Ընդդիմությունը «թեժ աշուն» էր խոստանում. Աջապահյանը «իր բաժին բենզինը» «պզզացրեց»

05/10/2024 schedule21:35

«Սրբազան» կոչվող շարժման մասին մեր նախորդ հրապարակումներում բարեկամաբար առաջարկել էինք այս՝ կանխատեսելի ելքով ավանտյուրայի կազմկոմիտեին դադարել զբաղվել «սիզիփոսյան աշխատանքով»՝ փակել «գրասենյակը», տուն ուղարկել աջակիցներին եւ նախապատրաստվել գալիք խորհրդարանական ընտրություններին։ 

Նաեւ կանխատեսել էինք՝ քաղաքական մարգինալ եւ նախկին նախագահների կողմից ուղղորդվող ուժերի ներկայացուցիչները, որոնք հավաքվել են Վազգեն (Բագրատ) Գալստանյանի շուրջ եւ «քաղաքական խորհուրդ» ձեւավորել, չեն հաջողելու եւ շարժման կեսից վերածվելու են մերօրյա «Բաբելոնի աշտարակաշինարարների»։

Ինչո՞ւ, քանի որ հնարավոր չէ նույն դեմքերով՝ դերասանական անտաղանդ կազմով ու «պրոֆնեգոդնի» ռեժիսորով, նույն պիեսը բեմադրել ու ակնկալել ցնցող արդյունք եւ հանդիսատեսի ծափեր։ Ընդ որում՝ արդեն երրորդ անգամ։

Մեր «մարգարեությունը», ինչպես դեպքերի ընթացքն է ցույց տալիս, կարծեք իրականություն է դառնում։ Ականատեսն ենք «թեժ աշնան» մասին ընդդիմության խոստման կատարմանը, բայց ոչ թե կուռ ու բյուրեղացած քաղաքական թիմի, մեկ մարդու պես ոտքի ելած ժողովրդի եւ հրապարակներում մոլեգնող բազմամարդ հանրահավաքների, այլ՝ ընդդիմության ներքին խոհանոցում բռնկված հրդեհի եւ այլեւս մարած շարքերի տեսքով։

Ընդդիմության «տանը» բռնկվելիք հրդեհի առաջին «կայծերը» նկատելի էին դեռ հունիսի սկզբից, երբ «Հիմարների նավը» (տես՝ Հ․ Բոսխի համանուն կտավը) լքեց շարժման համաառաջնորդ Սուրեն Պետրոսյանը, սեպտեմբերի 20-ին էլ ԱԺԲ-ն «ցտեսություն» ասաց շարժմանը՝ որոշումը  պատճառաբանելով մասնավորապես «վերջերս ի հայտ եկած շարժման որոշակի անընդունելի դրսեւորումներով»։

Ս. Պետրոսյանը, ինչպես արդեն հայտնել ենք, քողազերծեց շարժման կուլիսներում ծավալվող գզվռտոցն ու սոդոմգոմորական կրքերը, եւ ակնհայտ դարձավ, որ Գալստանյանն ընդամենը շիրմա է, որի հետեւում ծվարած նախկին ռեժիմի պարագլուխներն ու նրանց ադեպտները կատաղի պայքար են մղում ոչ այնքան գլխավոր «թիրախ»-ի՝ իշխանության դեմ, այլ՝ իրար՝ նվաճելու «առաջին պլանի լավագույն դերասանի», ներողություն՝ ընդդիմադիրի տիտղոսը։   

Այս անառողջ կրքերը, ի դեպ, նկատելի էին նաեւ «Դիմադրության» շարժման օրերին, երբ նախկին նախագահների միջեւ ներքին մրցակցությունը՝ լինել շարժման առաջին պլանում, ուղղակի աչք էր ծակում, ինչն էլ հետագայում հանեց շարժման «աչքը»՝ դատապարտելով կատարյալ ձախողման։ Ահա թե ինչու «Դիմադրության շարժում-2»-ը որոշեց հեռու մնալ նախկին նախագահների ստվերից, սակայն հայտնի է, չէ՞, որ․ «Ծածուկ ոչինչ չկա, որ չհայտնվի, ոչ էլ գաղտնի բան, որ չիմացվի եւ ի հայտ չգա»։  

