Երևան
12 °C
Նոյեմբերի 5-ին ԱՄՆ-ում կկայանան 60-րդ նախագահական ընտրությունները։ Նախագահի պաշտոնի համար պայքարն այս անգամ էլ ընթանում է այնպես, ինչպես եղել է պատմականորեն տասնամյակներ շարունակ, երբ ավանդաբար միմյանց հետ մրցում են 2 խոշորագույն՝ Դեմոկրատական և Հանրապետական կուսակցությունների ներկայացուցիչները:
Երկրում 4 տարի ժամկետով ընտրելու են 47-րդ նախագահին:
ԱՄՆ-ում նախընտրական եռուզեռը սովորաբար թեժ ընթացք է ունենում. այդպես էր նաև այս անգամ: Սկանդալային հայտարարություններով, վիրավորանքներով ու «խայթոցներով», փոխադարձ մեղադրանքներով ու աղմուկ-աղաղակով, միմյանց «մտավոր հետամնաց»-ից մինչև «մի կույտ աղբ» անվանելով թեկնածուները հասան մինչև եզրափակիչ: Պայքարի մեջ են, ինչպես հայտնի է, երկրի գործող փոխնախագահ Քամալա Հարրիսը և նախկին նախագահ Դոնալդ Թրամփը:
Նախընտրական կրքեր
Նախագահական ընտրություններն ԱՄՆ-ում մշտապես անցկացվում են նոյեմբերի առաջին երկուշաբթիին հաջորդող երեքշաբթի օրը։
Ներկայիս նախագահական մրցավազքում ոչ միայն երկրի երկու խոշոր քաղաքական կուսակցություններն են հավակնում նախագահի պաշտոնին, այլև մի քանի անկախ թեկնածուներ, և նրանցից առնվազն մեկը՝ Ռոբերտ Քենեդի կրտսերը, նրանց թվում ամենահայտնիներից է: Ու, չնայած սրան էլ, նախագահական մրցավազքը երկու հիմնական կուսակցական թեկնածուների միջև է:
Հանրապետական Դոնալդ Թրամփը, ինչպես հայտնի է, արդեն հաղթել է 2016 թվականին և պաշտոնավարել մինչև 2020-ը: Եթե նա հիմա հաղթի, դա կլինի նրա երկրորդ և վերջին ժամկետը Սպիտակ տանը. ամերիկյան Սահմանադրությունը թույլ չի տալիս երրորդ անգամ առաջադրվել։
Դեմոկրատ Քամալա Հարրիսի համար ընթացիկ արշավն առաջինն է 4 տարի հետո այն օրից, երբ վերջինս հայտարարեց նախագահական հավակնությունների մասին, սակայն ցածր վարկանիշի պատճառով լքեց մրցավազքը՝ աջակցելով Ջո Բայդենին, իսկ նրա հաղթանակից հետո ստանձնեց փոխնախագահի պաշտոնը։
Պետության ներկայիս ղեկավար Բայդենն այս ընտրություններում էլ էր առաջադրել իր թեկնածությունը, և Հարրիսը կրկին պետք է մնար նրա ստվերում։ Այնուամենայնիվ, ամռանը Բայդենի շրջապատը նրան հետ պահեց քարոզարշավին մասնակցելուց: Փոխնախագահն ակնհայտ և միակ փոխարինողն էր։
Ինչպես բոլոր ընտրություններում, այս անգամ էլ կանխատեսումները միանշանակ չեն:
Երկրում կա 7 «լողացող» նահանգ, այսինքն՝ դրանք նահանգներն են, որտեղ երկու կողմերից ոչ մեկն ակնհայտ առավելություն չունի, ուստի քվեարկության արդյունքներն էլ անկանխատեսելի են։ Դրանք են՝ Արիզոնան, Վիսկոնսինը, Ջորջիան, Միչիգանը, Նևադան, Փենսիլվանիան և Հյուսիսային Կարոլինան:
Խիստ մրցակցային պայքարում այս նահանգներից ցանկացածում ընդամենը մի քանի ձայնն էլ կարող է որոշել համապետական ընտրությունների արդյունքը: Հենց այս նահանգներում են Հարրիսն ու Թրամփը կենտրոնացրել իրենց քարոզարշավի գրեթե բոլոր ջանքերը։
Ինչ է սպասվում
