ՀՀ-ում չկան արտոնյալներ՝ լինեն նախկին, թե ներկա, և օրենքը, արդարադատությունը ճառերում հիշատակվող խոսքեր չեն. Փաշինյան

11/10/2024 schedule21:00

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Քննչական կոմիտեի ձևավորման 10-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր միջոցառմանը, որը տեղի է ունեցել Արամ Խաչատրյան համերգասրահում:

ռ.jpg (783 KB)

Վարչապետը շնորհավորել է ներկաներին՝ Քննչական կոմիտեի ձևավորման 10-րդ տարեդարձի առիթով, շնորհակալություն հայտնել բոլորին այս ընթացքում կատարած աշխատանքի համար: Նիկոլ Փաշինյանն իր խոսքում անդրադարձել է Կառավարության և Ազգային ժողովի կողմից ոլորտում իրականացված բարեփոխումների լայն շրջանակին, ընդգծել քննչական մարմինների կարողությունների մեծացման ուղղությամբ իրականացված աշխատանքը:

ռռ.jpg (821 KB)

Վարչապետի խոսքով, եթե դե յուրե ճիշտ է հնչում, որ դա ներդրում է Քննչական կոմիտեի զարգացման գործում, այնուամենայնիվ, անձամբ իր և Կառավարության տեսակետից դա ներդրում է Հայաստանի Հանրապետությունում արդարություն հաստատելու գործում:

ռռռ.jpg (1.12 MB)

«Այո՛, ես հատկապես օգտագործում եմ «արդարություն հաստատել» տերմինաբանությունը երկու առանցքային պատճառով, որովհետև կարծում եմ, որ արդարությունն ինձ և մեր քաղաքական թիմին՝ իշխանության հասցրած ժողովրդական ոչ բռնի թավշյա հեղափոխության առաջնային պահանջներից մեկն է, և երկրորդը՝ ցավոք, մենք չենք կարող ասել, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն ունեն արդարության զգացում Հայաստանի Հանրապետությունում»,- ասել է Կառավարության ղեկավարը:

Եվս մեկ անգամ ընդգծելով, որ ոլորտում իրականացված բարեփոխումներն ուղղված են Հայաստանում արդարություն հաստատելու գործին, վարչապետը նշել է. «Ես արդեն վեց տարուց ավելի զբաղեցնելով Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնը՝ ասում եմ, որ արդարություն հաստատելու օրակարգն այսօր նույնքան հրատապ է Հայաստանի Հանրապետությունում, որքան հրատապ էր 2018 թվականին կամ 2019 թվականին: Բայց սա չի նշանակում, թե մենք արդարության հաստատման ուղղությամբ ոչինչ չենք արել»: Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ այս բոլոր բարեփոխումների համատեքստում, առաջին հերթին, քայլեր են ձեռնարկվում արդարության և արդարադատության ինստիտուտները կայացնելու գործում:

ռռռռ.jpg (558 KB)

Խոսելով, որ բարեփոխումների առաջին ցիկլն ավարտին է հասցվել նախորդ տարի և այս փուլում քաղաքական անելիքն ավարտված է, Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այժմ եկել է մի փուլ, երբ Կառավարությունը և խորհրդարանական մեծամասնությունը՝ որպես ժողովրդի ներկայացուցիչ, պետք է ստանան արդյունքներ արդարության և արդարադատության, օրինականության, հանցավորության մակարդակի նվազման տեսքով. «Հակառակ դեպքում՝ մենք ժողովրդին չենք ունենա պատասխան, թե ինչու սոցիալական, անվտանգային և բազմաթիվ այլ խնդիրների պատճառով մենք նման որոշումներ ենք կայացրել, առաջնային որոշումներ ենք կայացրել դատաիրավական համակարգի վերաբերյալ»:

Եվս մեկ անգամ շնորհավորելով Քննչական կոմիտեի կազմավորման 10-րդ տարեդարձի առիթով և գնահատանքի խոսքեր հղելով այս ընթացքում կատարված արդյունքների և ձեռքբերումների համար՝ վարչապետը ևս մեկ անգամ ընդգծել է, որ այն պայմանները, որոնք անհրաժեշտ էին, ապահովվել է դատական, դատաիրավական համակարգի, իրավապահ համակարգի համար, որպեսզի լիարժեքորեն ակնկալվի, որ Հայաստանի Հանրապետությունում լինի ուժեղ իրավակարգ, լինի արդարություն և արդարադատություն:

