Մեկ ամսում՝ 800 դոլարի տնտեսում․ ՀՀ-ում էլեկտրական շարժիչով մեքենաների քանակն ավելանում է. ինչ առավելություններ ունի այն

10/10/2024 schedule21:00

Հայաստանում էլեկտրոմոբիլների նկատմամբ հասարակության հետաքրքրվածությունը վերջին շրջանում մեծացել է:

Հաշվի առնելով այս հանգամանքը՝ ՀՀ կառավարությունը որոշում է կայացրել կրկին ավելացնել երկիր 0% մաքսատուրքով էլեկտրոմոբիլի ներմուծման քվոտան։

Chargers.am-ի տնօրեն Վիլեն Գինոսյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է՝ և՛ առանց մաքսատուրքի ներմուծման, և՛ քիչ ծախսատար լինելու շնորհիվ էլեկտրոմոբիլների ծավալները հակապես վերջին մեկ տարվա ընթացքում մեծ աճ են գրանցել։ Նրա խոսքով՝ այս տեսակի մեքենաներից հիմնականում օգտվում են տղամարդ վարորդները։

Վերջինս նկատում է, որ էլեկտրոմոբիլների շահագործումը անհամեմատ շահավետ է, մոտ 10 անգամ խնայողություն է ունենում էլեկտրոմոբիլիստը՝ ներքին այրման շարժիչով մեքենաների համեմատ:

«Եթե համեմատեմ բենզինով մեքենայի հետ, իմ օրինակով, ես տնտեսում եմ ամիսը 800 դոլար։ Այսինքն՝ էլեկտրոմոբիլի օգուտն ավելի մեծ է։ Նպաստում է նաև բնապահպանական խնդիրների լուծմանը, օդը չի աղտոտում։ Ծավալների մեծացումն էլ կարող ենք հիմնականում մատչելի լինելու հետ կապել թե՛ վառելիքի, թե՛ տեխնիկական սպասարկման առումով։ Շատ ընկերություններ իրենց ծախսերն ու ներդրումը կոմպենսացնելու համար ևս նախընտրում են էլեկտրական շարժիչով մեքենաները»,- ասում է նա:

Ըստ զրուցակցի՝ էլեկտրոմոբիլը վարորդին գրավում է նաև այն առումով, քանի որ տեխնիկական սպասարկման անհրաժեշտություն հաճախ չի լինում․ բենզինային շարժիչով մեքենայի դեպքում, օրինակ, պահանջվում է հաճախ յուղը փոխել, երբեմն դետալային խնդիրներ են առաջանում, որոնց հետևանքով մեքենան շարքից դուրս է գալիս․ «Արդեն նոր մեքենաներ են գալիս Հայաստան, նոր մոդելի։ Հայաստանում հիմա շատ մարդիկ մտածում են անցնեն էլեկտրոմոբիլի․ ունեն 15 տարվա մեքենա, որի անվտանգությունը, բնական է, էլ առաջվանը չէ, վաճառում են ու գնում մեկ տարեկան մեքենա, որն ավելի անվտանգ է»։

Գինոսյանը դրական է համարում Կառավարության ընդունած որոշումը, որով ևս 600 էլեկտրոմոբիլ հնարավոր կլինի ներմուծել 2024-ին առանց մաքսատուրքի։ Նա կարծում է, որ տարվա կեսին դրանք արդեն սպառված կլինեն։

Chargers.am-ի տնօրենը, սակայն, մի մտահոգություն ունի․ «Չնայած նշված որոշումը արդյունավետ է, սակայն պետք է նշել, որ գույքահարկը էլեկտրոմոբիլների համար շատ բարձր է, նույն բիզնեսային շարժիչով մեքենանների հետ են համեմատում։ Էլեկտրոմոբիլները 200 ձիաուժից մինչև 1000 կարող են ունենալ, բայց դասվում են բենզինային ձիաուժով։ Գուցե առանց մաքսատուրքի ներմուծումը հիմա փակում է գույքահարկի բարձր լինելու հանգամանքը, սակայն գալու է մի օր, երբ արտոնությունը էլ չի լինելու, իսկ գույքահարկն այդպես էլ կմնա։ Պետք է ուսումնասիրել ուրիշ երկրների օրինակը, թե ոնց է արվում։ Եթե համեմատենք նրանց հարկերն ու աշխատավարձերը, դրանք հաստատ մեզ հետ համեմատելի չեն, սակայն իրենք արտոնություն ունեն գույքահարկի հետ կապված»։