Դիտորդները 2024 թվականի նախագահական մրցավազքը գնահատում են ավելի կատաղի, քան 2020 թվականի նախընտրական քարոզարշավը։
Նոյեմբերի 5-ին ընտրողները ոչ միայն կորոշեն, թե ով է ղեկավարելու Սպիտակ տունն առաջիկա տարիներին, այլև կթարմացնեն Կոնգրեսի կազմը։
Խոսքը Սենատի 34 տեղի (ընդհանուր առմամբ դրանք 100-ն են) և Ներկայացուցիչների պալատի բոլոր 435 տեղերի մասին է։
Ներկայացուցիչների պալատի անդամներն ընտրվում են 2 տարի ժամկետով։ Ներկայումս այն ունի Հանրապետական մեծամասնություն, և դեմոկրատները հույս ունեն փոխել դա: Սենատում, որտեղ դեմոկրատները փոքր մեծամասնություն ունեն, ընթանում է պայքար 100 տեղից 34-ի համար: Հանրապետականները պայքարում են Սենատի նկատմամբ վերահսկողությունը վերականգնելու համար:
Սենատորներն ընտրվում են 6 տարով։
ԱՄՆ ընտրությունների ընթացքն ու կազմակերպչական հատվածը յուրատիպ է ու շատերի համար փոքր-ինչ անհասկանալի:
Բանն այն է, որ նախագահական ընտրությունների ելքը որոշվում է ոչ թե համազգային ձայների հաշվարկով, այլ Ընտրողների կոլեգիայի միջոցով, որը ընտրությունները վերածում է քվեարկության երկրի 50 նահանգների շրջանում։ 48 նահանգ իրենց բոլոր ընտրական ձայները շնորհում են մեկ հաղթողի, իսկ Նեբրասկայում և Մենում ձայները տրվում են՝ հիմնվելով ինչպես նահանգների, այնպես էլ Կոնգրեսի շրջանների ձայների վրա:
ԱՄՆ նախագահական ընտրությունների գործընթացը բաղկացած է փրայմերիզներից և կոկուսներից, ազգային կոնվենցիաներից, նախընտրական քարոզարշավից և Ընտրական քոլեջի քվեարկության փուլերից:
Յուրաքանչյուր նահանգ ունի ընտրողների որոշակի քանակ. այն հաշվարկվում է՝ գումարվելով Ներկայացուցիչների պալատի տեղերի քանակը, որը կախված է բնակչությունից և սենատորների թվից:
Օրինակ՝ Վերմոնտն ունի 3 ընտրական ձայն, իսկ բնակեցված Կալիֆոռնիան՝ 54։
Թեկնածուն պետք է հավաքի մեծամասնություն, այսինքն՝ առնվազն 270 ընտրական ձայն 538-ից (սա նրանց ընդհանուր թիվն է): Դա հնարավոր է, եթե անգամ կորսվել է համապետական ձայնը։ Հենց այդպես եղավ 2016 թվականին, երբ նախագահ ընտրվեց Դոնալդ Թրամփը։
Եթե բոլոր նահանգները (բացառությամբ այն նահանգների, որտեղ դեռևս անհայտ է նախընտրական պայքարի արդյունքը) քվեարկեն այնպես, ինչպես սպասվում էր, դա Հարրիսին կտա 226 ընտրողի ձայն, իսկ Թրամփին՝ 219: Դեռևս հայտնի չէ, թե ինչպես կբաշխվեն մնացած 93 ձայները:
Չմոռանանք նաև, որ 7 «լողացող նահանգների» բնակիչները կարող են փոխել իրավիճակը ցանկացած ուղղությամբ:
Դիտորդներին սովորաբար ԱՄՆ-ի ընտրություններում նշանակում են քաղաքական կուսակցությունները՝ վերահսկելու ձայների հաշվարկը, որը ակնկալվում է, որ այս տարի հատկապես վիճելի կլինի, քանի որ Թրամփը հրաժարվել է միանշանակ ընդունել քվեարկության արդյունքները:
Ընտրատեղամասերի շատ աշխատակիցներ արդեն հայտնել են Agence France Presse-ին նոյեմբերի 5-ին կայանալիք քվեարկությունից առաջ իրենց նկատմամբ ճնշումների և սպառնալիքների մասին։