«Ըստ էության, ինստիտուցիոնալ կայացման համար անհրաժեշտ բոլոր նախադրյալներն ու նախապայմանները ստեղծել ենք: Եվ հիմա ասում եմ ոչ միայն Կառավարության, ոչ միայն խորհրդարանական մեծամասնության, այլև ասում եմ Հայաստանի Հանրապետության ժողովրդի անունից, մենք շատ ժամանակ չունենք Հայաստանի Հանրապետության քաղաքացիների շրջանում ներդնելու այն զգացողությունը, որ Հայաստանի Հանրապետությունում կա արդարություն, Հայաստանի Հանրապետությունում կա արդարադատություն, Հայաստանի Հանրապետությունում բոլորը հավասար են օրենքի առաջ, Հայաստանի Հանրապետությունում չկան արտոնյալներ՝ լինեն նախկին, թե ներկա, և Հայաստանի Հանրապետությունում օրենքը, օրինականությունը, իրավակարգը, արդարությունը և արդարադատությունն ընդամենը ճառերում հիշատակվող խոսքեր չեն, այլ դրանք իրականություն են և իրողություն:

Եվ հետևաբար՝ հերթական անգամ շնորհակալություն հայտնելով կատարված աշխատանքի համար, ինչ-որ առումով Քննչական կոմիտեի 10-րդ տարեդարձն ուզում եմ համարել զրոյական կետ. զրոյական կետ ոչ թե այն առումով, որ կատարված աշխատանքը զրոյացվում կամ դեն է նետվում, այլ զրոյական կետ այն առումով, որ այդ զրոյական կետից ամեն հաջորդող կետում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների զգացողությունը, համոզմունքը պիտի ավելի ու ավելի խորանա Հայաստանի Հանրապետությունում արդարության, արդարադատության, օրենքի և օրինականության առկայության առումով»,-ասել է Կառավարության ղեկավարը:

ռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռ.jpg (988 KB)

Ամփոփելով իր խոսքը՝ Վարչապետը ևս մեկ անգամ շնորհավորել է Քննչական կոմիտեի 10-րդ տարեդարձի առիթով, հաջողություններ մաղթել Հայաստանի Հանրապետությունում արդարությունը, արդարադատությունը, օրենքը և օրինականությունն անառարկելի, անքննելի, անքննարկելի և անշրջելի իրողություն դարձնելու ճանապարհին:

ռռռռռռռռռռռ.jpg (593 KB)

Վարչապետ Փաշինյանը Քննչական կոմիտեի ստեղծման 10-րդ տարեդարձի առիթով ՔԿ մի խումբ ներկայացուցիչների պարգևատրել է Վարչապետի հուշամեդալով, շնորհակալագրով և արժեքավոր նվերներով:

Տպել
5843 դիտում

Ոստիկան եմ օրը 24 ժամ, շաբաթը 7 օր, տարին 12 ամիս՝ անկախ նրանից՝ այդ պահին համազգեստով եմ, թե ոչ. կին պարեկ (տեսանյութ)

Իրանը ռազմական պատասխան կտա Իսրայելին. Ազգային անվտանգության խորհուրդը որոշում է ընդունել

Հրդեհի հետևանքով եղևնու և սոճու տնկիներ են ջերմահարվել, այրվել է մոտ 10 հա խոտածածկույթ

Մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել, վնասվել է

Այցելել էինք «Բազումք» տիեզերական հետազոտությունների լաբորատորիա. Հակոբ Արշակյանը տեսանյութ է հրապարակել

Երևանի դպրոցներից մեկում մարտական նռնակներ են հայտնաբերվել և վնասազերծվել

«Voila». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել Աննա Հակոբյանի հետ մեքենայով երթևեկելիս

Պոտենցիալը, որն ունի Հայաստանը բժշկության ոլորտում, պետք է որպես մտավոր կապիտալ արտահանվի բժշկական զբոսաշրջության տեսքով

Հրդեհ է բռնկվել Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու Ախալքալաքիի հատվածում