Միևնույն ժամանակ Գինոսյանը շեշտում է, որ էլեկտրոմոբիլների համար անհրաժեշտ ենթակառուցվածքների մասով Հայաստանում հիմա ևս խնդիրներ չկան։ Իրենց ընկերությունը զբաղվում է էլեկտրոմոբիլների լիցքավորիչների տեղադրմամբ, որի ցուցանիշները փաստում են՝ վարորդները արագ անցում են կատարում դեպի էլեկտրական մեքենանների։

Զրուցակիցը վստահեցնում է՝ էլոկտրոմոբիլով երթևեկելու դեպքում վարորդը լիցքավորման հետ կապված որևէ խնդիր չի ունենա․ «Հանգիստ կարող են ուղևորվել՝ առանց մտածելու, թե լիցքավորիչ չեն գտնի։ Տեղադրված են բավականին արագ լիցքավորման կայաններ, 400-500 մետր Հայաստանում վարելու ընթացքում մեկ անգամյա լիցքավորմամբ կարելի է հանգիստ լինել, չունենալ վերալիցքավորելու կարիք։ Լիցքավորումը տևում է կես ժամ։ Թիվ չեմ կարող նշել, թե արդեն քանի լիցքավորման կայան ենք տեղադրել, մեծ աշխատանք ենք տանում»։

Ըստ Գինոսյանի՝ Հայաստանում այժմ խնդիր չկա նաև էլեկտրոմոբիլների գծով մասնագետների, որոնք 70 տոկոսն են կազմում։ Այս ոլորտը նա համոզված է, որ շատ արագ կարող է զարգանալ։

«Մենք զբաղվում ենք անձնական տարածքներում լիցքավորման կայաններ տեղադրելու գործընթացով։ Օրինակ՝ տան մոտակայքում, ռեստորանի կամ սրճարանի բակում։ Իրավունք կա այն տեղադրել նաև մայրուղիներում, բայց քաղաքի կենտրոնում դեռևս թույլ չի տրվում։ Սահմանափակումներ կան՝ կապված տարածքում հոսանքի անբավարարության և անվտանգության կանոնների պահպանման մասով։ Դիմում են նաև բիզնես ոլորտի համար, բայց դրանով չենք զբաղվում։ Անձնական տարածքներում տեղադրելու զանգերը շատ են լինում»,- ասում է նա։

Ըստ «Էներգետիկայի հայկական գործակալության»՝ 2023 թվականի ընթացքում Հայաստան ներմուծված էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների ընդհանուր թիվը կազմել է 4330։ 2018թ.-ից մինչև 2023թ. 3-րդ եռամսյակը ներառյալ ներմուծվել է 10 հազար 564 էլեկտրոմոբիլ:

Պայմանավորված ԵԱՏՄ մաքսային կարգավորումներով, ՀՀ կառավարության սահմանած արտոնություններով, ինչպես նաև Հայաստանում աննախադեպ էլեկտրոմոբիլների լիցքավորման ենթակառուցվածքների զարգացմամբ՝ էլեկտրոմոբիլների տարածման առումով վերջին 3 տարիների ընթացքում (2020-2023թթ․) եղել է 1123,16% աճ:

Մերի Խաչատրյան

Տպել
5427 դիտում

Բայդենն ու Թրամփը կհանդիպեն Սպիտակ տանը

«ՎԱԶ 2107»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակում․ տուժածների թվում կան զինծառայողներ

Մեքենա, եկամուտներ, կրիպտոարժույթներ. ինչ է հայտարարագրել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը

Իսրայելը հարվածել է Լիբանանի հնագույն Տիր քաղաքին. զոհեր և տասնյակ վիրավորներ կան

Մոլդովայի ԿԸՀ-ն հաստատել է Մայա Սանդուի հաղթանակը

ՈւԵՖԱ Ազգերի լիգայի հանդիպումներին ընդառաջ 26 ֆուտբոլիստ է հրավիրվել ազգային հավաքական