Ի դեպ, շարժման կազմկոմիտեում տիրող «արտակարգ իրավիճակի» մասին, բայց փոքր-ինչ այլ համատեքստում մոտ երկու շաբաթ առաջ աղաղակել էր ՀՀԿ-ական Էդուարդ Շարմազանովն ու հորդորել ընդդիմության իր գործընկերներին իրար վրա «ջուր չպզզացնել»։

«Հիմա մեր տունը վառվում ա, որպեսզի տունը հանգցնենք, էդ հրշեջները, որոնցից մեկն էլ ՀՀԿ-ն ա, չպիտի ջուրը պզզցնեն իրար վրա, այլ պտի էդ տան կրակը մարեն։ Իմ մոտ նենց տպավորություն ա, որ մենք էդ շլանգը ձեռներս, մեկն էլ՝ մենք, էդ կրակը ուզում ենք մարենք, հետեւից մեր վրա պզզցնում են։ Հերիք ա, տղաներ ջան, իրար վրա պզզցնեք, ընդդիմության մեր գործընկերներին եմ ասում։ Ուզո՞ւմ ենք իշխանափոխություն, գիտակցո՞ւմ ենք, որ իշխանափոխությունն ա էդ աղետից պրծնելը, բերեք շլանգով իրար վրա հերիք ջուր պահենք ու վարկաբեկենք»,- հորդորել էր կարկառուն ՀՀԿ-ականը։

Թե ովքե՞ր էին այդ անկարգ տղաները, կարելի է միայն ենթադրել։

Օրերս էլ, ահա, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը սկանդալային հարցազրույցում «իր բաժին բենզինը» «պզզացրեց» Շարմազանովի ասած «հրդեհի» վրա։

Մասնավորապես՝ Գալստանյանի առաջնորդած շարժման անհաջողության համար նախկին նախագահներին մեղադրելուց, նրանց հեռանալու կոչ անելուց բացի՝ այսպիսի ուշագրավ դիտարկում էլ նա արեց․ «Չպտի Բագրատ սրբազանը գնա, իրենց ասի՝ հեռացեք, իրենք էլ խռովեն, իրենց ամբողջ ռեսուրսներով թողնեն-գնան․․․․ Իրենք փորձում են ներկայացնել, Բագրատ սրբազանի մոտ էլ այն տպավորությունը, թերեւս, ստեղծել, որ առանց մեզ ոչ մի բան էլ չես կարող անել, ռեսուրսներին մենք ենք տիրապետում․․․»։

Ի՞նչ ռեսուրսների մասին է խոսքը։ Ենթադրում ենք՝ ռեսուրս ասելով՝ նկատի է առնվում միայն ֆինանսականն ու քարոզչականը (այո, նախկին ռեժիմն ունի փող ու ԶԼՄ-ներ՝ ֆեյքերի հսկա բանակը չհաշված), քանի որ ամենակարեւոր ու շարժման հաջողությունը երաշխավորող ռեսուրսը՝ հանրային աջակցությունը, պարագլուխները չունեն։

Ռեսուրսների մասին խոսակցության համատեքստում նկատենք՝ շարժման ագիտպրոպը հաճախ է խոսում մայիսի 9-ի հանրահավաքի մասին (Աջապահյանն էլ, ի դեպ) եւ ընդգծում, թե այն ամենաբազմամարդ հավաքն էր՝ ընդդիմության՝ նախորդ շարժումների ժամանակ տեղի ունեցած հավաքների համեմատ։ Արդ, հարց է ծագում՝ այդ 32 հազար հոգին Բագրատ սրբազանին հավատացած, նրան աջակցող հանրային ռեսու՞րսն էր, թե՞ նախկին երկու նախագահներինը միասին վերացրած (մարդա՝ 15 հազար)։

Նկատենք, որ 32-հազարանոց այդ հանրահավաքում մեծ թիվ էին կազմում նաեւ ԼՂ-ից բռնի տեղահանվածները, որոնք եթե դեպքերի բերումով ՀՀ-ում չլինեին, չմասնակցեին, ապա մեծ հավանականությամբ «սրբազան շարժման» հանրային աջակիցների թիվը 32 հազարի էլ չէր ձգելու եւ գուցե ունենար նույնքան մասնակցություն, որքան «Դիմադրության» շարժումը։ 