Կադիրովը չեղարկել է գերիներ չվերցնելու հրամանը. ինչ նամակներ են գրել ուկրաինացիները նրան

Ժնևում քննարկվել են Զարգացման իրավունքի միջազգային կազմակերպության և ՀՀ-ի հետագա համագործակցության հեռանկարները

Հետաքրքիր չէ՝ ով կլինի ԱՄՆ նախագահը, պետք չէ չափազանցնել նրանց նշանակությունը համաշխարհային գործընթացների վրա. Մեդվեդև

Իրանի գերագույն առաջնորդը սպառնացել է ԱՄՆ-ին և Իսրայելին

Երևանի «Շտապբուժօգնություն» ընկերության ծառայության որակն ու ֆինանսական վիճակն էականորեն բարելավվել է. Տիգրան Ավինյան

ԱԺ հանձնաժողովը մասնակցել է ԵՄ խորհրդարանների եվրոպական հարցերով հանձնաժողովների համաժողովին (տեսանյութ)

«Գիր ու ղուշ գցինք», ես դարձա դիսկ ջոկեյ. հույն գյումրեցին՝ Հայաստանի առաջին կին դիջեյը. Լյուդա Բիլբիլիդի

Բախվել են բեռնատարն ու «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենան. կան տուժածներ

ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Սերբիայում տեղի ունեցած փլուզման կապակցությամբ

Պետական քաղաքականությունը նպաստում է ոլորտի զարգացմանը և ընկերությունների կայացմանը. բացվել է «Լույսեր» բնակելի համալիրը

«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչը հեռացվել է պաշտոնից. Էրիկ տեն Հագը հրաժեշտի նամակ է հրապարակել

Օդի ջերմաստիճանը կնվազի. լեռնային գոտիներում ձյուն կտեղա

Վաղինակ Քարամյանը որոնվում է որպես անհետ կորած

Սերբիայի Սուպերլիգայի խաղերը հետաձգվել են Նովի Սադում տեղի ունեցած ողբերգության պատճառով

Ղազախստանին առաջարկվել է դառնալ BRICS-ի գործընկեր

Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ երկրները դատապարտել են Իրանի ռազմական օբյեկտների վրա հարձակումը

Որքան գումար է 1 օրում հավաքագրվել ուղեվարձը միայն 100 դրամանոցի կամ QR կոդի միջոցով վճարելու տարբերակով

Ալեքսանդր Լազարյանը` ծանրամարտի Եվրոպայի Մ20 տարեկանների չեմպիոն

Դոլարը շարունակում է էժանանալ. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան նոյեմբերի 2-ին

Աքորի գյուղի տներից մեկում հրդեհ է բռնկվել

Ամուսինը պատանդ է վերցրել 23-ամյա կնոջը և սպառնացել կտրել կոկորդը

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Արմավիրի մարզի ընդլայնված կազմով նախաձեռնող խմբի նիստ

Վաղուց գործելու ժամանակն է՝ հանուն մեր հայրենիքի շենացման և ուժեղացման. Էդգար Զաքարյան

Սկանդալ «Ну-ка, все вместе»-ի տաղավարում. ինչպես է Լազարևն արձագանքել Արփի Աբգարյանին կողմ չքվեարկած ժյուրիի անդամներին

Հեղեղված ավտոկայանատեղիներում կարող են մահացած մարդիկ լինել. Իսպանիայում զոհերի թիվը հնարավոր է հասնի 500-ի

Լիլիթ Մակունցը մասնակցել է ԱՄՆ Պետքարտուղարությունում կազմակերպված Դիվալիին նվիրված ընդունելությանը

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում

Մեքենաների բախումից հրդեհ է բռնկվել. «Օպել»-ի վարորդը մահացել է, կա տուժած (լուսանկարներ)

Էրդողանը դատի է տվել Ստամբուլի քաղաքապետին և ընդդիմության առաջնորդին

Գևորգ Պապոյանն այցելել է Արմավիրի գինեգործարաններ. «Ոսկենի»-ում նախարարը ստորագրություն է թողել անվանական տակառի վրա

Փոփոխություն է կատարվել «Կինեմատոգրաֆիայի մասին» ՀՀ օրենքում. Արթուր Մարտիրոսյանը հանդիպել է Օբիդ Նազարիոնի հետ