«Կիա օպտիմա»-ն կողաշրջված հայտնվել է դաշտում․ կան վիրավորներ

Քարաթափում է տեղի ունեցել Տաթև-Լծեն ավտոճանապարհին (տեսանյութ)

Արմեն Գրիգորյանը և Կեստուտիս Բուդրիսը Վիլնյուսում անվտանգային հարցերի շուրջ հանգամանալից քննարկում են ունեցել

Արման Ավանեսյանը դարձել է սամբոյի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

Թբիլիսիում ընդդիմությունը նոր բողոքի ցույց է կազմակերպել

Հրապարակվել են Պակիստանի երկաթուղային կայարանում տեղի ունեցած պայթյունի կադրերը (տեսանյութ)

Աշխարհի չեմպիոն ռուս մարմնամարզուհին որոշել է հանդես գալ Հայաստանի դրոշի ներքո

Երևան-Մեղրի ճանապարհին ավտոմեքենան կողաշրջվել է

Աննա Հակոբյանը նոր լուսանկարներ է հրապարակել

2019-ի հրդեհից հետո առաջին անգամ ղողանջել են Փարիզի Աստվածամոր տաճարի բոլոր զանգերը (տեսանյութ)

Ռուսաստանը պատրաստ է լսել Ուկրաինայի վերաբերյալ Թրամփի առաջարկները. Ռյաբկով

Ընկա քաղցր ճահիճը, դուրս գալ չեմ կարող, կուլիսներում սիրտս ահավոր կտրոփե. Գյումրու դրամատիկականի վարպետ Կամոն

Զավակների հետ կապված վիճաբանություն է եղել. ովքեր են Արտաշատում իրար սպանած տղամարդիկ, ինչ է հայտնի դեպքից

Ժոզեպ Բորելը ժամանել է Կիև

Առաջիկա ամիսներին Եվրոպական հանձնաժողովը ՀՀ-ին կներկայացնի վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը

Երևանի 10 մանկապարտեզում ռոբոտաշինության ծրագիր է իրականացվում (տեսանյութ)

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով. լեռնային շրջաններում ձյուն կտեղա

Մեկնարկել է ուսուցիչների կամավոր ատեստավորումը. Երևանում և ՀՀ մարզերում 35 քննական կենտրոն է ձևավորվել

Խճաքարով բարձված բեռնատարը «Հյուսիս-հարավ» նոր կառուցված ճանապարհին կողաշրջվել է․ կա վիրավոր

Գալիս է պահը, երբ բեկումը տեղի է ունենում. վարչապետը՝ պետական համակարգում առկա կոռուպցիոն ռիսկերի մասին

Կրակը մարելուց հետո դի է հայտնաբերվել. մանրամասներ Ջրառատի հրդեհից

Պակիստանի երկաթուղային կայարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տասնյակ զոհեր և վիրավորներ կան

Արամ Առաջինն ընդունել է Լիբանանում Հայաստանի դեսպանին, ծանոթացել ՀՀ ներքին և արտաքին քաղաքական իրավիճակին

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան նոյեմբերի 9-ին

Ձերբակալվածներն այսուհետ կտեղափոխվեն հատուկ կահավորված մեքենաներով (տեսանյութ)

Հազվագյուտ արևային հալո. Գագիկ Սուրենյանը լուսանկարներ է հրապարակել

«Մանկական Եվրատեսիլ 2024»-ի ՀՀ պատվիրակությունը մեկնել է Մադրիդ

Ովքեր են Բունդեսլիգայի 21-րդ դարի լավագույն ֆուտբոլիստները

Թրամփի համակիր Ջոել Թեննին ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների ամրապնդմանն ուղղված պաշտոն կզբաղեցնի

Հայաստանում երկրաշարժ է տեղի ունեցել

ՍՊԸ-ն չի տրամադրել ՀԴՄ կտրոն, խեղաթյուրել է հարկային հաշվարկի տվյալները. պետբյուջե է վերականգնվել 118 մլն դրամ

Առաջին անգամ Հայաստանը մասնակցում է Բեռլինի միջազգային տոնավաճառին

Իրանն արձագանքել է Թրամփի դեմ մահափորձին առնչություն ունենալու մեղադրանքներին

Գերեզմանոցի մոտ վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել. բժիշկներին չի հաջողվել փրկել 17-ամյա տղայի կյանքը