Վարչապետը ներկա է գտնվել «Սինոփսիս Արմենիա»-ի 20 ամյակին նվիրված՝ ՏՏ բնագավառում ամենամյա կրթական պարգևների հանձնմանը

09/10/2024 schedule21:51

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկա է գտնվել «Ճանաչել լավագույններին, խանդավառել հաջորդներին» կարգախոսով հոբելյանական մրցանակաբաշխությանը, որը նվիրված է «Սինոփսիս Արմենիա»-ի 20-ամյակին:

50826_b.jpg (973 KB)

Հանդիսավոր երեկոյի ընթացքում ներկայացվել են ՏՏ ոլորտի զարգացմանն ուղղված ծրագրեր, որոնք իրականացվել են Հայաստանի Կառավարության, կրթական համակարգի և բիզնես ու հասարակական կազմակերպությունների հետ։ Այս տարի 20-րդ անգամ ամենամյա կրթական պարգևների են արժանացել «ՏՏ ոլորտում լավագույն ուսանողների ամենամյա կրթական պարգևի» մրցանակաբաշխության 37 հաղթողներ՝ 31 ուսանող և 6 աշակերտ:

50820_b.jpg (695 KB)

Մրցանակները հանձնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Վարչապետը շնորհավորել է «Սինոփսիս Արմենիա» ընկերությանը 20-րդ տարեդարձի առիթով և նշել, որ այն կարևոր իրադարձություն է և՛ «Սինոփսիս Արմենիա» ընկերության, և՛ «Սինոփսիս» ընկերության, և՛ Հայաստանի Հանրապետության համար: Կառավարության ղեկավարը նշել է, որ ընկերությունը Հայաստանում տեխնոլոգիական ոլորտի առաջատարներից է, որը ստեղծել է նոր աշխատանքային միջավայր, նոր աշխատանքային մշակույթ, նոր աշխատանքային հարաբերություններ: Վարչապետի խոսքով՝ ընկերությունն աշխատանքը համադրել է ստեղծագործության, ստեղծարարության հետ, անընդհատ խրախուսել է առողջ ապրելակերպը, բնապահպանական ընկալումը, սոցիալական պատասխանատվությունը և, որն ամենակարևորն է, անընդհատ քաջալերել է կրթությունը և փորձել աջակցել տաղանդավոր մարդկանց:

50793_b.jpg (692 KB)

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է. «Ես համոզված եմ, որ յուրաքանչյուր մարդ, բացառիկ տաղանդ է, յուրաքանչյուր երեխա բացառիկ տաղանդ է: Այլ բան, թե որքանով է նրանց կամ նրանց միջավայրին հաջողվում բացահայտել այդ տաղանդը, առնչակցել յուրաքանչյուր երեխայի իր ունեցած բացառիկ տաղանդի հետ: Կրթությունն իմ գնահատմամբ և ընկալմամբ հենց այդ գործիքն է՝ մարդուն առնչակցել սեփական տաղանդի հետ, մարդուն հնարավորություն տալ ճանաչել սեփական հնարավորությունները, ընդլայնել այդ հնարավորոթյունները, օգտագործել այդ հնարավորությունները ստեղծարար նպատակներով»:

50817_b.jpg (611 KB)

Վարչապետը կարևորել է «Սինոփսիս»-ի դերը նաև կրթության նկատմամբ վերաբերմունքը փոխելու իմաստով և ընդգծել, որ այսօր էլ Հայաստանում առկա է կրթության նկատմամբ վերաբերմունքը փոխելու շատ կարևոր խնդիր՝ բակերում, գյուղերում, թաղամասերում, ընդհուպ՝ բուհերում: Նիկոլ Փաշինյանը շեշտել է ՝ սա կարևոր և ազգային անվտանգության խնդիր է. «Անվտանգության ամենակարևոր բաղադրիչը սեփական երկրում մարդկանց, երեխաների, ուսանողների չափահաս քաղաքացիների պոտենցիալը, տաղանդը, հնարավորությունները բացահայտելը և այդ բացահայտված հնարավորությունը և տաղանդը, ինչպես ընդունված է ասել՝ ավելացված արժեքի վերաձևակերպելն է: Եվ հենց սա է այն խնդիրը, որը համապետական է, և այս առումով Կառավարությունը գործընկեր է համարում բոլոր այն ընկերություններին, բոլոր այն անհատներին, որոնք հենց այս տրամաբանությունն են դնում իրենց գործունեություն հիմքում, սրան կարևոր նշանակություն են տալիս»:

50786_b.jpg (625 KB)

Կառավարության ղեկավարի խոսքով՝ ցանկացած գործի ամենակարևոր արդյունքն այն ժառանգությունն է, որը պետք է ձևավորվի դրանից հետո. «Եվ շատ կարևոր է լինեն մարդիկ, ովքեր վերցնեն այդ էստաֆետը և անեն ավելին, քան արվել է իրենցից առաջ: Եվ այսօրվա մրցանակաբաշխությունը, թերևս, հենց դա է նշանակում»:

50819_b.jpg (672 KB)

ՏՏ ոլորտում լավագույն ուսանողների ամենամյա կրթական պարգևը հիմնվել է 2005 թ-ին՝ նպատակ ունենալով ճանաչել լավագույններին և խանդավառել հաջորդներին՝ ընտրելու ՏՏ ոլորտը, որպես ամենաարագ աճող և աշխատուժի անընդհատ աճող պահանջարկ ունեցող ոլորտ։ Մինչ օրս այս պարգևին արժանացել է 642 ուսանող և աշակերտ: «ՏՏ ոլորտում ամենամյա կրթական պարգևի» հաղթողները 2008թ․-ին հիմնել են «Հաղթողների ակումբ»-ը, որի անդամներից շատերն այսօր Հայաստանի բիզնեսի և գիտության առաջատարներ են, ՏՏ ոլորտի ստարտափերի հիմնադիրներ:

«ՏՏ ոլորտում լավագույն ուսանողների ամենամյա կրթական պարգևի» հովանավորը «Սինոփսիս Արմենիա» ընկերությունն է։

50789_b.jpg (882 KB)

Տպել
8970 դիտում

Բայդենն ու Թրամփը կհանդիպեն Սպիտակ տանը

«ՎԱԶ 2107»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակում․ տուժածների թվում կան զինծառայողներ

Մեքենա, եկամուտներ, կրիպտոարժույթներ. ինչ է հայտարարագրել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը

Իսրայելը հարվածել է Լիբանանի հնագույն Տիր քաղաքին. զոհեր և տասնյակ վիրավորներ կան

Մոլդովայի ԿԸՀ-ն հաստատել է Մայա Սանդուի հաղթանակը

ՈւԵՖԱ Ազգերի լիգայի հանդիպումներին ընդառաջ 26 ֆուտբոլիստ է հրավիրվել ազգային հավաքական

«Կիա օպտիմա»-ն կողաշրջված հայտնվել է դաշտում․ կան վիրավորներ

Քարաթափում է տեղի ունեցել Տաթև-Լծեն ավտոճանապարհին (տեսանյութ)

Արմեն Գրիգորյանը և Կեստուտիս Բուդրիսը Վիլնյուսում անվտանգային հարցերի շուրջ հանգամանալից քննարկում են ունեցել

Արման Ավանեսյանը դարձել է սամբոյի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

Թբիլիսիում ընդդիմությունը նոր բողոքի ցույց է կազմակերպել

Հրապարակվել են Պակիստանի երկաթուղային կայարանում տեղի ունեցած պայթյունի կադրերը (տեսանյութ)

Աշխարհի չեմպիոն ռուս մարմնամարզուհին որոշել է հանդես գալ Հայաստանի դրոշի ներքո

Երևան-Մեղրի ճանապարհին ավտոմեքենան կողաշրջվել է

Աննա Հակոբյանը նոր լուսանկարներ է հրապարակել

2019-ի հրդեհից հետո առաջին անգամ ղողանջել են Փարիզի Աստվածամոր տաճարի բոլոր զանգերը (տեսանյութ)

Ռուսաստանը պատրաստ է լսել Ուկրաինայի վերաբերյալ Թրամփի առաջարկները. Ռյաբկով

Ընկա քաղցր ճահիճը, դուրս գալ չեմ կարող, կուլիսներում սիրտս ահավոր կտրոփե. Գյումրու դրամատիկականի վարպետ Կամոն

Զավակների հետ կապված վիճաբանություն է եղել. ովքեր են Արտաշատում իրար սպանած տղամարդիկ, ինչ է հայտնի դեպքից

Ժոզեպ Բորելը ժամանել է Կիև

Առաջիկա ամիսներին Եվրոպական հանձնաժողովը ՀՀ-ին կներկայացնի վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը

Երևանի 10 մանկապարտեզում ռոբոտաշինության ծրագիր է իրականացվում (տեսանյութ)

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով. լեռնային շրջաններում ձյուն կտեղա

Մեկնարկել է ուսուցիչների կամավոր ատեստավորումը. Երևանում և ՀՀ մարզերում 35 քննական կենտրոն է ձևավորվել

Խճաքարով բարձված բեռնատարը «Հյուսիս-հարավ» նոր կառուցված ճանապարհին կողաշրջվել է․ կա վիրավոր

Գալիս է պահը, երբ բեկումը տեղի է ունենում. վարչապետը՝ պետական համակարգում առկա կոռուպցիոն ռիսկերի մասին

Կրակը մարելուց հետո դի է հայտնաբերվել. մանրամասներ Ջրառատի հրդեհից

Պակիստանի երկաթուղային կայարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տասնյակ զոհեր և վիրավորներ կան

Արամ Առաջինն ընդունել է Լիբանանում Հայաստանի դեսպանին, ծանոթացել ՀՀ ներքին և արտաքին քաղաքական իրավիճակին

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան նոյեմբերի 9-ին

Ձերբակալվածներն այսուհետ կտեղափոխվեն հատուկ կահավորված մեքենաներով (տեսանյութ)

Հազվագյուտ արևային հալո. Գագիկ Սուրենյանը լուսանկարներ է հրապարակել

«Մանկական Եվրատեսիլ 2024»-ի ՀՀ պատվիրակությունը մեկնել է Մադրիդ

Ովքեր են Բունդեսլիգայի 21-րդ դարի լավագույն ֆուտբոլիստները

Թրամփի համակիր Ջոել Թեննին ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների ամրապնդմանն ուղղված պաշտոն կզբաղեցնի

Հայաստանում երկրաշարժ է տեղի ունեցել

ՍՊԸ-ն չի տրամադրել ՀԴՄ կտրոն, խեղաթյուրել է հարկային հաշվարկի տվյալները. պետբյուջե է վերականգնվել 118 մլն դրամ

Առաջին անգամ Հայաստանը մասնակցում է Բեռլինի միջազգային տոնավաճառին

Իրանն արձագանքել է Թրամփի դեմ մահափորձին առնչություն ունենալու մեղադրանքներին

Գերեզմանոցի մոտ վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել. բժիշկներին չի հաջողվել փրկել 17-ամյա տղայի կյանքը