Ֆլորիդայի համալսարանի ընտրական գործընթացների լաբորատորիայի տվյալների համաձայն՝ նոյեմբերի 5-ին ԱՄՆ-ում կայանալիք նախագահական ընտրություններում նախնական քվեարկությանը մասնակցել է ավելի քան 78 միլիոն մարդ: Նահանգների մեծ մասը թույլ է տալիս քվեարկել անձամբ կամ փոստով:
Ամերիկացիների թիվը, ովքեր քվեարկելու իրավունք ունեն 2024 թվականին, ըստ Bipartisan Policy Center-ի, 244 միլիոն է։
Նրանցից քանիսն իրականում կմասնակցեն քվեարկությանը, իհարկե, մնում է անհայտ:
Այնուամենայնիվ, Pew Research Center-ը նշում է, որ մասնակցությունը 2018 և 2022 թվականների փրայմերիզներին, ինչպես նաև 2020 թվականի նախագահական ընտրություններում ամենաբարձրն է եղել վերջին տասնամյակների ընթացքում:
Հետընտրական խառնաշփոթ
Նախագահի պաշտոնի համար պայքարը, ի դեպ, չի կարող ավարտվել քվեաթերթիկների հաշվարկից հետո։ Հնարավոր ֆորսմաժորային իրադարձությունները ներառում են դեմոկրատների և հանրապետականների միջև ոչ ոքի, որի դեպքում թեկնածուներից ոչ մեկը չի կարողանա հավաքել բաղձալի 270 ընտրական ձայնը:
Միևնույն ժամանակ, սա քիչ հավանական է, իսկ եթե դա տեղի ունենա, ապա նախագահական ընտրությունների հաղթողը կորոշվի Ներկայացուցիչների պալատում քվեարկությամբ, որտեղ հանրապետականները դեռ մեծամասնություն ունեն: Այնուամենայնիվ, հաշվի են առնվելու ոչ թե առանձին կոնգրեսականների, այլ պետական պատվիրակությունների ձայները. հաղթողը, համապատասխանաբար, կլինի այն քաղաքական գործիչը, որին կաջակցի առնվազն 26 նահանգ։
Բացի այդ, շատ հավանական է, որ Թրամփը պարտության դեպքում կհրաժարվի ընդունել այն և կփորձի պարտադրել ընտրությունների արդյունքների վերահաշվարկ կամ չճանաչում։ Politico-ն կանխատեսել է, որ նա կարող է ճնշում գործադրել նահանգային և շրջանային պաշտոնյաների վրա, որպեսզի դեմ լինեն ձայների հավաստագրմանը կամ փորձեն պարտադրել այլընտրանքային ընտրողների նշանակումը, որոնք կխաթարեն ձայների հավաստագրման գործընթացը:
Հոկտեմբերի 27-ին Նյու Յորքում նախընտրական հանրահավաքի ժամանակ Թրամփը ակնարկել է, թե պարտության դեպքում գործողությունների ինչ-որ ծրագիր ունի։ «Մենք կարող ենք բավականին հեշտությամբ հաղթել Սենատում, և ես կարծում եմ, որ մեր փոքրիկ գաղտնիքով մենք կարող ենք հաղթել պալատում էլ, այնպես չէ՞»,- ասել է Թրամփը՝ դիմելով Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայք Ջոնսոնին:
Թե ո՞րն է այդ գաղտնիքը, այնքան էլ պարզ չէ, սակայն կարելի է ենթադրել, որ Թրամփը կարող է օգտագործել Հանրապետականների կողմից վերահսկվող Ներկայացուցիչների պալատը՝ ընտրությունների արդյունքների հավաստագրումը խափանելու համար։
Ընտրական գործընթացը Միացյալ Նահանգներում տևում է երկար ժամանակ նույնիսկ նախատեսված ընտրությունների օրվանից հետո: Թեև ամսաթվերն ու ժամային գոտիները նահանգներում տարբեր են, սակայն բոլոր նահանգները պետք է պաշտոնապես հաստատեն ընտրությունների արդյունքները նոյեմբերի 10-ից դեկտեմբերի 11-ն ընկած ժամանակահատվածում:
