկ» է խնդրել

ԼՂ-ից բռնի տեղահանվածներից 270 ընտանիքի արդեն հավաստագիր է տրվել. ինչպես դառնալ բնակապահովման ծրագրի շահառու

Կարծես ամեն ինչ պատրաստ է. վարչապետը հայտնել է՝ երբ կվառվեն գլխավոր տոնածառի լույսերը. տեսանյութ

Կարեն Զալյանը որոնվում է որպես անհետ կորած

Ձախողված ընդդիմությունը հիշեցնում է հայտնի անեկդոտը. Չախոյան

ԵԱՀԿ նոր գլխավոր քարտուղար է դարձել Թուրքիայի նախկին արտգործնախարար Ֆերիդուն Սինիրլիօղլուն

Սեղմ ժամկետում խաղաղության պայմանագրի ստորագրումը կարևոր է. Արարատ Միրզոյանը՝ Սլովակիայի ԱԳ նախարարին

Ռուբեն Ռուբինյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Բոսնիա և Հերցեգովինա. ինչ է քննարկվել

Գյումրիում պատշգամբ է փլուզվել. կա տուժած

Վլադիմիր Պուտինը մեկնել է Մինսկ. Լուկաշենկոն նրան օդանավակայանում չի դիմավորել. տեսանյութ

ԿԽՄԿ ներկայացուցիչները տեսակցել են Բաքվում անազատության մեջ պահվող հայերին

Թափառող շան վրա կրակողը ներկայացել է ոստիկանություն. տեսանյութ

Արարատ Միրզոյանը և Պոլ Ռիչարդ Գալագերն անդրադարձել են Հարավային Կովկասում խաղաղության հաստատման ջանքերին

Անկում տարադրամի շուկայում. ինչ փոփոխություններ են արձանագրվել դեկտեմբերի 6-ին

Մոսկվայում երրորդ տարին անընդմեջ Ամանորին հրավառություն չի լինի

Հանրային տրանսպորտում ուղևորները կարող են վճարել 3 տարբերակով, ինչ է առաջարկվելու հունվարի 1-ից. տեսանյութ