Դատելով վերջին՝ հոկտեմբերի 2-ի հավաքի չափազանց սակավամարդ լինելուց՝ կարելի է եզրակացնել՝ կա՛մ նախկին նախագահներն արդեն իսկ «խռովել», իրենց ռեսուրսն առել ու հեռացել են շարժումից (եւ, այսպես ասած՝ տակը մնացել են զուտ Գալստանյանին աջակցողները), կա՛մ էլ նրանց հանրային աջակցության աստիճանը մաշվելով՝ հասել է կատաստրոֆիկ ցածր աստիճանի՝ 32 հազարից՝ 2 հազարի։

Մի հանգամանք էլ․ Միջազգային հանրապետական ինստիտուտը (IRI) ամիսներ առաջ (մարտին) հրապարակել էր հանրային կարծիքի ուսումնասիրման արդյուները, ըստ որի՝ Ռոբերտ Քոչարյանին վստահում է հարցմանը մասնակցողների 2%-ը։ Սերժ Սարգսյանը, ի դեպ, սույն սոցհարցման արդյունքներից դատելով, անգամ չէր ներառվել հասարակության շրջանում վստահություն վայելող գործիչների ցանկում։

Եթե առաջիկա կիրակի լինեին ընտրություններ, ապա, ըստ IRI-ի, հարցվածների միայն 3%-ը կքվեարկեր «Հայաստան» դաշինքի օգտին, իսկ «Հայաստանի հանրապետական կուսակցության» օգտին՝ 2%-ը։

2-տոկոսանոց հանրային վստահություն ունեցող այս գործիչները (դա էլ հո մենք չենք ասում, միջազգային կազմակերպությունն է վկայում) արդյոք կարո՞ղ էին քաղաքական շարժում առաջնորդել, հանրային աջակցություն գեներացնել ու հաջողության հասնել։ Հազիվ թե։ Դրա համար ունենք այն, ինչ ունենք՝ որպես «ֆուտլյար» օգտագործված եկեղեցական, որին, փաստորեն, ելնելով Աջապահյանի խոսքերից, ներշնչում են, ավելի ճիշտ՝ երեստվանք են անում, թե՝ «մե՜նք, մեր ռեսուրսով, որ չլինենք, դու կորած ես, շարժումը կգցես ոտքիդ՝ դրանից բխող հետեւանքներով»։ Ինչ-որ բան հուշում է, որ մոտ ժամանակներս այդ՝ ենթադրյալ հետեւանքների ականատեսը կլինենք։

Ի դեպ, դատարան են ուղարկվել մայիսի 9-ի հանրահավաքին մասնակցելու համար մարդկանց նյութապես շահագրգռելու փաստով հարուցված քրեական գործերով մեղադրական եզրակացությունները։ Մայիսի 9-ի բազմամարդ հանրահավաքին մասնակիցների մի մասը, ստացվում է, փողի դիմաց է մասնակցել։ Այնպես որ, նույնիսկ այդ 32 հազար թիվը ապահովվել է խարդախությամբ՝ կեղծելով շարժման հանրային աջակցության իրական պատկերը։

Շարժում մի ասա, քաղաքական տրագիֆարս ասա։

Հեղինե Մանուկյան

Տպել
10134 դիտում

Փողոցների խաչմերուկում «Մերսեդես»-ներ են բախվել. կա վիրավոր

Առաջարկվում է հաստատել ՀՀ օրհներգի կարճ և միասնական տարբերակը. ինչ փոփոխություններ են նախատեսվում

Էստոնիայի վարչապետը վերահաստատել է ԵՄ-ի հետ Հայաստանի հարաբերությունների զարգացման գործում իր աջակցությունը

Ակնկալում ենք խաղաղության պայմանագրի բոլոր կետերում հասնել համաձայնության. Փաշինյանը՝ Բուլղարիայի նախագահին

Շառլ Միշելը կմասնակցի Բաքվում կայանալիք COP29-ին

Վրաստանի դեսպանը քննադատել է Զուրաբիշվիլիին Լոռին «պատմական Վրաստան» ներկայացնող հրապարակմամբ կիսվելու համար

Հայ-թուրքական կարգավորման գործընթացի մեկնարկը Թրամփի ընտրվելով տրված է. Սաֆրաստյան (տեսանյութ)

Վարչապետի հետ հանդիպմանը Ֆիցոն Սլովակիայի աջակցությունն է հայտնել խաղաղությանն ուղղված Կառավարության ջանքերին

