Երևան
7 °C
Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի առանցքային հատվածներից մեկը Սիսիան-Քաջարան շուրջ 60 կմ նոր ճանապարհահատվածի կառուցումն է:
Այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը՝ քննարկման ներկայացնելով Հայաստանի Հանրապետության եւ Եվրասիական զարգացման բանկի միջեւ ստորագրված ««Կայունացման եւ զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներից ֆինանսական վարկի տրամադրման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը:
Զեկուցողը նշել է, որ համաձայնագրի շրջանակում կառուցվելու է 24.25 կմ երկարությամբ ասֆալտբետոնե պատվածքով ճանապարհ, 4,7 կմ երկարությամբ 27 կամուրջ եւ 12.5 կմ երկարությամբ 9 թունել: Նորակառույց ճանապարհը հնարավորություն կտա կրճատելու Սիսիան-Քաջարան ճանապարհային հատվածի երկարությունը, ինչի արդյունքում կնվազի երթեւեկության տեւողությունը, կավելանա տրանսպորտային միջոցների առկա 50 կմ/ժ միջին արագությունը մինչեւ 100 կմ/ժ, ճանապարհը երթեւեկության հարմար կլինի հարմարավետ ու անվտանգ:
Փոխնախարարի խոսքով ճանապարհահատվածի կառուցումը կնպաստի ապրանքաշրջանառության մեծացմանը, տրանսպորտային ծախսերի կրճատմանը, տարանցիկ փոխադրումների աճին եւ տուրիզմի զարգացմանը: Հաշվարկվել է, որ 2052 թվականին տրանսպորտային հոսքն օրական կկազմի մոտ 9200 մեքենա: 60 կմ նոր ճանապարհահատվածը նախատեսվել է կառուցել 3 ենթահատվածներով. 27 կմ-ը բնորոշվել է որպես Հյուսիսային հատված, Բարգուշատի թունելն առանձնացվել է որպես առանձին ծրագիր, իսկ 24 կմ երկարությամբ ճանապարհը ներկայացվել է որպես Հարավային հատված:
Քրիստինե Ղալեչյանը նշել է, որ ներկայացված վարկային համաձայնագրով ֆինանսավորվելու եւ իրականացվելու է Հարավային հատվածի՝ 24 կմ ճանապարհի կառուցումը: Այն անցնելու է Սյունիքի մարզի Քաջարան համայնքի Լեռնաձոր, Գեղի, Նոր Աստղաբերդ բնակավայրերի մոտով եւ ավարտվելու է նոր կառուցվող Բարգուշատի թունելի ենթամասի մոտ:
Համաձայնագրով Հայաստանին կտրամադրվի 236 մլն եվրոյի չափով վարկ. մարման ժամկետը 20 տարի է, որից արտոնյալ՝ 5 տարի:
Հարցը քննարկվել է ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ հոկտեմբերի 11-ի արտահերթ նիստում եւ ստացել դրական եզրակացություն: Այն եւս կներառվի ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում:
Ոստիկան եմ օրը 24 ժամ, շաբաթը 7 օր, տարին 12 ամիս՝ անկախ նրանից՝ այդ պահին համազգեստով եմ, թե ոչ. կին պարեկ (տեսանյութ)
Իրանը ռազմական պատասխան կտա Իսրայելին. Ազգային անվտանգության խորհուրդը որոշում է ընդունել
Հրդեհի հետևանքով եղևնու և սոճու տնկիներ են ջերմահարվել, այրվել է մոտ 10 հա խոտածածկույթ
Մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել, վնասվել է
Այցելել էինք «Բազումք» տիեզերական հետազոտությունների լաբորատորիա. Հակոբ Արշակյանը տեսանյութ է հրապարակել
Երևանի դպրոցներից մեկում մարտական նռնակներ են հայտնաբերվել և վնասազերծվել
«Voila». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել Աննա Հակոբյանի հետ մեքենայով երթևեկելիս
Պոտենցիալը, որն ունի Հայաստանը բժշկության ոլորտում, պետք է որպես մտավոր կապիտալ արտահանվի բժշկական զբոսաշրջության տեսքով
Հրդեհ է բռնկվել Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու Ախալքալաքիի հատվածում