Սպասվում է, որ մինչև դեկտեմբերի 17-ը յուրաքանչյուր նահանգի ընտրական քոլեջի անդամները կքվեարկեն նախագահի թեկնածուի օգտին և իրենց ձայները կուղարկեն Վաշինգտոն: Քվեները պետք է հասնեն ԱՄՆ Կոնգրես ոչ ուշ, քան դեկտեմբերի 23-ը։ ԱՄՆ Կոնգրեսի անդամները կհանդիպեն հունվարի 6-ին և այբբենական կարգով կկարդան նահանգների ձայները։ Հաշվարկի ավարտից հետո պաշտոնական արդյունքները կհրապարակվեն։
ԱՄՆ նոր նախագահի երդմնակալությունը տեղի կունենա հաջորդ տարի՝ 2025 թվականի հունվարի 20-ին։
Քվեարկության մեկնարկի ժամերը խիստ տարբեր են: Քվեարկությունը փոստով ու հեռավար տարբերակով արդեն մի քանի օր է՝ մեկնարկել է:
Միայն ԱՄՆ-ի մայրցամաքը չորս ժամային գոտի ունի. Ալյասկան և Հավայան կղզիներն ունեն նաև իրենց առանձին ժամային գոտիները:
ԱՄՆ-ում առաջին ընտրատեղամասերը կբացվեն Վերմոնտում տեղական ժամանակով ժամը 5:00-ին (ՀՀ ժամանակով՝ ժամը 13:00-ին): Նյու Յորքում առաջին ընտրողները կկարողանան քվեարկել ժամը 6:00-ին (ՀՀ ժամանակով՝ 14:00), սակայն Արևելյան ափի ընտրատեղամասերի մեծ մասը կբացվի ժամը 7:00-ին (ՀՀ ժամանակով՝ 15:00): Արևմտյան ափի բնակիչները կսկսեն քվեարկել սրանից երեք ժամ անց:
Արևելյան ափի առաջին ընտրատեղամասերը՝ Կենտուկիում և Ինդիանայում, կփակվեն նոյեմբերի 6-ին ՀՀ ժամանակով ժամը 4:00-ին, իսկ Արևմտյան ափի վերջին ընտրատեղամասերը, օրինակ՝ Կալիֆորնիայում, կփակվեն ՀՀ ժամանակով 7:00-ին:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում10 րոպեում սկանավորում է երկրագունդը. շահագործվել է Եվրոպայի ամենաժամանակակից օդերևութաբանական արբանյակը
Մթնոլորտ փոխել այնպես, որ կրթվելը լինի նորաձև. Աննա Հակոբյանը շարունակում է հանդիպումները. լուսանկարներ
2024-ին Երևանում ավելի քան 50 կմ ճանապարհ է նորոգվել. տեսանյութ
Դավիթ Խուդաթյանը Արմավիրի մարզպետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետին
ՔՊ-ն ԱԺ առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել է Արսեն Թորոսյանի թեկնածությունը
Նոր պաշտոնանկություն. վարչապետը որոշում է ստորագրել
Ամբակում Գրիգորյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից
Համաձայնության ենք եկել նախաբանի և Խաղաղության համաձայնագրի նախագծի 17 հոդվածներից 15-ի շուրջ. Միրզոյան
Պուտինը մեզ լավություն է անում՝ ցույց տալով աշխարհին, որ իր դաշնակիցն Ադրբեջանն է. Դալլաքյան. տեսանյութ
Լոնդոնում քննարկվել են հաշմանդամություն ունեցող անձանց համար անկախ կյանքի կենտրոնների ստեղծման հարցերը
ՀՀ-ն ապացուցել է՝ պատրաստակամ է ստորագրել համաձայնագիրը, փակելու թշնամության էջը Հարավային Կովկասում. Միրզոյան
Աննա Հակոբյանը աշխատանքային առօրյայից տեսանյութ է հրապարակել
Երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով. ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին
Արևմուտքը Բաքվից պահանջներ ունի, ՌԴ-ն կոմֆորտ զոնա է, դրա համար Ալիևը փորձում է տեղավորվել այնտեղ. Խաչատրյան
Ադրբեջանն ու Հայաստանը զգալի առաջընթաց են գրանցել խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններում. Բայրամով
Ձեռք է բերվել համագործակցությունն ընդլայնելու պայմանավորվածություն. ՆԳ նախարարն ընդունել է Ֆրանսիայի դեսպանին
Երկրորդ խոշոր քաղաքը՝ Հալեպից հետո. սիրիացի գրոհայինները մտել են Համա
Նորդիկ-բալթյան երկրներն աջակցում են Հայաստան-Ադրբեջան կայուն խաղաղության համաձայնագրի հասնելու ջանքերին
Բիզնեսի կառավարման դասընթացներ՝ «Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտում»-ի շահառուների համար
«Կրթվելը նորաձև է» նախաձեռնությունը կրթարշավի վերածելու առաջարկի հետքերով առաջին հանդիպումն ունեցա. Հակոբյան
Ամերիաբանկը The Banker ամսագրի կողմից ճանաչվել է 2024թ. տարվա բանկը Հայաստանում
«Սաադի» հիմնադրամի պատվիրակության հետ քննարկվել են պարսկերենի ուսուցման զարգացման հնարավորությունները
Վթարի է ենթարկվել Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորը. վերջինս տեղափոխվել է հիվանդանոց
Նախագահը Երախտագիտության մեդալով է պարգևատրել Կանադայի վարչապետի հատուկ բանագնաց Ստեֆան Դիոնին
ՀՀ-ն համաձայնություն տվել է Բլինկենի միջնորդությամբ Միրզոյան-Բայրամով հանդիպմանը, Ադրբեջանն այն մերժել է
Ուկրաինայի արտգործնախարարը Լավրովի ելույթի ժամանակ լքել է ԵԱՀԿ նիստերի դահլիճը. տեսանյութ
Երևանի փողոցներից մեկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
Մեքենաներ են բախվել. «Միցուբիշի»-ն շրջվել է, կա տուժած
Արարատ Միրզոյանը Մալթայում շփումներ է ունեցել Գերմանիայի, Թուրքիայի և այլ երկրների գործընկերների հետ
Փրայմերիզի կազմակերպման համար պետբյուջեից գեթ մեկ դրամ չի ծախսվի. Մանավազյանն ասել է՝ ինչպես այն կֆինանսավորվի
Տարածաշրջանային զարգացումներին և հայ-կանադական հարաբերությունների օրակարգին վերաբերող հարցեր են քննարկվել
Մինչև դեկտեմբերի 11-ը ներառյալ Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս հատվածով տրանսպորտի շարժը սահմանափակումով կիրականացվի
Կոնվերս Բանկի պարտատոմսերի տեղաբաշխումն ավարտված է
Գողթում վնաս է հասցվել գյուղատնտեսական հողերին. Գառնիի համայնքապետը տուգանվել է
ԼՂ-ից բռնի տեղահանվածներից 25 հազարը գրանցված աշխատանք ունի. տեղի է ունեցել ՏԿԵ նախարարին կից խորհրդի նիստը
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան դեկտեմբերի 5-ին
ՔՊ-ում կան մարդիկ, որոնք ևս կասկածվում են արտահոսք կազմակերպելու համար, հետաքննություն կլինի․ ԱԺ նախագահ
Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել Վրաստանի նկատմամբ
Պատրաստ ենք աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացին. ԵԱՀԿ ԳՔ պաշտոնակատար
Հալեպահայերի առաջին խումբը կժամանի Հայաստան. հայտնի է օրը
© 2024 Հայկական ժամանակ
Website by MATEMAT