44-օրյա պատերազմում նոյեմբերի 7-ին ոստիկանության զորքերի 39 ծառայող զոհվեց. հարգանքի տուրք է մատուցվել

Վարչապետը ելույթ է ունեցել փակ ձևաչափով անցկացված «Տնտեսական անվտանգություն» թեմայով կլոր-սեղան քննարկմանը

Ֆրանսիան լիակատար աջակցություն է ցուցաբերում «Խաղաղության խաչմերուկ»-ին. Մակրոնը՝ Նիկոլ Փաշինյանին

Նիկոլ Փաշինյանը Բուդապեշտում հանդիպել է Սլովակիայի վարչապետի հետ (տեսանյութ)

Ֆրանսիայից ժամանած պատվիրակությանը ներկայացվել են Լոռու և Տավուշի մարզերում տեղի ունեցած ջրհեղեղի վնասները

Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի մասնակից պետությունների առաջնորդները համատեղ լուսանկարահանվել են

ՔՏՀԱ ՏՄ պաշտոնյաները ծանրաքաշ մեքենաների վարորդներից կաշառք են ստացել. վարույթի նյութերը դատարանում են

Աննա Հակոբյանը դստեր հետ նոր լուսանկար է հրապարակել

«BMW X5»-ը բախվել է պատին, ապա Հրազդան-Քաղսի-Երևան երթուղու «Գազել»-ին, որում 15 ուղևոր է եղել

Մեր նպատակն է Էգեյան ծովը վերափոխել խաղաղության ծովի. Ֆիդանը՝ թուրք-հունական հարաբերությունների մասին

Վարչապետի հասցեին վիրավորական արտահայտություններ հնչեցրած Վարուժան Ավետիսյանի որդին մեղավոր է ճանաչվել

Ալեն Սիմոնյանն ակնկալում է առաջիկայում հանդիպել իր ադրբեջանցի գործընկերոջ հետ. «Ազատություն»

Հովանավորչության առաջարկի մերժումից հետո 2,5 մլն դրամ հափշտակած խմբի անդամներից մեկը կալանավորվել է

Նիկոլ Փաշինյանը Բուդապեշտում հանդիպել է Էրդողանի հետ

Վարչապետը Բուդապեշտում մի շարք երկրների առաջնորդների հետ փակ ձևաչափով կլոր-սեղան քննարկման է մասնակցել

Ինչպես է վարչապետը պատրաստվում հեծանիվ վարել. Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան նոյեմբերի 7-ին

ԵՄ անդամ դառնալու ստորագրահավաքը նախաձեռնողները ԿԸՀ են ներկայացրել լրացված ձևաթղթերի 4 տուփ

Վարչապետը Բուդապեշտում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի 5-րդ գագաթնաժողովի բացմանը

Բլոգեր Արթուր Չախոյանի պնդումը, թե գործող Կառավարությունը վաճառել է «Կոնյակ» առևտրային նշանը, սուտ է

Վարդապետյանը ՄԱԿ-ի արհեստական բանականության կենտրոնի ղեկավարի հետ քննարկել է համագործակցության հեռանկարները

Ռուսաստանում դեռահասը կացնով սպանել է մորը

Արաբկիր վարչական շրջանում ամբողջությամբ հեռացվել է 156 գովազդային վահանակ

Որ հայ ծանրորդները կմասնակցեն առաջիկայում սպասվող ծանրամարտի աշխարհի առաջնությանը

Թրամփի հետ հեռախոսազրույց երդմնակալությունից առաջ չի բացառվում, իսկ Բայդենի հետ ծրագրված չէ. Պեսկով

Պատահական չէ իրանցի փորձագետների հետ համաժողովը Կապանում անցկացնելը. Ծառուկյան

Գրավիչ պայմաններով վարկ Ձեր բիզնեսի համար

Կապանում մեկնարկել է «Հայաստան-Իրան. համագործակցություն և հեռանկարներ» խորագրով փորձագիտական աշխատաժողովը

Նախարարական կամ երկրների ղեկավարների մակարդակով հանդիպման պայմանավորվածություն առայժմ չկա. Կոստանյան

Կասեցվել է Արամի փողոցում գտնվող «Պեստո» ռեստորանի գործունեությունը. նշվել են պատճառները

Նոր հեծանիվներ և սաղավարտներ՝ Արարատի մարզի դպրոցներին

ԱԽ քարտուղարը կմեկնի Վիլնյուս