Կադիրովը չեղարկել է գերիներ չվերցնելու հրամանը. ինչ նամակներ են գրել ուկրաինացիները նրան
Ժնևում քննարկվել են Զարգացման իրավունքի միջազգային կազմակերպության և ՀՀ-ի հետագա համագործակցության հեռանկարները
Հետաքրքիր չէ՝ ով կլինի ԱՄՆ նախագահը, պետք չէ չափազանցնել նրանց նշանակությունը համաշխարհային գործընթացների վրա. Մեդվեդև
Իրանի գերագույն առաջնորդը սպառնացել է ԱՄՆ-ին և Իսրայելին
Երևանի «Շտապբուժօգնություն» ընկերության ծառայության որակն ու ֆինանսական վիճակն էականորեն բարելավվել է. Տիգրան Ավինյան
ԱԺ հանձնաժողովը մասնակցել է ԵՄ խորհրդարանների եվրոպական հարցերով հանձնաժողովների համաժողովին (տեսանյութ)
«Գիր ու ղուշ գցինք», ես դարձա դիսկ ջոկեյ. հույն գյումրեցին՝ Հայաստանի առաջին կին դիջեյը. Լյուդա Բիլբիլիդի
Բախվել են բեռնատարն ու «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենան. կան տուժածներ
ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Սերբիայում տեղի ունեցած փլուզման կապակցությամբ
Պետական քաղաքականությունը նպաստում է ոլորտի զարգացմանը և ընկերությունների կայացմանը. բացվել է «Լույսեր» բնակելի համալիրը
«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչը հեռացվել է պաշտոնից. Էրիկ տեն Հագը հրաժեշտի նամակ է հրապարակել
Օդի ջերմաստիճանը կնվազի. լեռնային գոտիներում ձյուն կտեղա
Վաղինակ Քարամյանը որոնվում է որպես անհետ կորած
Սերբիայի Սուպերլիգայի խաղերը հետաձգվել են Նովի Սադում տեղի ունեցած ողբերգության պատճառով
Ղազախստանին առաջարկվել է դառնալ BRICS-ի գործընկեր
Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ երկրները դատապարտել են Իրանի ռազմական օբյեկտների վրա հարձակումը
Որքան գումար է 1 օրում հավաքագրվել ուղեվարձը միայն 100 դրամանոցի կամ QR կոդի միջոցով վճարելու տարբերակով
Ալեքսանդր Լազարյանը` ծանրամարտի Եվրոպայի Մ20 տարեկանների չեմպիոն
Դոլարը շարունակում է էժանանալ. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան նոյեմբերի 2-ին
Աքորի գյուղի տներից մեկում հրդեհ է բռնկվել
Ամուսինը պատանդ է վերցրել 23-ամյա կնոջը և սպառնացել կտրել կոկորդը
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Արմավիրի մարզի ընդլայնված կազմով նախաձեռնող խմբի նիստ
Վաղուց գործելու ժամանակն է՝ հանուն մեր հայրենիքի շենացման և ուժեղացման. Էդգար Զաքարյան
Սկանդալ «Ну-ка, все вместе»-ի տաղավարում. ինչպես է Լազարևն արձագանքել Արփի Աբգարյանին կողմ չքվեարկած ժյուրիի անդամներին
Հեղեղված ավտոկայանատեղիներում կարող են մահացած մարդիկ լինել. Իսպանիայում զոհերի թիվը հնարավոր է հասնի 500-ի
Լիլիթ Մակունցը մասնակցել է ԱՄՆ Պետքարտուղարությունում կազմակերպված Դիվալիին նվիրված ընդունելությանը
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Մեքենաների բախումից հրդեհ է բռնկվել. «Օպել»-ի վարորդը մահացել է, կա տուժած (լուսանկարներ)
Էրդողանը դատի է տվել Ստամբուլի քաղաքապետին և ընդդիմության առաջնորդին
Գևորգ Պապոյանն այցելել է Արմավիրի գինեգործարաններ. «Ոսկենի»-ում նախարարը ստորագրություն է թողել անվանական տակառի վրա
Փոփոխություն է կատարվել «Կինեմատոգրաֆիայի մասին» ՀՀ օրենքում. Արթուր Մարտիրոսյանը հանդիպել է Օբիդ Նազարիոնի հետ
© 2024 Հայկական ժամանակ